(1:14 / 7.75Mb / просмотров видео: 88)

Ձմեռ պապի գոյությանը չհավատացող փոքրիկ դուդակահարի կյանքը

314
Պատանի դուդուկահարը այցելել է Sputnik Արմենիայի խմբագրություն, պատմել իր գործունեության մասին և ցուցադրել դուդուկ նվագելու իր հմտությունները։ Դիտեք, թե ինչպես է հայտնի «Շալախոն» նվագում ութ տարեկան Թաթուլը

Տղայի կյանքը լի է անսպասելի իրադարձություններով և ամենօրյա քրտնաջան աշխատանքով, քանի որ նա անդադար ելույթ է ունենում տարբեր բեմերում։ «Պատահում է` գալիս եմ տուն, ու արդեն մութ է լինում», – ասում է Թաթուլն ու նշում, որ երբ մեծանա, անպայման Ջիվան Գասպարյանի պես մեծ դուդուկահար է դառնալու։
 
Ութ տարեկան Թաթուլ Համբարձումյանը դուդուկ է նվագում հինգ տարեկանից։ Այս տարվա ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, փոքրիկը նվագեց ամբողջ աշխարհից ժամանած հյուրերի համար։ Նվագեց «Դլե յամանը» և իր անկեղծությամբ ու վարպետությամբ հուզեց ու հիացրեց հանդիսատեսին։

Պատանի դուդուկահարը այցելել է Sputnik Արմենիայի խմբագրություն, պատմել իր գործունեության մասին և ցուցադրել դուդուկ նվագելու իր հմտությունները։ Դիտեք, թե ինչպես է հայտնի «Շալախոն» նվագում ութ տարեկան Թաթուլը։

314

sys_stories