(1:01 / 6.48Mb / просмотров видео: 168)

Տարանտինոն երկրպագուների ծափահարությունների ներքո աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

34

Հոլիվուդում` Փառքի ծառուղում, հայտնվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան և սցենարիստ Քվենտին Տարանտինոյի անվանական աստղը։
 
Բացման արարողությանը մասնակցել են ռեժիսորի երկրպագուները, մտերիմները և գործընկերները։

Տարանտինոյին շնորհավորելու էր եկել նրա վաղեմի ընկեր, դերասան Սեմյուել Լ. Ջեքսոնը։
 
«Ինձ համար մեծ հպարտություն էր սեփական աստղին արժանանալը։ Եվ ես գիտեմ, թե դա ինչ է նշանակում նրա համար։ Նա արժանի է աստղի այն բանի համար, թե ինչպես է մտածում, թե ինչպես է դրսևորում իրեն որպես ռեժիսոր»,– արարողության ժամանակ ասել է Ջեքսոնը։
 
Տարանտինոն շնորհակալություն է հայտնել ներկաներին և հայտարարել, որ երջանիկ է Փառքի ծառուղում անվանական աստղ ունենալու համար։
 

34

Հայկական «X-100» կայանը կխափանի ԱԹՍ-ների և այլ սարքերի աշխատանքը

22
(Թարմացված է 11:18 03.03.2021)
Նախարարը տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի մշակումներին կարելի է ծանոթանալ մարտի 25-27-ն անցկացվող միջազգային ցուցահանդեսում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։

«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով»,-նշել է Արշակյանը:

Նա տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին մարդիկ կարելի է ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում։

Հիշեցնենք` փետրվարի 9–ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 2021թ-ին արդեն իսկ իվիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և հրետանային միջոցների ու արկերի արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում:

Նախարարը շեշտեց, որ հաջողություններ կան նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ինչպես հարվածային, այնպես էլ՝ հետախուզական:

Հակոբ Արշակյանն արաբ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ArmHiTec2021-ին

22
թեգերը:
կայան, Պատերազմ, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Հայաստանը սկսում է հրետանային միջոցներ և արկեր արտադրել. տեղական ԱԹՍ-ներն արդեն թռչում են
Զգույշ, աթոռից չընկնեք. Սերժ Սարգսյանն ասաց` քանի ԱԹՍ պիտի գնվեր մինչև 2020 թվականը
ԱԹՍ-ն կարող է նաև բերքն ու բարիքն ավելացնել, իսկ համակարգիչը` այգի ոռոգել

Հայկական կոնյակի դեմ մեծ աշխատանք է տարվում, իսկ գինին կարող է համաշխարհային բրենդ դառնալ

32
(Թարմացված է 09:41 03.03.2021)
Որտեղ են և որոնք են Հայաստանի գինեգործական հազարամյա ավանդույթների վերածնման հնարավորությունները։ «Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հյուրն է Իջևանի գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը։

«Հայկական գինին բրենդ դարձնելու հնարավորությունը հենց մեր հողում է, որի համար անհրաժեշտ է, որ գինեգործներն առավելապես աշխատեն միմիայն հայկական` էնդեմիկ խաղողի սորտերով»,– կարծում է Իջևանի գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրենը։

Ի՞նչ ենք մենք ուտում․ հայ գիտնականները հաստատել են անուրախ ենթադրությունները

Ատոմ Եգորյանի խոսքով` միջազգային շուկայում հայ գինեգործներն ապացուցել են, որ հայկական գինին լուրջ մարտահրավերներ կարող է նետել մրցակիցներին, հետևաբար գինեգործությանը է՛լ ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնել։

«Հավի ոտքերի վրա». ինչու են հայաստանյան թռչնաֆաբրիկաները դոփում տեղում

Այնուամենայնիվ, ըստ հյուրի, մեր հիմնական մրցակցային առավելությունը հայկական կոնյակն է՝ չնայած աշխարհում մեծ աշխատանք է տարվում «հայկական կոնյակ» բրենդի դեմ։

Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում

32
թեգերը:
Հայաստան, կոնյակ, Գինի
թեմա:
Բիզնեսի դիալեկտիկա
Ըստ թեմայի
Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը
Ազգային ժողով

Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով

0
ԲԴԽ նախագահի ներկայությունն ԱԺ-ում լուրջ իրարանցում առաջացրեց: ԲԴԽ նախագահը, սակայն, հայտարարեց, որ ունի զսպվածության սահման, որը որևէ կերպ չի անցնելու, որքան էլ իրեն փորձեն դրդել դեպի քաղաքական քննարկում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:

ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:

ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:

«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:

ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:

Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:

Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:

«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

0