(0:19 / 1.99Mb / просмотров видео: 240)

Երուսաղեմում զինված պաղեստինցիները հարձակվել են ավտոբուսի վրա. կադրեր պատահարի վայրից

70
(Թարմացված է 14:59 14.10.2015)

Երեքշաբթի Երուսաղեմում դանակներով և ատրճանակներով զինված պաղեստինցիները հարձակվել են ավտոբուսի վրա։ Սպանվել է երկու մարդ, կա մի քանի վիրավոր։ Դիտեք տեսանյութը դեպքի վայրից

Իսրայելական ոստիկանությունը հաղորդել է, որ ավտոբուսի վրա հարձակումից բացի, քաղաքում գրեթե միաժամանակ տեղի է ունեցել ևս երկու ահաբեկչություն` վրաերթի են ենթարկել անցորդներին և կրակ բացել։

«Նախնական տվյալով` քաղաքում գրեթե միաժամանակ տեղի է ունեցել երեք ահաբեկչական հարձակում` վրաերթ, հրաձգություն և հարձակում ավտոբուսի վրա։ Կան տուժածներ, ոմանք ծայրահեղ վիճակում են»,– ՌԻԱ Նովոստիին ասել է ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը։

Երուսաղեմում հարձակումները շարունակել են պաղեստինյան հարձակումների շարքը, որոնք Իսրայելի իշխանությունը ահաբեկչություններ է որակում։ Տեղի իշխանությունը ենթադրում է, որ հարձակվողները հախուռն և միայնակ են գործում` կապ չհաստատելով արմատական պաղեստինյան խմբավորումների հետ։ Ամսվա սկզբից հակամարտության սրացումը չորս իսրայելցիների և ավելի քան 20 պաղեստինցիների մահվան պատճառ է դարձել։

70

sys_stories