(1:25 / 8.78Mb / просмотров видео: 69)

Եվրամիությունը կաջակցի «Արևելյան գործընկերության» երկրների մշակույթի զարգացմանը

13

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունում կազմակերպվել է միջազգային համաժողով, որի ընթացքում ներկայացվել են «Արևելյան գործընկերության» երկրների համար նախատեսված երեք խոշոր ծրագրերը, հաղորդում է Sputnik Գռուզիան։

«Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը նվիրված է «Արևելյան գործընկերության» երկրներում մշակույթի ոլորտի զարգացմանը։ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի ներկայացուցիչները ներկա են եղել համաժողովին։ Ծրագիրը պետք է իրականացվի 2015-2018 թվականներին։

COMUS ծրագիրն ուղղված է պատմական քաղաքների զարգացմանը և դրանց բարեկարգման նոր ռազմավարությունների մեջ քաղաքացիական հասարակությանն ընդգրկելուն։ Թբիլիսիում համաժողովին մասնակցել են «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքների քաղաքապետները։

ԵՄ երրորդ ծրագիրը կոչվում է «Ստեղծագործական Եվրոպա», նպատակն է աջակցել եվրոպական կինեմատոգրաֆի և մշակույթի կրեատիվ հատվածների զարգացմանը, մասնավորապես, այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են կատարողական արվեստը, կերպարվեստը, երաժշտությունը, կինոն, հեռուստատեսությունը, տեսախաղերի ինդուստրիան։ Ծրագիրն ուղղված է նաև մշակութային և լեզվական արժեքների պահպանմանը։

13

sys_stories