(0:54 / 5.52Mb / просмотров видео: 167)

Փախստականները փորձում են Խորվաթիայի մայրաքաղաք ուղևորվող գնացք ներխուժել

316

Հարյուրավոր փախստականներ շտապում են իրենց տեղը զբաղեցնել փոքրիկ գնացքում, որպեսզի մեկնեն Զագրեբ։ Փախստականների մեծ մասը փորձում է գնացք  ներխուժել պատուհաններից։

Վերջին մի քանի ամիսներին հիմնականում Մերձավոր Արևելքից եկած փախստականները բալկանյան երկրներից ուղևորվում են դեպի Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Սովորաբար նրանց երթուղին անցնում է Հունգարիայով, սակայն այդ երկիրը փակել է Սերբիայի հետ սահմանը` փշալարեր տեղադրելով և խստացնելով օրենսդրությունը։ Փախստականների մի հոծ զանգված փորձում է հարևան Խորվաթիա հասնել։ 

Վերջին օրերին հարևան Սերբիայից օրինական և ոչ օրինական ճանապարհով Խորվաթիա է մեկնել շուրջ 14 հազար միգրանտ։ Խորվաթիայի իշխանությունը փակել է սահմանային յոթ անցակետերը, սակայն դա արդյունք չի տվել, քանի որ երկրների միջև սահմանային գոտում ցանկապատ  չկա, և ցանկացողները կարող են ոտքով հատել սահմանը։

Ուրբաթ Ֆրանս Փրես գործակալությունը, հղում անելով Խորվաթիայի ոստիկանությանը, հայտնել է, որ երկիրը սկսում է միգրանտներին տեղափոխել դեպի Հունգարիայի սահման։ Խորվաթիայի իշխանությունը մտադիր է փախստականների հոսքն ուղել դեպի հարևան երկրների սահմաններ, քանի որ Խորվաթիան այլևս չի կարող միգրանտների ընդունել։ Եկող մարդկանց թիվը մի քանի անգամ գերազանցում է նրանց տեղավորելու և ընդունելու հնարավորությունները։

2015 թվականի սկզբից ի վեր ԵՄ–ի տարածք են տեղափոխվել մոտ 500 հազար միգրանտներ, նրանց շարքերն ամեն օր մեծանում են հազարներով։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ստեղծված միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ աշխարհամարտից հետո։ ԵՀ–ի առաջարկի համաձայն, ԵՄ–ի երկրներն առաջիկա երկու տարում ստիպված են իրենց տարածք ընդունել շուրջ 160 հազար փախստականի։

316

sys_stories