(1:49 / 11.48Mb / просмотров видео: 3086)

«Միսս մոլորակ» մրցույթի գեղեցկուհիները բեմ են դուրս եկել ազգային հագուստով

2990
(Թարմացված է 19:29 08.09.2015)

Մրցույթի հաղթողին պետք է որոշի միջազգային ժյուրին, որի կազմում ներառված են 20 երկրի ներկայացուցիչներ, հաղորդում է Sputnik Վրաստանը։

Մրցույթի առաջին փուլում մասնակիցները բեմ են դուրս եկել իրենց երկրների ազգային տարազներով, երկրորդ փուլում` լողազգեստներով։ Մրցույթն անցկացվում է Վրաստանի արևելյան շրջանում` Կախեթիայի հյուրանոցներից մեկում։

Երրորդը տաղանդների փուլն է, որն անցկացվելու է Թբիլիսիում սեպտեմբերի 10–ին։ Մրցույթի մասնակիցները կցուցադրեն իրենց ընդունակությունները (պար, երգ, նկարչություն և այլն)։ Հինգ լավագույն համարները ևս մեկ անգամ կցուցադրեն եզրափակիչ շոուի ժամանակ։

«Միսս մոլորակ 2015»–ի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա Կախեթիայում սեպտեմբերի 11–ին, իսկ եզրափակիչ փուլը` Թբիլիսիի համերգասրահում սեպտեմբերի 12–ին։ Եզրափակիչ փուլից հետո նախատեսված է afterparty Թբիլիսիում, Կրիայի լճի մոտ, ժամը 23։00–ին։

Ավանդույթի համաձայն, «Միսս մոլորակ 2015»–ի հաղթողը ոսկե թագի կարժանանա։ Մրցանակակիրները նվերներ կստանան մրցույթի հովանավորներից։ Մրցույթի շրջանակում կհայտարարվի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողի անունը։

2990

sys_stories