(0:56 / 5.50Mb / просмотров видео: 62)

Harley Days մոտոարշավի ժամանակ Պետերբուրգով սրընթաց անցել են հազարավոր բայքերներ

333
Շուրջ երեք հազար բայքերներ մասնակցել են շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգում կայացած Harley Days ամենամյա մոտոարշավի փառատոնին։ Դիտեք տեսագրությունը, թե ինչպես են մոտոցիկլիստները սրընթաց անցել հյուսիսային մայրաքաղաքի փողոցներով

Մոտոցիկլիստները մեկնարկել են իրենց երթը Դվորցովիյ հրապարակից, անցել են Նևսկի պողոտայով և ավարտել իրենց երթը Օստրովսկի հրապարակում, հայտնել է Ruptly գործակալությունը։

Բայքերները հաղթահարել են ընդհանուր առմամբ 36 կիլոմետր։ Քաղաքով շրջելուց հետո նրանք վերադարձել են Դվորցովիյ հրապարակ, որտեղ տեղի է ունեցել տոնական համերգ։

Harley Days փառատոնը անցկացվել է Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 6-9–ը։ Առաջին անգամ փառատոնն անցկացվել է 2011 թվականին, որին մասնակցել էր շուրջ 1500 հոգի։ Միջոցառման կազմակերպիչների խոսքերով, Harley Days–ն այս տարի պետք է մասնակցեր մոտ 130000 մարդ։ Նախագիծն անցնում է ՌԴ մշակույթի նախարարության և Սանկտ Պետերբուրգի կառավարության աջակցությամբ։

333

sys_stories