Պայթյուն և հրդեհ «Պռոշյանի կոնյակի գործարան»–ի Արմավիրի մասնաճյուղում

2020–ի սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

«Պայթյունից վնասվել են 30 տոնանոց ապակյա մեկ տարա, մեկ կառ և 30 գծամետր տախտակամած»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

ԱԻՆ–ից հաստատում են, որ կա երկու զոհ և չորս տուժած, վերջիններս տեղափոխվել են «Արմավիրի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։