Հայաստանի թաքնված գեղեցկությունը

«Հայաստանի թաքնված գեղեցկությունը» նախագծով Sputnik Արմենիան ընթերցողներին է ներկայացնում Հայաստանի բնության այն գեղեցկությունը, որն ինչ-ինչ պատճառներով թաքնված ու անծանոթ է մնում հանրությանը։

Հաղորդաշարի նկարահանող խումբն այցելում է հայաստանյան բնության հատուկ պահպանվող տարածքներ` արգելոցներ, արգելավայրեր, և իր ռեպորտաժներում բացահայտում դրանց սահմաններից ներս թաքնված գեղեցկությունը, մասնագետների տեսակետներն ու հետաքրքիր պատմությունները։