Հայ գերիներ, անհետ կորածներ

Արցախյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 88 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում դեռ մոտ 200 հայ գերի կա։

2021–ի հունիսի 12–ին Ադրբեջանից Հայաստան վերադարձան 15 հայ գերիներ, որոնց դիմաց Հայաստանն Ադրբեջանին տվեց Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքները։