Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները

Հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց, համաձայն որոնց` երեք առանձին դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։ Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվեց ԱԱԾ` նշված գործերով հարցաքննության։ Այդ ընթացքում ԱԱԾ գլխավոր մասնաշենքի մոտ հավաքվեցին բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Ուշ երեկոյան Ոստիկանությունը հայտնեց, որ բերման են ենթարկել 252 մարդու (վարչական ձերբակալում)։