Հայաստան–Վրաստան համագործակցություն

Հայաստանն ու Վրաստանը հարևան պետություններ են։ Նրանց բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերած Հայաստանն ու Վրաստանը շարունակեցին գործակցությունը տարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային։ Պարբերապար պաշտոնական և աշխատանքային փոխայցելություններ են տեղի ունենում 2 երկրների ղեկավարների միջև։ Վրաստանում հայկական մեծ համայնք կա։