«Պետական գնումների համակարգում կտրուկ փոփոխություններ պետք չեն». Գայանե Գաբրիելյան

321
(Թարմացված է 22:16 29.07.2019)
Գայանե Գաբրիելյանի խոսքով` «հին Հայաստանում» պետական գնումների համակարգն այդքան էլ վատը չէր և այն կտրուկ փոփոխությունների չպետք է ենթարկել։

Շատ կարևոր է, որ գնումների բնագավառին առնչվող հարցերը քննարկվում են բարձր մակարդակով։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պետական գնումների փորձագետների միության» նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու Գայանե Գաբրիելյանը։

«Պետական գնումների համակարգը որքան կայուն լինի, այնքան կբացառվեն կոռուպցիոն երևույթները»,–նշեց նա։

Գաբրիելյանի խոսքով` «հին Հայաստանում» պետական գնումների համակարգն այդքան էլ վատը չէր և այն կտրուկ փոփոխությունների չպետք է ենթարկել։

«Պետական գնումների համակարգում կտրուկ փոփոխություններ պետք չէ անել, քանի որ սա այն համակարգը չէ, որտեղ պետք է կիրառել «ճկուն», «մոբիլ», արագ», կտրուկ» տերմինները»,–ասաց Գաբրիելյանը` անդրադառնալով վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դիրքորոշմանը։

Ծերանոցներում ու մանկատներում կասկածելի սնունդ է հայտնաբերվել. Զարուհի Բաթոյան

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ նշել էր, որ պետական գնումների համակարգը պետք է լինի հնարավորինս ճկուն ու մոբիլ, միևնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքն ու հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից ու երաշխավորի պետական միջոցների ծախսերի ու ստացվող արդյունքի որակը:

321
թեգերը:
Պետական գնումներ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

«Դեռ սպասում եմ այն մարդուն, որ կկիսի ինձ հետ իմ կյանքի մնացած բոլոր օրերը». Իվետա Տոնոյան  

446
(Թարմացված է 19:09 09.09.2019)
Պատգամավորի սիրտն ազատ է, բայց դա չի նշանակում, որ Իվետան անտարբեր է սեփական ընտանիքն ունենալու հարցի նկատմամբ:

Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է սեփական հետաքրքրությունների, «կարողությունների», անձնական կյանքի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝  խորհրդարանի աշնանային նստաշրջանում սպասվող աշխատանքների մասին:

Տոնոյանը նշել է, որ ամռան ամիսները լիարժեք աշխատանքային են եղել ԲՀԿ խմբակցության համար՝ չնայած հանգստի սեզոնին: Մշակվել են բազմաթիվ նախագծեր, որոնք կներկայացվեն սեպտեմբերի 9-ին սկսվող ԱԺ աշխատանքային նստաշրջանում:

«Նախագծերի մի մասը կառավարությունը մերժել է և արդեն ձևավորված «բարի ավանդույթի» համաձայն` այդ նախագծերը մերժվում են նաև համապատասխան հանձնաժողովներում: Բայց, ըստ կանոնակարգի՝ նույնիսկ  այդ մերժված նախագծերին կանդրադառնանք  ԱԺ լիագումար նիստի աշխատանքների ընթացքում»,-ասել է Իվետա Տոնոյանը:

Իվետա Տոնոյանի պայուսակն էլ են ստուգում ԱԺ–ում

Կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ, ըստ Տոնոյանի՝ ակտիվ կլինի նաև նաև նստաշրջանի ընթացքում:

ԱԺ պատգամավորը անկեղծացել է նաև իր անձնական կյանքի որոշ դրվագների մասով: Պատգամավորի սիրտն ազատ է, բայց դա չի նշանակում, որ Իվետան անտարբեր է սեփական ընտանիքն ունենալու հարցի նկատմամբ:

«Դեռ սպասում եմ այն մարդուն ով կկիսի ինձ հետ իմ կյանքի մնացած բոլոր օրերը»,-ասել է Իվետա Տոնոյանը:

Մեր քննադատություններին միշտ հետևում են ստուգումներ. Իվետա Տոնոյանը`գազալցակայանների մասին

Հիշեցնենք, որ Իվետա Տոնոյանը Ազգային ժողովի 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ  Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը:

446
թեգերը:
Պատգամավոր, ՀՀ Ազգային ժողով, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Իվետա Տոնոյան
թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ
Ըստ թեմայի
Տոնոյան. «Որևէ այլ քաղաքական ալյանսին կամ միավորմանը միանալու հարց ԲՀԿ–ն չի քննարկվում»
Անսպասելի ստուգումներ կսկսվեն Հայաստանի բենզակայաններում և գազալցակայաններում
ԲՀԿ-ն Քոչարյանի գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Ի՞նչ հանգամանքներ են ստիպում պոլիոմելիտի լրացուցիչ պատվաստումներ իրականացնել

0
(Թարմացված է 16:24 09.06.2019)
Պոլիոմելիտի վերջին դեպքը Հայաստանում արձանագրվել է 1995 թվականին: Այն սուր վարակիչ հիվանդություն է, հարուցիչն ախտահարում է ողնուղեղի գոտկային, որոշ դեպքերում նաև կրծքային հատվածի շարժական եղջյուրները և արդյունքում՝ երեխայի մոտ առաջանում են պարեզներ:

2002 թվականից սկսած Հայաստանը համարվում է պոլիոմելիտից ազատ երկիր, և այս կարգավիճակը պահպանելու համար պետք է պատվաստումների իրականացնումը բավարար մակարդակով ապահովել: Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա-տետ» հաղորդման ընթացքում ասում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս պոլիոմելիտի լրացուցիչ պատվաստումների իրականացման համար մի քանի հանգամանքներ են ի հայտ եկել: «Առաջինը, որ ՀՀ-ում բոլոր տարիքային խմբերում դիտվում է պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշների նվազում, այդ թվում նաև պոլիոմելիտի դեմ պատվաստումների: Հատկապես, դա ակնառու է 2 տարեկանների դեպքում և նրանց պատվաստման միջին հանրապետական տարեկան ցուցանիշը 2017 թվականի համեմատ նվազել է 2 տոկոսով և կազմել 92 տոկոս: Սա այն պարագայում, որ նախկինում ունեինք 95 և բարձր ընդգրկվածության ցուցանիշներ: Նույն պատկերը դիտվում է նաև 1 և 6 տարեկանների շրջանում»,–ասում է Գրիգորյանը և նշում հաջորդ պատճառը. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել և հայտարարել, որ Իրանում շրջակա միջավայրի նմուշներում հայտնաբերվել է վայրի պոլիովիրուսը, դա պոլիոմելիտի հարուցիչն է:

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ որոշում է կայացվել 1 լրացուցիչ դեղաչափով 1.5-5 տարեկան երեխաների շրջանում ամրապնդել պոլիոմելիտի նկատմամբ պաշտպանվածությունը, ապահովել ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ իմունիտետ, որպեսզի վիրուսի ներկրման դեպքում տեղային դեպքեր չարձանագրվեն:

Ըստ Գրիգորյանի՝ օրացուցային պատվաստումները մնում են, և 6 տարեկան երեխաները, որոնք պատրաստվում են դպրոց գնալ, 6 տարեկանը լրանալուց հետո, իրենց տարիքին համապատասխան կստանան 5-րդ դեղաչափ պոլիոմելիտի դեմ պատվաստումը: «Երեխաները, որոնց նախատեսված է լրացուցիչ պատվաստումներ անել, դա 3, 4 տարեկան երեխաներն են մինչև 5-ը լրանալը, նրանք այլևս հնարավորություն չեն ունենալու 5-րդ դեղաչափ պոլիոմելիտի դեմ պատվաստանյութ ստանալ, քանի որ քաղաքականության փոփոխություն է լինում, անցում դեպի ինակտիվացված պատվաստանյութի»,-նշում է համաճարակաբանության բաժնի պետը:

Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ 1 լրացուցիչ դեղաչափը դա կաթիլային, բերանային պատվաստում է, իսկ քաղաքականության փոփոխությունը նախատեսում է բերանային պատվաստանյութից արդեն անցում կատարել ներարկումային տեսակի: Օրացուցայինի դեպքում առկա է երկու տիպ` և՛ բերանային, և՛ 6 ամսականում մեկ ինակտիվացված պատվաստում:

Մասնագետը ընդգծում է, որ այս տարվա փետրվարից 1.5 տարեկան երեխաները հնգավալենտի և պոլիոմելիտի բերանային պատվաստումների փոխարեն ստանում են 1 վեցավալենտ պատվաստում, որում ներառված է նաև պոլիոմելիտի այդ ինակտիվացված բաղադրիչը: Այս քաղաքականությունը շարունակական է լինելու և մինչև 1 տարեկան երեխաներն էլ 2020 թվականից անցնելու են այդ տարբերակին:

0
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան
թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ
Հիվանդանոց. արխիվային լուսանկար

Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծանր է. ՊՆ

83
(Թարմացված է 11:29 15.07.2020)
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նրա խոսքով` ընդհանուր այս պահին բուժում է ստանում տասը զինծառայող։

«Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք»,–գրել է նա և առողջություն ու շուտափույթ ապաքինում մաղթել տղաներին։

Նշենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ հայտնեց, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում երեկ, ժամը 23:15-ից մինչև առավոտ ապահպանվել է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Տավուշում զոհված զինծառայողները հետմահու կպարգևատրվեն. Փաշինյանը դիմել է նախագահին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

 

83
թեգերը:
Սահման, Տավուշ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Շուշան Ստեփանյան, հիվանդանոց, Վիրավոր, զինծառայող, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել
Հայկական զինուժը ադրբեջանցիների 10 անօդաչու թռչող սարք է խոցել. Հովհաննիսյան
Ամենաֆանտաստիկ երազում չէի տեսնի, որ նախագահը հյուր կգա, կամ հարավամերիկյան այգի Տավուշում