Յան Պորտերֆիլդի դերը հայկական ֆուտբոլում. ինչպես նրան հաջողվեց հավատ ներշնչել մարզիկներին

151
(Թարմացված է 11:41 15.02.2019)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2006-2007 թվականներին մարզած շոտլանդացի Յան Պորտերֆիլդին հաջողվեց համախմբել բոլորին ու հասնել որոշակի հաջողությունների:

«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շոտլանդացի մարզիչ Յան Պորտերֆիլդն առաջին հերթին հզոր անհատականություն էր, նրան հաջողվեց հավատ ներշնչել Հայաստանի ազգային հավաքականի մարզիկների մեջ, համախմբել բոլորին ու գրանցել որոշակի հաջողություններ»,-այդ համոզմանն է Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու նախկին անդամ Արամ Հակոբյանը, որը հյուրընկալվել էր Sputnik Արմենիային։

Նրա խոսքով` Պորտերֆիլդը նաև հիանալի մարզիչ էր։

«Հանդիսատեսը ևս շատ էր սիրում և ընդունում հավաքականի շոտլանդացի մարզչին, հավանաբար նաև դա էր պատճառը, որ թեկուզև հաղթանակները փոքր էին, սակայն ընդունվում էին մեծ շուքով»,-հիշում է նախկին ֆուտբոլիստը։

«Պորտերֆիլդը շատ ուժեղ հոգեբան էր»,- Sputnik Արմենիայի եթերում շոտլանդացի մարզչի մասին ասում է հավաքականի նախկին պաշտպան Ալեքսանդր Թադևոսյանը։

Թադևոսյանի խոսքով` Պորտերֆիլդը կարողանում էր հոգեբանորեն այնպես պատրաստել մարզիկներին, որ նրանք պատրաստ էին դուրս գալ խաղադաշտ ու «կռիվ տալ» հաղթանակի համար։

Հաղորդավար` Խաչիկ Չախոյան

 

151

sys_stories