Իրանցիները սպասում են

«Երկուսը մեկում» փաթեթներ. ինչպես զարգացնել բժշկական տուրիզմը, որ բոլորի համար լավ լինի

146
(Թարմացված է 23:15 17.07.2021)
Մեխակ Ապրեսյանը պատմել է, թե բժշկական որ ծառայությունները ստանալու համար են արտասահմանցիները գալիս Հայաստան, և ինչպես կանդրադառնան սահմանափակումները «քովիդ-զբոսաշրջիկների» վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանը բժշկական զբոսաշրջության ոլորտում հսկայական ներուժ ունի, և պատվաստման համար Իրանից ժամանող հյուրերի հոսքը հերթական անգամ ապացուցեց դա։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Այդ ներուժը մասամբ իրացվում է, շատերը գալիս են ատամնաբույժների, պլաստիկ վիրաբույժների ծառայություններից օգտվելու, ինչպես նաև սրտային հիվանդությունները բուժելու համար։ Մեզ մոտ նույնիսկ գալիս են հասակն ավելացնելու համար։ Հետևաբար պետք է լրջորեն զբաղվել գովազդով և մարքեթինգով»,-նշեց նա։

Բժշկական տուրիզմը ճիշտ մոտեցման դեպքում կարող է դառնալ ոլորտի լոկոմոտիվը, քանի որ Հայաստանի մատուցած ծառայությունները մրցունակ են ինչպես որակի, այնպես էլ գնի առումով։ Իսկ նպատակային շուկաներ կարող են լինել ոչ միայն հարևան Վրաստանն ու Իրանը, այլև Եվրասիական միության, ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրները։

Այս համատեքստում Ապրեսյանը կարևորեց նոր զբոսաշրջային նոր պրոդուկտների ստեղծումը, որոնք, բացի բժշկական ծառայություններից, այլ բաներ ևս կներառեն։

«Կարելի է «երկուսը մեկում» փաթեթներ մշակել։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը եկել է ատամները բուժելու, կարելի է նրան առաջարկել մեկնել ոչ մեծ ճամփորդության և ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերի հետ։ Կամ եթե մարդը եկել է արհեստական բեղմնավորման հերթական պրոցեդուրայի համար, նա կարող է հայկական կերակրատեսակներ փորձել կամ ինչ-որ փառատոնի այցելել»,-ասաց փորձագետը։

Ապրեսյանը նաև դրական գնահատեց այն փաստը, որ իրանցիները վերջին երկու ամսվա ընթացքում զանգվածաբար գալիս են Հայաստան պատվաստման համար։ Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ երկրում ավելի շատ գումար է ծախսում, քան պետությունը վճարում է պատվաստանյութ ձեռք բերելու համար, և դա պետք է հաշվի առնել։ Սակայն նա կարծում է, որ հերթերը պետք է կանոնակարգվեն, ինչին կնպաստի վերջերս ներդրված էլեկտրոնային գրանցումը։

Դրա հետ մեկտեղ, Ապրեսյանի խոսքով, պատվաստումների հասանելիություն ստանալու համար ավելի քան 10 օր Հայաստանում պարտադիր լինելու պահանջը կարող է հանգեցնել իրանցիների հոսքի կրճատման, ինչը ցանկալի չէ մեր տնտեսության համար:

«Պետք է կա՛մ խելամիտ ժամկետներ սահմանել, կա՛մ պատվաստման համար ոչ մեծ վճար ձևակերպել, այդ դեպքում սահմանափակումների անհրաժեշտությունը կվերանա»,-նշեց նա։

Զբոսաշրջության կոմիտեի կողմից Sputnik Արմենիային տրամադրած վիճակագրության համաձայն՝ այս տարվա մարտին Հայաստան է ժամանել Իրանի 4953 քաղաքացի, իսկ հունիսին՝ 8597:

Եթե մարտին իրանցիների ներհոսքը կարելի էր բացատրել Նովրուզի տոնով, ապա հունիսին ժամանողների մեծ մասը «քովիդ-զբոսաշրջիկներն» են։ Դա հանգեցրեց նրան, որ պատվաստման շարժական կետերի մոտ երկար հերթեր գոյացան, և առողջապահության նախարարությունը ստիպված եղավ խստացնել կանոնները։ Այժմ օտարերկրացիները կարող են պատվաստվել, եթե ՀՀ–ում են գտնվում առնվազն տասը օր։

Դրա հետ մեկտեղ իրանցիների ներհոսքը բժշկական զբոսաշրջության զարգացման մասին մտածելու առիթ տվեց: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Facebook-ում գրեց. «Տուրիզմի 319% աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների։ Լավ ժամանակն է` մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին»։

Իսկ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը խնդրեց կոռեկտ լինել մեր երկիր ժամանած հյուրերի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանում լայնածավալ պատվաստումների գործընթացը մեկնարկել է ապրիլի 13-ին, մինչև տարեվերջ նախատեսվում է պատվաստել շուրջ 700 հազար բնակչի։ Հուլիսի 11-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի դեմ 108 107 պատվաստում է արվել։ 77449 դեպքում ստացել են դեղանյութի առաջին չափաբաժինը, 30658 դեպքում՝ երկրորդը։ Պատվաստումն իրականացվում է երեք դեղանյութով՝ «Սպուտնիկ V», «ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ»։ Պատվաստվել կարող են 18 տարին լրացած բոլոր անձինք անվճար և կամավորության սկզբունքով։

146
թեգերը:
Մեխակ Ապրեսյան, զբոսաշրջություն, Հայաստան
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանում

10 օրը շա՞տ է. Հայաստանի իշխանության որոշումը հարվածել է իրանցիների զբոսաշրջային հոսքին

469
(Թարմացված է 15:39 20.07.2021)
Մասնագետները կարծում են, որ ոչ ադեկվատ լուծումները կարող են լուրջ հարված հասցնել այն ոլորտին, որը զրոյից վերականգնելու կարիք ունի։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հայաստանի իշխանությունը որոշել է սահմանափակումներ կիրառել մեր երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտել հուլիսի 15-ից, բայց արդեն հասցրել են բացասաբար անդրադառնալ իրանցի զբոսաշրջիկների հոսքի վրա:

Եթե դեռ մեկ շաբաթ առաջ Թեհրան–Երևան ինքնաթիռները 100% ծանրաբեռնվածությամբ էին տեղ հասնում, իսկ Հայաստան գալու ցանկություն ունեցողները հերթ էին կանգնում տոմսերի համար, ապա հիմա պատկերը բոլորովին այլ է` ինքնաթիռներն օդ են բարձրանում 70-80% ծանրաբեռնվածությամբ։

Զբոսաշրջության և ավիացիայի ոլորտի ներկայացուցիչները կոչ են անում իշխանությանը և մասնավորապես առողջապահության նախարարությանը վերանայել Հայաստանում օտարերկրացիների գտնվելու ժամկետների վերաբերյալ որոշումը:

Ի՞նչ տեղի ունեցավ

Հայաստանը պատվաստման գործընթացը սկսեց 2021 թվականի ապրիլին։ Հունիսի կեսերին, երբ իշխանությունը թույլ տվեց անվճար պատվաստել նաև օտարերկրացիներին, իրանցիները սկսեցին զանգվածաբար գալ Հայաստան:

Պատահական չէր, որ նրանց հենց Հայաստանն ընտրեցին։ Իրենց երկրում առաջին հերթին պատվաստում են ռիսկային խմբում գտնվող տարեցներին։ Մյուսները ստիպված ամիսներով սպասում են։ Մինչդեռ Հայաստանում կարող են անվճար պատվաստվել մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում։ Դրա հետ մեկտեղ մասնագետները կանխատեսում են, որ Իրանում արդեն աշնանը կորոնավիրուսային վարակի հինգերորդ ալիք կսկսվի:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդհանրապես հայտարարեց, որ «քովիդային զբոսաշրջիկների» միջոցով կարելի է կանխատեսված 319 տոկոս զբոսաշրջային աճի հասնել։

Հուլիսի 15-ին ուժի մեջ մտան նոր սահմանափակումները։ Օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք այսուհետ կարող են կորոնավիրուսի դեմ պատվաստվել միայն այն դեպքում, եթե առնվազն 10 օր գտնվեն Հայաստանի տարածքում։

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ որոշումը կայացվել է առկա և մատակարարվող պատվաստանյութերի քանակը կառավարելու համար: Ընդ որում՝ նա չբացառեց, որ նոր մատակարարումների դեպքում այս պայմանները կարող են վերանայվել։

Ի՞նչը այն չէ

Բոլորն էլ հասկանում են, որ այս որոշումը ստիպված են կայացրել, բայց ավիաշուկայի ու զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն առաջարկում են որևէ ելք գտնել ու վերանայել օտարերկրացիների համար Հայաստանի տարածքում պարտադիր մնալու ժամկետները, քանի որ այդ փոփոխություններն արդեն բացասաբար են ազդել զբոսաշրջային հոսքի վրա:

«Armenia Airways» ավիաընկերության գլխավոր տնօրեն Առլեն Դավուդյան-Զարնային Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ մինչև հուլիսի 15-ը իրենց ինքնաթիռներն ամեն օր էին Թեհրան-Երևան-Թեհրան թռիչքներ իրականացնում, երկու անգամ էլ՝ Երևան-Թավրիզ չվերթեր: Ինքնաթիռները մեկնում էին 100% ծանրաբեռնվածությամբ, իսկ ղեկավարությունն արդեն որոշել էր թռիչքներ իրականացնել նաև Իրանի այլ քաղաքներ։ Սակայն հուլիսի 15-ից իրավիճակն արմատապես փոխվել է. 126 մարդու փոխարեն այժմ ուղևորների թիվը հազիվ հասնում է 85-ի։

Ծերացող Քարաբերդի տեղը գտել են սփյուռաքահայերը

«Հիմա արդեն շահավետ չէ նոր ուղղություններ բացելը։ Ընդամենը մի քանի օր է անցել, բայց տեսնում եք՝ ինչպես է նվազել Հայաստան գալու ցանկություն ունեցողների թիվը», - ասաց նա։

Ավիաընկերության ղեկավարը իշխանության որոշումն անտրամաբանական է համարում, քանի որ սահմանափակումները վախեցնում են մարդկանց: Նրա խոսքով՝ այս ամբողջ ընթացքում Հայաստան են եկել հիմնականում բավականին ունևոր մարդիկ ու միջին խավի ներկայացուցիչները։

Իրանցիներից շատերն ազգային արժույթի արժեզրկման պատճառով չեն կարող իրենց թույլ տալ ճանապարհորդել։ Եկողներին հետաքրքրում է ոչ թե Հայաստանի գեղեցկությունը, այլ պատվաստումը։ Բայց քչերն են ուզում Հայաստանում ավելի քան 10 օր անցկացնել։ Նրանք տարեկան 20 օր արձակուրդ ունեն, ստացվում է, որ ստիպված են ամբողջ արձակուրդն օգտագործել երկու չափաբաժին պատվաստանյութ ստանալու համար։ Իրանցիները ամեն դեպքում առնվազն 5 օր անցկացնում էին Հայաստանում և այդ ընթացքում ծախսում միջինը 700-ից 1000 դոլար (ներառյալ ավիաթռիչքը, ՊՇՌ-թեստավորումը, սնունդը և կացությունը): Ի դեպ, հետադարձ տոմսի գինը սկսվում է 123 հազար դրամից (մոտ 300 դոլար)։

Դավուդյան-Զարնային առաջարկում է վերանայել ժամկետները, եթե իսկապես ուզում ենք հասնել որևէ արդյունքի և զբոսաշրջային ոլորտի զարգացման:

Ինչ վերաբերում է ավտոբուսային փոխադրումներին, ապա իրավիճակն առավել քան անմխիթար է։ Ավիաընկերության ղեկավարը, որը նաև Թեհրանից Երևան տրանսպորտային փոխադրումներ է կազմակերպում, ասաց, որ ավտոբուսային փոխադրումները մի քանի օր առաջ են սկսել։ Մեկ ուղղությամբ տոմսն արժե 20 հազար դրամ, բայց շատերը Սյունիքի անկայուն իրավիճակի պատճառով վախենում են ցամաքային ճանապարհով երթևեկել։

«Armenia» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանն էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չի կարող կոնկրետ ասել, թե ինչպես են սահմանափակումներն ազդել ուղևորահոսքի վրա։

«Մեր ավիաընկերությունը շաբաթական երկու չվերթ է իրականացնում։ Դինամիկայի մասին կարող ենք խոսել երկու-երեք շաբաթից», - ասաց Խաչատրյանը։

Իսկ ի՞նչ է ասում Զբոսաշրջության կոմիտեն

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանի խոսքով՝ կես տարվա ընթացքում Իրանից առավելագույն թվով զբոսաշրջիկներ են ժամանել այս տարվա հունիսին։

«Զբոսաշրջիկների նվազագույն թիվը եղել է հունվարին (1 832 մարդ) ու փետրվարին (2 979 մարդ)։ Մարտին արդեն զբոսաշրջիկների թիվը կրկնակի ավելացել է։ Նովրուզի կապակցությամբ 4953 մարդ է Հայաստան եկել», - ասաց Այվազյանը։

Նա նշեց, որ ապրիլին 3874 հյուր ենք ունեցել Իրանից, մայիսին՝ 4963, հունիսին՝ 8597։

Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համարում է, որ օտարերկրացիներին անվճար պատվաստելու որոշումը սոցիալ-մշակութային նշանակություն ունեցող հումանիտար նախաձեռնություն է։ Միևնույն ժամանակ նա անտրամաբանական է համարում սահմանված 10–օրյա ժամկետը։

«Այլ հարց է, եթե դա բխում է բնակչության շահերից, և պատվաստանյութերն իսկապես վերջանում են»,– ասաց Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ երկրում ավելի շատ գումար է ծախսում, քան պետությունը վճարում է պատվաստանյութ գնելու համար, այդ հանգամանքը պետք է հաշվի առնել: Նա առաջարկում է անհրաժեշտության դեպքում պատվաստումները վճարովի դարձնել օտարերկրացիների համար։ Նրա խոսքով՝ շատերը պարզապես երջանիկ կլինեն, եթե հեշտ ու առանց հերթերի պատվաստվեն։

Հուլիսի 18-ի տվյալներով՝ Հայաստանում կատարվել է 131 080 պատվաստում, որից 94 560-ը ՝ առաջին դեղաչափ, 36 550-ը՝ երկրորդ:

«Գառնի–Գեղարդն» անցյալում է. ի՞նչն է պակասում երիտասարդ զբոսաշրջիկներին Հայաստանում

469
թեգերը:
պատվաստումներ, Զբոսաշրջիկ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Նոր ազգային փոխադրողը գործելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ սակագներով
«Քաղաքը, որտեղ զբոսնում են հաճույքի համար»․ բրիտանացի ամուսիններին հիացրել է Հայաստանը
Հայկական գինի էին խմում նաև «արքաներն» ու զբոսաշրջիկները. փառատոնը` լուսանկարներով
Արխիվային լուսանկար

«Գառնի–Գեղարդն» անցյալում է. ի՞նչն է պակասում երիտասարդ զբոսաշրջիկներին Հայաստանում

234
Հայաստանում տարիներ շարունակ ձևավորվել են ստանդարտ ուղղություններ, որոնք առաջարկվում են բոլորին` տեղացիներից մինչև եկվորներ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանյան տուրիզմը գրավում է միջինից բարձր տարիքի զբոսաշրջիկներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց տուրիզմի մասնագետ Դիանա Մնացականյանը։

«Մենք պետք է երիտասարդությանն առաջարկելու բան ունենանք։ Արդեն որոշ բաներ նշմարվում է, ու ես հույս ունեմ, որ այդ միֆը կկոտրվի, թե Հայաստանը մեծերի տեղ է», – ասաց նա։

Ինչ վերաբերում է հայաստանյան տուրիստական ուղղություններին, Դիանա Մնացականյանի խոսքով` մեր երկրում տարիներ շարունակ ձևավորվել են ստանդարտ ուղղություններ, որոնք առաջարկվում են բոլորին` տեղացիներից մինչև եկվորներ։ Բայց վերջին շրջանում շատ ավելի մեծացել է ոչ ստանդարտ տուրերի, ուղղություննրի պահանջարկը։

«Այսինքն` բացի մեր իմացած Գառնի, Գեղարդ, Սևան, Դիլիջանից, նաև նոր տեղեր ունենք, ուր արդեն զբոսաշրջիկներն այցելում են, ու դա հիմնականում մեր տուրօպերատորների, գիդերի նվիրված աշխատանքի շնորհիվ է, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում նոր տեղեր բացահայտելու ու զբոսաշրջիկին ներկայացնելու համար»,– ասաց նա։

2019թ–ին, նրա խոսքով, Հայաստանում մեծ տարածում էին գտել քայլարշավները, որոնք կորոնավիրուսի պատճառով 2020–ին գրեթե վերացան, բայց ոլորտի մասնագետն այս տարի դարձյալ ակտիվացում է նկատում։

Հայաստանում վերջին 1-2 տարիներին ակտիվացել է նաև ներքին տուրիզմը։ Դիանա Մնացականյանի խոսքով` այսօր ՀՀ մարզերում կարելի է տեսնել մեծ թվով ՀՀ քաղաքացիների, որնք սկսել են ճամփորդել ու բացահայտել իրենց սեփական երկիրը։ Սա արդեն կորոնավիրուսի դրական ազդեցությունն է, որը ստիպեց հայերին մնալ տանն ու շրջել երկրի սահմանների ներսում։

Քերոբյանը մտածում է բժշկական զբոսաշրջության մասին. նրան ոգեշնչել են իրանցիների հերթերը

Բայց միայն կորոնավիրուսով հարցը չի լուծվի։ Մեր զրուցակցի դիտարկմամբ` շատ լուրջ անելիքներ ունի կառավարությունը։ Նրա խոսքով` գործադիրը պետք է 5 տարին մեկ մշակի տուրիզմի զարգացման ռեալ ռազմավարություն, իրականություն դարձնի թղթի վրա գրվածն ու անցնի հաջորդ 5 տարվա անելիքների մշակմանն ու իրագործմանը։

«Մենք այսօր, ցավոք, պատմամշակութային վայրերի բարեկարգման խնդիր ունենք. մենք մտնում ենք ամրոցներ (հրաշալի ամրոցներ ունենք), որտեղ կովեր են պտտվում»,– ասաց Մնացականյանը։

Հայաստանի մարզերում խնդիր է մնում նաև զուգարանների բացակայությունը։ Շատ հաճախ ճանապարհներին բացակայում են նաև կողմնորոշիչ ցուցանակները։

«Հայաստանը ոչինչ չի ստիպում»․ փորձագետը խոսել է զբոսաշրջային ոլորտում տիրող վիճակի մասին

234
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ
Ըստ թեմայի
Հայաստանում 1 մլն մարդ արտագնա տուրիզմն է նախընտրում. Մհեր Գրիգորյան
Շիրակի մարզի պոտենցիալը. Ախուրյանի կիրճը սպասում է արկածային տուրիզմի սիրահարներին
Ինչ կփոխի հայ-վրացական սահմանի բացումը, ու ինչ անել, որ ներգնա տուրիզմը չտուժի
Սուրբ Պողոս–Պետրոս եկեղեցին

Լճում ապրող Պողոս-Պետրոսը․ ինչպես Ապարանում եկեղեցին ջրի տակ հայտնվեց

26
(Թարմացված է 09:44 25.07.2021)
Ապարանի ջրամբարի մասին շատերն են լսել, բայց քչերը գիտեն, որ 4-5-րդ դարերում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին տարվա մի քանի ամիսներին հայտնվում է ջրամբարի ջրերի տակ։ Sputnik Արմենիան պատմում է, թե ինչպես ջրի տակ մնացին Քասախը, Զովունին և գյուղի եկեղեցին։

Ապարանում բացառիկ հուշարձան կա, որի մասին տեղացիներից բացի քչերը գիտեն։ Ամռան ամիսներին Ապարանյան լճի ափին հանգստանալ ցանկացողների մտքով չի էլ անցնում, որ հարևանությամբ ցամաքում կանգնած կիսավեր եկեղեցին տարվա մի քանի ամիսները ջրում է անցկացնում։ Եղել են ձնառատ ու ջրառատ տասնամյակներ էլ, երբ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին գրեթե ամբողջությամբ է ջրով ծածկված եղել՝ իր մասին հիշեցնելով միայն ջրի միջից դուրս մնացած խաչով։

Крест церкви Сурб Погос-Петрос в Зовуни у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Եկեղեցու խաչը

Սովետը ջրի տակ թողեց Զովունին, Քասախն ու 16-դարյա եկեղեցին

Խորհրդային տարիներին ոռոգման, էներգետիկ նպատակներով ջրամբարներ կառուցվեցին Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Իշխանությունների որոշմամբ՝ դրանցից մեկը կառուցվեց Ապարանի Քուչակ և Եղիպատրուշ գյուղերի միջև՝ Քասախ գետի վերին հոսանքում։ Այնտեղ, որտեղ հիմա Ապարանի ջրամբարն է, գրեթե 70 տարի առաջ երկու գյուղեր էին՝ Զովունին ու Քասախը։ Որոշում ընդունվեց տեղափոխել գյուղերը։ 1962 թվականին սկսվեցին ջրամբարի կառուցման աշխատանքները։

Апаранское водохранилище
© Sputnik / Aram Nersesyan
Ապարանի ջրամբարը

Եղիպատրուշցի Մարզպետ պապն ասում է՝ ջրամբարը հանդիսավորությամբ բացվեց. մեծ իրադարձություն էր։ Խորհրդային Հայաստանի ամբողջ ղեկավարությունն էր ներկա՝ Կարեն Դեմիրճյան, Անտոն Քոչինյան։

«Կենտկոմից մեծ շքախմբով եկան։ «Պլատինայի» վրա էին հավաքվել, ողջույնի խոսքից հետո մյուս ափին տոնախմբություն էր, պարի խմբեր կային, Երևանից անհատ կատարողներ էին եկել։ Դե, հսկա կառույց էր, մեծ աշխատանք էր արվել, կավը Քուչակից էին բերում»,– հիշում է նա։

Марзпет Айрапетян
© Sputnik / Aram Nersesyan
Մարզպետ պապը

Հանդիսավոր բացման ժամանակ Մարզպետ պապը 16-17 տարեկան էր։ Ասում է՝ լավագույն տարիքն էր, ընկերների հետ անհամբեր հետևում էին, թե ինչպես է ջուրը լցվում, մոտ 1 տարի տևեց։ Ջրամբարում նաև ձկներ լցվեցին, հիմնական ձկնատեսակը կողակն է, Սևանա լճից նաև իշխան ու սիգ բերվեցին, քիչ քանակությամբ խեցգետին էլ կա։

«Ջուրը մաքուր էր, լողալու էինք գնում, բայց եկեղեցու մոտ չէինք լողում»։

Մարզպետ պապի խոսքով՝ բազմաթիվ դժբախտ դեպքեր են եղել, շատերն են խեղդվել՝ ճիշտ չգնահատելով իրենց հնարավորությունները, ջրամբարի խորությունը։

«Սկզբում քասախցիներին ու զովունեցիներին մի տեղում տեղավորեցին՝ ներկայիս Զովունիի տարածքում, սասունցիներն ու խոյեցիները յոլա չգնացին, առանձնացրեցին»,- ծիծաղով հիշում է Մարզպետ պապը։

Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին

Բնիկ զովունեցի 87-ամյա Լուսիկ տատն էլ հիշում է, որ համաձայնության չեկան այն ժամանակվա գյուղսովետի նախագահի ընտրության հարցում։ Քասախցիներն ասում էին՝ իրենցից պետք է լինի, զովունեցիներն էլ դեմ էին։

Бабушка Лусик с внучками
© Sputnik / Aram Nersesyan
Լուսիկ տատը

Հիշում է, թե ինչպես 1965 թվականի նոյեմբերին ամուսնու և 6 զավակների հետ տեղափոխվեց ներկայիս Զովունի։ Ամենափոքր երեխան գրկին էր՝ 1 տարեկան 4 ամսական։

«Ումուդ ջան, մեզ զոռով հանեցին, չէինք ուզում մեր հայրենիքը, ծննդավայրը թողել։ Ջուրը սկսեց գալ, լցվել տների մեջը։ Մենք գյուղի մեջտեղն էինք, համարյա մեր պատուհաններին էր հասել, նոր ճարահատյալ քոչանք, եկանք։ Եղա՞ք մեր գյուղը, մտա՞ք մեր ժամը,- շտապում է հետաքրքրվել Լուսիկ տատն ու ավելացնում, – մուրազներդ կատարվի»։

Հետո շարունակում է պատմել իրենց վերաբնակեցման պատմությունը։

«Մեզ առաջարկեցին «Քառասուն սովխոզը (ներկայիս՝ Պռոշյան գյուղ), չհամաձայնվեցինք, բերեցին էստեղ։ Գաղութի շենք կար, բարաքներ էին կտրտած, կալանավորներ էին։ Էդ կալանավորներին հանին, տարան Կոշ, մեզի պիրին, լցրին էդ բարաքները։ Թախտաբիթի կար, նենց բաներ կար, չէինք հարմարվում, հետո ձմեռը մեզ բերեցին էս տները»։

Քասախցիներին էլ վերաբնակեցրին ներկայիս Քասախ գյուղի տարածքում։

Ասում է՝ ամեն տարի այցելում էին իրենց գյուղատեղը, բանջար էին հավաքում, երբ ջրամբարի ջրերը նահանջում էին, եկեղեցու մուտքը բացվում էր, ուխտի էին գնում։

1-ը ջրում մնաց, 2-ը ջրից չոր դուրս եկան

1960-ականներին, երբ մեկնարկեցին ջրամբարի կառուցման աշխատանքները, Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության հիմնադրամը փորձեց ջրամբարի կառուցման վայրից անվտանգ տարածք տեղափոխել տեղանքի պատմաճարտարապետական հուշարձանները։ Այս տարածքում դրանք երեքն էին՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին (4-5-րդ դդ), Սուրբ Վարդան դամբարան-մատուռն (5-րդ դար) ու Թուխ Մանուկ մատուռը (4-րդ դար)։ Մասնագետների հաշվարկներով՝ երբ սկսեին ջուրը բաց թողնել ջրամբարը լցնելու համար, առաջինը հենց Սուրբ Վարդանն էր ջրի տակ հայտնվելու։ Ուստի տարածքի հուշարձանների տեղափոխման աշխատանքները հենց դամբարան-մատուռից սկսեցին։

Мавзолей-часовня Святого Вардана у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Վարդան դամբարան-մատուռի հիմքը

Մատուռը տարան, ջուրը չեկավ

Սուրբ Վարդան դամբարան-մատուռի մասին շատ բան հայտնի չէ։ Տարբեր աղբյուրների վկայություններով՝ կառուցվել է 4-5-րդ դարերում։ 

Мавзолей-часовня Святого Вардана у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Վարդան դամբարան-մատուռ
Ապարանի համայնքապետարանի տուրիզմի բաժնի պատասխանատու Մարիամ Քոչարյանն արդեն մի քանի տարի է՝ հնարավոր ու անհնար բոլոր աղբյուրներում տեղեկություններ է որոնում ջրամբարի տարածքում գտնվող հուշարձանների մասին։

Ответственная отдела туризма муниципалитета Апарана Мариам Кочарян у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Քոչարյան

Աղբյուրներից մեկում մի գեղեցիկ լեգենդ է գտել։ Ըստ դրա՝ Վարդան Մամիկոնյանի զորավարներից մեկին՝ Տաճատ Գնթունուն, Վարդանանց պատերազմից հետո հուղարկավորում են հենց այս վայրում՝ իր պապենական կալվածքում, իսկ նրա դամբարան-մատուռն էլ կոչում են նրա զորավարի անունով։ Ի դեպ, մեծերի շրջանում մեկ այլ պատմություն էլ է պատմվում։ Ասում են՝ Սուրբ Վարդանի կողքին տարիներ առաջ ջրհոր էլ է եղել։

Օձի պորտ. 40 միլիոն տարեկան հսկա վիշապը և ժամանակի հողմերից ծակծկված, բայց կանգուն հավատքը

Երբ Գրիբոյեդովի մարմինը Պարսկաստանից Վրաստան էին տեղափոխում, կանգառներ կատարելիս դիակի պահպանման համար որպես «սառնարան» ջրհորներն էին օգտագործում։ Ըստ այդ պատմության՝ Գրիբոյեդովի մարմինը նաև Սուրբ Վարդանի հարևան ջրհորն է իջեցվել։ Ինչևէ, լեգենդներն ու զրույցները մի կողմ. 1960-ականներին դամբարան-մատուռի վերին հատվածը տեղափոխվեց Ապարանի «Խաչեր» կոչվող վայր, իսկ հիմքը մնաց։ Երբ տեղափոխման աշխատանքներն արված էին, պարզ դարձավ, որ ջրամբարի ջուրն այդտեղ չի հասնելու։ Ուստի Թուխ Մանուկ եկեղեցին տեղափոխվեց ու տեղադրվեց Սուրբ Վարդան դամբարան-մատուռի հիմքի կողքին։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու քարերը ևս համարակալվեցին տեղափոխելու համար, սակայն անհայտ պատճառներով աշխատանքներն ավարտին չհասցվեցին։

Часовня Тух Манук у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Թուխ Մանուկ եկեղեցի

Ի՞նչ է հայտնի Սուրբ Պողոս-Պետրոսի մասին

Սուրբ Պողոս-Պետրոսը եղել է տարածքի գլխավոր եկեղեցին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ եկեղեցու հիմնադրումից տարիներ անց՝ 4-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին, Գրիգոր Գնթունու պահանջով և նրա միջոցներով եկեղեցին վերակառուցվել է։

«Նա արձանագրություն էլ է թողել եկեղեցու արևելյան պատին, որտեղ գրված է՝ Աստված օրհնի ինձ, որ ես կառուցել եմ այս եկեղեցին»,- ասում է Մարիամը՝ ցույց տալով խորանի դիմաց պատի վրա փորագրվածը։

Церковь Сурб Погос-Петрос в Зовуни у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Պողոս-Պետրոս

Սուրբ Պողոս-Պետրոսը միանավ բազիլիկ տիպի, բավականին ընդարձակ շինություն է։ Մասնագետների խոսքով՝ սա բացառիկ կառույց է, որովհետև հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ Մարիամը ցույց է տալիս եկեղեցու գլխավոր մուտքի մոտ բարձր, մեծ քարերով շարված հիմքը։ Ենթադրում է, որ եկեղեցու կառուցվածքը միգուցե թույլ չի տվել խորհրդային տարիներին ավարտին հասցնել տեղափոխման աշխատանքները։ Եկեղեցու վերջին վերանորոգման աշխատանքները կատարվել են 19-րդ դարի վերջին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով։ Սակայն հիմա եկեղեցին առանց տանիքի է․ ջրի մեջ մնալու հետևանքով փայտե տանիքը քայքայվել է։ Եկեղեցին, տարվա մեջ մի քանի ամիս ջրի մեջ ապրելով, դիմակայել է ու կանգուն մնացել։ Սակայն 2005 թվականին եկեղեցու արևելյան պատը փլուզվել է։ Մարիամը նշում է՝ վերջին 3-4 տարիներին ապարանյան ձմեռները նախկինի նման ձնառատ չեն, անձրևներն էլ շատ չեն, թերևս նաև դրա պատճառով է ջրամբարի ջրի մակարդակը կտրուկ նվազել ու դրա շնորհիվ է եկեղեցին վերջին տարիներին հիմնականում ջրից դուրս է մնում։

Չնայած 16 դարերի ընթացքում գլխով անցածին ու անգամ կես դար պարբերաբար ջրասույզ լինելուն՝ եկեղեցին շարունակում է կանգուն մնալ, խաչն էլ է տեղում։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին համբերատար սպասում է, որ մի օր իր ճակատագիրն այլևս անձրևներից ու ձնից կախված չի լինի, անգամ երբ ջրամբարը նորից լիքը լինի, ինքն անվտանգ կլինի։

  • Սուրբ Վարդան մատուռ
    Սուրբ Վարդան մատուռ
    © Sputnik / Aram Nersesyan
  • Պողոս–Պետրոս եկեղեցուց բացվող տեսարան
    Պողոս–Պետրոս եկեղեցուց բացվող տեսարան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Պողոս–Պետրոս եկեղեցի
    Պողոս–Պետրոս եկեղեցի
    © Sputnik / Aram Nersesyan
  • Թուխ Մանուկ
    Թուխ Մանուկ
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 4
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Վարդան մատուռ

Արի զբոսնենք Հայաստանով. էստի համեցեք` տեսնելու «հայկական Թաիլանդն» ու գործած հեքիաթները

26
թեգերը:
ջրամբար, Ապարան, Եկեղեցի, Հայաստան
Ըստ թեմայի
Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները
Առյուծներով տան գաղտնիքը. ինչպես մեծահարուստ Ղուկասյանը փորձանք բերեց իր ընտանիքի գլխին
Դաքայի մարգարիտը. ինչպես է բենգալյան ընտանիքը պահպանում հայկական եկեղեցին