Արխիվային լուսանկար

«Գառնի–Գեղարդն» անցյալում է. ի՞նչն է պակասում երիտասարդ զբոսաշրջիկներին Հայաստանում

240
Հայաստանում տարիներ շարունակ ձևավորվել են ստանդարտ ուղղություններ, որոնք առաջարկվում են բոլորին` տեղացիներից մինչև եկվորներ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանյան տուրիզմը գրավում է միջինից բարձր տարիքի զբոսաշրջիկներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց տուրիզմի մասնագետ Դիանա Մնացականյանը։

«Մենք պետք է երիտասարդությանն առաջարկելու բան ունենանք։ Արդեն որոշ բաներ նշմարվում է, ու ես հույս ունեմ, որ այդ միֆը կկոտրվի, թե Հայաստանը մեծերի տեղ է», – ասաց նա։

Ինչ վերաբերում է հայաստանյան տուրիստական ուղղություններին, Դիանա Մնացականյանի խոսքով` մեր երկրում տարիներ շարունակ ձևավորվել են ստանդարտ ուղղություններ, որոնք առաջարկվում են բոլորին` տեղացիներից մինչև եկվորներ։ Բայց վերջին շրջանում շատ ավելի մեծացել է ոչ ստանդարտ տուրերի, ուղղություննրի պահանջարկը։

«Այսինքն` բացի մեր իմացած Գառնի, Գեղարդ, Սևան, Դիլիջանից, նաև նոր տեղեր ունենք, ուր արդեն զբոսաշրջիկներն այցելում են, ու դա հիմնականում մեր տուրօպերատորների, գիդերի նվիրված աշխատանքի շնորհիվ է, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում նոր տեղեր բացահայտելու ու զբոսաշրջիկին ներկայացնելու համար»,– ասաց նա։

2019թ–ին, նրա խոսքով, Հայաստանում մեծ տարածում էին գտել քայլարշավները, որոնք կորոնավիրուսի պատճառով 2020–ին գրեթե վերացան, բայց ոլորտի մասնագետն այս տարի դարձյալ ակտիվացում է նկատում։

Հայաստանում վերջին 1-2 տարիներին ակտիվացել է նաև ներքին տուրիզմը։ Դիանա Մնացականյանի խոսքով` այսօր ՀՀ մարզերում կարելի է տեսնել մեծ թվով ՀՀ քաղաքացիների, որնք սկսել են ճամփորդել ու բացահայտել իրենց սեփական երկիրը։ Սա արդեն կորոնավիրուսի դրական ազդեցությունն է, որը ստիպեց հայերին մնալ տանն ու շրջել երկրի սահմանների ներսում։

Քերոբյանը մտածում է բժշկական զբոսաշրջության մասին. նրան ոգեշնչել են իրանցիների հերթերը

Բայց միայն կորոնավիրուսով հարցը չի լուծվի։ Մեր զրուցակցի դիտարկմամբ` շատ լուրջ անելիքներ ունի կառավարությունը։ Նրա խոսքով` գործադիրը պետք է 5 տարին մեկ մշակի տուրիզմի զարգացման ռեալ ռազմավարություն, իրականություն դարձնի թղթի վրա գրվածն ու անցնի հաջորդ 5 տարվա անելիքների մշակմանն ու իրագործմանը։

«Մենք այսօր, ցավոք, պատմամշակութային վայրերի բարեկարգման խնդիր ունենք. մենք մտնում ենք ամրոցներ (հրաշալի ամրոցներ ունենք), որտեղ կովեր են պտտվում»,– ասաց Մնացականյանը։

Հայաստանի մարզերում խնդիր է մնում նաև զուգարանների բացակայությունը։ Շատ հաճախ ճանապարհներին բացակայում են նաև կողմնորոշիչ ցուցանակները։

«Հայաստանը ոչինչ չի ստիպում»․ փորձագետը խոսել է զբոսաշրջային ոլորտում տիրող վիճակի մասին

240
թեգերը:
Զբոսաշրջիկ, զբոսաշրջություն, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Հայաստանում 1 մլն մարդ արտագնա տուրիզմն է նախընտրում. Մհեր Գրիգորյան
Շիրակի մարզի պոտենցիալը. Ախուրյանի կիրճը սպասում է արկածային տուրիզմի սիրահարներին
Ինչ կփոխի հայ-վրացական սահմանի բացումը, ու ինչ անել, որ ներգնա տուրիզմը չտուժի
Գառնի

Բացահայտեցի մի նոր զբոսաշրջային երկիր. ՀՀ-ն և Հորդանանը տուրիզմի ոլորտում կհամագործակցեն

74
(Թարմացված է 15:06 30.07.2021)
Երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցելուն ուղղված հուշագիր ստորագրվեց։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Հորդանանի զբոսաշրջության ոլորտի փորձագետ Ադել Ամինի հետ լրագրողներին ներկայացրեց զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Հորդանանի համագործակցության հնարավորությունները։

«Ուզում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ մոտ 3 ամիս է մենք Հորդանանի հետ ակտիվ կապեր ենք սկսել զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։ Պարոն Ադել Ամինի միջոցով մենք կապ ենք հաստատել Հորդանանի զբոսաշրջության ասոցիացիայի հետ և այս ընթացքում մի քանի անգամ առցանց քննարկումներ ենք ունեցել»,–ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով` Հորդանան այցելությունների վիճակագրական ցուցանիշը Հայաստանի համար դեռ գովելի չէ, բայց ներուժը շատ մեծ է, և հույս կա, որ կարող են այն արդյունավետորեն օգտագործել և բազմապատկել։ «Հորդանանը մեզ համար կարող է զբոսաշրջության լավ շուկա հանդիսանալ»,–ասաց Ապրեսյանը։

Հորդանանի զբոսաշրջության ոլորտի փորձագետ Ադել Ամինն էլ նշեց, որ արդեն 3–րդ անգամ է այցելում Հայաստան և իր համար անսպասելի էր այն, ինչ տեսել է այստեղ։

«Ձեր երկիրը մեր երկրի նման փոքր է, բայց շատ հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Ես Հայաստան էի եկել բիզնես նպատակներով, բայց տեսնելով զբոսաշրջային պոտենցիալը, որոշեցի այդ ուղղությամբ աշխատել։ Ես Հայաստանում ինձ համար բացահայտեցի մի նոր զբոսաշրջային երկիր»,–ասաց նա։

Ամինը նաև տեղեկացրեց, որ Հորդանանում մեծ հայկական համայնք կա, որը շատ հարգված է, ուստի իրենց երկիրը ուրախ կլինի ընդունել հայ զբոսաշրջիկներին։

Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոն

Նա նաև նշեց, որ հորդանանցիները որպես կանոն տարվա մեջ ճամփորդում են երկու անգամ, հիմնականում արձակուրդային ժամանակահատվածում։

«Ճիշտ է Հորդանանն այդքան հարուստ երկիր չէ, բայց հորդանանցիները սիրում են նոր զբոսաշրջային երկրներ բացահայտել։ Նրանք ասում են` «արժեք` ծառայությունների դիմաց», այսինքն` պատրաստ են վճարել, եթե իրենց հարազատ ու արժեքավոր բան տեսնեն»,–ասաց նա։

«Գառնի–Գեղարդն» անցյալում է. ի՞նչն է պակասում երիտասարդ զբոսաշրջիկներին Հայաստանում

Մոտ ապագայում նախատեսվում են փոխադարձ ճանաչողական այցեր կազմակերպել զբոսաշրջային օպերատորների և լրագրողների մասնակցությամբ։ Ժամկետների հետ կապված դեռ քննարկումներ են ընթանում, որպեսզի դա հնարավորինս մոտ ապագայում լինի։

Ասուլիսի վերջում երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցելուն ուղղված հուշագիր ստորագրվեց։

74
թեգերը:
Զբոսաշրջիկ, զբոսաշրջություն, Հայաստան, Հորդանան
Ըստ թեմայի
Զբոսաշրջություն անիվների վրա. հանդիպել են ՀԿԵ-ի և տուրիստական ընկերությունների ղեկավարները
Հայաստանում ոչ բոլոր զբոսաշրջիկները կկարողանան պատվաստվել. նախարարություն
Քերոբյանը մտածում է բժշկական զբոսաշրջության մասին. նրան ոգեշնչել են իրանցիների հերթերը
Միքայել Բադալյան

Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոն

537
(Թարմացված է 19:16 26.07.2021)
Հրազդանի ձորում գտնվող երևանյան հնագույն քարայրերից մեկը կարող է դառնալ ոչ միայն երկրի բնակիչների, այլև ամբողջ աշխարհից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների ամենասիրված հանգստավայրը։ Համապատասխան նախագիծը մասնագետներն արդեն ներկայացրել են քաղաքապետարանին։

Իսակովի պողոտայից մինչև Երևանյան քարայր ընկած ճանապարհն անցնում է Երևանյան լճի ափով։ Քարայրը գտնվում է Երևանի կենտրոնում, բայց դրա մասին մայրաքաղաքի բնակիչներից շատերը չգիտեն։ Ճանապարհը աղբակույտի է վերածվել, պատվել ծառերով ու թփուտներով։ Հուշարձանին հասնել հնարավոր չէ առանց ուղեկցորդի։ Այդ հարցում մեզ օգնեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Իջնում ենք լճի մոտ, շուրջբոլորը աղբակույտ է։ Թշվառության ու լքվածության զգացողություն է առաջանում։ Եվ այդպես մոտ 500 մետր, մինչև հասնում ենք քարայր։

Երբ երևում է հուշարձանը, միանգամից մի բան է մտքիդ գալիս. «Ասես կինո լինի»։

«Սա է հենց այն Երևան-1 բացառիկ քարայրը, որը գտնվում է Հրազդանի ձորում` լճի ափին։ Այն բազմաթիվ հուշարձաններից մեկը, որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ», – բացատրում է Բադալյանը։

Директор историко-арxеологического музея-заповедника Эребуни Микаэл Бадалян
© Sputnik / Andranik Ghazaryan
Միքայել Բադալյան

Նրա խոսքով` մերձակայքում էլի քարայրեր կան, բայց այս մեկը բացառիկ է այնտեղ հայտնաբերված գտածոների թվով։

Բադալյանն այն սակավաթիվ մարդկանցից է, որոնք անտարբեր չեն հուշարձանի ճակատագրի նկատմամբ։ Նա իր թիմի հետ նախագիծ է մշակել քարայրի վերարժևորման, հանրահռչակման և նրա շուրջը ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ։ Առաջարկների փաթեթի համառոտ տարբերակն արդեն ներկայացվել է Երևանի քաղաքապետարան։

Զբոսաշրջային «պրոդուկտ»

70-ականներին Հրազդանի ձորում պեղումներ անցկացվեցին, որոնց արդյունքում էլ բացահայտվեց այս քարայրը։ Այնտեղ քարե դարի հնագույն մշակույթի հարուստ հավաքածու հայտնաբերվեց` կայծքարից, բազալտից և հասպիսից տարբեր գույների ու երանգների տարատեսակ գործիքներ։

Բադալյանի խոսքով` քարայրը թույլ է տալիս պատկերացում կազմել այս տեղանքի նախապատմական շրջանի մասին։ Հուշարձանը 70 հազար տարվա պատմություն ունի, այնպես որ շատ բան կարող է պատմել։

«Բոլորս խոսում ենք զբոսաշրջության, երկրի հանրահռչակման մասին, սակայն մոռանում նմանօրինակ բնական կառույցների մասին», – ասաց Բադալյանը։

Նա առաջարկում է քարայրին կարգավիճակ տալ, ներառել Էրեբունի արգելոց-թանգարանի կազմում և զբոսաշրջային «պրոդուկտ» մշակել, որը կպատմի այն վայրի նախապատմական ժամանակաշրջանի մասին, որտեղ այսօր գտնվում է Երևանը:

Артефакты, обнаруженные в Ереванской пещере, в экспозиции музея истории Еревана
© Sputnik / Andranik Ghazaryan
Երևանյան քարայր

Նախևառաջ պետք է հնագիտական պեղումներ անցկացնել, որոնք թույլ կտան թարմացնել գիտելիքներն ու պատկերացումներն այս քարայրի մասին։ Այնուհետև անհրաժեշտ է մաքրել տարածքը, ցանկապատ կառուցել և ապահովել հուշարձանի պաշտպանությունը։

Հենվելով թարմացված տվյալների վրա` քարայրը կարելի է զբոսաշրջային այցելությունների վայր դարձնել։ Բադալյանը կարծում է, որ այցելուներին կարելի է VR–ակնոցներ առաջարկել, որոնց շնորհիվ նրանք կհայտնվեն նախապատմական իրականությունում։ Այնուհետև զբոսաշրջիկները Երևանյան լճով կարող են նավակներով հասնել մեկ այլ վայր, որը կպատմի Երևանի ավելի ուշ ժամանակաշրջանի` Շենգավիթ բնակավայրի մասին, հետո կծանոթանան Էրեբունուն ու Կարմիր բլրին։

Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին

Բադալյանը նշեց, որ սա կարող է այլընտրանքային զբոսաշրջային երթուղի դառնալ, և օտարերկրացիները կկարողանան ծանոթանալ ինչպես ժամանակակից Երևանի, այնպես էլ այս վայրերում գտնվող հնագույն բնակավայրերի մշակույթին։

Ինչով է բացառիկ Երևանյան քարայրը

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանը հայկական լեռնաշխարհը համարում է աշխարհագրական ու մշակութային ինքնատիպ տարածաշրջան, որտեղ տեղի է ունեցել մարդու, քաղաքակրթության կայացման և ձևավորման գործընթացը, բնականաբար` սեփական օրենքներով։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ դա շատ նման է աշխարհի տարբեր մասերում, օրինակ` նույն Միջագետքում տեղի ունեցած գործընթացներին։

Նրա խոսքով` պատահական չէր, որ հայկական լեռնաշխարհն արդեն այն ժամանակ էր գրավել նախնադարյան մարդուն։

«Դրա վրա ազդել են բնական պայմանները, քարե հումքի պաշարները, ջրերը, կենսաապահովման գործոնները», – ասաց Գասպարյանը։

Научный сотрудник института археологии и этнографии НАН Армении, археолог Борис Гаспарян
© Sputnik / Andranik Ghazaryan
Բորիս Գասպարյան

Ըստ նրա` սրանով էլ հետաքրքիր է Սևանից մինչև Արաքս գետ ձգվող Հրազդանի ձորը, որի երկարությունը 35 կմ է։ Ձորի առանձնահատկությունն այն է, որ թույլ է տալիս պատկերացում կազմել քաղաքակրթության էվոլյուցիայի մասին. այստեղ ոչ միայն պալեոլիթի, այլև բրոնզե դարի ու ուրարտական շրջանի քարայրեր և հուշարձաններ են հայտնաբերվել։

Река Раздан у ереванского озера
© Sputnik / Andranik Ghazaryan
Հրազդանի ձոր

Ինչ վերաբերում է Երևանի քարայրին, ապա այնտեղ ոչ միայն աշխատանքային գործիքներ, այլև արտադրական աղբ են հայտնաբերել։ Գասպարյանի խոսքով` դա շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ այդ ժամանակների արդյունաբերությունը` ինչպես էր մտածում մարդը, հումքը մասնատելիս ինչպես էր ստանում այդ առարկաները։

Գասպարյանն էլ է համոզված, որ այսօր պետք է քարայրի տարածքում վերսկսել պեղումները, քանի որ այն լիարժեք ուսումնասիրված չէ։ Հնագետի խոսքով` հուշարձանը դեռ շատ զարմանալի բաներ է թաքցնում, որոնք թույլ կտան բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալ։

Քարայրում հայտնաբերված ավելի քան 20 հազար գտածոներն այսօր Երևանի պատմության թանգարանում են։ Ցուցասրահում 45 ցուցանմուշ կա, ինչպես նաև բուն քարայրի մակետը։

  • Երևանյան քարայրում հայտնաբերված գտածոներից
    Երևանյան քարայրում հայտնաբերված գտածոներից
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Երևանյան քարայրում հայտնաբերված գտածոներից
    Երևանյան քարայրում հայտնաբերված գտածոներից
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Երևանյան քարայրում հայտնաբերված գտածոներից
    Երևանյան քարայրում հայտնաբերված գտածոներից
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Երևանյան քարայրում հայտնաբերված գտածոներից
    Երևանյան քարայրում հայտնաբերված գտածոներից
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Երևանյան քարայր
    Երևանյան քարայր
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Բորիս Գասպարյանը պատմում է Հրազդանի ձորում հայտնաբերված գտածոների մասին
    Բորիս Գասպարյանը պատմում է Հրազդանի ձորում հայտնաբերված գտածոների մասին
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 6
© Sputnik / Andranik Ghazaryan
Երևանյան քարայրում հայտնաբերված գտածոներից

Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար

537
թեգերը:
Հայաստան, Երևան, քարանձավ, զբոսաշրջություն
Ըստ թեմայի
Առյուծներով տան գաղտնիքը. ինչպես մեծահարուստ Ղուկասյանը փորձանք բերեց իր ընտանիքի գլխին
Օձի պորտ. 40 միլիոն տարեկան հսկա վիշապը և ժամանակի հողմերից ծակծկված, բայց կանգուն հավատքը
Դաքայի մարգարիտը. ինչպես է բենգալյան ընտանիքը պահպանում հայկական եկեղեցին
Դավիթ Հարությունյան

Սարգսյանն ու Զաքարյանն արդեն պետք է կալանքից ազատված լինեին. Հարությունյանն ասել է` ինչու

0
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը Սահմանադրական դատարանում վիճարկելու մտադրությանը։ 
Հարությունյան. «Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը պետք է ազատ լինեին Աժ նիստի բացման պահին»

Ակնհայտորեն խախտվել են Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի դրույթները, խախտվել են նաև Սահմանադրության դրույթները, իսկ Սահմանադրությունը նախատեսում է, որ նման դեպքերում խնդիրը հարող է դիտարկվել որպես սահմանադրական մարմինների միջև առկա վեճ, և այդ դեպքում հնարավորություն է ընձեռվում դիմել Սահմանադրական դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Դավիթ Հարությունյանը`անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին կալանքի տակ պահելուն։

Հարցն այն է, երեկ ԱԺ 8-րդ նստաշրջանի առաջին նիստում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պահանջում էին, որ դատախազը ներկայանա ԱԺ և ազատ արձակի իրենց երկու պատգամավորներին` Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին, որոնց թեկնածություններն ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջադրել էին ԱԺ նախագահի պաշտոնում։

«Դիմելու ենք ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։ Այս հայտարարությունն արեցի, որ արձանագրվի, ու առաջիկայում մենք իրականացնելու ենք այս գործընթացը»,-ասել էր Արծվիկ Մինասյանը։

Սյունիքի համայնքապետների բողոքների քննության հարցում կիրառվում է ընտրովի արդարադատություն

Դավիթ Հարությունյանի դիտարկմամբ`նշված պատգամավորները հենց այն պահից, երբ ստանձնել են պատգամավորի լիազորությունները, պետք է անմիջապես ազատ արձակվեն, քանի որ նրանք այլևս պատգամավորի թեկնածու չեն, շարքային քաղաքացի չեն, այլ պատգամավոր, այսինքն` իրականացնում են ժողովրդի իշխանությունը, և նրանց դա թույլ չտալ կարող է միայն ժողովրդի մեկ այլ ներկայացուցիչ` Ազգային ժողովը։ 

«Կրկնում եմ` Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին պետք է անմիջապես ազատ արձակեին, նրանց տանել–բերելու խնդիր չկա։ Նիստի բացման պահին նրանց ոչ ոք չպետք է բերեր, նրանք այդ պահին պետք է ազատ լինեին և ինքնուրույն գային Ազգային ժողով»,– ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարարը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է ակնկալում ՍԴ–ից` Դավիթ Հարությունյանն ասաց, որ այդ հարցի առթիվ մեկնաբանություն չի տա։   

Նշենք, որ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։ 

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ իրենք ԱԺ նախագահի ընտրությունը ապօրինի են համարում։

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 71 պատգամավոր: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը:

Վերաքննիչ դատարանը օգոստոսի 2-ին կքննի Գորիսի համայնքապետին կալանավորելու դեմ բողոքը

0
թեգերը:
Դավիթ Հարությունյան, ԱԺ, Պատգամավոր, Մխիթար Զաքարյան, կալանավորել
Ըստ թեմայի
Ովքեր կլինեն Ալեն Սիմոնյանի տեղակալները. խմբակցություններն առաջադրեցին իրենց թեկնածուներին
Ալեն Սիմոնյանը 2–րդ փորձից ընտրվեց Ազգային ժողովի նախագահ
Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում