Գեղարդ

Լավագույն գովազդը Հայաստանի համար, որ մեր երկիրն անվտանգ է. ի՞նչ կտա Աթենքի հաղթանակը

175
(Թարմացված է 21:43 04.06.2021)
Հայաստանը պետք է ակտիվ գովազդ անի այն երկրներում, որտեղից կարող է մեծ թվով զբոսաշրջիկներ գան։ Ոլորտի զարգացման գլխավոր պայմանը անվտանգությունն ու կայունությունն է։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրի ընդգրկումը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդում: Մասնագետները դա դրական ազդանշան են համարում զբոսաշրջության ոլորտի կայացման գործում։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասաց` In TourExpo-2021 միջոցառման շրջանակում դա հերթական մեսիջն է աշխարհին, որ մեր երկիրն անվտանգ է և բաց այցելուների համար:

Ապրեսյանը նշեց, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության անդամ դառնալը նշանակում է միջազգային մակարդակով ավելի շատ ինտեգրվել զբոսաշրջության ոլորտի գործընթացներին, ավելի ակտիվորեն մասնակցել կառավարմանն ու զարգացնել սեփական զբոսաշրջությունը: Բացի այդ, ոչ պակաս կարևոր է 2022 թվականին ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության  եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստի անցկացումը։

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ և կրկնում եմ՝ նման մակարդակով միջազգային միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է մեր երկրի համար, հատկապես՝ պատերազմի և համավարակի ֆոնին։ Երկիր կգան բարձր պատվիրակություններ, որոնց ներկայացուցիչները կա՛մ մեկ անգամ ևս Հայաստան կայցելեն, կա՛մ կծանոթանան երկրին և կհասկանան, որ մեզ մոտ գալն անվտանգ է», - ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս ֆեդերացիան մտադիր է իշխանությանն առաջարկել նիստ անցկացնել ոչ միայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների պաշտոնյաների մասնակցությամբ, այլև հանդիպման հրավիրել դրա հետ փոխկապակցված բոլոր գործընկերներին: Դա թույլ կտա զարգացնել շփումները նաև բիզնեսի մակարդակով, ինչը հիանալի գովազդ կդառնա երկրի համար։

Որքա՞ն վնաս է կրել Թուրքիան ռուս զբոսաշրջիկներին կորցնելու պատճառով

In TourExpo-2021 ցուցահանդեսի կազմակերպիչ, Expo-Group ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես կարևորեց Աթենքում ձեռք բերված հաջողությունները:

Նա մտադիր է Զբոսաշրջության կոմիտեի հետ քննարկել 2022 թվականին միջոցառումներ կազմակերպվելու հնարավորությունը։ Ենթադրվում է, որ դրանց կմասնակցեն ինչպես տեղացիները, այնպես էլ ոլորտի օտարերկրյա ներկայացուցիչներ։

Ինչ վերաբերում է In TourExpo-2021-ին՝ Միրիջանյանը նշեց, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 6-ը: Այս տարի ներկայացված է 50 ընկերություն, այդ թվում՝ ընկերություններ Արցախից։ Միրիջանյանը նշեց, որ այս տարի էլ էր դժվար էքսպո կազմակերպել։ Սովորաբար այն անցկացվում է ապրիլ-մայիս ամիսներին՝ ակտիվ սեզոնից առաջ և ուղղված է հասարակությանը ոլորտի առաջարկներին ծանոթացնելուն։

Ի՞նչ են կարծում Հնդկաստանի դեսպանն ու հյուրը Բելառուսից

Հայաստանը հայտնի ուղղություն է Հնդկաստանի և Բելառուսի զբոսաշրջիկների համար։ Սակայն երկիրն ավելի գրավիչ կդառնա քաղաքական կայունության և բացարձակ անվտանգության ապահովման դեպքում։ Սրանում համոզված է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ թեև Հայաստանը հայտնի է հնդիկների շրջանում, սակայն գովազդային արշավ իրականացնելու խնդիր կա։

«Հայաստանը պետք է Հնդկաստանում ավելի ակտիվ գովազդի իր զբոսաշրջային ուղղությունները, քանի որ մեր երկրում շատ քիչ տեղեկություններ կան ձեր հանրապետության բնական գեղեցկությունների ու տեսարժան վայրերի մասին», - ասաց Դևալը:

Նրա խոսքով՝ երկրների միջև բիզնես ոլորտի ներկայացուցիչների մակարդակով կապ է հաստատվել, սակայն տուրօպերատորների միջև համագործակցություն չկա: Դեսպանը վստահ է, որ Հայաստանը կարող է զբոսաշրջային կարևոր ուղղություն դառնալ հնդիկների համար։

Հայաստանում հնդիկներին առաջին հերթին գրավում են բազմաթիվ հնագույն հուշարձաններն ու եկեղեցիները, երկրի բազմադարյա պատմությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ Հայաստանում Հնդկաստանից շուրջ 3 հազար ուսանող կա։ Մինչև համավարակը` 2019 թվականին, երկիր է ժամանել 15 հազար զբոսաշրջիկ:

Էքսպոյին մասնակցող «Բելառուսի Հանրապետության նախագահի գործերի կառավարման հյուրանոցային հոլդինգ» կազմակերպության գլխավոր տնօրեն Նիկոլայ Պոդրեզենկոն նշեց, որ Հայաստանը կարող է իսկապես հետաքրքիր լինել իրենց քաղաքացիների համար:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Բելառուսի քաղաքացիներին կգրավեն հայկական վանքերը, լավ եղանակը, ինչպես նաև հարմար լոգիստիկան: Երեք ժամում ինքնաթիռով կարելի է Մինսկից Երևան հասնել։

«Հաճույքով կգանք ձեզ մոտ», - ասաց Պոդրեզենկոն` ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է ու հույս ունի տեսնել Սևանա լիճը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 մարդ, ինչը 72 տոկոսով պակաս է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում (307 հազար 590)։

Շատ տուրիստներ արդեն «հարազատ հաճախորդներ» են. Գյումրիում զբոսաշրջային ակտիվություն է

Այս տարի ամենաշատ զբոսաշրջիկները ժամանել են օդային ճանապարհով՝ 65 հազար 505 մարդ։ Ցամաքային ճանապարհով Հայաստան է հասել 21 հազար 19 մարդ, այդ թվում՝ «Բագրատաշեն» անցակետով՝ 8 հազար 773, Մեղրիով՝ 6 հազար 939, Բավրայով՝ 4 հազար 376, Գոգավանով՝ 931, Էրեբունիով՝ 968։

Միայն  ապրիլին 42 հազար մարդ Հայաստան է այցելել։

175
թեգերը:
Բելառուս, Հնդկաստան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), զբոսաշրջություն, Հայաստան, Աթենք
Ըստ թեմայի
Զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կրճատվել է 72%-ով. ինչո՞ւ են փորձագետները գոհ
Ինչ ուղերձ է զբոսաշրջիկներին հղում «Երևանի գինու օրեր» փառատոնը. երբ և որտեղ կկայանա այն
Շատ տուրիստներ արդեն «հարազատ հաճախորդներ» են. Գյումրիում զբոսաշրջային ակտիվություն է
 Երևանից Բաթում մեկնեց առաջին գնացքը

Մեկուկես տարվա դադարից հետո Երևանից Բաթում մեկնեց առաջին գնացքը

71
(Թարմացված է 20:20 15.06.2021)
Գնացքներն ամեն օր Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղով կաշխատեն մինչև հոկտեմբերի 1-ը: Երևանից մեկնելու ժամը 15: 30–ն է, Բաթումից՝ 15:40-ը:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Մեկուկես տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ արագընթաց գնացքը Երևանից Բաթում մեկնեց։ Ուղևորները 61–ն էին։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը հայտնեց, որ ուղևորները 16 ժամում Բաթում կհասնեն: Գնացքի միջին արագությունը 53 կմ/ժ է: Սակայն Երևանից Գյումրի տանող ճանապարհի հատվածում գնացքը կարող է մինչև 100 կմ/ժ արագություն բացել։

«Հունիսի 10-ին նոր վագոններ ստացանք, ևս 12-ը ճանապարհին են։ Բոլորը ժամանակակից են, ամեն վագոնում 2 բիոզուգարաններով ու ցնցուղով։ Պլացկարտն օդի մաքրման համակարգ ունի», - ասաց Մովսեսյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականին ամառային շրջանում ընթացքում փոխադրվել է 59 հազար ուղևոր, ինչը 6 անգամ ավելի շատ է, քան 2018 թվականի ցուցանիշը, երբ այդ ուղղությամբ ուղևորահոսքը կազմել էր 9 հազար մարդ:

Գնացք
© Photo : Facebook / Հարավկովկասյան երկաթուղի - Южно-Кавказская железная дорога

Նա հույս է հայտնել, որ այս տարի ուղևորափոխադրումներն ամառային սեզոնի ընթացքում կկազմի 2019 թվականի ցուցանիշի 40 տոկոսը կամ 30 հազար մարդ: Հունիսի 10-ից (երբ տոմսերը վաճառվում էին) մինչև հունիսի 15-ը 350 տոմս է վաճառվել։ Նրանցից 18-ը մեկնում են Թբիլիսի, իսկ 43-ը՝ Բաթում։

Մովսեսյանը նշեց, որ տոմսերը թանկացել են։ Գլխավոր պատճառը շվեյցարական ֆրանկի արժեզրկումն է, հենց ֆրանկով է ամբողջ աշխարհում սահմանվում երկաթուղային հաղորդակցության գինը։

«2019-ին 1 ֆրանկը 473 դրամ արժեր, 2021-ին՝ 579 դրամ։ Արդյունքում տոմսերը 4-5 հազար դրամով թանկացել են», - ասաց Մովսեսյանը։

Նա տեղեկացրեց, որ ներկայում պլացկարտի արժեքը կազմում է 15 հազար դրամ, կուպեի արժեքը՝ 22 հազար դրամ, լյուքս դասի կուպեի արժեքը՝ 24 հազար դրամ: երկտեղանոց կուպեն մինչև Բաթումի 36 հազար դրամ արժե:

Աշնան սկզբին հայկական գնացքները Փոթի և Բաթումի չեն մեկնի

Առաջին գնացքով Թբիլիսի է ուղևորվում նաև ՀԿԵ-ի ղեկավարությունը։ Նրանք պատրաստվում են վրացական կողմի հետ պայմանավորվել Սադախլո-Թբիլիսի հատվածում արագության ավելացման մասին, դա թույլ կտա նոր վագոններին գծի ողջ երկարությամբ արագություն զարգացնել մինչև այն ցուցանիշը, որը համապատասխանում է արագընթաց գնացքի հնարավորություններին:

Գնացքներն ամեն օր Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով կշարժվեն մինչև հոկտեմբերի 1-ը: Երևանից գնացքը Վրաստան կմեկնի15: 30-ին, Բաթումից՝ 15:40-ին:

Մեզ հաջողվեց զրուցել նաև մի քանի ուղևորների հետ։ Նրանց թվում են ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք ռուսական կողմից Վրաստանի հետ փակ ցամաքային սահմանների պատճառով որոշել են Հայաստանի տարածքով Բաթում մեկնել։ Մյուս ուղևորներից ոմանք գնում էին գործուղման, ոմանք՝ տուն։

Ավելի ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 11 կուպե, 6 պլացկարտ և 3 ՍՎ վագոններն արդեն բերվում են Հայաստան: Եվս 7 վագոն կմատակարարվեն մինչև հունիսի վերջ:

Արտասովոր գնացք` հայկական վագոնով. Մոսկվան ինքնատիպ նվեր է մատուցել ԵԱՏՄ–ի 5-ամյակի առթիվ

Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի  ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր է սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: Վագոններում կիրառվել է հատուկ գունային գամմա:

Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն («Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը) կոնցենսիոն կառավարում է Հայաստանի երկաթուղիները 2008 թվականից: Հայաստանում իշխանափոխությունից հետո իրավապահները ստուգել են երկաթուղու գործունեությունը հարկերը չվճարելու կասկածանքով, սակայն փաստերը չեն հաստատվել, և գործը կասեցվել է:

71
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Երևան, Բաթում, Գնացք
Ըստ թեմայի
90-ամյակը ծովափնյա հանգստից հրաժարվելու պատճառ չէ. Ռոզա տատիկը գնացքով մեկնեց Բաթում
Ես սիրում եմ գնացքով ճամփորդել. Երևան-Բաթում-Երևան «Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ
Բեռները Փոթիից ու Բաթումից Հայաստան են տեղափոխվում սահմանված կարգով. ՀԿԵ
Սահմանային անցակետ

Հայաստանի ու Վրաստանի սահմանների բացումը նոր որոշումներ է թելադրում զբոսաշրջությանը

311
(Թարմացված է 19:33 03.06.2021)
Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջային օպերատորները պետք է թարմացնեն ոչ միայն շփումները, այլև միասնական զբոսաշրջային երթուղու հայեցակարգը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երբ Վրաստանը բացեց իր ցամաքային սահմանը, ակնկալիք կա, որ Հայաստանում ևս կավելանա զբոսաշրջիկների թիվը։ Փորձագետներն արդեն հայտարարում են, որ երկու երկրները միասին կարող են ավելի շատ այցելուներ ներգրավել՝ արտասահմանցիներին միասնական տուրփաթեթի հայեցակարգ առաջարկելով։

«Մեկ ուղի՝ երկու կանգառ» հայեցակարգի տրամաբանությունն այն է, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկը կարող է միանգամից նաև Հայաստան այցելել և վերադառնալ։ Նման առաջարկը հատկապես գրավիչ է հեռավոր Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի բնակիչների համար։ Հիմա նման որոշումն արդիական է դառնում նաև Ռուսաստանի քաղաքացիների համար։

Բանն այն է, որ թեև Վրաստանը հունիսի 1-ից բացել է իր ցամաքային սահմանները, սակայն Ռուսաստանն իր քաղաքացիներին դեռևս արգելում է երկրից դուրս գալիս պետական սահմանը հատել ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, գետային և խառը անցակետերով։ Դրանից ելնելով՝ ռուսաստանցիների համար Վրաստան այցելելու ամենամատչելի տարբերակը Հայաստանով գնալն է։

Վրացական զբոսաշրջային օպերատորներն առաջարկում են ինքնաթիռով գալ Երևան կամ Գյումրի, իսկ այստեղից՝ Վրաստան։

Վրաստանի Հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի տնօրեն Շալվա Ալավերդաշվիլին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միասնական զբոսաշրջային փաթեթները դեռ COVID-19-ից առաջ էին պահանջված, մասնավորապես՝ Գերմանիայի և Իսրայելի քաղաքացիների շրջանում։

«Վրաստանի համար ցամաքային սահմանների բացումը կարևոր քայլ է։ Մենք ուրախ ենք հյուրեր ընդունել բարեկամական Հայաստանից, որոնց համար մեր երկիրը միշտ էլ պահանջված ուղղություն է եղել»,-ասաց Ալավերդաշվիլին։

Նրա խոսքով՝ հայ զբոսաշրջիկներին Վրաստանում առաջին հերթին ծովն է գրավում, իսկ վրացիներին կարող է հետաքրքրել բիզնես-զբոսաշրջությունը։ Ուստի երկու երկրների զբոսաշրջային օպերատորները պետք է թարմացնեն շփումներն այդ ուղղությամբ։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ Հայաստանը միայն կշահի այս իրավիճակից։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ երկու երկրների զբոսաշրջային օպերատորները կարող են համատեղ տուրփաթեթներ առաջարկել` միասին ավելի մեծ թվով զբոսաշրջիկների գրավելով։

«Հայաստանը դեպի ծով ելք չունի, չորս հարևաններից երկուսի հետ սահմանները փակ են։ Ուստի Վրաստանի հետ սահմանների բացումը շատ կարևոր է մեզ համար, դա կանդրադառնա մեր գրավչության վրա»,-ասաց Ապրեսյանը։

Բայց այդ ֆոնին իշխանությունները չպետք է մոռանան նաև ներքին զբոսաշրջության զարգացման մասին։ Ավելի վաղ Տուրիզմի հայկական ֆեդերացիան իշխանություններին առաջարկել էր փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որոնք ուղղված էին ներքին զբոսաշրջության հանդեպ քաղաքացիների հետաքրքրության ավելացմանը։ Ըստ այդ փոփոխությունների` այն ընկերություններն ու կազմակերպությունները, որոնք ամեն տարի իրենց աշխատակիցներին հանգստանալու կուղարկեն Հայաստանում և Արցախում, կկարողանան այդ գումարների չափով նվազեցնել աշխատողների եկամտահարկերի վճարները։

Եթե մարդու «կեղտոտ» աշխատավարձը, օրինակ, 500 հազար դրամ է, իսկ Հայաստանում կամ Արցախում հանգստի ուղեգրի վրա նա ծախսում է 100 հազար դրամ, ապա նա եկամտահարկ կվճարի ոչ թե 500 հազար դրամից, այլ 400 հազարից։

Ապրեսյանը հիմա էլ է վստահ, որ այդպիսի միջոցառումն առավել գրավիչ կդարձնի ներքին զբոսաշրջությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն` առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 524 մարդ, ինչը 72 տոկոսով քիչ է 2020 թ․-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (307 590):

Զբոսաշրջիկների մեծ մասը՝ 31 331 մարդ, հունվար-մարտին Հայաստան են եկել են Ռուսաստանից։ Երկրորդ տեղում իրանցի զբոսաշրջիկներն են՝ 9 548 մարդ։ Երրորդում Վրաստանն է, որտեղից առաջին երեք ամսվա ընթացքում ժամանել է 9 281 մարդ։ Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները կիսում են ԱՄՆ-ն (2 101) և Ուկրաինան (2075):

Միայն ապրիլին մեր երկիր է այցելել 42 հազար քաղաքացի։

Ոչ պատահական այցելություն, կամ ինչպես է Թուրքիան զբոսաշրջիկ «բերում» Հայաստան

311
թեգերը:
Մեխակ Ապրեսյան, զբոսաշրջություն, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիայի լավագույն ռեստորաններից մեկի հայ սոմելյեն, կամ թալինցի Հայկի պատմությունը
Ինչ կփոխի հայ-վրացական սահմանի բացումը, ու ինչ անել, որ ներգնա տուրիզմը չտուժի
Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ
Մահվան ելքով ավտովթար Տավուշում

Մահվան ելքով ավտովթար Տավուշում. մեքենան բախվել է գազատար խողովակին ու կողաշրջվել

0
(Թարմացված է 17:27 16.06.2021)
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. 2021թ. հունիսի 16-ին` ժամը 00:45-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչն իր «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ավտոմայրուղով երթևեկելիս կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհից, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, ինչպես նաև՝ դիակի արտաքին զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

  • Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    © Photo
  • Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    © Photo
  • Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    Մահվան ելքով ավտովթար Տավուշում
  • Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    Մահվան ելքով ավտովթար Տավուշում
  • Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    Մահվան ելքով ավտովթար Տավուշում
1 / 5
© Photo
Մահվան ելքով ավտովթար Տավուշում
0