«Երևանի գինու օրեր» փառատոն

Ինչ ուղերձ է զբոսաշրջիկներին հղում «Երևանի գինու օրեր» փառատոնը. երբ և որտեղ կկայանա այն

70
(Թարմացված է 15:05 31.05.2021)
Արդեն ավանդական դարձած «Երևանի գինու օրեր» փառատոնն այս տարի նաև բարեգործական է։ Գինու փառատոնին մասնակցող 49 ընկերությունների արտադրանքի իրացումից ստացված միջոցները կփոխանցվեն Արցախում վիրավորված զինվորներին կամ մարտերում զոհված զինծառայողների ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր Երևանում առաջին անգամ կկայանա «Երևանի գինու օրերը» փառատոնը։ Կազմակերպիչների նպատակն այս անգամ ոչ միայն հայկական գինու հանրահռչակումն է, այլև զբոսաշրջիկներին կարևոր ուղերձ հղելը`Հայաստանն անվտանգ երկիր է։

Ռուսաստանցիները նախընտրում են հանգստանալ Հայաստանում. ուրիշ որտեղի՞ց սպասել զբոսաշրջիկների

Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Գինու օրերի» կազմակերպիչ, «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր-տնօրեն Մերի Բադալյանը։ Փառատոնն արդեն հինգերորդ անգամ է անցկացվում, այս տարի այն կկայանա հունիսի 4-5-ին, ժամը 16։00-23։00։ Գինով և նախուտեստներով 90 տաղավարները տեղակայված կլինեն Սարյան փողոցում՝ Պուշկին-Մոսկովյան խաչմերուկից մինչև Սպենդիարյան փողոց, ինչպես նաև Թումանյան փողոցում՝ մինչև Փարպեցի փողոցի խաչմերուկ։

Соучредитель-директор компании ЭвентТур (организатора Дней вина) Мери Бадалян на пресс-конференции Дни вина в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Մերի Բադալյանը

«Այս տարի միջոցառմանը մասնակցելու հայտ շատ ընկերություններ են ներկայացրել։ 90 տաղավարներից 40-ը գինու են, մյուսները ներկայացնում են զանազան սննդամթերք, ինչպես նաև ոսկերչական իրեր, հուշանվերներ և այլն։ Գինու փառատոնին մասնակցող 49 ընկերությունների արտադրանքի իրացումից ստացված միջոցները կփոխանցվեն Արցախում վիրավորված զինվորներին կամ մարտերում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների կրթությանը»,-նշեց Բադալյանը։

Միջոցառմանը կմասնակցեն ընկերություններ բոլոր մարզերից, այդ թվում՝ հինգ գինեգործական ընկերություն Արցախից։ Բադալյանը կարծում է, որ հինգ տարի առաջ իրենց գործարկած հարթակը մեծ դեր է խաղում գինու հանրահռչակման, իրադարձային զբոսաշրջության զարգացման հարցում։ Կարևոր է նաև ցույց տալ, որ երկիրը, չնայած վերապրած պատերազմին, անվտանգ է։

Կազմակերպիչները ծրագրում են հաջորդ տարի փոխել միջոցառման ձևաչափը՝ այն դարձնելով իսկական փառատոն, որտեղ անկախ ժյուրին կտա իր փորձագիտական գնահատականը և կընտրի լավագույն գինեգործին կամ ամենահամեղ խմիչքը:

Իր հերթին զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը երկրի՝ որպես զբոսաշրջային ուղղության ժողովրդականացման գործում:

«Փառատոնները նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, քանի որ հյուրերն ուզում են ոչ միայն ծանոթանալ երկրի հետ, այլև իրենց ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու միջոց են փնտրում»,-ընդգծեց Քոչարյանը։

И.о. главы Комитета по туризму Альфред Кочарян на пресс-конференции Дни вина в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Ալֆրեդ Քոչարյանը

Նա նշեց, որ կոմիտեն ամեն կերպ աջակցում է նման միջոցառումներին։  Քոչարյանի խոսքով ՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 մարդ, միայն ապրիլին՝  42 հազար քաղաքացի։ Նա ընդգծեց,  որ սա լավ ցուցանիշ է և վկայում է զբոսաշրջային այցելությունների աճի, ինչպես նաև համավարակից և պատերազմից առավել տուժած ոլորտի վերականգնման մասին:

Mezzo Production ընկերության տնօրեն Անի Սաղոյանը, որը նույնպես մասնակցում էր մամուլի ասուլիսին, վստահ է, որ այնտեղ, որտեղ գինի կա, պետք է լինի նաև լավ երաժշտություն:

Директор MEZZO PRODUCTION Ани Сагоян на пресс-конференции Дни вина в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Անի Սաղոյանը

Նրա խոսքով՝ այս տարի փառատոնի երաժշտական ուղեկցությունն արժանավայել կլինի։ Միջոցառման շրջանակներում կհնչեն հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործությունների ժամանակակից գործիքավորումներ:

70
թեգերը:
Զբոսաշրջիկ, Երևան, փառատոն, Գինի
Ըստ թեմայի
Ռուսաստանը փակում է Թուրքիայի օդը. ի՞նչ է լինելու 2021 թվականի զբոսաշրջային սեզոնի հետ
Կիպրոսը մայիսի 10-ից բաց է հայաստանցի զբոսաշրջիկների համար, բայց մեկ պայմանով
Ոչ պատահական այցելություն, կամ ինչպես է Թուրքիան զբոսաշրջիկ «բերում» Հայաստան
 Երևանից Բաթում մեկնեց առաջին գնացքը

Մեկուկես տարվա դադարից հետո Երևանից Բաթում մեկնեց առաջին գնացքը

84
(Թարմացված է 20:20 15.06.2021)
Գնացքներն ամեն օր Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղով կաշխատեն մինչև հոկտեմբերի 1-ը: Երևանից մեկնելու ժամը 15: 30–ն է, Բաթումից՝ 15:40-ը:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Մեկուկես տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ արագընթաց գնացքը Երևանից Բաթում մեկնեց։ Ուղևորները 61–ն էին։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը հայտնեց, որ ուղևորները 16 ժամում Բաթում կհասնեն: Գնացքի միջին արագությունը 53 կմ/ժ է: Սակայն Երևանից Գյումրի տանող ճանապարհի հատվածում գնացքը կարող է մինչև 100 կմ/ժ արագություն բացել։

«Հունիսի 10-ին նոր վագոններ ստացանք, ևս 12-ը ճանապարհին են։ Բոլորը ժամանակակից են, ամեն վագոնում 2 բիոզուգարաններով ու ցնցուղով։ Պլացկարտն օդի մաքրման համակարգ ունի», - ասաց Մովսեսյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականին ամառային շրջանում ընթացքում փոխադրվել է 59 հազար ուղևոր, ինչը 6 անգամ ավելի շատ է, քան 2018 թվականի ցուցանիշը, երբ այդ ուղղությամբ ուղևորահոսքը կազմել էր 9 հազար մարդ:

Գնացք
© Photo : Facebook / Հարավկովկասյան երկաթուղի - Южно-Кавказская железная дорога

Նա հույս է հայտնել, որ այս տարի ուղևորափոխադրումներն ամառային սեզոնի ընթացքում կկազմի 2019 թվականի ցուցանիշի 40 տոկոսը կամ 30 հազար մարդ: Հունիսի 10-ից (երբ տոմսերը վաճառվում էին) մինչև հունիսի 15-ը 350 տոմս է վաճառվել։ Նրանցից 18-ը մեկնում են Թբիլիսի, իսկ 43-ը՝ Բաթում։

Մովսեսյանը նշեց, որ տոմսերը թանկացել են։ Գլխավոր պատճառը շվեյցարական ֆրանկի արժեզրկումն է, հենց ֆրանկով է ամբողջ աշխարհում սահմանվում երկաթուղային հաղորդակցության գինը։

«2019-ին 1 ֆրանկը 473 դրամ արժեր, 2021-ին՝ 579 դրամ։ Արդյունքում տոմսերը 4-5 հազար դրամով թանկացել են», - ասաց Մովսեսյանը։

Նա տեղեկացրեց, որ ներկայում պլացկարտի արժեքը կազմում է 15 հազար դրամ, կուպեի արժեքը՝ 22 հազար դրամ, լյուքս դասի կուպեի արժեքը՝ 24 հազար դրամ: երկտեղանոց կուպեն մինչև Բաթումի 36 հազար դրամ արժե:

Աշնան սկզբին հայկական գնացքները Փոթի և Բաթումի չեն մեկնի

Առաջին գնացքով Թբիլիսի է ուղևորվում նաև ՀԿԵ-ի ղեկավարությունը։ Նրանք պատրաստվում են վրացական կողմի հետ պայմանավորվել Սադախլո-Թբիլիսի հատվածում արագության ավելացման մասին, դա թույլ կտա նոր վագոններին գծի ողջ երկարությամբ արագություն զարգացնել մինչև այն ցուցանիշը, որը համապատասխանում է արագընթաց գնացքի հնարավորություններին:

Գնացքներն ամեն օր Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով կշարժվեն մինչև հոկտեմբերի 1-ը: Երևանից գնացքը Վրաստան կմեկնի15: 30-ին, Բաթումից՝ 15:40-ին:

Մեզ հաջողվեց զրուցել նաև մի քանի ուղևորների հետ։ Նրանց թվում են ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք ռուսական կողմից Վրաստանի հետ փակ ցամաքային սահմանների պատճառով որոշել են Հայաստանի տարածքով Բաթում մեկնել։ Մյուս ուղևորներից ոմանք գնում էին գործուղման, ոմանք՝ տուն։

Ավելի ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 11 կուպե, 6 պլացկարտ և 3 ՍՎ վագոններն արդեն բերվում են Հայաստան: Եվս 7 վագոն կմատակարարվեն մինչև հունիսի վերջ:

Արտասովոր գնացք` հայկական վագոնով. Մոսկվան ինքնատիպ նվեր է մատուցել ԵԱՏՄ–ի 5-ամյակի առթիվ

Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի  ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր է սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: Վագոններում կիրառվել է հատուկ գունային գամմա:

Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն («Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը) կոնցենսիոն կառավարում է Հայաստանի երկաթուղիները 2008 թվականից: Հայաստանում իշխանափոխությունից հետո իրավապահները ստուգել են երկաթուղու գործունեությունը հարկերը չվճարելու կասկածանքով, սակայն փաստերը չեն հաստատվել, և գործը կասեցվել է:

84
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Երևան, Բաթում, Գնացք
Ըստ թեմայի
90-ամյակը ծովափնյա հանգստից հրաժարվելու պատճառ չէ. Ռոզա տատիկը գնացքով մեկնեց Բաթում
Ես սիրում եմ գնացքով ճամփորդել. Երևան-Բաթում-Երևան «Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ
Բեռները Փոթիից ու Բաթումից Հայաստան են տեղափոխվում սահմանված կարգով. ՀԿԵ
Գեղարդ

Լավագույն գովազդը Հայաստանի համար, որ մեր երկիրն անվտանգ է. ի՞նչ կտա Աթենքի հաղթանակը

178
(Թարմացված է 21:43 04.06.2021)
Հայաստանը պետք է ակտիվ գովազդ անի այն երկրներում, որտեղից կարող է մեծ թվով զբոսաշրջիկներ գան։ Ոլորտի զարգացման գլխավոր պայմանը անվտանգությունն ու կայունությունն է։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրի ընդգրկումը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդում: Մասնագետները դա դրական ազդանշան են համարում զբոսաշրջության ոլորտի կայացման գործում։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասաց` In TourExpo-2021 միջոցառման շրջանակում դա հերթական մեսիջն է աշխարհին, որ մեր երկիրն անվտանգ է և բաց այցելուների համար:

Ապրեսյանը նշեց, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության անդամ դառնալը նշանակում է միջազգային մակարդակով ավելի շատ ինտեգրվել զբոսաշրջության ոլորտի գործընթացներին, ավելի ակտիվորեն մասնակցել կառավարմանն ու զարգացնել սեփական զբոսաշրջությունը: Բացի այդ, ոչ պակաս կարևոր է 2022 թվականին ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության  եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստի անցկացումը։

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ և կրկնում եմ՝ նման մակարդակով միջազգային միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է մեր երկրի համար, հատկապես՝ պատերազմի և համավարակի ֆոնին։ Երկիր կգան բարձր պատվիրակություններ, որոնց ներկայացուցիչները կա՛մ մեկ անգամ ևս Հայաստան կայցելեն, կա՛մ կծանոթանան երկրին և կհասկանան, որ մեզ մոտ գալն անվտանգ է», - ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս ֆեդերացիան մտադիր է իշխանությանն առաջարկել նիստ անցկացնել ոչ միայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների պաշտոնյաների մասնակցությամբ, այլև հանդիպման հրավիրել դրա հետ փոխկապակցված բոլոր գործընկերներին: Դա թույլ կտա զարգացնել շփումները նաև բիզնեսի մակարդակով, ինչը հիանալի գովազդ կդառնա երկրի համար։

Որքա՞ն վնաս է կրել Թուրքիան ռուս զբոսաշրջիկներին կորցնելու պատճառով

In TourExpo-2021 ցուցահանդեսի կազմակերպիչ, Expo-Group ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես կարևորեց Աթենքում ձեռք բերված հաջողությունները:

Նա մտադիր է Զբոսաշրջության կոմիտեի հետ քննարկել 2022 թվականին միջոցառումներ կազմակերպվելու հնարավորությունը։ Ենթադրվում է, որ դրանց կմասնակցեն ինչպես տեղացիները, այնպես էլ ոլորտի օտարերկրյա ներկայացուցիչներ։

Ինչ վերաբերում է In TourExpo-2021-ին՝ Միրիջանյանը նշեց, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 6-ը: Այս տարի ներկայացված է 50 ընկերություն, այդ թվում՝ ընկերություններ Արցախից։ Միրիջանյանը նշեց, որ այս տարի էլ էր դժվար էքսպո կազմակերպել։ Սովորաբար այն անցկացվում է ապրիլ-մայիս ամիսներին՝ ակտիվ սեզոնից առաջ և ուղղված է հասարակությանը ոլորտի առաջարկներին ծանոթացնելուն։

Ի՞նչ են կարծում Հնդկաստանի դեսպանն ու հյուրը Բելառուսից

Հայաստանը հայտնի ուղղություն է Հնդկաստանի և Բելառուսի զբոսաշրջիկների համար։ Սակայն երկիրն ավելի գրավիչ կդառնա քաղաքական կայունության և բացարձակ անվտանգության ապահովման դեպքում։ Սրանում համոզված է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ թեև Հայաստանը հայտնի է հնդիկների շրջանում, սակայն գովազդային արշավ իրականացնելու խնդիր կա։

«Հայաստանը պետք է Հնդկաստանում ավելի ակտիվ գովազդի իր զբոսաշրջային ուղղությունները, քանի որ մեր երկրում շատ քիչ տեղեկություններ կան ձեր հանրապետության բնական գեղեցկությունների ու տեսարժան վայրերի մասին», - ասաց Դևալը:

Նրա խոսքով՝ երկրների միջև բիզնես ոլորտի ներկայացուցիչների մակարդակով կապ է հաստատվել, սակայն տուրօպերատորների միջև համագործակցություն չկա: Դեսպանը վստահ է, որ Հայաստանը կարող է զբոսաշրջային կարևոր ուղղություն դառնալ հնդիկների համար։

Հայաստանում հնդիկներին առաջին հերթին գրավում են բազմաթիվ հնագույն հուշարձաններն ու եկեղեցիները, երկրի բազմադարյա պատմությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ Հայաստանում Հնդկաստանից շուրջ 3 հազար ուսանող կա։ Մինչև համավարակը` 2019 թվականին, երկիր է ժամանել 15 հազար զբոսաշրջիկ:

Էքսպոյին մասնակցող «Բելառուսի Հանրապետության նախագահի գործերի կառավարման հյուրանոցային հոլդինգ» կազմակերպության գլխավոր տնօրեն Նիկոլայ Պոդրեզենկոն նշեց, որ Հայաստանը կարող է իսկապես հետաքրքիր լինել իրենց քաղաքացիների համար:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Բելառուսի քաղաքացիներին կգրավեն հայկական վանքերը, լավ եղանակը, ինչպես նաև հարմար լոգիստիկան: Երեք ժամում ինքնաթիռով կարելի է Մինսկից Երևան հասնել։

«Հաճույքով կգանք ձեզ մոտ», - ասաց Պոդրեզենկոն` ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է ու հույս ունի տեսնել Սևանա լիճը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 մարդ, ինչը 72 տոկոսով պակաս է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում (307 հազար 590)։

Շատ տուրիստներ արդեն «հարազատ հաճախորդներ» են. Գյումրիում զբոսաշրջային ակտիվություն է

Այս տարի ամենաշատ զբոսաշրջիկները ժամանել են օդային ճանապարհով՝ 65 հազար 505 մարդ։ Ցամաքային ճանապարհով Հայաստան է հասել 21 հազար 19 մարդ, այդ թվում՝ «Բագրատաշեն» անցակետով՝ 8 հազար 773, Մեղրիով՝ 6 հազար 939, Բավրայով՝ 4 հազար 376, Գոգավանով՝ 931, Էրեբունիով՝ 968։

Միայն  ապրիլին 42 հազար մարդ Հայաստան է այցելել։

178
թեգերը:
Բելառուս, Հնդկաստան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), զբոսաշրջություն, Հայաստան, Աթենք
Ըստ թեմայի
Զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կրճատվել է 72%-ով. ինչո՞ւ են փորձագետները գոհ
Ինչ ուղերձ է զբոսաշրջիկներին հղում «Երևանի գինու օրեր» փառատոնը. երբ և որտեղ կկայանա այն
Շատ տուրիստներ արդեն «հարազատ հաճախորդներ» են. Գյումրիում զբոսաշրջային ակտիվություն է
Փրկարարներ

Փրկարարները զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում

0
(Թարմացված է 13:07 21.06.2021)
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1580 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` նշելով, որ աշխատանքներն իրականացվում են փրկարարական մեկ ջոկատով։

«Արդյունքների մասին կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

Ծառայությունը հիշեցնում է, որ ռազմական գործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1580 աճյուն:
Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում:

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը

0
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն, Ադրբեջան, Արցախ