Միխայիլ Մալցև

Այստեղ գալու համար բոլոր պայմանները կան. ուրալյան տուրօպերատօրը նորովի կներկայացնի ՀՀ–ն

128
(Թարմացված է 18:14 22.05.2021)
Սպասարկման որակը հիանալի է, ռուսաստանցիների հանդեպ վերաբերմունքը՝ բացարձակ սիրալիր, Հայաստան գալը հարմար է ոչ միայն ընկերների, այլև ընտանիքի հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Եկատերինբուրգ-Երևան չվերթերը շուտով ավելի հասանելի կդառնան, նշանակում է՝ հնարավոր կլինի ավելի շատ զբոսաշրջիկների գրավել: Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ուրալի զբոսաշրջության ասոցիացիայի գործադիր տնօրեն Միխայիլ Մալցևը, որը Հայաստան է ժամանել մի խումբ լրագրողների հետ ։

Նրա խոսքով` երկու ամիս առաջ երկկողմանի թռիչքի տոմսերը մոտ 40 հազար ռուբլի (շուրջ 540 դոլար) արժեին, հիմա՝ 20-21 հազար, իսկ հունիսի սկզբին, երբ այդ ուղղությամբ չվերթերը վերսկսի «Աերոֆլոտը», գինը կնազի առնվազն մինչև 15 հազար ռուբլի (200 դոլար)։ Այդպիսի պայմաններում զբոսաշրջային օպերատորները կկարողանան ավելի մատչելի ուղեգրեր կազմել։

«Հիմա հարցը միայն դա է, քանի որ տեղում ոչ մի խնդիր չկա։ Որքան էլ հայ գործընկերներս փորձում են ինձնից խոսք քաշել, թե ինչն է ոչ այնքան լավ և ինչ է պետք ուղղել, ես անփոփոխ պատասխանում եմ` սպասարկումը հիանալի է, ռուսաստանցիների հանդեպ վերաբերմունքը նույնպես»,-ընդգծեց նա։

Մալցևի խոսքով՝ անգամ թանկ հյուրանոցների գները բազմաթիվ այլ երկրների համեմատ այնքան էլ բարձր չեն, միաժամանակ նաև մատչելի հյուրանոցների ընտրություն կա։

Առայժմ ինքնաթիռները Եկատերինբուրգից Երևան են գալիս շաբաթական մեկ անգամ, ընդ որում՝ լիքը չեն լինում․ երկու երրորդը, երբեմն՝ ընդամենը կեսից մի փոքր ավելին։ Ընդ որում՝ ժամանողների մեծ մասը հայեր են, որոնք տուն են գալիս՝ հարազատներին այցելելու։

«Մայիսյան երկարատև տոների ընթացքում Ուրալից եկած զբոսաշրջիկներն այնքան էլ շատ չէին մասնավորապես այն պատճառով, որ դրանց մասին հայտնի դարձավ ընդամենը մի քանի օր առաջ, և զբոսաշրջային օպերատորները չհասցրին նախապատրաստվել»,– նշեց Մալցևը։

Իսկ այսուհետ կարելի է գրավել ամենատարբեր զբոսաշրջիկների՝ էքսկուրսիաների և լեռնային արշավների սիրահարներին, վանքերը տեսնել ցանկացող ուխտավորներին, ինչպես նաև լավ խոհանոցի սիրահարներին։

«Ռուսաստանում խոհանոցի մասին ինչ հարցում էլ անեն, Հայաստանը միշտ հայտնվում է ամենասիրվածների հնգյակում։ Ռուսաստանում դրա մասին պատմել պետք չէ, հայկական խոհանոցը շատ լավ գիտեն։ Ընդ որում` եթե օրինակ չինական կամ ճապոնական խոհանոցները այդ երկրներում կարող են տարբերվել, ապա Հայաստանում ձեր խոհանոցի համերը գրեթե նույնն են, ինչ Ռուսաստան հայկական ռեստորաններում»,-նշեց Մալցևը։

«Երևանի մյուս առավելությունը անվտանգությունն է և երեխաների համար հանգիստ լինելու հնարավորությունը։ Այդ մասին նույնպես պետք է պատմել, ցույց տալու համար, որ Հայաստան կարելի է գալ ոչ միայն մենակ կամ ընկերների հետ, այլև ծնողների, կնոջ կամ երեխաների հետ»,– ավելացրեց նա։

Բանակցություններ են ընթանում ոչ միայն զբոսաշրջային օպերատորների, այլև խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, օրինակ՝ Մագնիտոգորսկի հայտնի մետաղագործական կոմբինատի։

«Կոմբինատն իր առողջարանային բազաներն ունի Սև ծովի ափին, բայց այդքան խոշոր ձեռնարկությանը դրանք չեն հերիքում։ Եվ առհասարակ Ղրիմն ու Սոչին չեն կարող հերիքել մեր բոլոր հանգստացողներին։ Ուստի Հայաստան գալու համար բոլոր պայմանները կան»,-նշեց Մալցևը։

Առաջիկայում Ուրալի զբոսաշրջության ասոցիացիան Տուրիզմի հայկական ֆեդերացիայի գործընկերների հետ կքննարկի զբոսաշրջիկների համար նախատեսված երթուղիները՝ ըստ խմբերի, հետաքրքրությունների և նախասիրությունների: Այդ քննարկումների հիման վրա ռուսական օպերատորները պատրաստի ուղեգրեր կկազմեն։

Զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կրճատվել է 72%-ով. ինչո՞ւ են փորձագետները գոհ

128
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Երևան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ամենաուժեղ և հպարտ ազգն է. ինչպիսին է հետպատերազմյան Հայաստանը հայտնի հաղորդավարի աչքերով
«Քեզ համար վարդեր բերեցի»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանի հմայքը ցուցադրել է 4 կադրով
Եվրոպան ե՞րբ դռները կբացի հայերի համար. տուրօպերատորների նոր ուղղությունները
 Երևանից Բաթում մեկնեց առաջին գնացքը

Մեկուկես տարվա դադարից հետո Երևանից Բաթում մեկնեց առաջին գնացքը

82
(Թարմացված է 20:20 15.06.2021)
Գնացքներն ամեն օր Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղով կաշխատեն մինչև հոկտեմբերի 1-ը: Երևանից մեկնելու ժամը 15: 30–ն է, Բաթումից՝ 15:40-ը:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Մեկուկես տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ արագընթաց գնացքը Երևանից Բաթում մեկնեց։ Ուղևորները 61–ն էին։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը հայտնեց, որ ուղևորները 16 ժամում Բաթում կհասնեն: Գնացքի միջին արագությունը 53 կմ/ժ է: Սակայն Երևանից Գյումրի տանող ճանապարհի հատվածում գնացքը կարող է մինչև 100 կմ/ժ արագություն բացել։

«Հունիսի 10-ին նոր վագոններ ստացանք, ևս 12-ը ճանապարհին են։ Բոլորը ժամանակակից են, ամեն վագոնում 2 բիոզուգարաններով ու ցնցուղով։ Պլացկարտն օդի մաքրման համակարգ ունի», - ասաց Մովսեսյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականին ամառային շրջանում ընթացքում փոխադրվել է 59 հազար ուղևոր, ինչը 6 անգամ ավելի շատ է, քան 2018 թվականի ցուցանիշը, երբ այդ ուղղությամբ ուղևորահոսքը կազմել էր 9 հազար մարդ:

Գնացք
© Photo : Facebook / Հարավկովկասյան երկաթուղի - Южно-Кавказская железная дорога

Նա հույս է հայտնել, որ այս տարի ուղևորափոխադրումներն ամառային սեզոնի ընթացքում կկազմի 2019 թվականի ցուցանիշի 40 տոկոսը կամ 30 հազար մարդ: Հունիսի 10-ից (երբ տոմսերը վաճառվում էին) մինչև հունիսի 15-ը 350 տոմս է վաճառվել։ Նրանցից 18-ը մեկնում են Թբիլիսի, իսկ 43-ը՝ Բաթում։

Մովսեսյանը նշեց, որ տոմսերը թանկացել են։ Գլխավոր պատճառը շվեյցարական ֆրանկի արժեզրկումն է, հենց ֆրանկով է ամբողջ աշխարհում սահմանվում երկաթուղային հաղորդակցության գինը։

«2019-ին 1 ֆրանկը 473 դրամ արժեր, 2021-ին՝ 579 դրամ։ Արդյունքում տոմսերը 4-5 հազար դրամով թանկացել են», - ասաց Մովսեսյանը։

Նա տեղեկացրեց, որ ներկայում պլացկարտի արժեքը կազմում է 15 հազար դրամ, կուպեի արժեքը՝ 22 հազար դրամ, լյուքս դասի կուպեի արժեքը՝ 24 հազար դրամ: երկտեղանոց կուպեն մինչև Բաթումի 36 հազար դրամ արժե:

Աշնան սկզբին հայկական գնացքները Փոթի և Բաթումի չեն մեկնի

Առաջին գնացքով Թբիլիսի է ուղևորվում նաև ՀԿԵ-ի ղեկավարությունը։ Նրանք պատրաստվում են վրացական կողմի հետ պայմանավորվել Սադախլո-Թբիլիսի հատվածում արագության ավելացման մասին, դա թույլ կտա նոր վագոններին գծի ողջ երկարությամբ արագություն զարգացնել մինչև այն ցուցանիշը, որը համապատասխանում է արագընթաց գնացքի հնարավորություններին:

Գնացքներն ամեն օր Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով կշարժվեն մինչև հոկտեմբերի 1-ը: Երևանից գնացքը Վրաստան կմեկնի15: 30-ին, Բաթումից՝ 15:40-ին:

Մեզ հաջողվեց զրուցել նաև մի քանի ուղևորների հետ։ Նրանց թվում են ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք ռուսական կողմից Վրաստանի հետ փակ ցամաքային սահմանների պատճառով որոշել են Հայաստանի տարածքով Բաթում մեկնել։ Մյուս ուղևորներից ոմանք գնում էին գործուղման, ոմանք՝ տուն։

Ավելի ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 11 կուպե, 6 պլացկարտ և 3 ՍՎ վագոններն արդեն բերվում են Հայաստան: Եվս 7 վագոն կմատակարարվեն մինչև հունիսի վերջ:

Արտասովոր գնացք` հայկական վագոնով. Մոսկվան ինքնատիպ նվեր է մատուցել ԵԱՏՄ–ի 5-ամյակի առթիվ

Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի  ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր է սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: Վագոններում կիրառվել է հատուկ գունային գամմա:

Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն («Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը) կոնցենսիոն կառավարում է Հայաստանի երկաթուղիները 2008 թվականից: Հայաստանում իշխանափոխությունից հետո իրավապահները ստուգել են երկաթուղու գործունեությունը հարկերը չվճարելու կասկածանքով, սակայն փաստերը չեն հաստատվել, և գործը կասեցվել է:

82
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Երևան, Բաթում, Գնացք
Ըստ թեմայի
90-ամյակը ծովափնյա հանգստից հրաժարվելու պատճառ չէ. Ռոզա տատիկը գնացքով մեկնեց Բաթում
Ես սիրում եմ գնացքով ճամփորդել. Երևան-Բաթում-Երևան «Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ
Բեռները Փոթիից ու Բաթումից Հայաստան են տեղափոխվում սահմանված կարգով. ՀԿԵ
Գեղարդ

Լավագույն գովազդը Հայաստանի համար, որ մեր երկիրն անվտանգ է. ի՞նչ կտա Աթենքի հաղթանակը

178
(Թարմացված է 21:43 04.06.2021)
Հայաստանը պետք է ակտիվ գովազդ անի այն երկրներում, որտեղից կարող է մեծ թվով զբոսաշրջիկներ գան։ Ոլորտի զարգացման գլխավոր պայմանը անվտանգությունն ու կայունությունն է։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրի ընդգրկումը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդում: Մասնագետները դա դրական ազդանշան են համարում զբոսաշրջության ոլորտի կայացման գործում։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասաց` In TourExpo-2021 միջոցառման շրջանակում դա հերթական մեսիջն է աշխարհին, որ մեր երկիրն անվտանգ է և բաց այցելուների համար:

Ապրեսյանը նշեց, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության անդամ դառնալը նշանակում է միջազգային մակարդակով ավելի շատ ինտեգրվել զբոսաշրջության ոլորտի գործընթացներին, ավելի ակտիվորեն մասնակցել կառավարմանն ու զարգացնել սեփական զբոսաշրջությունը: Բացի այդ, ոչ պակաս կարևոր է 2022 թվականին ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության  եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստի անցկացումը։

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ և կրկնում եմ՝ նման մակարդակով միջազգային միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է մեր երկրի համար, հատկապես՝ պատերազմի և համավարակի ֆոնին։ Երկիր կգան բարձր պատվիրակություններ, որոնց ներկայացուցիչները կա՛մ մեկ անգամ ևս Հայաստան կայցելեն, կա՛մ կծանոթանան երկրին և կհասկանան, որ մեզ մոտ գալն անվտանգ է», - ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս ֆեդերացիան մտադիր է իշխանությանն առաջարկել նիստ անցկացնել ոչ միայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների պաշտոնյաների մասնակցությամբ, այլև հանդիպման հրավիրել դրա հետ փոխկապակցված բոլոր գործընկերներին: Դա թույլ կտա զարգացնել շփումները նաև բիզնեսի մակարդակով, ինչը հիանալի գովազդ կդառնա երկրի համար։

Որքա՞ն վնաս է կրել Թուրքիան ռուս զբոսաշրջիկներին կորցնելու պատճառով

In TourExpo-2021 ցուցահանդեսի կազմակերպիչ, Expo-Group ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես կարևորեց Աթենքում ձեռք բերված հաջողությունները:

Նա մտադիր է Զբոսաշրջության կոմիտեի հետ քննարկել 2022 թվականին միջոցառումներ կազմակերպվելու հնարավորությունը։ Ենթադրվում է, որ դրանց կմասնակցեն ինչպես տեղացիները, այնպես էլ ոլորտի օտարերկրյա ներկայացուցիչներ։

Ինչ վերաբերում է In TourExpo-2021-ին՝ Միրիջանյանը նշեց, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 6-ը: Այս տարի ներկայացված է 50 ընկերություն, այդ թվում՝ ընկերություններ Արցախից։ Միրիջանյանը նշեց, որ այս տարի էլ էր դժվար էքսպո կազմակերպել։ Սովորաբար այն անցկացվում է ապրիլ-մայիս ամիսներին՝ ակտիվ սեզոնից առաջ և ուղղված է հասարակությանը ոլորտի առաջարկներին ծանոթացնելուն։

Ի՞նչ են կարծում Հնդկաստանի դեսպանն ու հյուրը Բելառուսից

Հայաստանը հայտնի ուղղություն է Հնդկաստանի և Բելառուսի զբոսաշրջիկների համար։ Սակայն երկիրն ավելի գրավիչ կդառնա քաղաքական կայունության և բացարձակ անվտանգության ապահովման դեպքում։ Սրանում համոզված է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ թեև Հայաստանը հայտնի է հնդիկների շրջանում, սակայն գովազդային արշավ իրականացնելու խնդիր կա։

«Հայաստանը պետք է Հնդկաստանում ավելի ակտիվ գովազդի իր զբոսաշրջային ուղղությունները, քանի որ մեր երկրում շատ քիչ տեղեկություններ կան ձեր հանրապետության բնական գեղեցկությունների ու տեսարժան վայրերի մասին», - ասաց Դևալը:

Նրա խոսքով՝ երկրների միջև բիզնես ոլորտի ներկայացուցիչների մակարդակով կապ է հաստատվել, սակայն տուրօպերատորների միջև համագործակցություն չկա: Դեսպանը վստահ է, որ Հայաստանը կարող է զբոսաշրջային կարևոր ուղղություն դառնալ հնդիկների համար։

Հայաստանում հնդիկներին առաջին հերթին գրավում են բազմաթիվ հնագույն հուշարձաններն ու եկեղեցիները, երկրի բազմադարյա պատմությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ Հայաստանում Հնդկաստանից շուրջ 3 հազար ուսանող կա։ Մինչև համավարակը` 2019 թվականին, երկիր է ժամանել 15 հազար զբոսաշրջիկ:

Էքսպոյին մասնակցող «Բելառուսի Հանրապետության նախագահի գործերի կառավարման հյուրանոցային հոլդինգ» կազմակերպության գլխավոր տնօրեն Նիկոլայ Պոդրեզենկոն նշեց, որ Հայաստանը կարող է իսկապես հետաքրքիր լինել իրենց քաղաքացիների համար:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Բելառուսի քաղաքացիներին կգրավեն հայկական վանքերը, լավ եղանակը, ինչպես նաև հարմար լոգիստիկան: Երեք ժամում ինքնաթիռով կարելի է Մինսկից Երևան հասնել։

«Հաճույքով կգանք ձեզ մոտ», - ասաց Պոդրեզենկոն` ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է ու հույս ունի տեսնել Սևանա լիճը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 մարդ, ինչը 72 տոկոսով պակաս է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում (307 հազար 590)։

Շատ տուրիստներ արդեն «հարազատ հաճախորդներ» են. Գյումրիում զբոսաշրջային ակտիվություն է

Այս տարի ամենաշատ զբոսաշրջիկները ժամանել են օդային ճանապարհով՝ 65 հազար 505 մարդ։ Ցամաքային ճանապարհով Հայաստան է հասել 21 հազար 19 մարդ, այդ թվում՝ «Բագրատաշեն» անցակետով՝ 8 հազար 773, Մեղրիով՝ 6 հազար 939, Բավրայով՝ 4 հազար 376, Գոգավանով՝ 931, Էրեբունիով՝ 968։

Միայն  ապրիլին 42 հազար մարդ Հայաստան է այցելել։

178
թեգերը:
Բելառուս, Հնդկաստան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), զբոսաշրջություն, Հայաստան, Աթենք
Ըստ թեմայի
Զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կրճատվել է 72%-ով. ինչո՞ւ են փորձագետները գոհ
Ինչ ուղերձ է զբոսաշրջիկներին հղում «Երևանի գինու օրեր» փառատոնը. երբ և որտեղ կկայանա այն
Շատ տուրիստներ արդեն «հարազատ հաճախորդներ» են. Գյումրիում զբոսաշրջային ակտիվություն է
Քվեաթերթիկներ

Դատախազությունը հիշեցնում է` քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է

0
(Թարմացված է 13:53 20.06.2021)
Քվեարկության գաղտնիությունն այսկերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև ազատազրկմամբ` 5 տարի ժամկետով:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` քվեարկության գաղտնիությունն այսկերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև ազատազրկմամբ` 5 տարի ժամկետով:

«Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ դատախազության կողմից նյութեր են նախապատրաստվում՝ դրանցում հենց քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով: Եվ դատախազության տեսադաշտում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու»,–գրել է Աբրահամյանը։

Նա կոչ է արել ընտրողներին զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից,  լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց:

Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներն են նետված արկղի մեջ։ Դեպքը սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

0
թեգերը:
քվեարկություն, Ազգային ժողովի ընտրություններ, ՀՀ գլխավոր դատախազություն
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում քաղաքացիները. ոստիկանությունը տվյալներ հայտնեց
Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները