Արխիվային լուսանկար

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են «պատային իրավիճակի» մասին

52
(Թարմացված է 15:48 13.01.2021)
Արցախյան պատերազմը և հետագա գործընթացները լուրջ բացասական ազդեցություն են թողել Հայաստանում զբոսաշրջային ոլորտի վրա։ Զբոսաշրջային ընկերությունները ցանկանում են տեղեկություններ ստանալ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների մոտ Արցախի պատերազմից ու սահմանների ճշգրտման հետագա գործողություններից հետո մի շարք հարցեր են առաջացել, որոնք նրանք հինգշաբթի օրը կքննարկեն կառավարության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Այսօր մեր բիզնես հանրությունը և, մասնավորապես, զբոսաշրջության ներկայացուցիչները տեղեկությունների չեն տիրապետում։ Նրանք ուզում են իմանալ, թե որ ուղղություններով կարելի է զբոսաշրջային փաթեթներ մշակել, ինչ պայմաններով պետք է կազմակերպվեն այցելություններն Արցախ, կորոնավիրուսի հետ կապված ինչ խնդիրներ կան կամ կարող են առաջանալ։ Կարևոր է, որ նրանք առաջին ձեռքից տեղեկատվություն ստանան»,-ասաց փորձագետը։

Ապրեսյանն ավելացրեց, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վրա շատ բացասական ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի պատերազմը։ Անհրաժեշտություն է առաջել մեծ ծավալի աշխատանք իրականացնել դեսպանությունների, այլ երկրներում հայկական համայնքների հետ, որոնք ունեն թիրախային լսարան։ Անհրաժեշտ է մարքեթինգային քաղաքականություն մշակել, որը միտված կլինի հաստատելու Հայաստանի իմիջը՝ որպես այցելելու համար անվտանգ երկիր։

Ինչ վերաբերում է վիճակագրական ցուցանիշներին, ապա 2019 թ․-ի առաջին 9 ամիսների համեմատ արտաքին զբոսաշրջության ծավալը 2020 թվականին կրճատվել է 78,2 տոկոսով, իսկ ներքին զբոսաշրջության ծավալը՝ 33,5 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի համար Ապրեսյանը կանխատեսում է զբոսաշրջիկների թվի 80 տոկոս կրճատում, այսինքն՝ շուրջ 1,5 մլն մարդ: Չնայած այն բանին, որ որոշակի ակտիվություն է նկատվել ամռանը, ներքին զբոսաշրջությունը նույնպես կորուստներ է կրում։ Եթե 2019 թվականին երկրում գրանցվել է շուրջ 1,4 մլն այցելություն, ապա 2020 թվականին դրանց թիվը չի գերազանցել 934 հազարը:

Նշենք, որ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2020 թվականի հունվար-սեպտեմբերին 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 75,5 տոկոսով: Այս տարի Հայաստան է այցելել 327 735 մարդ։ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջության ոլորտում անկումը կազմել է 72 տոկոս, ճամփորդել է 900 միլիոնով պակաս մարդ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»

 

52
թեգերը:
Մեխակ Ապրեսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Հայաստան, զբոսաշրջություն
Ըստ թեմայի
Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա
30 նոր ուղղություն. ներքին տուրիզմի մասնագետներն իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում
Ուրբաթը շաբաթից շուտ եկավ. տուրիզմի ոլորտին «ռեանիմատոլոգներ» են պետք
Ծաղկաձոր

Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը

153
(Թարմացված է 19:28 10.01.2021)
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն ասել է՝ ինչ է կատարվում հիմա ոլորտում ու ինչպես է կարելի ներկայիս իրողության մեջ խուսափել կործանումից։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հայաստանի իշխանությունը պետք է հատուկ ծրագիր մշակի, որ փրկի զբոսաշրջության ոլորտը տապալումից։ Իսկ տնտեսության այդ ոլորտին տապալում սպասում է 2020 թվականի կորուստների հետևանքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Փորձագետը կարծում է՝ եթե էկոնոմիկայի նախարարությունն իսկապես պատրաստվում է երկնիշ տնտեսական աճ գրանցել, ապա պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի հենց զբոսաշրջության ոլորտին։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմացնող ծրագրերը որոշակի արդյունք են տվել, սակայն այս պահին, հաշվի առնելով Արցախում պատերազմի հետևանքները, պետք է մտածել ոլորտին աջակցելու նոր նախագծերի մասին։

«Առանց զբոսաշրջության ոլորտի զարգացման քիչ է հավանական, որ երկնիշ տնտեսական աճ կունենանք, այդ ոլորտը կարող է առաջատար դառնալ», - ասաց նա։

Ապրեսյանը նշեց, որ աշխարհում արդեն սովորել են ապրել կորոնավիրուսի հետ ու արդեն համավարակի ազդեցությունն այնքան ուժեղ չէ, որքան նախորդ տարի։

Բացի համավարակից Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վրա լուրջ բացասական ազդեցություն է ունեցել պատերազմն Արցախում։ Տարբեր երկրների դեսպանատների, հայկական համայնքների հետ մեծ աշխատանք կատարելու կարիք կա։ Խոսքն այն երկրների մասին է, որոնց շուկաները թիրախային են Հայաստանի համար։ Հարկավոր է մարքեթինգային քաղաքականություն վարել, որ Հայաստանն այդ երկրներում որպես այցելության համար վտանգավոր երկիր չընկալվի։

Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»

Միաժամանակ անհրաժեշտ է Արցախը ներառել զբոսաշրջային  փաթեթներում, էքսկուրսիաների ժամանակ անհրաժեշտ է տեղեկացնել ճանապարհորդներին այն պատմամշակութային հուշարձանների մասին, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

«Դա ոչ միայն տնտեսական, այլև մշակութային ու քաղաքական մեծ նշանակություն ունի։ Տուրիզմի օգնությամբ մենք կարող ենք զարգացնել 2 հանրապետությունների տնտեսությունները, նաև վերականգնել իմիջն ու պահպանել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ արցախյան տարածքներում եղած հուշարձանները ինչպես ֆիզիկական առումով, այնպես էլ դրանց իրական պատմության տեսակետից», - ասաց փորձագետը։

Սակայն մասնագետն ընդգծեց, որ սկզբում անհրաժեշտ է ընդհանուր առմամբ վերականգնել զբոսաշրջության ոլորտը։ Ապրեսյանը նշեց, որ ի տարբերություն ակնկալիքների, ներքին զբոսաշրջությունն իրականում մեծ աճ չգրանցեց, թեև որոշ առաջխաղացումներ եղան։ Դրա շնորհիվ մարզերի հյուրանոցներն ու տուրիստական ընկերությունները, որոնք ինչ-որ ձև ներկայացված էին ներքին զբոսաշրջության ոլորտում, որոշակի եկամուտ ստացան ու կարողացան հոգալ իրենց ծախսերը։ Սակայն կան նաև այնպիսի ընկերություններ, որոնք չկարողացան պատասխանել մարտահրավերներին ու փակվեցին։ Բայց դրանց թիվն այդքան էլ մեծ չէ։

«Ամանորի հետ կապված որոշ ակտիվություն կար, սակայն առաջվա պես չէր։ Հիմնականում այն մարդիկ էին, որոնք տոները տանը չեն նշել չեն սիրում ու նախընտրում են մի քանի օրով կտրվել իրականությունից։ Նման առիթները, իհարկե նպաստում են մարզերի զարգացմանն ու ոլորտի առողջացմանը», - ամփոփեց Ապրեսյանը։

Председатель Армянской федерации туризма Мехак Апресян на 50-летии основания Российской Междунанодной Академии Туризма (20 июня 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մեխակ Ապրեսյանը

Նշենք, որ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների քանակը կրճատվել է 75,5%-ով։ Նախորդ տարի Հայաստան է այցելել 327 735 մարդ։

Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներով էլ՝ 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջության ոլորտի անկումը 72% է կազմել․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 900 միլիոն մարդ ավելի քիչ է ճանապարհորդել։  

153
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Արցախյան պատերազմ, Արցախ, Հայաստան, զբոսաշրջություն
Ըստ թեմայի
Գորշ արջի զբոսանքը Սյունիքում. տեսանյութ
ՀԴՄ կտրոնները` Ադրբեջանի շահերի պաշտպան. զբոսաշրջիկները կօգնե՞ն հետ բերել Ղարաբաղը
Հնագույն Սոզոպոլն ու նրա հայ զբոսավարը. «քայլող վիքիպեդիային» այստեղ բոլորն են սիրում

Հայաստանի հարավային դարպասները ցնցվում են, լեռները` ոչ. Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

645
(Թարմացված է 23:48 21.12.2020)
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
Սյունիքի ձմեռային բնապատկերներում ամեն ինչ այնքան հանգիստ է։ Այս աննկարագրելի գեղեցկությունը, բնության այս խաղաղ ներդաշնակությունն այնքան հեռու են այն ամենից, ինչ տեղի է ունենում Հայաստանի այս տարածաշրջանում։

ՀՀ Սյունիքի մարզը սեպտեմբերի վերջից` արցախում պատերազմ սկսվելուց ի վեր ավելի ուժեղ ցնցվեց, քան մյուս բոլոր տարածաշրջանները։ Սահմանամերձ Սյունիքը փախստականների էր ընդունում, ապահովում էր Արցախի մատակարարումը, պատրաստվում էր թշնամու հնարավոր հարձակմանը։

Նոյեմբերի 9-ին Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը նույնպես խաղաղություն չբերեց Սյունիքին։ Հայաստանի հարավային դարպասներն այժմ ավելի ուժեղ են ցնցվում, քան ռազմական գործողությունների ժամանակ։ Տարածաշրջանը աճող լարվածության գոտի է դառնում ոչ միայն Արցախի տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո սահմանների սկանդալային սահմանագծման պատճառով։

Սյունիքի բնակավայրերը դարձել են սահմանային, ադրբեջանցիներ են հայտնվել ճանապարհներին։ Կորցնելով անվտանգության գոտիները, այստեղ-այնտեղ բնակչությունը փորձում է սեփակա ուժերով ձևավորել ինքնապաշտպանական ջոկատներ` վախենալով տարբեր միջադեպերից։ Սյունեցիները կորցրել են իրենց հողերի մի մասն ու մտածում են` ինչպես պաշտպանել ու օգտագործել մնացածը։

Համայնքների ղեկավարները բանակցություններ են վարում սահմանագծման հարցում և բողոքում են իշխանությունների անգործությունից։

Խորհրդային շրջանում հայ–ադրբեջանական միջպետական սահման չի եղել. Պետրոսյանը` Սյունիքի մասին

Դեկտեմբերի 20-ին մարզի ղեկավարությունը նույնիսկ կոչ է արել բնակչությանն անվտանգության նկատառումներով չլքել հայ զինծառայողների կողմից պահպանվող տարածքը՝ անտառներում վառելափայտ հավաքելու, անասուններն արոտավայրեր տանելու և այլ տնտեսական կարիքները հոգալու համար:

Խուճապը մեծանում է նաև հայկական ճանապարհին ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութից։ Բնակչությունը չի հավատում իշխանությունների հավաստիացումներին, թե իրենց ոչինչ չի սպառնում։ Այս ֆոնին հայ և ադրբեջանցի սահմանապահները ռուս գործընկերների հետ փոխգործակցությամբ սահմանապահ ջոկատներ են տեղակայում Գորիս – Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան – Դավիթ Բեկ հատվածում։

Ապստամբած Սյունիքն ի վերջո քաղաքական ղեկավարության համար վերածվեց թեժ կետի։ Գորիսի քաղաքապետը կոչ արեց «չակերտավոր վարչապետին» թույլ չտալ Սյունիք մտնել, ինչից հետո նրան ձերբակալեցին։

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ, դեկտեմբերի 21-ին ուղեկցվեց աղմկոտ սկանդալով։

Սյունիքում բողոքի ակցիայի մասնակիցները 2 պահանջ ներկայացրին իշխանություններին

Խաղաղ ձմեռային բնապատկերները հակադրվու՞մ են իրականությանը, թե՞ պարզապես բնությունը հիշեցնում է հավերժականի ու մնայունի մասին։

Պատասխանն ինքներդ ձեզ համար կարող եք գտնել Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողի օբյեկտիվի հավերժացրած կադրերից:

645
  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / Aram Nersesyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / Aram Nersesyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / Aram Nersesyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / Aram Nersesyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / Aram Nersesyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / Aram Nersesyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / Aram Nersesyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / David Galstyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / David Galstyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / Aram Nersesyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / David Galstyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / Aram Nersesyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / Aram Nersesyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / Aram Nersesyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

  • Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
    © Sputnik / Aram Nersesyan

    Սյունիքի ձմեռային գեղեցկությունը

թեգերը:
գեղեցիկ, ձմեռ, Լուսանկար, Սյունիք
Ըստ թեմայի
Անորոշության շեմին. բերձորցիները լքում են իրենց տները
Ինչպես են բերման ենթարկում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին
Երևանում շարունակում են պահանջել Փաշինյանի հրաժարականը. դեկտեմբերի 11–ը` լուսանկարներում

Պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի առկա հողատարածքներով. Ավետիսյան

0
(Թարմացված է 23:51 18.01.2021)
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք ավելի ցցուն են դարձել արցախյան պատերազմից հետո։

Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։

«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։

Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։

0
թեգերը:
Սամվել Ավետիսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
«Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին». Մեսրոպ Մանուկյան
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով