Ծաղկաձոր

Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը

157
(Թարմացված է 19:28 10.01.2021)
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն ասել է՝ ինչ է կատարվում հիմա ոլորտում ու ինչպես է կարելի ներկայիս իրողության մեջ խուսափել կործանումից։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հայաստանի իշխանությունը պետք է հատուկ ծրագիր մշակի, որ փրկի զբոսաշրջության ոլորտը տապալումից։ Իսկ տնտեսության այդ ոլորտին տապալում սպասում է 2020 թվականի կորուստների հետևանքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Փորձագետը կարծում է՝ եթե էկոնոմիկայի նախարարությունն իսկապես պատրաստվում է երկնիշ տնտեսական աճ գրանցել, ապա պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի հենց զբոսաշրջության ոլորտին։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմացնող ծրագրերը որոշակի արդյունք են տվել, սակայն այս պահին, հաշվի առնելով Արցախում պատերազմի հետևանքները, պետք է մտածել ոլորտին աջակցելու նոր նախագծերի մասին։

«Առանց զբոսաշրջության ոլորտի զարգացման քիչ է հավանական, որ երկնիշ տնտեսական աճ կունենանք, այդ ոլորտը կարող է առաջատար դառնալ», - ասաց նա։

Ապրեսյանը նշեց, որ աշխարհում արդեն սովորել են ապրել կորոնավիրուսի հետ ու արդեն համավարակի ազդեցությունն այնքան ուժեղ չէ, որքան նախորդ տարի։

Բացի համավարակից Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վրա լուրջ բացասական ազդեցություն է ունեցել պատերազմն Արցախում։ Տարբեր երկրների դեսպանատների, հայկական համայնքների հետ մեծ աշխատանք կատարելու կարիք կա։ Խոսքն այն երկրների մասին է, որոնց շուկաները թիրախային են Հայաստանի համար։ Հարկավոր է մարքեթինգային քաղաքականություն վարել, որ Հայաստանն այդ երկրներում որպես այցելության համար վտանգավոր երկիր չընկալվի։

Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»

Միաժամանակ անհրաժեշտ է Արցախը ներառել զբոսաշրջային  փաթեթներում, էքսկուրսիաների ժամանակ անհրաժեշտ է տեղեկացնել ճանապարհորդներին այն պատմամշակութային հուշարձանների մասին, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

«Դա ոչ միայն տնտեսական, այլև մշակութային ու քաղաքական մեծ նշանակություն ունի։ Տուրիզմի օգնությամբ մենք կարող ենք զարգացնել 2 հանրապետությունների տնտեսությունները, նաև վերականգնել իմիջն ու պահպանել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ արցախյան տարածքներում եղած հուշարձանները ինչպես ֆիզիկական առումով, այնպես էլ դրանց իրական պատմության տեսակետից», - ասաց փորձագետը։

Սակայն մասնագետն ընդգծեց, որ սկզբում անհրաժեշտ է ընդհանուր առմամբ վերականգնել զբոսաշրջության ոլորտը։ Ապրեսյանը նշեց, որ ի տարբերություն ակնկալիքների, ներքին զբոսաշրջությունն իրականում մեծ աճ չգրանցեց, թեև որոշ առաջխաղացումներ եղան։ Դրա շնորհիվ մարզերի հյուրանոցներն ու տուրիստական ընկերությունները, որոնք ինչ-որ ձև ներկայացված էին ներքին զբոսաշրջության ոլորտում, որոշակի եկամուտ ստացան ու կարողացան հոգալ իրենց ծախսերը։ Սակայն կան նաև այնպիսի ընկերություններ, որոնք չկարողացան պատասխանել մարտահրավերներին ու փակվեցին։ Բայց դրանց թիվն այդքան էլ մեծ չէ։

«Ամանորի հետ կապված որոշ ակտիվություն կար, սակայն առաջվա պես չէր։ Հիմնականում այն մարդիկ էին, որոնք տոները տանը չեն նշել չեն սիրում ու նախընտրում են մի քանի օրով կտրվել իրականությունից։ Նման առիթները, իհարկե նպաստում են մարզերի զարգացմանն ու ոլորտի առողջացմանը», - ամփոփեց Ապրեսյանը։

Председатель Армянской федерации туризма Мехак Апресян на 50-летии основания Российской Междунанодной Академии Туризма (20 июня 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մեխակ Ապրեսյանը

Նշենք, որ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների քանակը կրճատվել է 75,5%-ով։ Նախորդ տարի Հայաստան է այցելել 327 735 մարդ։

Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներով էլ՝ 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջության ոլորտի անկումը 72% է կազմել․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 900 միլիոն մարդ ավելի քիչ է ճանապարհորդել։  

157
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Արցախյան պատերազմ, Արցախ, Հայաստան, զբոսաշրջություն
Ըստ թեմայի
Գորշ արջի զբոսանքը Սյունիքում. տեսանյութ
ՀԴՄ կտրոնները` Ադրբեջանի շահերի պաշտպան. զբոսաշրջիկները կօգնե՞ն հետ բերել Ղարաբաղը
Հնագույն Սոզոպոլն ու նրա հայ զբոսավարը. «քայլող վիքիպեդիային» այստեղ բոլորն են սիրում
Բագրատաշեն

Մոսկվայի հետ խնդիրը լուծված է, Թբիլիսիի և Թեհրանի հետ` ոչ. ում հետ ՀՀ-ն կբացի սահմանները

958
(Թարմացված է 20:54 22.01.2021)
Հայաստանի կառավարությունը կանաչ լույս է վառել զբոսաշրջային ոլորտի համար՝ բացելով սահմանները բոլոր օտարերկրյա քաղաքացիների առաջ։ Հիմա յուրաքանչյուր ոք, ով կորոնավիրուսի բացասական թեստ ունի, կարող է գալ Հայաստան, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի կառավարությունը բացում է սահմանները արտասահմանցիների համար, բայց դա դեռ չի նշանակում, որ նույնը կանի սեփական քաղաքացիների համար։ Եթե Ռուսաստանի հետ խնդիրը կլուծվի մոտակա ժամանակներում, ապա հարևան Վրաստանի և Իրանի հարցը դեռևս բաց է մնում։ Գլխավոր խնդիրն այդ երկրներում համավարակի պատճառով առաջացած համաճարակաբանական իրավիճակն է։

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են «պատային իրավիճակի» մասին

Իրավիճակն էլ ավելի է բարդացնում այն, որ Թբիլիսին ու Թեհրանը դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ են անելու փակ սահմանների հարցում։ Երևանում նույնպես չեն թաքցնում, որ սահմանափակումների վերացումը պետք է իրականացվի զգուշորեն և բոլոր հակահամաճարակային միջոցների ու կանոնների պահպանմամբ՝ կորոնավիրուսի երրորդ ալիքից խուսափելու համար։

Ի՞նչ է ասում ԱԳՆ-ն

Իրավիճակը պարզաբանելու նպատակով դիմեցինք երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պատասխանեցին, որ մեր երկրի քաղաքացիների համար սահմանների հնարավոր բացման վերաբերյալ խորհրդակցություններն ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի համապատասխան գերատեսչությունների հետ հետևողական բնույթ են կրում:

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 11-ին հանվել է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային վարակով պայմանավորված կարանտինի կիրառման մասին կառավարության 1514-H որոշումը: Ավելի ուշ կարանտինը երկարացրել են մինչև հունվար, իսկ հետո՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11–ը։

«Համաձայն հունվարի 12-ին ուժի մեջ մտած փոփոխությունների՝ վերացվել է օդային և ցամաքային սահմանների անցակետերով ՀՀ տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը»,-նշեցին ԱԳՆ-ից։

Հարցին` արդյո՞ք Երևանը Թբիլիսիի հետ բանակցում է Վրաստանի տարածքով Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացիների համար միջանցք տրամադրելու մասին, արտաքին քաղաքական գերատեսչությունից նշեցին, որ հայկական կողմը համապատասխան խողովակներով կանոնավոր կապ է պահպանում հարևան երկրի իրավասու կառույցների հետ:

Անորոշ վիճակ է նաև Հայաստանում

Զբոսաշրջության կոմիտեն ողջունում են սահմանները բացելու իշխանությունների որոշումը և ոլորտում ակտիվություն կանխատեսում: Սակայն նախագծերին, որոնք պետք է իրականացվեն այս տարի և զբոսաշրջային այցերին զգուշությամբ են վերաբերվում։

Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է

Կոմիտեի տվյալներով՝ 2020 թ․-ի հունվար-սեպտեմբերին զբոսաշրջային այցելությունների թիվը Հայաստան կազմել է 327 735 մարդ, ինչը 75,5 տոկոսով պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, 2020թ.-ի համար մասնագետները կանխատեսում էին զբոսաշրջային հոսքի 14-15% աճ։

«Մենք չենք կարող ոչինչ կանխատեսել 2021 թվականի համար` հաշվի առնելով աշխարհում համավարակով պայմանավորված համաճարակաբանական անկայուն իրավիճակը։ Սակայն ենթադրում ենք, որ որոշակի ակտիվություն կլինի արդեն 2021թ․-ի երկրորդ կեսին»,- Sputnik Արմենիային ասացին կոմիտեից։

Չնայած բոլոր միջոցառումներին և սահմանների բացմանը` գերատեսչությունում կարծում են, որ 2021 թվականին նախորդ տարիների ցուցանիշները, միևնույն է, չեն լինի: Այս պահին զբոսաշրջային ոլորտում  տեղաշարժը կապահովի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկու երկրների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերացման վերաբերյալ պայմանավորվածությունը: Կոմիտեում նշում են, որ Ռուսաստանը Հայաստանի համար ամենամեծ զբոսաշրջային շուկան է։

Ինչ վերաբերում է հարևան Իրանին, որի քաղաքացիները կանոնավոր Հայաստան էին ժամանում Նովրուզը նշելու, կոմիտեից հայտնեցին, որ այդ ուղղությամբ համագործակցում են հարևան երկրի հետ։

«Համագործակցում ենք Իրանի հետ, որպեսզի հարևան երկրից քաղաքացիների հոսքը լինի կանոնակարգված և վերահսկելի», – ասացին կոմիտեից` նշելով, որ մեծ հոսքերը մեծ ռիսկեր են պարունակում։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների համար Վրաստանի և Իրանի սահմանները բացելուն, ապա կոմիտեից նշեցին, որ այդ երկրներում համաճարակաբանական առումով դեռևս անորոշ վիճակ է։

Կորոնավիրուսը ծրագրերին չի խոչընդոտի

Համաշխարհային պարապուրդի ֆոնին կոմիտեն անգործ չէ։ Մասնագետները նախապատրաստվում են ԱՊՀ անդամ երկրների զբոսաշրջության խորհուրդների նիստի անցկացմանը, սակայն ձևաչափը կորոշվի ավելի ուշ և կախված է համաճարակային իրավիճակից։ Բացի այդ, հայկական կողմն այս տարի Ռուսաստանում կմասնակցի MITT-2021 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։

Ներկա պահին քայլեր են մշակվում ներքին զբոսաշրջության աշխուժացման, ինչպես նաև Հայաստանն առցանց հարթակներում ներկայացնելու համար։ Այդ համատեքստում մասնագետներն աշխատում են նոր զբոսաշրջային կայքի ստեղծման, ինչպես նաև աշխարհում Հայաստանի իմիջի ռեբրենդինգի ուղղությամբ։  Առաջիկայում նախատեսվում է գործարկել այցելուներին զբոսաշրջիկներից տարանջատելու  համակարգ` ճշգրտելով ժամանող անձանց տարիքն ու սեռը։

Հիշեցնենք, որ Հայաստան օդային և ցամաքային ճանապարհով մուտք գործելիս` օտարերկրյա քաղաքացիները պետք է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենան, որն արվել է վերջին 72 ժամվա ընթացքում։ Հակառակ դեպքում այդ քաղաքացիներին ինքնամեկուսացման ցուցում է տրվում մինչ ՊՇՌ հետազոտման բացասական արդյունքի ստացումը։ Փաստաթուղթը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, այն բուժհաստատության բլանկի վրա, որում արվել է թեստը, ուղևորի անձնական տվյալների նշումով։ Սերտիֆիկատը պետք է ստորագրված լինի բուժհաստատության ղեկավարի կողմից և կնքված։

958
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»
Արցախում Ռազմահայրենասիրության և զբոսաշրջության նախարարություն այլևս չկա
Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
Արխիվային լուսանկար

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են «պատային իրավիճակի» մասին

59
(Թարմացված է 15:48 13.01.2021)
Արցախյան պատերազմը և հետագա գործընթացները լուրջ բացասական ազդեցություն են թողել Հայաստանում զբոսաշրջային ոլորտի վրա։ Զբոսաշրջային ընկերությունները ցանկանում են տեղեկություններ ստանալ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների մոտ Արցախի պատերազմից ու սահմանների ճշգրտման հետագա գործողություններից հետո մի շարք հարցեր են առաջացել, որոնք նրանք հինգշաբթի օրը կքննարկեն կառավարության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Այսօր մեր բիզնես հանրությունը և, մասնավորապես, զբոսաշրջության ներկայացուցիչները տեղեկությունների չեն տիրապետում։ Նրանք ուզում են իմանալ, թե որ ուղղություններով կարելի է զբոսաշրջային փաթեթներ մշակել, ինչ պայմաններով պետք է կազմակերպվեն այցելություններն Արցախ, կորոնավիրուսի հետ կապված ինչ խնդիրներ կան կամ կարող են առաջանալ։ Կարևոր է, որ նրանք առաջին ձեռքից տեղեկատվություն ստանան»,-ասաց փորձագետը։

Ապրեսյանն ավելացրեց, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վրա շատ բացասական ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի պատերազմը։ Անհրաժեշտություն է առաջել մեծ ծավալի աշխատանք իրականացնել դեսպանությունների, այլ երկրներում հայկական համայնքների հետ, որոնք ունեն թիրախային լսարան։ Անհրաժեշտ է մարքեթինգային քաղաքականություն մշակել, որը միտված կլինի հաստատելու Հայաստանի իմիջը՝ որպես այցելելու համար անվտանգ երկիր։

Ինչ վերաբերում է վիճակագրական ցուցանիշներին, ապա 2019 թ․-ի առաջին 9 ամիսների համեմատ արտաքին զբոսաշրջության ծավալը 2020 թվականին կրճատվել է 78,2 տոկոսով, իսկ ներքին զբոսաշրջության ծավալը՝ 33,5 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի համար Ապրեսյանը կանխատեսում է զբոսաշրջիկների թվի 80 տոկոս կրճատում, այսինքն՝ շուրջ 1,5 մլն մարդ: Չնայած այն բանին, որ որոշակի ակտիվություն է նկատվել ամռանը, ներքին զբոսաշրջությունը նույնպես կորուստներ է կրում։ Եթե 2019 թվականին երկրում գրանցվել է շուրջ 1,4 մլն այցելություն, ապա 2020 թվականին դրանց թիվը չի գերազանցել 934 հազարը:

Նշենք, որ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2020 թվականի հունվար-սեպտեմբերին 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 75,5 տոկոսով: Այս տարի Հայաստան է այցելել 327 735 մարդ։ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջության ոլորտում անկումը կազմել է 72 տոկոս, ճամփորդել է 900 միլիոնով պակաս մարդ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»

 

59
թեգերը:
Մեխակ Ապրեսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Հայաստան, զբոսաշրջություն
Ըստ թեմայի
Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա
30 նոր ուղղություն. ներքին տուրիզմի մասնագետներն իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում
Ուրբաթը շաբաթից շուտ եկավ. տուրիզմի ոլորտին «ռեանիմատոլոգներ» են պետք
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

0
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

0
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները