Քարահունջ

Յոթ սարի հետևում. վլոգերն առաջարկում է Հայաստանում գտնել հեքիաթն ու բացահայտել աշխարհը

124
(Թարմացված է 16:38 31.08.2020)
Վլոգերը կարծում է, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարելի է վառ և իրական հույզեր ապրել։ Նա ներկայացրել է, թե ուր կարելի է մեկնել հանգստյան օրերին։

Հայ վլոգեր Գուին Դալերան (Guin Dalera) կոտրում է կարծրատիպերն ու Հայաստանը զբոսաշրջիկների համար բացահայտում արտասովոր կողմից։ Աղջիկը շեշտը դնում է ոչ թե հայտնի տեսարժան վայրերի և հինավուրց եկեղեցիների, այլ  էքստրիմի և բացառիկ տեղանքների վրա, որտեղ կարելի է ամբողջությամբ կտրվել առօրյա հոգսերից, անջատել հեռախոսն ու իսկապես ձուլվել բնության հետ։

Վլոգերը կարծում է, որ Հայաստանում պարտադիր այցելության մի քանի վայրեր կան։

Армянский влогер Гуин Далера
© Photo : provided by Guin Dalera
Հայ վլոգեր Գուին Դալերան

«Հայաստանում գրեթե ցանկացած լեռնագագաթից կարելի է տեսնել 7 լեռնաշղթաները։ Դրանք հաջորդում են մեկը մյուսին` շողշողալով ծիածանի գրեթե բոլոր գույներով։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ յոթ սարերի հետևում այն հեքիաթային աշխարհն է, որի մասին մեզ պատմել են մանուկ հասակում։ Հայկական լեռներում անկրկնելի է նաև ճոճվող լուսինը։ Այն նման է փրփրուն գինով բաժակի. հայտնվում է հանկարծակի և աստիճանաբար դեղնում։ Դա պետք է տեսնել», – վստահեցնում է մեր զրուցակիցը։

Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է

Վլոգերը հաճախ խորհրդատվություն է տրամադրում երթուղիների վերաբերյալ`այդ հարցում անհատական մոտեցում ցուցաբերելով։ Երբ նրան հարցնում են` հանգստյան օրերին ուր ուղևորվել, նա փոքրիկ հարցախույզ է անում` նախասիրությունները պարզելու և յուրաքանչյուրին իրեն հարմար ուղղություն ուղարկելու համար։ Sputnik Արմենիայի թղթակցին նա հանգստի մի քանի տարբերակ է առաջարկել, որի շրջանակում կարելի է համատեղել էքստրիմն ու էսթետիկան։

Աղջիկը խորհուրդ է տալիս մեկնել ռաֆթինգի Դեբետով. ադրենալին և բազում դրական հույզեր է Գուինը մեզ երաշխավորում։

«Պետք է նաև Որոտանի կիրճ կանյոնինգի գնալ։ Մի քանի արգելք հաղթահարել, անցնել գետը, այնուհետև կիրճը և վայելել դեպի ջրվեժները բացվող տեսարանը։ Այն ինչ կտեսնեք,  անհավանական գեղեցիկ է` տարբեր գույներ, զանազան քարեր և միներալներ, պարզապես հիասքանչ է», – ասում է նա։

Վլոգերը խորհուրդ է տալիս նաև վրաններով արշավի գնալ դեպի լեռնային լիճ և անպայման լողալ այնտեղ` առանց ցրտից  վախենալու։ Նա վստահեցնում է` այնտեղից այնքան էներգիա կստանանք, որ ուրիշ տեղ դժվար թե դա զգանք։ Սակայն Գուին համոզված է`շատ կարևոր է, թե ում հետ եք արշավի գնում. խարույկի շուրջ պետք է «ճիշտ» մարդիկ հավաքվեն։

Մեկ այլ հետաքրքիր առաջարկ. քնապարկերով գիշերակաց «Զորաց քարեր» (Քարահունջ) հնագույն աստղադիտարանի տարածքում։ Ոչ մի տեղ նման աներևակայելի աստղաթափությամբ ձեզ զմայլվել չի հաջողվի։

«Շատ հզոր է։ Այնտեղ աստղերը կարծես գետնին են դիպչում։ Հիմա դա անել հնարավոր չէ, հույս ունեմ, որ Քարահունջը շուտով բաց կլինի նաև գիշերը, և բոլորը կկարողանան վայելել այդ հրաշք երևույթը», – ասաց Դալերան։

Եվ վերջապես, վլոգերը խորհուրդ է տալիս այցելել Արցախ։  Տեսնել ոչ միայն բոլորին հայտնի Գանձասարն ու Շուշին, այլև ամենագնացներով ուղևորվել դժվարամատչելի վայրեր` տեսնելու վայրի ձիերին, «Կուկուռուզնիկով» թռչել և վայելել շքեղ տեսարանները։  Կարելի է Մեծ Տաղեր գյուղ այցելել և փորձել խոզի խորոված. ուրիշ ոչ մի տեղ այն այդքան համով չեն պատրաստում։

Армянский влогер Гуин Далера
© Photo : provided by Guin Dalera
Հայ վլոգեր Գուին Դալերան

«Երբ համտեսեք, կհասկանաք` ինչու եմ այդպես ասում», – հավելեց աղջիկը։

Երկրով ավելի քան 10 տարի ճանապարհորդելով` Դալերան երբեք չի հաշվել, թե քանի վայր է հասցրել այցելել։ Վերջերս նա տարվել է ալպինիզմով և մի քանի լեռնային բարձունք հաղթահարել։ Վերջին վերելքը եղել է Խուստուփը։ Այժմ երազում է նվաճել Արարատը, այս երազանքն արդեն անիրագործելի չի թվում։ Սկզբում նա կհաղթահարի Հայաստանի ամենաբարձր լեռները, փորձ ձեռք կբերի, այնուհետև նոր միայն կնվաճի երազանքի բարձունքը։

Армянский влогер Гуин Далера
© Photo : provided by Guin Dalera
Հայ վլոգեր Գուին Դալերան

Համացանցում մեծ տարածում են գտնում տեսանյութերը, որոնք Դալերան տեղադրում է յուրաքանչյուր նոր բարձունք հաղթահարելուց հետո, ապա ուրախությունից պարում աշխույժ երաժշտության տակ։ Այդպես է Գուին Դալերան փոխանցում իր հույզերն ու լավ տրամադրությունը։

«Որպես կանոն զբոսաշրջիկները Հայաստան են այցելում մի շարք` 76, 89 կամ նույնիսկ 126 (այս մասին վկայում են Դալերայի ուսումնասիրությունները) երկներում լինելուց հետո, սակայն բոլորը նշում են, որ եթե մարդն ուզում է բացահայտել աշխարհը և հաղորդակից լինել հոգևորի հետ, ապա ճանապարհորդությունը պետք է սկսի հենց Հայաստանից», – ընդգծում է նա։

Армянский влогер Гуин Далера
© Photo : provided by Guin Dalera
Հայ վլոգեր Գուին Դալերան

Վլոգերը նշում է, որ Հայաստանը մարդկանց, խոհանոցի և լեռների մասին չէ։  Այն ավելի հարուստ ու խորն է, և դա զգալու համար պետք է այցելել և լինել իր նշած բոլոր վայրերում։

124
թեգերը:
Արարատ լեռ, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը պատրաստվում է զբոսաշրջիկներ ընդունել. ինչո՞վ է զբաղված ֆեդերացիան
Զբոսավայրերում նկատվել են պարետատան կանոնների խախտումներ. ինչ են արել տեսուչները
Կրկին խաբված զբոսաշրջիկներ. այս անգա՞մ որ տուրիստականն է «գցել ու թռել»
Ախուրյանի ջրանցքը

Շիրակի մարզի պոտենցիալը. Ախուրյանի կիրճը սպասում է արկածային տուրիզմի սիրահարներին

181
(Թարմացված է 16:58 22.09.2020)
Շիրակի մարզը մեծ պոտենցիալ ունի արկածային տուրիզմի համար։ Դրան նպաստում են նաև համավարակով պայմանավորված իրավիճակն ու ներգնա տուրիզմի զարգացումը։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Շիրակի մարզը դեռևս չբացահայտված ռեսուրսներ ունի, օրինակ՝ Ախուրյանի կիրճը, որտեղ բոլոր նախադրյալները կան արկածային տուրիզմը խթանելու համար: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզում տեսնում է էքստրեմալ, արկածային ու սպորտային տուրիզմը զարգացնելու բոլոր նախադրյալները: Նա վստահ է, որ մարզի տնտեսությունը հնարավոր է զարգացնել նաև արկածային տուրիզմի միջոցով։ 

«Խոսող» ծաղիկներ Գյումրիից, կամ ինչպես 17-ամյա Անին բիզնես հիմնեց պանդեմիայի օրերին

«Հիմա կարևոր է գտնել այն բոլոր տարածքները, որտեղ շատ հեշտությամբ ու անվտանգ կարելի է այդ ամենը կազմակերպել, ու արդեն հաջորդ տարի մտնել տուրիստական ու ժամանցային ծառայությունների շուկա»,-նշեց Տիգրան Պետրոսյանը:

«Շիրակը մեր տունն է» ՀԿ նախագահ Արսեն Վարդանյանը, որը լավ է տիրապետոում մարզի զբոսաշրջային հոսքերին, կարծում է, որ ունեցած ռեսուրսները ճիշտ օգտագործելու ու մատուցելու դեպքում այստեղ այցելողներն արդեն իրենք կսկսեն գովազդել Շիրակը որպես արկածային տուրիզմի մարզ:

Любители экстремального туризма в ущелье реки Ахурян
© Photo : provided by Arsen Vardanyan / Gyumri is our home
Ախուրյանի ջրանցքը

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Շիրակի մարզում առկա ջրային ռեսուրսները ոչ բավարար են օգտագործվում: Նախկինում Ախուրյանի կիրճն օգտագործվում էր միայն հետիոտնային արահետներով արշավների համար, բայց այն նաև հրաշալի վայր կարող է դառնալ կայակներով ու սապփադլներով (հիմնականում փչովի, նեղ նավակների տեսակներ,-խմբ.) զբոսանքներ կազմակերպելու համար: Կարևորը ռեսուրսը ճիշտ ժամանակին օգտագործելն ու նուրբ ներկայացնելն է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Վարդանյանը:

Любители экстремального туризма в ущелье реки Ахурян
© Photo : provided by Arsen Vardanyan / Gyumri is our home
Ախուրյանի ջրանցքը

 

Նշենք, որ հատկապես վերջին տարիներին Գյումրին ներգնա տուրիզմի հիմնական կետերից է, բայց Շիրակի մարզը, բացի Գյումրիից, ունի նաև այնպիսի տարածքներ, որոնք գրավում են ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի զբոսաշրջիկներին՝ Երերույքի տաճար, Հառիճավանք, Լմբատավանք, Մարմաշենի վանական համալիր, «Արփի լիճ» ազգային պարկ, Ջրափի Քարավանատուն և այլն:

«Դիսնեյլենդ» չէ, բայց պակաս էլ չէ. Գյումրիում եզակի ժամանցային այգի կկառուցեն

Մարզում հարմար տարածքներ կան նաև լեռնային հեծանվարշավների համար: Իսկ էքստրեմալ տուրիզմը զարգացնելու համար մարզն արդեն համապատասխան գույք ունի, որը տրամադրվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին- նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում՝ Շիրակի մարզպետարանի և «Շիրակը մեր տունն է» ՀԿ-ի հետ եռակողմ համագործակցության արդյունքում։

181
թեգերը:
զբոսաշրջություն, Ախուրյանի ջրանցք, Գյումրի, Շիրակի մարզ
Ըստ թեմայի
Համավարակն ու տուրիզմը. ի՞նչ կտա ոլորտին կառավարության որոշումը
30 նոր ուղղություն. ներքին տուրիզմի մասնագետներն իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում
Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա
Նորավանք

Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար

112
(Թարմացված է 22:04 19.09.2020)
Հարուստ է պատմամշակութային հուշարձաններով և տեսարժան վայրերով հատկապես գրավիչ է Հայաստանի հարավային հատվածը։ Sputnik Արմենիան ներկայացնում է հինգ վայր, որոնք կարող են հետաքրքրել նույնիսկ ամենաքմահաճ և աշխարհ տեսած զբոսաշրջիկին:

Արենի

Ճանապարհորդությունը սկսենք Արենի գյուղից, որտեղ գտնվում է համանուն գինու գործարանը: 1994 թվականից գոյություն ունեցող գինեգործարանի պատմությունը տերերը որոշել են հատուկ թանգարանում ցուցադրել:

Посетители у пещеры Арени
© Sputnik / Janna Poghosyan
Արենի

Մուտքի մոտ հյուրերը հնարավորություն են ստանում համտեսել ազնվական ըմպելիքի անհավանական տեսակներ, որոնց շարքում են ծիրանի, մոշի, բալի, սերկևիլի, ավանդական՝ խաղողի և նռան գինիներ: Այստեղ կարելի է գինի գնել հենց արտադրողից:

Пещера Арени
© Sputnik / Janna Poghosyan
Արենի քարանձավ

Ի դեպ, այստեղ է գտնվում նաև հայտնի Արենի 1 քարանձավը, որտեղ հնէաբանները հայտնաբերել են աշխարհի ամենահին կաշվե ոտնամանը: Այն մոտ 6000 տարեկան է: Հիմա ամենահին կոշիկը Հայաստանի պատմության թանգարանում է, իսկ քարանձավը դարձել է զբոսաշրջային էքսկուրսիաների վայր:

Նորավանք

Իր յուրահատուկ ճարտարապետությամբ հայտնի Նորավանք համալիրը թվագրվում է XIII—XIV դարերով: Սուրբ Աստվածածին հոյակերտ եկեղեցին, որի շինարարությունն ավարտվել է 1339-ին, համարվում է հայ տաղանդավոր ճարտարապետ և մանրանկարիչ Մոմիկի վերջին գլուխգործոցը: Եկեղեցու մոտ նրա փոքր և համեստ դամբարանն է: Օրբելյան իշխանների կառավարման շրջանում եկեղեցին դարձել է խոշոր կրոնական կենտրոն, իսկ ХIV դարում` Սյունիքի եպիսկոպոսների նստավայրն է եղել:

Монастырь Нораванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Նորավանք

Հրաշակերտ վանական համալիրը հիանալի համադրվում է գեղատեսիլ լանդշաֆտի հետ: Վանական համալիրը ժայռի վրա է կառուցված: Նորավանքը գերում է էներգիայով և շրջակա բնության գեղեցկությամբ:

Տաթև

Տաթևը Հայաստանի հին ու ամենից հայտնի վանական համալիրներից մեկն է, որ իրավամբ համարվում է հայկական ճարտարապետության մարգարիտը: Այստեղ է գործել միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը: IX դարում հիմնադրված Տեթևն այժմ խոշոր զբոսաշրջային համալիրի մաս է, որը ներառում է Տաթևի մենաստանը, «ՏաԹևեր» ճոպանուղին, «Սատանի կամուրջը»:

Татевский монастырь
Տաթև վանք

Եկեղեցու և շրջակա բնաշխարհի ներդաշնակությունը հիանալի մթնոլորտ են ստեղծում` այցելուներին տեղափոխելով հին դարեր, երբ Տաթևը եղել է Հայաստանի հոգևոր և ակադեմիական կարևորագույն կենտրոններից մեկը:

Татевский монастырь
© Sputnik / Asatur Yesayants
«ՏաԹևեր» ճոպանուղին

«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին: Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս:

Խնձորեսկ

Այս վայրը հայտնի է իր ժայռային քարանձավներով, որտեղ դեռ անցած դարի կեսերին մարդիկ են ապրել: Քարանձավային քաղաքը Հայաստանի ամենաառեղծվածային վայրերից է:

Հայաստան գալու ժամանակը. հանգիստ, որն անմոռանալի կլինի, կամ որտեղ վայելել ամառը

Ոչ ոք չգիտի, թե երբ են այստեղ հայտնվել առաջին բնակավայրերը: Հայտնի է միայն, որ երեք–չորս հազարամյակ առաջ մարդիկ այստեղ ապրել են բնական քարայրներում: Ամենայն հավանականությամբ, նրանք որսորդներ են եղել: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են զբաղվել անասնապահությամբ, հողագործությամբ և կիրճով վերև բարձրացել` խորը անցքեր փորելով ժայռերի մեջ: Քարանձավի մուտքը գտնվել է 20-30 մետր բարձրության վրա: Մարդիկ իրենց տներ են մտել ճոպանների օգնությամբ:

Քարանձավ-բնակարանն ունեցել է երդիկ, խորը փորված հոր` մթերք պահելու համար և ժայռափոր դարակներ: Կան նաև երկհարկանի և եռահարկ «տներ», որտեղ ապրել են այն ժամանակվա իշխանները:

Գինի ու քամանչայի թանգարան․ Աշտարակում գտել են գաստրոնոմիական մայրաքաղաք դառնալու բանալին

Խնձորեսկում շատ հետաքրքիր է բացառիկ կախովի կամուրջը, որը հայտնվել է 2012 թվականին: Դրա շնորհիվ զբոսաշրջիկները հիմա կարող են այցելել ոչ միայն քարանձավի մի մասը, այլ նաև անցնել նրա հակադիր կողմը: Պետք է նշել, որ այստեղ կարելի է հիանալ հիասքանչ մայրամուտով և մթնշաղով, երբ ամպերը փափուկ վերմակի նման գրկում են լեռները և կիրճը:

Քարահունջ

Քարահունջ կամ Զորաց քարեր հնագույն մեգալիթյան համալիրը հաճախ համեմատում են անգլիական Սթոունհենջի հետ: Մ.թ.ա 5–րդ հազարամյակով թվագրվող Քարահունջը, ամենայն հավանականությամբ, հնագույն աստղադիտարան է:

Նոր բացահայտում. Քարահունջը միակը չէ, Հայաստանի տարածքում նման կառույցները մի քանիսն են

Համալիրը գտնվում է ծովի մակարդակից 1770 մետր բարձրության վրա, բրոնզե դարի ժամանակաշրջանի բնակավայրի մոտ և կազմված է բազմաթիվ կանգնած քարերից, որոնց մի մասի վերին հատվածում կլոր անցքեր են արված:

Караундж
© Sputnik / Karen Yepremyan
Քարահունջ

Պատմաբանները հակված են մտածելու, որ Քարահունջը նախապատմական մարդկանց համար դամբարանատեղի է ծառայել: Որոշ գիտնականներ կարծում են, որ համալիրն աշխարհի ամենահին աստղադիտարանն է: Այստեղ ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ Զորաց քարերի շուրջ վեճերը չեն դադարում:

112
թեգերը:
Արենի, Խնձորեսկ, Սյունիքի մարզ, Քարահունջ, Տաթևի վանք, Նորավանք, Հայաստան
Ըստ թեմայի
Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է
Գորշ արջի զբոսանքը Սյունիքում. տեսանյութ
ՀԴՄ կտրոնները` Ադրբեջանի շահերի պաշտպան. զբոսաշրջիկները կօգնե՞ն հետ բերել Ղարաբաղը
Հեռախոս, արխիվային լուսանկար

Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը

0
(Թարմացված է 00:38 28.09.2020)
Փորձագետը հորդորում է շատ չանհանգստանալ, եթե չի հաջողվում կապ հաստատել Արցախի հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ Արցախում այս պահին խափանվել են կապի գրեթե բոլոր ծառայությունները։

«Չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարային համակարգը, շարժական համացանցը և SMS-ը: Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են»,- Facebook–ի իր էջում գրել է նա։

Մարտիրոսյանը նաև հայտնում է, որ «Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Փորձագետը Արցախի հետ կապ հաստատել ցանկացողներին հորդորում է շատ չանհանգստանալ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
Սամվել Մարտիրոսյան, ինտերնետ, Արցախ
Ըստ թեմայի
Առանց լույսի ու գազի. Ստեփանակերտի բնակիչները գիշերը կանցկացնեն նկուղներում. լուսանկարներ
Տղերք, պինդ կացեք. համալսարանական բժիշկները ճակատ են մեկնում. տեսանյութ
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել