Տաթև

Առաջին զբոսաշրջիկներին կդիմավորեն ինչպես տիեզերագնացների. կարանտինն ու տուրիզմը

631
Կորոնավիրուսից հետո Հայաստան եկած առաջին զբոսաշրջիկներին այս պահին անգործ մնացած զբոսավարներն ու զբոսաշրջային ընկերությունները կդիմավորեն շատ ուրախ և բոլոր պատիվներով։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Մարտի 16-ից՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից սկսած Հայաստանում զբոսաշրջությունը, այդ թվում ներգնա, գործնականում «մեռել» է։ Զբոսավարներն ու զբոսաշրջային ընկերությունները, որոնք արդեն տխուր տուրիստական սեզոն էին նախատեսել՝ առանց արտասահմանցիների, երկրորդ հարվածը ստացան։ Սակայն մասնագետները կանխատեսում են, որ կարանտինի ավարտից հետո Հայաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացի «դուրս կպրծնի» տնից և կճամփորդի հայրենի երկրում։

ArmAdventure տուրիստական ընկերության համահիմնադիր Գոռ Կարապետյանը կարծում է, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտն այս տարի կգոյատևի ներգնա տուրիզմի շնորհիվ։

 «Շատ քաղաքացիներ գումար են հավաքել արտասահմանում հանգստանալու համար, նրանք կցանկանան ծախսել այդ գումարները։ Բայց, նախևառաջ, հայտնի չէ, թե երբ կբացվի երկրների միջև ավիահաղորդակցությունը, երկրոդ՝ մարդկանց մոտ դեռ կմնա այլ երկիր մեկնելու հեգաբանական վախը։ Հենց այդ մարդիկ էլ կդառնան Հայաստանի ներսում ճամփորդող մեր առաջին զբոսաշրջիկները»,-նշում է Գոռը։

Զբոսաշրջային ընկերությունն արդեն իսկ Հայաստանի ներսում հանգստի նոր ծրագրեր է մշակում։ Բացի հայտնիներից՝ Սևանա լիճ, Գառնու տաճար, Նորավանք, ընկերությունն էկոտուրիզմի և էքստրիմի փաթեթներ է առաջարկում։

«Հայաստանում ճամփորդելը միշտ թանկ է եղել, որովհետև առաջին հերթին նախատեսված է եղել արտասահմանցի զբոսաշրջիկների համար։ Քանի որ այս տարի նրանք չեն լինելու, հուսով եմ՝ մեր բոլոր գործընկերները կվերանայեն գները, որպեսզի որքան հնարավոր է շատ ՀՀ քաղաքացիներ ներգրավեն»,-իր գաղափարներն է ներկայացնում Կարապետյանը։

Զբոսավար-ֆրիլանսեր Անդրանիկ Բաղդասարյանը վստահ է, որ արտակարգ դրության պատճառով լեռնագնացությունը բոլորովին չի տուժի։

Մարդկությանը բաժին ընկած խոշոր համաճարակներն ու դրանց հետ կապված մութ պատմությունները

«Կարանտինը կավարտվի և բոլորը սարերը կգնան, հաստատ։ Մարդիկ սովորություն ունեն ամեն ինչ հետաձգելու, կարծելու, թե միևնույնն է կհասցնեն։ Բայց կարանտինը ցույց տվեց, որ կյանքը կարող է կտրուկ փոխվել։ Ես կարծում եմ, որ կտուժեն համեմատաբար թանկ ուղղությունները, օրինակ՝  դեպի Տաթևը։ Երեք մարդու համար այցելությունը Տաթև, ճոպանուղի նստելը և մեկ օրվա սնունդը մոտ 40 հազար դրամ արժե, իսկ դա չափազանց շատ է մարդկանց համար, ովքեր կորոնավիրուսի պատճառով քիչ են վաստակում»,-ասում է Անդրանիկը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում ճամփորդելու գներն առանձնապես չեն փոխվի, քանի որ հարկադիր պարապուրդից տուժած զբոսաշրջային ընկերությունները, զբոսավարները, հյուրանոցներն ու ռեստորանները կցանկանան գոնե մասամբ հետ բերել կորցրածը։ Նա նաև հույս ունի, որ կորոնավիրուսը սովորեցրել է Հայաստանի բնակիչներին չաղտոտել շրջակայքը։

«Հայաստանի քաղաքներում այս ու այն կողմ նետված աղբը մեզ՝ զբոսավարերիս համար ամենացավոտ թեմաներից է։ Հուսանք` վիրուսի պատճառով բոլորի մոտ սովորություն կդառնա հիգիենայի կանոնների պահպանումը։ Եթե մարդիկ սկսեն հավաքել աղբն իրենց հետևից` վախենալով վարակի տարածումից, դա արդեն իսկ լավ նորություն կլինի բոլորիս համար»,-ասում է Բաղդասարյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ կարանտինից հետո Հայաստանում ներգնա տուրիզմը կծաղկի, իսկ գները եթե անգամ չիջնեն, չեն էլ բարձրանա։

 «Հիմա մարդիկ կարանտինի ավարտին են սպասում, որպեսզի տներից դուրս գան։ Մինչ միջազգային ավիաընկերությունները թռիչքները վերսկսելու որոշում ընդունեն, ճամփորդել սիրող մեր հայրենակիցները կզբոսնեն մեր քաղաքներով ու տեսարժան վայրերով։ Ես վստահ եմ, որ հենց որ մարդիկ քաղաքից դուրս գալու հնարավորություն ունենան, կօգտագործեն այն»,-ասում է Ապրեսյանը։

Նա նշում է, որ վերջին երկու տարում Հայաստանում ներգնա զբոսաշրջությունն արագ տեմպերով զարգանում է։

Կարտոֆիլ վաճառողների բախտը բերել է, խոզաբույծներինը՝  ոչ. կորոնավիրուսն ու վնասները

«2019թ․-ին, 2018-ի համեմատ, Հայաստանի ներքին տուրզիմն աճել է 41,4 տոկոսով։ Արտաքինը տուրիզմը ներքինի հաշվին չի ավելանում։ Այս տարի մենք այլ երկրներից շատ քիչ զբոսաշրջիկներ ենք սպասում, գուցե միայն եվրոպացի թոշակառուներն այնուամենայնիվ ցանկանան գալ Հայաստան»,-նշում է Ապրեսյանը։

Սպասվում է, որ արտակարգ դրությունը երկրում կավարտվի մայիսի 14-ին։ Եթե ներքին զբոսաշրջության սահամափակումները վերացնեն, հենց նույն օրը զբոսաշրջային ընկերություններն ու զբոսավարները դա կընդունեն իբրև երկնային մանանա, իսկ հարազատ երկրում առաջին ճամփորդողներին կդիմավորեն, ինչպես տիեզերագնացների՝ ուրախ և բոլոր պատիվներով։

631
թեգերը:
կորոնավիրուս, Արտակարգ դրություն, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Սեզոնային միգրանտներն ու կորոնավիրուսը. տնտեսագետը` Ռուսաստանից եկող փոխանցումների մասին
Մարդիկ հոգնել են տանը նստելուց. ե՞րբ կկարողանան նորից ինքնաթիռ նստել, լողալ ծովում
«Տնտեսության որոշ ոլորտներ կվերականգնվեն համավարակի հաղթահարումից 1 տարի անց». Սարգսյան
Տաթևի վանք. արխիվային լուսանկար

Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում

200
(Թարմացված է 17:13 19.05.2020)
Ոլորտի ընկերությունները վստահ չեն, որ այս ամառ կստացվի բացել տուրիստական սեզոնը: Ընդ որում` խնդիրը ոչ միայն արտագնա, այլև ներգնա տուրիզմին է վերաբերում:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Այսօր ԱԺ-ում կազմակերպված զբոսաշրջային ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկմանը «Արշավներ» ակումբի ղեկավար Ռուբեն Բաղդիշյանն ասաց, որ 18 տեղանոց ավտոմեքենայում դիմակով Տաթև գնալ–գալու առաջարկը հազիվ թե գրավիչ կլինի ՀՀ քաղաքացիների համար: 

«Օրինակ՝ եթե քաղաքային տրանսպորտի վարորդն իրավունք ունի ավտոմեքենայից իջեցնել դիմակ չկրող ուղևորին, ապա պատկերացրեք՝ Սարավանում կամ Տաթևում վարորդն ասում է՝ ես չեմ վարում, այս հարցը լուծեք, կամ մարդն ասում է՝ ես կարծում էի՝ կդիմանամ, բայց ճնշումների տարբերությունից վատացել եմ, ինչ անեմ»,- ասաց նա:

Զբոսաշրջային ընկերության ղեկավարը նաև հիշեցնում է, որ ՀՀ կառավարությունն այս տարի շեշտադրել է հենց ներքին տուրիզմի զարգացումը, բայց նա կասկածում է, որ ճգնաժամի հետևանքով արդեն իսկ «բզկտված» ոլորտը կկարողանա դիմակալել նոր խնդիրներին:

Ոլորտի ներկայացուցիչների խոսքով, սակայն, իրենք այսօր ոչ միայն ներգնա, այլև արտագնա տուրիզմի անլուծելի խնդիրների հետ են բախվում՝ հակառակ այն հանգամանքին, որ պարբերաբար այս կամ այն երկիրը հայտարարում է սահմանները տուրիստների առաջ բացելու մասին:

«Ասյա Արարատ թրավել» ընկերության ղեկավար Ասյա Հարությունյանը հիշեցրեց, որ մինչ կորոնավիրուսի համավարակը վաճառված տուր փաթեթների ու ավիատոմսերի գումարները համավարակի հայտարարումից հետո միջազգային ընկերությունները չեն վերադարձրել, փոխարենը, որպես երաշխիք, հետագայում գնված փաթեթներից օգտվելու համար վաուչերներ են տվել: Բայց անգամ դրանց առկայության դեպքում, նրա խոսքով, հայ զբոսաշրջիկների համար այդ երկրներից շատերը փակ են մնալու:

«Մեզ ոչ մի նորմալ երկիր չի ընդունելու, քանի դեռ մենք ունենք չլուծված խնդիր։ Խնդրի անունն է` Covid-2019: Այն երկիրը, որի հետ ես եմ աշխատում մեզ վիզա չի տրամադրում, ու որ հարցնում եմ՝ մինչև երբ, ասում են՝ մինչև Հայաստանն իր COVID-19-ի հետ կապված հարցը չլուծի»,- ասաց նա:

Նշենք, որ այս ընկերությունը տուրփաթեթներ է առաջարկում դեպի Ճապոնիա:

Չինաստանի ուղղությամբ աշխատող «Էկոնոմ տուր» ընկերության նախագահ Դավիթ Թաշչյանը ևս հայտնեց, որ նմանատիպ պատասխան է ստացել նաև Չինաստանից:

«Չինաստանը Հայաստանից զբոսաշրջիկներին չի ընդունում, քանի դեռ մեր երկրում կորոնավիրուսը հաղթահարված չէ»,- ասաց նա:

Դեպի Եգիպտոս թռիչքներ իրականացնող «Էյր Կաիրո» ավիաընկերության հայաստանյան գործընկեր «Անռիվա» ընկերությունների խմբի ղեկավար Հռիփսիմե Ստամբուլյանն էլ հայտնեց, որ ընկերությունը թեև հայտարարել է, որ առաջիկայում վերականգնելու է Հայաստանի հետ օդային կապը, բայց իրենցից պահանջել է ներկայացնել հստակ անվտանգության մեխանիզմներ, որոնք իրականում գոյություն չունեն:

«Վերսկսում են, բայց ի՞նչ պայմաններով են վերսկսում, արդյո՞ք մեր օդանավակայանում արվելու են համալիր ստուգումներ, արդյո՞ք ՀՀ քաղաքացին պատաստ է, որ, եթե ճամփորդելու ընթացքում հայտնվի օտար երկրում ու ստուգումից հետո պարզվի, որ վարակված է, իրեն պետք է տանեն կարանտինային պայմաններում պահեն 14 օր»,- ասաց Ստամբուլյանը։

Նրա համոզմամբ` այդ խնդրից խուսափեու համար Հայաստանի օդանավակայանում ու Վրաստանի հետ ցակաքային անցակետերում պետք է նախապես կորոնավիրուսի թեստ իրականացնել և թույլ չտալ հիվանդ քաղաքացիներին օտար երկիր մեկնել։

Որ երկրներն ու երբ կբացեն սահմանները զբոսաշրջիկների համար․ փորձագետի կանխատեսումը

«Կոմֆորտ թրավել» ընկերության ղեկավար Արթուր Կնյազյանը զբոսաշրջության ոլորտում ստեղծված իրավիճակի համար մեղադրեց ոչ միայն կորոնավիրուսի համավարակին, այլև ՀՀ զբոսաշրջության կոմիտեին՝ առաջարկելով պատասխանատվության ենթարկել դրա ներկա ղեկավարությանը:

Կնազյանի խոսքով` որքան զբոսաշրջության ոլորտը տուժել է կորոնավիրուսից, այնքան էլ տուժել է այդ կոմիտեի գործունեությունից կամ անգործությունից:

«Մենք տեսնում ենք, որ իրենք իրենց ֆեյսբուքյան էջով սնունդ են բաժանում, կիթառ են նվագում, արեք՝ խնդիր չկա, բայց ձեր պարտականությւնները ժամանակին արեք: Կա՛մ աշխատեք, կա՛մ գնացեք, թող ուրիշներն աշխատեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ կոմիտեն, իր կանոնադրության համաձայն, պետք է մշակի ոլորտի պետական քաղաքականություն` ուղղված արտաքին շուկայում ՀՀ զբոսաշրջային ընկերությունների մրցակցային հնարավորությունների բարձրացմանը, ՀՀ զբոսաշրջային կարողությունների ներկայացմանը: Մինչդեռ վերջին 2 ամսվա ընթացքում ոլորտի կազմակերպություններին ուղղված առաջարկներն ու հարցադրումները մնացել են անպատասխան:

Նշենք, որ տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային քննարկումը ԱԺ-ում կազմակերպվել էր ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը պատգամավորը խոստացավ ներկայացնել կառավարությանն ու անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Իտալիա այս տարի չգնացինք. երկիրը զբոսաշրջիկների համար սահմանները չի բացի

200
թեգերը:
Տաթևի վանք, Հայաստան, կորոնավիրուս, ԱԺ, ՀՀ Ազգային ժողով, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանը մեծ փողեր է կորցրել. 175 000 զբոսաշրջիկ կարող էին գալ, բայց չեն եկել
Պեմզաշենը զբոսաշրջիկներին կգայթակղի տուֆով, չեչիլ պանրով ու տեղում թորած օղիով. լուսանկար
Զբոսաշրջիկները կորոնախուճապի մեջ են, հայերն «աղոթում» են շոգի համար
Հանրապետության հրապարակ. արխիվային լուսանկար

Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում

85
(Թարմացված է 14:33 19.05.2020)
Մեխակ Ապրեսյանի հաշվարկով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի անգամ ամենացանկալի սցենարի դեպքում Հայաստանի զբոսաշրջային ոլորտը ճգնաժամից դուրս կգա միայն 2021 թ.-ի ապրիլին, իսկ այս տարի որոշակի ակտիվացում է ակնկալվում միայն հուլիսի վերջին, օգոստոսին:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր ԱԺ-ում ոլորտի իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի բոլոր կազմակերպություններն այսօր կանգնած են սննկացման վտանգի առաջ:

Նա փաստեց, որ 2020թ.-ի ընթացքում զբոսաշրջային ոլորտը ներկայացնող կազմակերպությունների շահույթը եղել է զրոյական, փոխարենը դրանց մեծ մասը ստիպված են եղել առանց եկամուտ տանալու սպասարկել նախկինում իրենց կարողությունների զարգացման համար վերցրած վարկերի գումարները:

«Լուծումը կարող է լինել հետևյալը՝ կառավարությունը, ԿԲ-ն, առևտրային բանկերը համատեղ քննարկում են և տրամադրում իրատեսական ողջամիտ ժամկետով իրական վարկային արձակուրդ, և ոչ թե ասեն՝ էս երկու ամիսը մի տվեք, երրորդ ասին եկեք, ամբողջ գումարը տվեք»,- ասաց Ապրեսյանը՝ առաջարկելով ոլորտի վարկային պարտավորությունների համար արձակուրդը սահմանել մինչև հաջորդ տարվա ապրիլ, կամ թույլ տալ կազմակերպություններին կառավարության առաջարկած արտոնյալ վարկերով մարել նախկինում վերցրած վարկերը:

Առանց զբոսաշրջիկների և սփյուռքահայերի հեշտ չի լինի. Երևանի սրճարանները բացվել են

Ապրեսյանը շեշտեց, որ հակառակ պարագայում զբոսաշրջության ոլորտի սննկացումը կարող է հանգեցնել սննկացումների շղթայական ռեակցիայի, որից կտուժեն նաև բանկերը:

Նա կարծում է, որ իր առաջարկը թույլ կտա փլուզումից փրկել նաև բանկային համակարգը:

Մեխակ Ապրեսյանի հաշվարկով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի անգամ ամենացանկալի սցենարի դեպքում Հայաստանի զբոսաշրջային ոլորտը ճգնաժամից դուրս կգա 2021 թ.-ի ապրիլից ոչ շուտ: Իսկ այս տարի ներգնա ոլորտի որոշակի ակտիվացման պարագայում տեղաշարժ կնկատվի ամենաշուտը հուլիսի վերջին, օգոստոսին:

Նշենք, որ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Որ երկրներն ու երբ կբացեն սահմանները զբոսաշրջիկների համար․ փորձագետի կանխատեսումը

85
թեգերը:
Մեխակ Ապրեսյան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանը մեծ փողեր է կորցրել. 175 000 զբոսաշրջիկ կարող էին գալ, բայց չեն եկել
Առաջին զբոսաշրջիկներին կդիմավորեն ինչպես տիեզերագնացների. կարանտինն ու տուրիզմը
Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

12
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

12
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում