Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը

Հայաստանը մեծ փողեր է կորցրել. 175 000 զբոսաշրջիկ կարող էին գալ, բայց չեն եկել

236
(Թարմացված է 16:54 30.03.2020)
Մեկ զբոսաշրջիկի միջինացված ծախսը Հայաստանում 770 ԱՄՆ դոլար է, այսինքն` 134 750 000 դոլարի ծախս չի արվել։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի –Sputnik. Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ասաց, որ Հայաստանում 2020թ.-ի առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թիվը բավականին նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ. 175 000 զբոսաշրջիկ չի այցելել Հայաստան։ 

«Զբոսաշրջիկների այցելության առումով երկրորդ եռամսյակի պատկերն ավելի վատ կարող է լինել, քանի որ մի շարք երկրների հետ սահմանները փակ են։ Կոնկրետ թվեր չեմ կարող ասել` ինչ գումարի կորստի մասին է խոսքը, սակայն մեկ զբոսաշրջիկի միջինացված ծախսը Հայաստանում 770 ԱՄՆ դոլար է»,–ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով` կառավարությունն արդեն իսկ մի շարք ծրագրեր է նախատեսել զբոսաշրջության ոլորտում կրած վնասները մեղմացնելու համար։

Սաֆարյանը նշեց` զբոսաշրջության ոլորտի վարձու աշխատակիցներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների նվազագույն աշխատավարձի չափով միանվագ գումար, բայց ոչ պակաս, քան 68 000 դրամը և ոչ ավել, քան 136 000 դրամը։

Ճգնաժա՞մ, թե՞ նոր հնարավորություններ

Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019թ. ՀՀ է ժամանել 1 894 377, իսկ ՀՀ-ից մեկնել՝ 1 867 888 զբոսաշրջիկ:

Նախորդ՝ 2018թ.-ի համեմատ 2019թ.-ին ժամանողների թիվն աճել էր 14.7%-ով:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Սահմանափակվել է մուտքն ու ելքը երկիր:

Մարտի 11-ին ԱՀԿ–ն կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։ Կազմակերպությունը կոչ էր արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Մի շարք ոլորտների շուրջ 127 000 վարձու աշխատողներ աջակցություն կստանան պետությունից

236
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, «Զվարթնոց» օդանավակայան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (749)
Ըստ թեմայի
Զբոսաշրջիկները կորոնախուճապի մեջ են, հայերն «աղոթում» են շոգի համար
Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում
ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Հայաստանում գտնվող զբոսաշրջիկների համար
Տաթևի վանք. արխիվային լուսանկար

Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում

200
(Թարմացված է 17:13 19.05.2020)
Ոլորտի ընկերությունները վստահ չեն, որ այս ամառ կստացվի բացել տուրիստական սեզոնը: Ընդ որում` խնդիրը ոչ միայն արտագնա, այլև ներգնա տուրիզմին է վերաբերում:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Այսօր ԱԺ-ում կազմակերպված զբոսաշրջային ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկմանը «Արշավներ» ակումբի ղեկավար Ռուբեն Բաղդիշյանն ասաց, որ 18 տեղանոց ավտոմեքենայում դիմակով Տաթև գնալ–գալու առաջարկը հազիվ թե գրավիչ կլինի ՀՀ քաղաքացիների համար: 

«Օրինակ՝ եթե քաղաքային տրանսպորտի վարորդն իրավունք ունի ավտոմեքենայից իջեցնել դիմակ չկրող ուղևորին, ապա պատկերացրեք՝ Սարավանում կամ Տաթևում վարորդն ասում է՝ ես չեմ վարում, այս հարցը լուծեք, կամ մարդն ասում է՝ ես կարծում էի՝ կդիմանամ, բայց ճնշումների տարբերությունից վատացել եմ, ինչ անեմ»,- ասաց նա:

Զբոսաշրջային ընկերության ղեկավարը նաև հիշեցնում է, որ ՀՀ կառավարությունն այս տարի շեշտադրել է հենց ներքին տուրիզմի զարգացումը, բայց նա կասկածում է, որ ճգնաժամի հետևանքով արդեն իսկ «բզկտված» ոլորտը կկարողանա դիմակալել նոր խնդիրներին:

Ոլորտի ներկայացուցիչների խոսքով, սակայն, իրենք այսօր ոչ միայն ներգնա, այլև արտագնա տուրիզմի անլուծելի խնդիրների հետ են բախվում՝ հակառակ այն հանգամանքին, որ պարբերաբար այս կամ այն երկիրը հայտարարում է սահմանները տուրիստների առաջ բացելու մասին:

«Ասյա Արարատ թրավել» ընկերության ղեկավար Ասյա Հարությունյանը հիշեցրեց, որ մինչ կորոնավիրուսի համավարակը վաճառված տուր փաթեթների ու ավիատոմսերի գումարները համավարակի հայտարարումից հետո միջազգային ընկերությունները չեն վերադարձրել, փոխարենը, որպես երաշխիք, հետագայում գնված փաթեթներից օգտվելու համար վաուչերներ են տվել: Բայց անգամ դրանց առկայության դեպքում, նրա խոսքով, հայ զբոսաշրջիկների համար այդ երկրներից շատերը փակ են մնալու:

«Մեզ ոչ մի նորմալ երկիր չի ընդունելու, քանի դեռ մենք ունենք չլուծված խնդիր։ Խնդրի անունն է` Covid-2019: Այն երկիրը, որի հետ ես եմ աշխատում մեզ վիզա չի տրամադրում, ու որ հարցնում եմ՝ մինչև երբ, ասում են՝ մինչև Հայաստանն իր COVID-19-ի հետ կապված հարցը չլուծի»,- ասաց նա:

Նշենք, որ այս ընկերությունը տուրփաթեթներ է առաջարկում դեպի Ճապոնիա:

Չինաստանի ուղղությամբ աշխատող «Էկոնոմ տուր» ընկերության նախագահ Դավիթ Թաշչյանը ևս հայտնեց, որ նմանատիպ պատասխան է ստացել նաև Չինաստանից:

«Չինաստանը Հայաստանից զբոսաշրջիկներին չի ընդունում, քանի դեռ մեր երկրում կորոնավիրուսը հաղթահարված չէ»,- ասաց նա:

Դեպի Եգիպտոս թռիչքներ իրականացնող «Էյր Կաիրո» ավիաընկերության հայաստանյան գործընկեր «Անռիվա» ընկերությունների խմբի ղեկավար Հռիփսիմե Ստամբուլյանն էլ հայտնեց, որ ընկերությունը թեև հայտարարել է, որ առաջիկայում վերականգնելու է Հայաստանի հետ օդային կապը, բայց իրենցից պահանջել է ներկայացնել հստակ անվտանգության մեխանիզմներ, որոնք իրականում գոյություն չունեն:

«Վերսկսում են, բայց ի՞նչ պայմաններով են վերսկսում, արդյո՞ք մեր օդանավակայանում արվելու են համալիր ստուգումներ, արդյո՞ք ՀՀ քաղաքացին պատաստ է, որ, եթե ճամփորդելու ընթացքում հայտնվի օտար երկրում ու ստուգումից հետո պարզվի, որ վարակված է, իրեն պետք է տանեն կարանտինային պայմաններում պահեն 14 օր»,- ասաց Ստամբուլյանը։

Նրա համոզմամբ` այդ խնդրից խուսափեու համար Հայաստանի օդանավակայանում ու Վրաստանի հետ ցակաքային անցակետերում պետք է նախապես կորոնավիրուսի թեստ իրականացնել և թույլ չտալ հիվանդ քաղաքացիներին օտար երկիր մեկնել։

Որ երկրներն ու երբ կբացեն սահմանները զբոսաշրջիկների համար․ փորձագետի կանխատեսումը

«Կոմֆորտ թրավել» ընկերության ղեկավար Արթուր Կնյազյանը զբոսաշրջության ոլորտում ստեղծված իրավիճակի համար մեղադրեց ոչ միայն կորոնավիրուսի համավարակին, այլև ՀՀ զբոսաշրջության կոմիտեին՝ առաջարկելով պատասխանատվության ենթարկել դրա ներկա ղեկավարությանը:

Կնազյանի խոսքով` որքան զբոսաշրջության ոլորտը տուժել է կորոնավիրուսից, այնքան էլ տուժել է այդ կոմիտեի գործունեությունից կամ անգործությունից:

«Մենք տեսնում ենք, որ իրենք իրենց ֆեյսբուքյան էջով սնունդ են բաժանում, կիթառ են նվագում, արեք՝ խնդիր չկա, բայց ձեր պարտականությւնները ժամանակին արեք: Կա՛մ աշխատեք, կա՛մ գնացեք, թող ուրիշներն աշխատեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ կոմիտեն, իր կանոնադրության համաձայն, պետք է մշակի ոլորտի պետական քաղաքականություն` ուղղված արտաքին շուկայում ՀՀ զբոսաշրջային ընկերությունների մրցակցային հնարավորությունների բարձրացմանը, ՀՀ զբոսաշրջային կարողությունների ներկայացմանը: Մինչդեռ վերջին 2 ամսվա ընթացքում ոլորտի կազմակերպություններին ուղղված առաջարկներն ու հարցադրումները մնացել են անպատասխան:

Նշենք, որ տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային քննարկումը ԱԺ-ում կազմակերպվել էր ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը պատգամավորը խոստացավ ներկայացնել կառավարությանն ու անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Իտալիա այս տարի չգնացինք. երկիրը զբոսաշրջիկների համար սահմանները չի բացի

200
թեգերը:
Տաթևի վանք, Հայաստան, կորոնավիրուս, ԱԺ, ՀՀ Ազգային ժողով, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (749)
Ըստ թեմայի
Հայաստանը մեծ փողեր է կորցրել. 175 000 զբոսաշրջիկ կարող էին գալ, բայց չեն եկել
Պեմզաշենը զբոսաշրջիկներին կգայթակղի տուֆով, չեչիլ պանրով ու տեղում թորած օղիով. լուսանկար
Զբոսաշրջիկները կորոնախուճապի մեջ են, հայերն «աղոթում» են շոգի համար
Հանրապետության հրապարակ. արխիվային լուսանկար

Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում

85
(Թարմացված է 14:33 19.05.2020)
Մեխակ Ապրեսյանի հաշվարկով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի անգամ ամենացանկալի սցենարի դեպքում Հայաստանի զբոսաշրջային ոլորտը ճգնաժամից դուրս կգա միայն 2021 թ.-ի ապրիլին, իսկ այս տարի որոշակի ակտիվացում է ակնկալվում միայն հուլիսի վերջին, օգոստոսին:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր ԱԺ-ում ոլորտի իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի բոլոր կազմակերպություններն այսօր կանգնած են սննկացման վտանգի առաջ:

Նա փաստեց, որ 2020թ.-ի ընթացքում զբոսաշրջային ոլորտը ներկայացնող կազմակերպությունների շահույթը եղել է զրոյական, փոխարենը դրանց մեծ մասը ստիպված են եղել առանց եկամուտ տանալու սպասարկել նախկինում իրենց կարողությունների զարգացման համար վերցրած վարկերի գումարները:

«Լուծումը կարող է լինել հետևյալը՝ կառավարությունը, ԿԲ-ն, առևտրային բանկերը համատեղ քննարկում են և տրամադրում իրատեսական ողջամիտ ժամկետով իրական վարկային արձակուրդ, և ոչ թե ասեն՝ էս երկու ամիսը մի տվեք, երրորդ ասին եկեք, ամբողջ գումարը տվեք»,- ասաց Ապրեսյանը՝ առաջարկելով ոլորտի վարկային պարտավորությունների համար արձակուրդը սահմանել մինչև հաջորդ տարվա ապրիլ, կամ թույլ տալ կազմակերպություններին կառավարության առաջարկած արտոնյալ վարկերով մարել նախկինում վերցրած վարկերը:

Առանց զբոսաշրջիկների և սփյուռքահայերի հեշտ չի լինի. Երևանի սրճարանները բացվել են

Ապրեսյանը շեշտեց, որ հակառակ պարագայում զբոսաշրջության ոլորտի սննկացումը կարող է հանգեցնել սննկացումների շղթայական ռեակցիայի, որից կտուժեն նաև բանկերը:

Նա կարծում է, որ իր առաջարկը թույլ կտա փլուզումից փրկել նաև բանկային համակարգը:

Մեխակ Ապրեսյանի հաշվարկով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի անգամ ամենացանկալի սցենարի դեպքում Հայաստանի զբոսաշրջային ոլորտը ճգնաժամից դուրս կգա 2021 թ.-ի ապրիլից ոչ շուտ: Իսկ այս տարի ներգնա ոլորտի որոշակի ակտիվացման պարագայում տեղաշարժ կնկատվի ամենաշուտը հուլիսի վերջին, օգոստոսին:

Նշենք, որ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Որ երկրներն ու երբ կբացեն սահմանները զբոսաշրջիկների համար․ փորձագետի կանխատեսումը

85
թեգերը:
Մեխակ Ապրեսյան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (749)
Ըստ թեմայի
Հայաստանը մեծ փողեր է կորցրել. 175 000 զբոսաշրջիկ կարող էին գալ, բայց չեն եկել
Առաջին զբոսաշրջիկներին կդիմավորեն ինչպես տիեզերագնացների. կարանտինն ու տուրիզմը
Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար
Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

0
(Թարմացված է 23:23 26.05.2020)
Երևանի փողոցների գովազդային վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հարևան Վրաստանի ազգային տոնի կապակցությամբ այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Այս տոնական նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու դեսպան Ռուբեն Սադոյանն են։

«Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Վրաստանն անկախության օրը նշում է այսօր՝ մայիսի 26-ին։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

0
թեգերը:
դրոշ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը չեն երկարաձգի
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը