Նիկոլ Փաշինյանը զբոսաշրջային ավտոբուսում

Զբոսաշրջությունը շարունակում է զարգանալ. Փաշինյանը դիմել է տաքսիստներին ու անցորդներին

112
(Թարմացված է 12:17 14.10.2019)
ՀՀ վարչապետը հորդորում է լավ ընդունել զբոսաշրջիկներին։ Հայաստան եկած զբոսաշրջիկները մեքենա են վարձում գյուղացիներից, սնունդ գնում, որպեսզի անտառներում կամ դաշտերում զբոսնեն:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է։ Այս մասին Facebook-ում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ հեղինակավոր booking.com կայքը Երևանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում:

«Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաև խոշոր բիզնեսի համար»,– գրել է վարչապետը:

Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2019-ի առաջին կիսամյակում

Ի դեպ, Փաշինյանը նույն գրառման մեջ ոչ միայն երևանցի, այլև մարզային տաքսու վարորդներին ու  պատահական անցորդներին հորդորում է  լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին։

«Երևան եկող զբոսաշրջիկները իրենց այցելության ընթացքում պարտադիր այցելու են մարզեր: Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաև մարզերին, գյուղերին»,– նշել է Փաշինյանը։

Հայաստանը բարելավել է իր զբոսաշրջային մրցունակության դիրքերը. Նիկոլ Փաշինյան

Նա նաև հայտնել է, որ այսօր այնպիսի գյուղերից են զբոսաշրջիկների այցերի մասին տեղեկություններ ստացվում, որոնք չունեն ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք: Եվ զբոսաշրջիկները հաճախ մեքենա են վարձում գյուղացիներից, սնունդ գնում, որպեսզի ուղղակի անտառներում կամ դաշտերում զբոսնեն:

112
թեգերը:
վարորդ, տաքսի, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Զբոսաշրջիկները սիրում են Հայաստանը (80)
Ըստ թեմայի
Անուշաբույր ու քաղցրահամ. ռեկորդային գաթան ցուցադրվել է Կարապի լճում. լուսանկարներ
Որոնք են լավագույն զբոսաշրջային ընկերությունները. «Արմենիա տուրիստիչեսկայան» կբացահայտի նրանց
Երևանն ԱՊՀ երկրների լավագույն եռյակում է`աշնանը ճամփորդելու համար
Ռուս զբոսաշրջիկները ապահովում են Հայաստանի զբոսաշրջային եկամուտների կեսը