Երուսաղեմ

Սուրբ հողի փոխարեն՝ ոջիլներով լի մեկուսարան. չկայացած հանգիստ Իսրայելում

7294
(Թարմացված է 20:17 25.08.2019)
Իսրայել մեկնող զբոսաշրջիկը Սուրբ հողի վրա ոտք դնելու փոխարեն կարող է պարզապես հայտնվել զբոսաշրջիկների համար նախատեսված մեկուսարանում։ Թեման հետաքննել է Sputnik Արմենիայի թղթակիցն ու զրուցել ոլորտի մասնագետների և դժոխային օրեր ապրած հայ զբոսաշրջիկների հետ։

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա   

59 ժամ․․․ Հենց այսքան են Գայանե Մանուկյանն ու ամուսինն անցկացրել Իսրայելի «տուրիստական մեկուսարանում»։ Պատմելիս նորից վերապրում է զգացած վախը, զզվանքը․ ամեն մի մանրուք՝ հոտ, ձայն մեխվել են հիշողության մեջ։ Մեկնել էին Իսրայել՝ ամուսնու 50-ամյակը նշելու, արդյունքում՝ ապրեցին դժոխային 59 ժամ։ Մեկնելուց առաջ մտքներով չէր էլ անցնում, որ Իսրայելի մուտքի արտոնագիր ստանալն ու այդ երկիր մուտք գործելը տարբեր բաներ են։ Ամենապատասխանատու փորձությունը սպասվում է Իսրայելի օդանավակայանում, որտեղ սահմանապահ ծառայությունն է որոշում՝ արդյո՞ք արժե քեզ երկիր թողնել, թե ոչ։

Գայանեին և ամուսնուն հարցաքննելուց հետո Իսրայելի սահմանապահները որոշում են, որ նրանք վստահություն չեն ներշնչում և արգելում են երկիր մուտք գործել։ Արգելքն այս պատմության ամենամեղմ հատվածն է։ Միայն մեկ զանգի հնարավորություն են տալիս՝ ընտանիքին տեղեկացնելու, որ իրենց արտաքսում են․ բախտի բերմամբ, Գայանեի դուստրն այդ մեկ զանգին չի պատասխանում, նրանց 5 զավակներն այդպես էլ չեն իմանում, թե ծնողները որտեղ են, ինչ է նրանց հետ պատահել։

«Եթե քեզ դեպորտ են անում և դեպի քո երկիր հաջորդ ուղիղ թռիչքն, ասենք, երկու-երեք օր հետո է, ապա այդ մի քանի օրը քեզ ուղեկցում են օդանավակայանից 7 կմ հեռավորության վրա Ռամլե քաղաքում գտնվող, այսպես ասած, տուրիստական մեկուսարան»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «Ախթամար» զբոսաշրջային ընկերության տնօրեն Վահան Հակոբյանը։ Հենց այնտեղ էլ 59 ժամ պահում են Գայանեին, նրա ամուսնուն, մեկ այլ հայ տղամարդու:

«Մեզ առանձնացրեցին․ ինձ տարան կանանց մասնաշենք, ամուսնուս՝ տղամարդկանց։ Հեռախոս, իրեր ամեն ինչ վերցրեցին։ Կանանց բարաք էր՝ զուգարանների դուռը կիսաբաց, մի սենյակում 16 կին, տառականներն ու մոծակները վխտում էին, քնելու տեղն իրենից ներկայացնում էր մի երկաթ՝ վրան ոչ մի բան չկար՝ ոչ բարձ, ոչինչ։ Հետո ամուսինս պատմեց, որ տղամարդկանց բաժնում ծածկոցներ կային, որոնք ամբողջովին ոջիլների մեջ կորած էին, ոչ ոք չէր ծածկվում»,- պատմում է Գայանեն՝ մինչև այս պահը չհասկանալով, թե ինչու ինքն ու ամուսինն այդ բախտին արժանացան։  

Գայանեն մեկնել էր հայկական անձնագրով, ամուսինը՝ վրացական (Վրաստանի քաղաքացիների համար Իսրայել մուտքն առանց արտոնագրի է)։ Իր մեկուսարանում ծանոթացել է տարբեր երկրների քաղաքացիների հետ՝ ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, ռումինացիներ և այլք։

«Պատերին ատամի մածուկով տարբեր լեզուներով արված գրություններ կային՝ անուններ, հասցեներ, հեռապոսահամարներ․․․ Երևի այն մարդիկ էին թողել, ովքեր մեզ պես այստեղ էին հայտնվել։ Անգամ մի գրություն կար՝ Փաշինյան ջան, փրկա մեզ»,- ասում է Գայանեն և դողացող ձայնով վերհիշում է, թե ինչպես «բանտապահներին» խնդրեց, որ գոնե իրեն հնարավորություն տան ամուսնու ծննդյան օրը շնորհավորել: 30 տարի համատեղ կյանքից հետո սա առաջին անգամն էր, երբ այդ օրը նրանք միասին չէին։ Նրանց թույլ են տալիս հանդիպել:

«Հեռվից տեսա, որ ամուսինս մասնաշենքից դուրս է գալիս․ հուզվեցի, սկսեցի վազել դեպի նա։ Բանտապահներն էլ հետևիցս վազեցին՝ ավտոմատներով ու ինձ բռնեցին»,- Գայանեի խոսքով՝ իրենց հանդիպումը տևել է 5 րոպե՝ սեղանի տարբեր կողմերում նստած նայել են իրար, անգամ գրկախառնվելն է արգելված եղել։

Գինու համտես և նվերներ. ՀՀ վարչապետը Կառավարության շենքում հյուրընկալել է զբոսաշրջիկներին

Գայանեն պատմում է, որ իրենց հետ վարվում էին ամենավտանգավոր հանցագործի նման։ Օրվա ընթացքում միայն 7 րոպե էին թույլ տալիս արև տեսնել (ծխողներին՝ 15), մնացած ժամանակը պիտի անցկացնեիր ընդհանուր խցում։ Նրանք, ովքեր բողոքում էին, աղմկում, տեղափոխվում էին նկուղային հարկում գտնվող խուց։ Այնտեղ ժամեր անցկացրած ռումինացի կինը պատմել էր, որ խցում անգամ օձ ու կարիճ կար։ Դա էր պատիժն անհնազանդության համար։ Ուտելիքը զզվելի էր՝ սառը ջուր, թեյ, օրվա ընթացքում մեկ անգամ բրինձ,  հավի «կապտած» բդիկ, 1 հատ խնձոր:     

«Ճաղավանդակի մոտ կանգնած դուրս էի նայում․մի կողմից երևում էին չորացած ծառեր, մյուսից՝ լվացքատունը։ Պայթյունի ձայներ էին լսվում․ սիրտս լցվեց, սկսեցի երգել «Շալոմ Իսրայել» երգը»,- Գայանեի երգը լսում է մի բանտապահ, գաղտնի սուրճ բերում նրան․ գաղտնի, որովհետև ամեն անկյունում տեսախցիկներ էին տեղադրված։ Երբ հաջորդ օրը Գայանեն հնարավորություն է գտնում բանտապահին հարցնելու, թե ինչու դա արեց, ի պատասխան լսում է, որ այստեղ գտնվող բոլորն անիծում են Իսրայելը, միակ մարդը, որ խաղաղություն ցանկացավ, նա էր։

59 ժամ անց նրանց հատուկ մեքենաներով տեղափոխում են օդանավակայան, անձնագրերը ստանում են միայն Հայաստանում․ մինչև հիմա այդպես էլ չգիտեն՝ իրենց «դեպորտ» արել են, թե ոչ, տվել են միայն 1 թուղթ, որում գրված է, թե իրենց մուտքը արգելվել է՝ անօրինական միգրացիան կանխելու նպատակով։ Եվս մեկ եբրայերեն թուղթ ստորագրել են Իսրայելում. ասել են, որ իրենց ազատության համար է, միայն հետո են իմացել, որ իրականում թղթում գրված էր, որ իրենք համաձայն են, թե եկել էին միգրացիայի նպատակով և այդ պատճառով են իրենց արտաքսում։

City Tax–ը կվանի զբոսաշրջիկներին. փորձագետները քննադատել են նոր հարկ սահմանելու գաղափարը

«Ախթամար» զբոսաշրջային ընկերության տնօրեն Վահան Հակոբյանը հիշում է մի դեպք, երբ քաղաքացին Իսրայել էր մեկնել բուժման նպատակով, բուժման համար ամբողջ գումարը նախապես փոխանցել էր, հասել տեղ, նրան թույլ չէին տվել երկիր մուտք գործել, արտաքսել էին։ Նրա խոսքով՝ արտաքսման դեպքեր ամենից հաճախ պատահում են հետխորհրդային, աֆրիկյան, ասիական որոշ երկրների քաղաքացիների հետ, որտեղ, օրինակ, Իսրայելից քիչ աշխատավարձ են ստանում, կենսամակարդակն ավելի ցածր է։ Այս առումով Հայաստանն ավելի շահեկան դիրքում է, որովհետև վիզային ռեժիմ կա, և հայերի հետ նման դեպքեր ավելի քիչ են պատահում, քան, օրինակ, վրացիների, ռուսների, ուկրաինացիների հետ։

ՀՀ արտգործնախարարության տեղեկացմամբ՝ նման խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ նույնիսկ մուտքի արտոնագրի առկայության դեպքում սահմանապահ ծառայությունն է վերջնական որոշում կայացնող մարմինը երկրի տարածք մուտքի թույլտվության հարցում: Արդյոք վերջին տարիներին արտգործանախարարությունը ՀՀ քաղաքացիներին Իսրայելից «դեպորտ» անելու վերաբերյալ ահազանգեր ստացել է, թե ոչ․ պաշտոնական հարցմանն ի պատասխան արտգործանախարությունից տեղեկացանք, որ նման դեպք եղել է 2018 թվականին, երբ հայաստանյան զբոսաշրջային գործակալություններից մեկը դիմել էր Իսրայելի ԱԳՆ՝ մի խումբ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագիր տրամադրելու համար: Սակայն Իսրայել ժամանելուց հետո խմբի որոշ անդամների մուտքը երկրի տարածք արգելվել էր:

 «ՀՀ ԱԳՆ կողմից անմիջապես քայլեր են ձեռնարկվել Թել Ավիվի օդանավակայանի տրանզիտ գոտում գտնվող ՀՀ քաղաքացիներին սննդով և անհրաժեշտ աջակցությամբ ապահովելու ուղղությամբ՝ մինչև հաջորդ չվերթով Հայաստան վերադարձը կազմակերպելը»,- նշված էր պաշտոնական պատասխանում:

Իրենց երկիր ժամանող զբոսաշրջիկներին սահմանապահները բառիս բուն իմաստով հարցաքննում են։ Նախօրոք կանխատեսել, թե ինչ հարց կտան և ինչը կասկածի տեղիք կտա, չես կարող։

Միակ աշակերտ, ինքնուս հնագետ, վարչապետի խորհրդական. մանրամասներ կալավանցի Ռոբերտի կյանքից 

Արտգործանախարարության տեղեկացմամբ՝ Հայաստանի և Իսրայելի քաղաքացիների համար փոխադարձաբար մուտքի արտոնագրի դյուրացման հարցը երկկողմ օրակարգում է: Վահան Հակոբյանի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը որոշակի ռիսկեր ունի։ Իսրայելում աշխատավարձը բավականին բարձր է, ինչպես Վահանն է ասում՝ «փոքրիկ ԱՄՆ է»։ Հիմա պատկերացրեք, որ վիզային ռեժիմի վերացումից հետո հենց հաջորդ չվերթով  մի քանի քաղաքացի գայթակղություն ունենա գնալ և մնալ «փոքր ԱՄՆ-ում»։ Բավական է նման մի քանի դեպք, և Հայաստանը կհայտնվի «սև ցուցակում», առանց վիզայի Իսրայել հասած և օդանավակայանից «դեպորտ արվածների» թիվն էլ կարող է ավելանալ։

7294
թեգերը:
Վիզա, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, հայ, Հայաստան, Իսրայել
Ըստ թեմայի
Երևանը Թբիլիսիից վատը չէ. ո՞րն է ՀՀ–ի ու Իսրայելի հարաբերությունների աշխուժացման բանաձևը
«Սարսափելի ողբերգություն». Հայաստանում Իսրայելի դեսպանը խուսափել է «ցեղասպանություն» բառից
Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար
Զբոսաշրջիկ

Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար այցելելու երկրների թոփ տասնյակում է

547
(Թարմացված է 16:28 07.02.2021)
Չնայած կորոնավիրուսին ու պատերազմին և դրանց հետևանքներին՝ Հայաստանը շարունակում է հետաքրքիր մնալ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար այցելելու երկրների թոփ տասնյակում է։  Համաձայն OneTwoTrip-ի՝ ռուս զբոսաշրջիկներն այս գարնանը՝ մարտի 1-ից մայիսի 31-ն այցելելու համար ամենաշատը դիտարկում են Թուրքիան։

Երկրորդ ամենապահանջված ուղղությունն Արաբական Միացյալ Էմիրություններն են, երրորդը՝ Եգիպտոսը: Տասնյակում են ներառվել նաև Մալդիվներ, Ուզբեկստան, ԱՄՆ, Ղազախստան, Կիպրոս, Հայաստան և Սերբիա երկրները։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի ներսում ռուսաստանցիները ամենաշատը սիրում են Մոսկվան այցելել։ Երկրորդ տեղում Սոչին է, որտեղ կցանկանար գնալ յուրաքանչյուր տասներորդ հարցվող ռուսաստանցին:

Երրորդ տեղը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգը: Ցուցակում ներառված են նաև Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, Կալինինգրադը, Միներալնիե Վոդին, Եկատերինբուրգը և Նովոսիբիրսկը:

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

547
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, ռուս, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»
Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են «պատային իրավիճակի» մասին
Արխիվային լուսանկար

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

279
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կատալիզատորներից մեկն է և առանց այդ ոլորտի` խնդիրներն ընդհանուր առմամբ լուծելն անհնար է։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանն աշխարհին ու զբոսաշրջիկներին պետք է ներկայացվի նոր կողմից, բոլորովին այլ լույսի ներքո։ Նախկին մոտեցումները, հատկապես կորոնավիրուսի համավարակից ու արցախյան պատերազմից հետո, այլևս ակտուալ չեն։ Դրանում համոզված են զբոսաշրջային ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահին փոխելու` այսօրվա որոշումը որոշ մասնագետներ կապում են ոլորտում սպասվող ռեբրենդինգի հետ։ Նրանք կարծում են, որ այստեղ խնդիրը ոլորտին նոր հայացք ու նոր շունչ հաղորդելն է, այլ ոչ թե այն, թե ինչ է արվել կամ ինչ չի արվել վերջին տարիներին։

Председатель Армянской федерации туризма Мехак Апресян на 50-летии основания Российской Междунанодной Академии Туризма (20 июня 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մեխակ Ապրեսյան

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել զբոսաշրջային ոլորտը` հարմարեցնելով այն ընթացիկ իրողություններին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի իմիջը համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա պետք է ամբողջությամբ փոխվի։

«Մենք պետք է ցանկացած հնարավորություն, իրավիճակ օգտագործենք ի շահ մեր երկրի։ Հայաստանը պետք է ցույց տա աշխարհին, որ չի պարտվել պատերազմում, այլ կռվել է անհավասար մարտում։ Դա արդեն փոխում է իրողությունը», – ասաց Ապրեսյանը։

Բացի այդ, նա կարծում է, որ Երևանը պետք է օգտվի տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակումից, այդ թվում` ի շահ զբոսաշրջային ոլորտի։

Ապրեսյանը հիշեցրեց, որ զբոսաշրջային ոլորտը Հայաստանի տնտեսության կատալիզատորն է։ Միայն 2019 թվականին 1 մլն 894 հազար զբոսաշրջային այցելությունից համախառն եկամուտը 1.5 մլրդ դոլար է կազմել, որից բյուջե մոտ 300 մլն դոլար մաքուր եկամուտ է մտել։

Ի՞նչ է պետք փոխել

Ապրեսյանը նշեց, որ ոլորտում շատ բան փոխելու կարիք կա։ Նախևառաջ պետք է սկսել պետբյուջեից ոլորտի, նրա մարքեթինգի ու խթանման համար հատկացվող միջոցների ավելացումից։ Այսօր անհրաժեշտ է ակտիվորեն օգտագործել դիվանագիտական լծակները և համախմբել սփյուռքի ներուժը հատկապես Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններում։

Այս համատեքստում նա կարծում է, որ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պետք է սկսեն բանակցել հատկապես հարևան Վրաստանի և Իրանի հետ ցամաքային սահմանները բացելու մասին։ Բանն այն է, որ փակ ճանապարհները խանգարում են, այդ թվում` նաև տարածաշրջանային զբոսաշրջության մշակմանն ու զարգացմանը։ Նա համոզված է, որ Երևանը պետք է բացատրի հարևաններին, որ դրանից ոչ միայն ինքն է կորցնում, այլև նրանք։

«Մենք պետք է սեղմ ժամկետներում դուրս գանք զբոսաշրջային այցելությունների համար անցանկալի երկրների ցանկից, վերականգնենք այցելությունների այն ռեժիմը, որը կար տարբեր երկրների հետ համավարակից առաջ։ Հիշեցնեմ, որ մեզ մոտ այն ժամանակ աշխարհի ավելի քան 60 երկրների հետ առանց վիզայի ռեժիմ էր գործում», – ասաց Ապրեսյանը։

Սրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդլայնել աջակցման ծրագրերը բիզնեսին, որն ամենաշատն է տուժել ընթացիկ իրադարձությունների պատճառով։ Մասնավորապես խոսքը նախնական փուլում 0% տոկոսադրույքով վարկերի տրամադրման, զբոսաշրջային օպերատորների համար դրամային քաղաքականության փոփոխման (տոմսերի սակագին, շրջանառության հարկ և այլն), սպասարկման ոլորտի համար աշխատանքի արտոնյալ պայմանների մասին է։

Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը

Բացի այդ, Ապրեսյանը կարևոր է համարում դուրս բերել հասարակությանը տեղեկատվական վակուումից, որում այն գտնվում է պատերազմից հետո։ Դա խանգարում է զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, քանի որ այդ ոլորտում աշխատողները չեն կարողանում կազմել միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ու ճգնաժամից դուրս գալու ծրագրեր։

Ապրեսյանն առանցքային է համարում նաև ինստիտուցիոնալ փոփոխությունների ներդրումը, օրենսդրական ոլորտի, ինչպես նաև երկրում ներդրումային միջավայրի բարելավումը։

Իսկ գործնականո՞ւմ

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2020 թվականի հունվար–սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 327 735, ինչը 75,5%–ով քիչ է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այնինչ 2020 թվականի համար մասնագետները զբոսաշրջային հոսքի 14-15% աճ էին կանխատեսում։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածք օդային և ցամաքային ճանապարհով մուտք գործելիս պետք է ներկայացվի կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Հակառակ դեպքում երկիր ժամանողներին ինքնամեկուսացման ցուցում է տրվում` մինչև ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ստանալը։

Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով։ Այնտեղ պետք է նշված լինի հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»

279
թեգերը:
Սուսաննա Սաֆարյան, կորոնավիրուս, Հայաստան, Մեխակ Ապրեսյան, զբոսաշրջություն
Ըստ թեմայի
Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է
Զբոսաշրջիկները COVID-19-ի թեստերը կհանձնեն ինքնամեկուսացման վայրերում
Բանկային արձակուրդ և ոչ միայն․ ի՞նչ է պետք հայաստանյան զբոսաշրջությունը փրկելու համար
Սյունիք. արխիվային լուսանկար

Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

0
(Թարմացված է 09:51 05.03.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`

  • Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
  • Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

0
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Հայաստան, Լարս
Ըստ թեմայի
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն