Նախագահ Արմեն Սարգսյանը Լոռիում

Արմեն Սարգսյանի այցից լոռեցիները ոգևորվել են. նրանք գիտեն զբոսաշրջիկ «որսալու» եղանակները

165
(Թարմացված է 15:06 15.08.2019)
Սարսափելի ճանապարհները խանգարում են Լոռու զբոսաշրջության զարգացմանը։ Մարզի բնակիչները ոգեշնչված են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցից ու պատարստվում են սեփական գործն սկսել, եթե ենթակառուցվածքների հարցը լուծվի։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստզոսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Լոռեցիները հույս ունեն, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցից հետո ճանապարհների խնդիրը վերջապես կլուծվի ու զբոսաշրջության ոլորտը կակտիվանա։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Աննա Բալայանը։ 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20–21–ին Լոռում էր։ Այցի շրջանակում  նա եղել էր Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանում, մեծն գրող Հրանտ Մաթևոսյանի հայրենի Ահնիձորում, միջնադարյան Լոռվա բերդում, Դսեղի մոտակայքի Ծովեր լճում և այլուր։ 

«Այժմ Լոռու համար ամենաարդիական խնդիրը վատ ճանապարհներն են։ Դրանց վիճակը բացասաբար է անդրադառնում տուրիստական ցուցանիշների վրա։ Մեծ ավտոբուսները չեն կարող մոտենալ նույնիսկ ամենահայտնի տեսարժան վայրերին, հյուրանոցները գրեթե դատարկ են», – նշեց նա։

Բալայանը նշեց, որ Սարգսյանի այցից հետո տեղացիները ոգևորված են, հույս են հայտնել, որ մարզում փոփոխություններ կլինեն։ Ավելին` ոմանք կարծում են, որ ենթակառուցվածքների հարցը շուտով կլուծվի, ու նրանք կկարողանան հետևել  նախագահի կոչին ու սեփական գործն սկսել, հյուրանոց կամ տուրիստական կենտրոն բացել։

Հայաստանը զբոսաշրջության երկիր է կամ ինչ է թաքնված Փաշինյանի հնչեցրած թվերի հետևում

Փորձագետը կարծում է, որ մարզն իսկապես մեծ ներուժ ունի։ Զբոսաշրջային փաթեթներում կարելի է ներառել դեռ անհայտ ուղղություններ, օրինակ` Դսեղի մոտ գտնվող Ծովեր լիճն ու մոտական տեսարժան վայրերը։

«Մենք փորձում ենք զարգացնել նաև զբոսաշրջության նոր տեսակները։ Արդեն ռաֆթինգով ու փենյթբոլով զբաղվելու վայրեր կան, Փամբակում «Հեքիաթի տուն» է հիմնվել», – ասաց նա։

Բալայանը հայտնեց, որ ապրիլից հուլիսի միջակայքում մոտ տասը հազար զբոսաշրջիկ է Լոռի այցելել։ Սակայն զբոսաշրջիկների քանակը հետզհետե նվազում է, իսկ ձմռանը հարաբերական լռություն է։

Նշենք` այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում զբոսաշրջության ոլորտի 12,8% աճ է գրանցվել`  նախորդ տարավ նույն ժամանակահատվածի համեմատ։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալների համաձայն` այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի:

Տուն-տուկ. ինչպես հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու 1-ին էկոհյուրատունը կառուցվեց

Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` 2018 թվականի հունվարից-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1 651 782 զբոսաշրջիկ՝  այն դեպքում, երբ 2017-ին այդ թիվը եղել է 1 494 779: ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերջին տվյալների համաձայն` 2019 թվականի հունվար–մարտին հանրապետության այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 719 531, ինչը 5,2% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Զբոսաշրջային այցելությունների ընդհանուր թվից 364 489 մարդ զբոսաշրջության նպատակով են հանրապետություն այցելել։

165
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Հյուրանոց, Արմեն Սարգսյան, Լոռի, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը զբոսաշրջության երկիր է կամ ինչ է թաքնված Փաշինյանի հնչեցրած թվերի հետևում
Ինչ անակնկալներ է խոստանում Ախթալայում սպասվող Խորովածի փառատոնը
Սաֆարյան. «Ցուցանիշների աճին նպաստել են մարկետինգային քայլերը»
Գառնի

Զբոսաշրջության ոլորտը մեռնում է. կոմիտեն պատասխանել է տուրօպերատորների կոշտ քննադատությանը

180
Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ Զբոսաշրջության կոմիտեն և իշխանությունը լուրջ քայլեր չեն ձեռնարկում մեռնող բիզնեսը փրկելու համար։ Իսկ ի՞նչ են մտածում կոմիտեում։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Զբոսաշրջության կոմիտեն պատասխանել է տուրօպերատորների քննադատություններին։ Դրանք վերաբերում են համավարակի պայմաններում կոմիտեի և ընդհանրապես պետության իրական աջակցության բացակայությանը։

Sputnik Արմենիա գործակալությունն օրեր առաջ գրել էր, որ փակ սահմանների պատճառով Հայաստանում զբոսաշրջության ոլորտը խորը ճգնաժամ է ապրում։ Զբոսաշրջային ընկերությունները բողոքում են, որ կառավարությունը իրավիճակի բարելավման նույնիսկ ամենաչնչին հեռանկարների մասին անգամ չի ակնարկում։

Ոլորտի ներկայացուցիչները դժգոհ են մասնավորապես զբոսաշրջության կոմիտեի աշխատանքից։ Մենք կառույցին խնդրեցինք մեկնաբանել իրենց հասցեին հնչող քննադատությունները։ Հրապարակում ենք Կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանի պատասխանը։

Ըստ նրա` կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների ներգրավմամբ, որի նպատակն է ուսումնասիրել կորոնավիրուսի հետևանքով ոլորտի առջև ծառացած խնդիրները, հավաքագրել առաջարկներ և դրանց հիման վրա մշակել համապատասխան լուծման գործիքակազմ։

Աշխատանքային խմբի հետ ունեցած քննարկումների ընթացքում առանձնացվել են հիմնական խնդիրները` կապված հարկային և վարկային պարտավորությունների կատարման, զբոսաշրջային ընկերությունների գործունեության և աշխատատեղերի պահպանման, ինչպես նաև գործարկված միջոցառումներից օգտվելու սահմանափակումների հետ։

Սաֆարյանի խոսքով` մինչ օրս իրականացվել են հետևյալ աջակցության ծրագրերը։

Հետաձգվել են 2020 թվականի մարտից օգոստոս վճարվող շահութահարկի կանխավճարները (2020 թվականի հունիսի 18-ի փոփոխությունների համաձայն)։ Միևնույն ժամանակ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված շահութահարկի կանխավճարներ չեն հաշվարկվում և չեն վճարվում։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ ծրագրի (վարկերի տրամադրում` շրջանառության չափից  կախված 2.5 մինչև 50 մլն դրամ) իրականացում և դրանում պարբերաբար կատարված բարեփոխումներ։ Մասնավորապես, պարտադիր չէ, որ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը տարեկան շրջանառությունից լինի ոչ պակաս, քան 10%։ Հարկային բարվոք պատմության մեղմացում է նաև իրականացվել։ Բացի այդ օգնություն ստացող շահառուների ցանկն ընդլայնվել է. ներառվել են զբոսաշրջության, զվարճանքների և հանգստի ոլորտները` 10 մլն վարկի դեպքում 6 ամիս արտոնյալ ժամկետի տրամադրում  և  հաջորդ 6 ամսում ամսական առավելագույնը 70.000 դրամ մարում իրականացնելու հնարավորություն։

Մինչև արտակարգ դրության ավարտը թռիչքներ չեն լինելու. Զբոսաշրջության կոմիտե

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու հակաճգնաժամային ծրագրով զբոսաշրջային ընկերություններին առաջարկվել են դրամաշնորհներ աշխատավարձերի վճարման համար` աշխատատեղերի պահպանման պայմանով։ Գործից զրկված ընկերությունների համար առաջարկվել են աշխատակիցներին վճարվող միանվագ վճարներ նվազագույն աշխատավարձի 1-2–ի չափով (68-136 հազար դրամ)։

Միևնույն ժամանակ կոմիտեն խոստավանում է, որ զբոսաշրջության աջակցման մեխանիզմները լիարժեք չեն բավարարում ոլորտի պահանջմունքներն ու չեն լուծում խնդիրները։

«Այժմ նոր ծրագիր է քննարկվում, որն ուղղված է տնտեսվարող սուբյեկտների աշխատանքի աջակցմանն ու աշխատատեղերի պահպանմանը։ Այն մշակվել է ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ` հաշվի առնելով նրանց մատնանշած մարտահրավերները», – նշեց Սաֆարյանը։

Կոմիտեի ուշադրության կենտրոնում են նաև զբոսաշրջային վայրերի բարեկարգման հարցերը։ Այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում, մասնավորապես` Գորիսում, Խոր Վիրապում և Գառնիում։

2020-2021 թվականներին նախապատրաստվում են իրականացնել հետևյալ ծրագրերը` Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում, Գյումրիի պատմական փողոցների և բարեկամության այգու, ինչպես նաև Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի և հարակից տարածքի բարեկարգում։

Արայիկ Հարությունյանը զբոսաշրջային ընկերությունների համար լավ լուր է հայտնել

Բացի այդ իշխանությունները մտադիր են կատարել Դվինի հուշարձանների վերականգնում և ամրակայում, Երևան–Լանջազատ–Գառնի տանող ճանապարհի  վերակառուցում, Քարահունջ հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում, դեպի հին Խնձորեսկ տանող ճանապարհի բարեկարգում, Արենի հանգույցի վերականգնում և «Արենի գինու հյուրանոց» համալիրի ենթակառուցվածքների կառուցում։

Սաֆարյանի խոսքով` այժմ քննարկվում են հանրային առողջության ռիսկերի նվազեցմանն ու զբոսաշրջության վերականգնման հեռանկարներին ուղղված հետագա քայլերը։ Դրանք կամփոփվեն հետճգնաժամային մարքեթինգային գործողությունների ծրագրում։

180
թեգերը:
Սահման, կորոնավիրուս, քննարկում, Զբոսաշրջիկ, զբոսաշրջություն, Հայաստան
Ըստ թեմայի
Արի զբոսնենք Հայաստանով. Հորբատեղ` բնական գեյզեր, թոնրի լավաշ, պանիր և խենթացնող բնություն
Ներքին զբոսաշրջությունը չի փրկի. ինչն է Հայաստանում «սպանում» տուրօպերատորներին
Արի զբոսնենք Հայաստանով. ինչեր են թաքնված Հովքի անանուն լճի հատակում
Արխիվային լուսանկար

Ներքին զբոսաշրջությունը չի փրկի. ինչն է Հայաստանում «սպանում» տուրօպերատորներին

722
(Թարմացված է 23:21 05.08.2020)
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ ներքին զբոսաշրջության հաշվին համավարակին դիմադրելու՝ իշխանությունների առաջարկը քննադատությանը չի դիմանում։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Համավարակով պայմանավորված փակ սահմանների պատճառով զբոսաշրջության ոլորտը Հայաստանում վերացման եզրին է։ Զբոսաշրջային ընկերությունները բողոքում են, որ կառավարությունը չի խոսում նույնիսկ իրավիճակի լավացման աղոտ հեռանկարների մասին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ մինչև զբոսաշրջության շրջանի ավարտը միջազգային չվերթերը Հայաստանում չեն վերականգնվի։ Նա ասել է, որ դա լավ հնարավորություն է մեր երկրի նոր անկյունները բացահայտելու համար։

Սակայն ոլորտի ներկայացուցիչները վստահ են, որ ներքին զբոսաշրջությունը չի կարող իրենց համար փրկություն դառնալ։ My Georgia Travel-ի հայկական գրասենյակի ղեկավար Անուշ Եղիազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց շուկայում տիրող իրավիճակը: Այս ոլորտն աշխատանք էր ապահովում հյուրանոցների, ռեստորանների, հյուրատների անձնակազմերի, նաև զբոսավարների ու վարորդների համար։

Եկամուտն արտագնա ու ներքին զբոսաշրջությունից

Եղիազարյանի խոսքով՝ զբոսաշրջության գործակալությունների աշխատանքի միջին միջնորդավճարը մոտ 7% է։

«Ուրեմն պատկերացրեք․ ես 1200 դոլար արժողությամբ տուր եմ վաճառել, ինձ դրա 7%-ն է հասնում։ Ես օրական, որպես զբոսաշրջային գործակալ, ասենք` 10 նման տուր եմ վաճառում։ Իմ ընկերությունում ևս 5 զբոսաշրջային գործակալ կա, բոլորս էլ ամսական որոշակի գումար ենք վաստակում։ Համավարակի պատճառով ամեն ինչ կանգ է առել։ Հիմա ինձ խորհուրդ են տալիս ներքին տուրեր վաճառել։ Բայց կախված ուղղությունից` ներքին տուրի արժեքը 3,5-8 հազար դրամ է կազմում։ Իսկ կարանտինի մեղմացումից հետո անհավանական դեմպինգ է սկսվել։ Նույնիսկ 2,5 հազար դրամ արժողությամբ տուրեր կային», - նշեց նա։

Բացի այդ, արդեն մի քանի ընկերություն զբաղվում են ներքին տուրերով։ Նրանք հիմնականում աշխատում են մի քանի լեզվով տուրերի համադրության հաշվին։ Նույն ուղղությամբ մեկնում են և՛ տեղացիները, և՛ արտասահմանցի զբոսաշրջիկները, զբոսավարը 2-3 լեզվով է խոսում։

Արշավներն այդ տուրերի ցանկում չեն։ Դա զբոսաշրջության յուրահատուկ տեսակ է, որը որոշակի ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում։ Շուկայում դրանք նույնպես չափազանց շատ են, սովորական տուրօպերատորները չեն կարող այնտեղ ներխուժել։

Ինչ վերաբերում է հինավուրց եկեղեցիներ ու վանքեր այցելություններին, Հայաստանում սովորաբար ընտանիքով են գնում վանքերը նայելու, տուօպերատորներին չեն դիմում։

 «Ինչպե՞ս, ու՞մ ու ինչքան տուրեր պետք է վաճառեն տուրօպերատորները, որ ոչ միայն չսնանկանան, այև աշխատակիցների աշխատավարձ վճարեն», - նշեց Եղիազարյանը։

Տուրօպերատորների ևս մեկ խնդիր է Հայաստանում հյուրանոցային համարների ամրագրումը։ My Georgia Travel ընկերությունը դրա դիմաց մոտ 10%, այսինքն՝ 1-3 հազար դրամ փոխհատուցում է ստանում։ Հարց է առաջանում՝ քանի համար է պետք ամրագրել հյուրանոցներում պարզապես գրասենյակի վարձակալության գումարը վճարելու համար։

Կորոնավիրուսը չի խանգարել Տավուշի տուրիստական հոսքերին

Ավելին՝ Հայաստանի հյուրանոցներից շատերը, չգիտես ինչու, նախընտրում են ավելի էժան տալ համարը Booking համակարգին, քան գործընկերոջը։ Ընդ որում՝ այդ փոքր արժեքի 15%-ը նույնպես տրվում է Booking-ին։

Կառավարության ոչ բավարար աջակցությունը

Ինչ վերաբերում է զբոսավարներին, նրանք օրական միջինը 20-25 հազար դրամ են վաստակում։ Ինչպե՞ս մարդը, որն ապրում ու ընտանիք էր պահում ամսական մոտ 400 հազար դրամով, հիմա ապրի 100 հազար դրամ ժամանակավոր աշխատավարձով։

Փոքր ընկերությունների ներկայացուցիչները դժգոհ են, որ կառավարությունը պատրաստ է արտոնյալ վարկեր տրամադրել միայն տարեկան 24-ից 500 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսավարողներին։

«Այսպիսով վերանում են բազում փոքր ընկերություններ, որոնք շատ զբոսաշրջիկներ էին մեր երկիր բերում։ Քննարկեք, սեկտորի համար ծրագրեր մշակեք», - ասում է Եղիազարյանը։

Նրա ու ոլորտի բազում այլ ներկայացուցիչների կարծիքով՝ պետք է հնարավորինս արագ զբոսաշրջային բիզնեսին ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագիր կազմել, հետաձգել վարկերի մարման վճարումները։ 

Բացի այդ, նրա կարծիքով, պետք է բանակցություններ սկսել սահմանները բացելու ու ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին, պետք է հստակ ժամկետներ սահմանել և մինչև ճգնաժամի ավարտն ազատել բիզնեսը հարկերից։

Ապագա տուրերն արդեն հիմա է պետք վաճառել

Որպեսզի զբոսաշրջիկները սեպտեմբերի կեսին Հայաստան գան, ներգնա զբոսաշրջության մասնագետը պետք է հիմա արդեն սկսի վաճառք անել։ Դա վերաբերում է նաև արտագնա տուրերին։ Ավիահաղորդակցության հարցն այն հարցը չէ, որը մի քանի օրում է լուծվում։ Դա բավականին երկարատև գործընթաց է։

«Չի կարելի միանգամից «բարձրացնել վարագույրն» ու փրկել ոլորտը։ Զբոսաշրջային բիզնեսը ռեստորան չէ։ Սակայն վաճառքի սկիզբն ու սահամանների բացման մասին հստակ տեղեկությունը կօգնեն տուրօպերատորին որոշ ժամանակ աշխատել կանխավճարով», - կարծում է Եղիազարյանը։

Նա օրինակ է բերում ռուսական շուկան։ Մոսկվան սահմանները բացելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերել Անկարայի հետ, ու միանգամից սկսվեց զբոսաշրջային փաթեթների վաճառքը։ Այո, սահմանները կարող են նշված ժամկետից ուշ բացվել, սակայն տուրօպերատորներն արդեն աշխատում են»,- նշում է գրասենյակի ղեկավարը։ 

Մինչդեռ իրավիճակը մարզերի հյուրանոցներում ու հյուրատներում այնքան էլ վատ չէ. դրանք ամբողջովին կամ մասամբ լիքն են։ Իսկ ի՞նչ անի Երևանի հյուրանոցների մազմամարդ անձնակազմը։ Եղիազարյանի խոսքով՝ հյուրանոցային բիզնեսի ոլորտի բազմաթիվ աշխատակիցներ կառավարության թույլ մենեջմենթի հետևանքով են անգործ մնացել։

«Մենք գումար չենք ուզում, բայց աշխատելու համար պայման ստեղծեք։ Աշխատավարձով ապրող սովորական քաղաքացու համար դա աղետ է։ Ինչո՞ւ ենք նստած նայում՝ ինչպես է տնտեսության մի ամբողջ սեկտոր խորտակվում», - վրդովվում է զբոսաշրջային գործակալը։

Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտի բազում աշխատակիցներ պատրաստ են անվճար աշխատել այդ հարցերի լուծման ուղղությամբ։

Երկրի դիրքավորումը

Սահմանները բացելն ու ավիահաղորդակցությունը վերսկսելը դեռ գործի կեսն է։ Պակաս կարևոր չեն PR-ը, մարքեթինգը, երկրի դիրքավորումն ու զբոսաշրջային ռազմավարությունը։

Եղիազարյանի կարծիքով՝ ներկայիս ռազմավարությունը նախատեսված է առաջիկա 10 տարվա համար, սակայն նախորդ նախագծերի կրկնօրինակն է ու ամբողջովին կորցրել է իր արդիականությունը։

«Պետք է ստեղծել խումբ, որը կաշխատի նոր ռազմավարության վրա ու կփոխի այն՝ կախված աշխարհում իրադարձությունների զարգացումից։ Զբոսաշրջիը պետք է նախապես իմանա, որ Հայաստանն անվտանգ երկիր է, որը հաղթահարել է կորոնավիրուսը, որը հետևում է անվտանգության բոլոր կանոններին։ Օրինակ՝ դիմել եմ Զբոսաշրջության հարցերի կոմիտեին ու հարցրել եմ՝ արդյո՞ք կարանտինից հետո հյուրանոցներում ախտահանում անցկացվելու է։ Ինձ այդպես էլ չպատասխանեցին։ Ու ընդհանրապես այդ հարցերով ոչ մի հայտարարություն չեն արել», - ասաց Եղիազարյանը։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով քայլեր են ձեռնարկվում։ Մասնավորապես՝ հյուրանոցները 30-50% են բնակեցնում, COVID-19-ի թեստերն անցկացվում են երկիր ժամանելուց անմիջապես հետո։ Բացի այդ, վարակման դեպքում հյուրանոցները կարանտինի համար կորպուսներ են տրամադրում զբոսաշրջիկի հաշվին, դա նույնպես եկամտի աղբյուր է հյուրանոցի համար։

Ծովի փոխարեն` Թբիլիսի, լյուքսի փոխարեն` հոսթել. ի՞նչ է սպասում հայաստանցի զբոսաշրջիկին

Հիմա Հայաստանի քաղաքացիները ճամփորդում են առանց սանիտարական նորմերի պահպանման, որոշ հյուրանոցներ 100%-ով լցված են։ Ընդ որում՝ հյուրանոցները մի քանի շաբաթ առաջ արդեն ամրագրված են։

Իշխանությունն անհասանելի է

Եղիազարյանը նշեց, որ տուրօպերատորներն ուզում են համագործակցել իշխանության հետ, սակայն նրանց լսող չկա։ Զբոսաշրջության կոմիտեն մասնավոր սեկտորին ընդառաջ քայլեր չի ձեռնարկում։ Նրանք արդեն մի քանի ամիս է` լուռ են։ Երկու հանդիպում է եղել կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանի հետ, բայց արդյունք դեռ չկա։

«Մենք արդեն մի քանի ամիս է` ոչինչ չենք անում։ Այո, ամբողջ աշխարհում քաոս է, բայց պետք է սովորել դրա հետ ապրել», - կարծում է Եղիազարյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Pegas Travel Club ընկերության ղեկավար Ռուզան Հակոբյանն իր հերթին նշեց, որ իրենք չեն ստացել նույնիսկ իրենց առաջարկությունների սղագրությունը։ Առաջարկությունները հնչեցվել են գրեթե մեկ ամիս առաջ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի ու ԱԺ պատգամավորների մասնակցությամբ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ իրենք առաջարկել են, պատրաստակամություն են հայտնել մշակել արձանագրություններ, համավարակի ընթացքում աշխատանքի ռազմավարություն, սակայն կոմիտեն դրան նշանակություն չի տվել։

Հակոբյանը հայտնեց, որ նույնիսկ աշխատավարձը սուբսիդավորելու մասն իշխանության որոշումը չի տարածվում 5–ից պակաս աշխատակից ունեցող ընկերությունների վրա։

«Արդեն նրանց վրա հույս չեմ դնում։ Եթե չեղարկեն արտակարգ դրության ռեժիմն ու բացեն սահմանները, երևի ինքներս կլուծենք մեր խնդիրները», - ասաց ընկերության ղեկավարը։

Sputnik Արմենիայի թղթակիցը դիմեց Զբոսաշրջության կոմիտե ու խնդրեց տեղեկություն ներկայացնել՝ ինչ քայլեր են ձեռնարկվում ոլորտի խնդիրները լուծելու ուղղությամբ։

Կոմիտեում չկարողացան մեկնաբանել իրավիճակն ու խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, ինչը և արվեց։ Պատասխանը կհրապարակվի ստանալուն պես։

Նշենք, որ ավելի վաղ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը խոսել էր աշնանն արտասահմանցի զբոսաշրջիկներ ընդունելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ միայն դա կարող է փրկել զբոսաշրջության ոլորտն ամբողջական տապալումից։

722
թեգերը:
զբոսաշրջություն, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում
Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար
Արայիկ Հարությունյանը զբոսաշրջային ընկերությունների համար լավ լուր է հայտնել
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի տնօրենին հրավիրել է Երևան

0
(Թարմացված է 17:46 13.08.2020)
ՄԱԳԱՏԷ-ն Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալություն է, որը պարբերաբար գնահատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի սեյսմիկ անվտանգության ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հրավիրել է Երևան մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 10-11-ին նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողովին»։ Տեղեկությունը հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Մտքերի հայկական գագաթնաժողովը» առաջին անգամ կազմակերպվել է 2019-ին, և այժմ դառնալու է ամենամյա։ Այս տարի այն նվիրված է լինելու էներգետիկային և արհեստական բանականությանը։

Արմեն Սարգսյանը Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում գրել է, որ Գրոսին իր մասնակցությամբ մեծ ներդրում կունենա համաժողովի հաջողության գործում: Նրա խոսքով՝ տարբեր ոլորտներ ներկայացնող մասնակիցները, միավորելով քաղաքականությունը, գիտությունն ու բիզնեսը, կապահովեն տեսակետների հարստություն և բազմազանություն ներկայացված թեմաների շուրջ։

Նամակի վերջում Սարգսյանը Գրոսիին մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից հուլիսի կեսերին հրահրված նախահարձակ ռազմական գործողությունների վերաբերյալ: Նախագահի խոսքով՝ քաղաքացիական բնակչության, դպրոցների, ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի հարձակումներն, ինչպես նաև Հայաստանի ատոմակայանը հռթիռակոծելու սպառնալիքներն աններելի են:

ՄԱԳԱՏԷ-ն Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալություն է, որը պարբերաբար գնահատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի սեյսմիկ անվտանգության ծրագիրը։

Չունենք ծով, նավթ, բախտ, ուժ. Փաշինյանն ասել է, թե ինչ առավելություն ունի Հայաստանը

0
թեգերը:
ՄԱԳԱՏԷ, Արմեն Սարգսյան, Նախագահ
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը
Ըստ թեմայի
«Բոլորդ մեզ հետ հպարտանալու եք». աշխարհահռչակ գիտնականներին խոստացել է Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Արմեն Սարգսյանը խոսել է Արամ Ա–ի հետ ու աջակցելու պատրաստակամություն հայտնել