00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ զբոսաշրջիկներին էլի խաբում են. միայն օդանավակայանում է պարզվում, որ ավիատոմսը կեղծ է

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցРоссия приостанавливает полеты в Египет
Россия приостанавливает полеты в Египет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուլիս–օգոստոս ամիսներին Եգիպտոս մեկնող ուղևորների անունները «Էյր Կայիրո»–ի պաշտոնական ներկայացուցիչ ընկերությունն այս պահին դեռ չունի, ուստի կատարված ամրագրումները վավերական լինել չեն կարող։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Նելլի Դանիելյան. Հայաստանյան տուրիստական գործակալություններից մեկն իր հաճախորդներին դեպի Եգիպտոս կեղծ ավիատոմսեր է տրամադրել։ Տոմսի համար վճարած քաղաքացիներից մի քանիսը միայն օդանավակայանում են պարզել կեղծիքը, երբ նրանց հայտարարել են, որ Եգիպտոսի Հուրգադա հանգստավայր ուղևորվող ինքնաթիռի ուղևորների ցուցակում նրանց անձնական տվյալները չկան։

Հայաստանյան շուկայում կեղծ ավիատոմսերի մասին լուրերը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Пляж в Батуми, Грузия - Sputnik Արմենիա
Վրաստանում հանգիստն այս տարի ավելի էժան կլինի. լարիի փոխարժեքը հասել է նվազագույնի

«Մենք այդ մասին հաղորդումը ստացել ենք «Անռիվա տուր» ընկերությունից»,– ասաց նա` հավելելով, որ այլ տեղեկություններ այս պահին չեն հրապարակվում։

«Անռիվա տուր» ընկերությունում ևս հաստատեցին այս տեղեկությունը` նշելով, որ հաղորդումը դատախազություն ներկայացրել են որպես մեր երկրում «Էյր Կաիրո» եգիպտական ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ։

«Անռիվա» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիրը կապված է հայաստանյան մեկ տուրիստական ընկերության անբարեխիղճ գործունեության հետ։

Անդրադառնալով օդանավակայանում բացահայտված կեղծիքի դեպքին` Հռիփսիմե Ստամբուլյանը, մասնավորապես, ասաց. «Երկու այդպիսի ուղևոր է եղել։ Դեպքը գրանցվել է անցած ամիս։ Եվ, բարեբախտաբար, ավիաընկերությունն ինքնաթիռ էր փոխել, և, երբ մեր ներկայացուցիչն օդանավակայանում պարզեց, որ նման բան է եղել, մեր աշխատակիցն արագ եկել է գրասենյակ, ավիատոմս է դուրս գրել, որի համար այդ նույն կազմակերպությունը վճարել է։ Մենք այդ ժամանակ իրենց խիստ զգուշացրեցինք, որ երբևէ նման բան այլևս չանեն, բայց հետո իրենք նորից շարունակեցին» ։

Ռուսաստանցիները չեղարկում են ամրագրումները Վրաստանի հյուրանոցներում

«Անռիվան» տվյալ կազմակերպության հետ պայմանագրային հարաբերություններ ուներ, բայց տնօրենի խոսքով, այդ փաստերի բացահայտվելուց հետո ստիպված է եղել դադարեցնել փոխշահավետ համագործակցությունը։

Тропический остров с пальмами - Sputnik Արմենիա
Ինչպես հաճույք ստանալ ու չսնանկանալ. որտե՞ղ են այս ամառ հանգստանում հայերը

«Քանի որ իրենք ունեին մեզ հետ պայմանագրային հարաբերություն և հաշվի առնելով, որ ամրագրել էին տեղեր, իրենք կարծել են, որ կարող են լուսանկարել մեր համակարգի տոմսերն, ու առանց ուղևորի անունը մեզ տրամադրելու, առանց վճարումներ անելու, տոմսերը տալ տուրիստներին կամ զբոսաշրջային ընկերություններին»,– ասաց Ստամբուլյանը։

Հարցին, թե այս պահին կան արդյո՞ք նշված չարաշահումներից տուժած ուղևորներ, մեր զրուցակիցը հայտնեց, որ եղել են քաղաքացիներ, ովքեր զանգահարել են «Անռիվա», խնդրել ճշտել` կա՞ն իրենց տվյալները ամրագրված ավիատոմսերի ցուցակում։

«Մենք նայել ենք, ասել ենք, որ չկան։ Իրենք կապ են հաստատել իրենց զբոսաշրջային ընկերությունների հետ, որտեղից որ դրանք ձեռք են բերել։ Թե որքանով են լուծել իրենց հարցերը, չեմ կարող ասել»,– ասաց նա։

Օշականի կամրջի հարևանությամբ ապօրինի տեղադրված լողավազանն ապամոնտաժվեց 

Մինչ իրավապահ մարմինները կզբաղվեն ներկայացված փաստերի ուսումնասիրությամբ, կարող է պարզվել, որ հանգստի մեկնած ՀՀ քաղաքացիներն առանց հետադարձ ավիատոմսերի մնացել են Եգիպտոսում ու չեն կարողանում Հայաստան վերադառնալ։ Նման սցենարի հավանականությունը «Անռիվայի» տնօրենը չի հերքում։ Բացահայտված փաստերն այս պահին վերաբերում են միայն Հայաստան– Եգիպտոս ուղղությանը, բայց չի բացառվում, որ առաջիկայում նաև հակառակ ուղղությամբ իրականացված կեղծիքներ կբացահայտվեն։

«Եղել են դեպքեր, որ հենց միակողմանի հետադարձի տոմսեր են դուրս գրվել ուղևորներին, և ենթադրում եմ, որ հենց այս ամենի հետ կապված է եղել»,– ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը։

Влюбленная пара в Индийском океане на побережье острова Маврикий (Mauritius). - Sputnik Արմենիա
Սարգիս Ադամյանը և նրա գերմանացի ընկերուհին հանգստանում են թանկարժեք հյուրանոցում.լուսանկար

Հնարավոր անցանկալի զարգացումները կանխելու համար «Անռիվան» նախկին գործընկերոջից պահանջել է ներկայացնել բոլոր ուղևորների անձնական տվյալներն ու իրականացնել նրանց ավիատոմսերի դիմաց վճարումները, որպեսզի ոչ մի ուղևոր խնդիր չունենա։

Մինչև հունիս ամսվա վերջ ցուցակները վերանայվել են, որոշ վճարումներ իրականացվել են, բայց հուլիս–օգոստոս ամիսների ուղևորների անունները «Էյր Կայիրո»–ի պաշտոնական ներկայացուցիչն այս պահին դեռ չունի ու, հետևաբար, այս պահին դրանք վավերական լինել չեն կարող։

Հիշեցնենք` մայիսին շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիներ էին դիմել ոստիկանություն` հայտնելով, որ «Travelan» զբոսաշրջային ընկերության հետ Եգիպտոսում հանգստի պայմանագրեր են կնքել ու վճարել, բայց երբ օրեր անց զանգահարել են իրենց ավիատոմսերի և հյուրանոցի վաուչերները վերցնելու, զանգերն անպատասխան են մնացել։

Իսկ թռիչքն իրականացնող ավիաընկերությունից հայտնել են, որ իրենց անուններով ամրագրումներ չեն արվել։

Բարսելոնա, Ռոդոս, Վենետիկ և ոչ միայն. Հայաստանից ի՞նչ չարտերներ են գործարկվել այս ամռանը

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Travelan» զբոսաշրջային ընկերության տնօրեն Աննա Սահակյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ այն բանի համար, որ նա միլիոնավոր դրամներ է վերցրել աշխարհի տարբեր ուղղություններով հանգստի փաթեթների և ավիատոմսերի դիմաց ու հափշտակել դրանք` մարդկանց թողնելով ձեռնունայն։

Լրահոս
0