«Զվարթնոց» օդանավակայան

Մեկօրյա հանգիստ Հայաստանում. ի՞նչ մեխանիզմ են առաջարկում քաղավիացիայում

192
(Թարմացված է 23:03 25.06.2019)
Հայաստանի ավիացիայի ղեկավարությունը պատրաստ է հնարավորինս կարճ ժամկետներում թույլ տալ ավելացնել չվերթերը ՌԴ–ից ինչպես ռուսական, այնպես էլ հայկական ընկերությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի  – Sputnik. Ռուսաստանյան ավիաընկերությունները մտադիր են փոխել Վրաստանի չվերթերի մի մասը դեպի Հայաստան, հայկական իշխանությունն իր հերթին չի ուզում զբոսաշրջիկներին երկիրն ու հայկական հյուրասիրությունը ցույց տալու հնարավորությունը  բաց թողել։

Հուլիսի 8–ին Ռուսաստանից Վրաստան չվերթները չեղարկելու ՌԴ նախագահի հրամանագրից անմիջապես հետո հասկանալի դարձավ, որ չվերթերի մի մասը Երևան է ուղղվելու։

Թբիլիսիի փոխարեն Երևան (ու Վլադիկավկազ) թռչելու՝ «Աերոֆլոտի» առաջարկից հետո նման առաջարկներ արեց «Ուրալը»։

Այս ամենը հանրային հայտարարությունների մակարդակի վրա չմնաց։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Քաղավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանը հայտնեց, որ հունիսի 25–ին վարչությունում Երևան թռչող բոլոր ռուսական ավիաընկերությունների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել։ Կային նաև այն ընկերությունները, որոնց վրացական օդանավակայաններ են թռչում։

«Ավիաընկերություններից շատերն ասել են, որ նախատեսում են ավելացնել իրենց չվերթները։ Մասնավորապես` «Աերոֆլոտը» պատրաստվում է օրական 6 չվերթի փոխարեն 8–9 իրականացնել։ «Ուրալը» նախատեսում է չվերթներ ավելացնել Մոսկվայի մարզի «Ժուկովսկից».  նաև Սանկտ Պետերբուրգ իրականացվող չվերթների հաճախականությունը կավելանա»,– ասաց Փայասլյանը։

Նրա տվյալների համաձայն` «Սիբիր» ավիաընկերությունը նույնպես արձագանքելու է ստեղծված իրավիճակին։ 

Հայաստանի ավիացիոն իշխանությունն իր հերթին հայտնել է ընկերությունների ներկայացուցիչներին, որ իրենք պատրաստ են օպերատիվ կերպով արձագանքել չվերթների ավելացմանը։ Թեև թույլտվությունների տրամադրման գործընթացը բավականին երկար է, քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կփորձի մեկ–երկու օրվա ընթացքում լուծել հարցը։

Հատկապես, որ ընկերություններն  արդեն չվերթեր է իրականացնում դեպի Հայաստան ու դրա ինքնաթիռների պարկի, գործունեության ու բոլոր փաստաթղթերի հետ ծանոթանալու անհրաժեշտություն չկա։

Բացի այդ, ռուսական ընկերություններին առաջարկվում է նաև օգտագործել Գյումրու «Շիրակ» օդանավակայանը, ուր դեռ միայն «Պոբեդան» է  թռչում։

Որոշ ընկերություններ քննարկում են նաև հետևյալ տարբերակը. դեպի Ռուսաստան/Ռուսաստանից թռչող ուղևորներին ավտոբուսներով տեղափոխել Թբիլիսիից ու Բաթումից  Գյումրի ու հետ։ Քննարկվում է նաև ավիաընկերությունների ու Հարավկովկասյան երկաթուղու համագործակցությունն ու ուղևորներին գնացքով Գյումրի հասցնելը։

Դեռ կոմիտեն չվերթների քանակի ավելացման պաշտոնական հարցումներ չի ստացել, բայց այնտեղ հասկանում են, որ ավիաընկերությունների համար իրավիճակը ֆորսմաժորային է և ուղղությունները փոխելու հետ կապված բոլոր հարցերը չեն, որ լուծված են։

«Armenia» ավիաընկերությունն էլ պատրաստ է իր համեստ ներդրումն անել։ Փայասլյանը ուշադրություն հրավիրեց ավիաընկերության հայտարարության այն մասին, որ սկսում է Երևանով Թբիլիսիից Մոսկվա չվերթներ սկսելու մասին։

«Մեր տեսակետից ճիշտ կլիներ այդ մարդկանց համար մեկօրյա ուղևորություն կամ հանգիստ կազմակերպել Հայաստանում թռիչքը շարունակելուց առաջ։ Դա մեր ոլորտը չէ, բայց փորձում ենք համագործակցել պետական այլ կառույցների հետ, փորձում ենք օգտագործել ստեղծված իրավիճակը, նպատակակետին հասնելուց առաջ մարդկանց Երևանն ու մոտակայքը ցույց տալու համար», – նշեց Փայասլյանը։

Ինչ վերաբերում է Taron Avia ու Atlantis European ընկերություններին` Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էլ է խոսել Վրաստանից փոխադրումների գործընթացի մեջ ընդգրկվելու մասին։ Եթե ավիաընկերությունը Երևանից կամ Գյումրուց թռչելու պատրաստակամություն հայտնի, ապա ՔԱԳՎ–ն պատրաստ է նպաստել դրան։

Բայց այդ ընկերությունները դեռ հայտեր չեն ներկայացրել։

Հայկական օդանավակայանների հնարավորությունները նույնպես թույլ են տալիս ավելացնել չվերթների հաճախականությունը։

Նշենք` ավելի վաղ  Sputnik Արմենիային «Զվարթնոց» օդանավակայանում հայտնել էին լրացուցիչ  չվերթներ ընդունելու պատրաստակամության մասին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար ԱՆնա Օհանյանը հայտնեց, որ «Զվարթնոցը» կարող է տարեկան 3,5 միլիոն ուղևոր սպասարկել (ժամում 15 ինքնաթիռ)։

Անցած տարի օդային ճանապարհով մոտ 1,5 միլիոն մարդ է Հայաստան ժամանել։ Նրանցից 452 հազարը՝ (մոտ 39 հազարը «Շիրակի» օդանավակայանով, մնացածը «Զվարթնոցով») Ռուսաստանից են։

2018թ–ին Հայաստան են ժամանել Ռուսաստանի 684 հազար քաղաքացիներ։ Զբոսաշրջության սեզոնին այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից 151 761 հազար մարդ է ժամանել, երկրորդ եռամսյակում` 206894 մարդ։ Դա միջինը 15%–ով գերազանցում է 2017 թվականի տվյալները։

Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն` Հայաստանի տուրիստական տնտեսությունները (հյուրանոցները, հանգստատները, հյուրատները) կարող են միաժամանակ ավելի քան 30 հազար մարդ հյուրընկալել։ Մոտ 8 հազար համարներ լավ հյուրանոցներում են։

Հարցին` ինչպես կարող է փոխվել զբոսաշրջիկների հոսքը Ռուսաստանից  Հայաստանի ուղղությամբ Վրաստանի չվերթները արգելելուց հետո, գերատեսչությունում դժվարանում են պատասխանել` հիմնավորելով, որ դա պահանջում է բազմամակարդակ վերլուծությունն ու տեղեկատվության հավաքման անհրաժեշտություն։

Բացի այդ` դեռ անհայտ է, թե որքան կտևի ներկայիս վիճակը։

Նշենք` Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները կասկածամտորեն են վերաբերվում զբոսաշրջիկների հոսքի աճի հնարավորությանը:

192
թեգերը:
Շիրակի մարզ, Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն, «Զվարթնոց» օդանավակայան
Ըստ թեմայի
ՀՀ–ն օդային հաղորդակցությունն արդյունավետ կազմակերպելու կարևոր դեր ունի. Սուրեն Պապիկյան