00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով

© Sputnik / Aram NersesyanТуристы из Китая в Ереване
Туристы из Китая в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չինացի զբոսաշրջիկներն այցելել են Ադրբեջան, Վրաստան, Հայաստան ու տարածաշրջանային շրջագայությունից ստացած տպավորությունները պատմել Sputnik Արմենիայի թղթակցին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանից Չինաստան մեկնելիս պետք է քեզ հետ տանես ոչ միայն հայկական արևի և մթնոլորտի մի մասնիկը, այլև կոնյակ ու տեղական արտադրության հուշանվերներ։ Համենայնդեպս հենց այս հավաքածուն է ընտրել 32-ամյա չինացի Դինգը։

Նա Հայաստան է եկել որպես Չինաստանի զբոսաշրջային խմբի ղեկավար։ Խումբը տարածաշրջանային շրջագայության ժամանակ եղել է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում։

«Հայաստանում կա այն, ինչը մենք չտեսանք ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում։ Ադրբեջանը ժամանակակից երկիր է, սակայն այնտեղ պատմամշակութային ժառանգությունը քիչ է։ Վրաստանը շատ գեղեցիկ է, բայց այնտեղ էլ հուշարձաններն այդքան շատ չեն, որքան Հայաստանում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Դինգը։

Հայաստանը մեր չինացի հյուրերն ընկալում են որպես հակասությունների երկիր, որտեղ նորակառույց շենքը կարող է գտնվել բազմադարյա վանքի ավերակների կողքին։ Զբոսաշրջիկներին զարմացրել է ոչ միայն բնությունը, այլև հարուստ մշակույթն ու ավանդույթները։ Հավանաբար հենց այդ է պատճառը, որ Հայաստանը բոլոր երեք երկրներից ամենից շատն է հոգեհարազատ թվացել չինացիներին։

© Sputnik / Aram NersesyanՉինացի զբոսաշրջիկ
Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով - Sputnik Արմենիա
Չինացի զբոսաշրջիկ

Դինգին տպավորել է հատկապես Գեղարդը։ Իսկ տեղի խոհանոցի մասին ավանդական հարցին նա պատասխանեց, որ ամենից շատ հավանել է ձուկը, որը համտեսել է Սևանա լճի ափին, և հավի խորովածը։ «Հետաքրքիր համ է, այդպիսի հավ Չինաստանում չես գտնի», – ասաց Դինգը։

Հայաստանը ոգեշնչել է նաև 61 տարեկան Զուին։ Նա եղել է աշխարհի ավելի քան 80 երկրում և համարձակորեն պնդում է, որ աշխարհի ամենալավ լիճը Սևանն է, ամենապրոֆեսիոնալ զբոսավարներն էլ Հայաստանում են։

«Ես ոչ մի տեղ չեմ տեսել, որ զբոսավարը հյուրասիրի զբոսաշրջիկներին։ Ձեր զբոսավարը մեզ հայկական խնձորի օղի հյուրասիրեց», – խոստովանեց նա։

Զուն համոզված է, որ Հայաստանի գլխավոր առանձնահատկությունը հյուրընկալ մարդիկ են, իսկ մեր երկիրը հայտնագործություն է ճանապարհորդի համար։ Նա զ

© Sputnik / Aram NersesyanՉինացի զբոսաշրջիկ
Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով - Sputnik Արմենիա
Չինացի զբոսաշրջիկ

արմացած է, որ փոքր Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության այսքան հուշարձաններ կան։

Հայաստանից ստացած ընդհանուր տպավորությունները փոքր–ինչ խամրեցրել են վատ ճանապարհներն ու հասարակական զուգարանների պակասը։

Մեր իշխանություններին նա խորհուրդ կտար վերանորոգել ճանապարհները, ավտոմայրուղիներ կառուցել, իսկ զուգարանները դարձնել ավելի մաքուր և ավելացնել դրանց քանակը։

Չինաստանից ժամանած հյուրերի խմբում էր նաև լրագրող Չժի Բուին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա խոստովանեց, որ ապշած է երկրի հսկայական մշակութային ժառանգությունից։

«Եղել եմ աշխարհի ավելի քան 100 երկրում և վստահեցնում եմ, որ Հայաստանը պետք է տեսնեն բոլոր չինացիները», – ասաց նա։

Զբոսավար Ռոզա Հովհաննիսյանը պատասխանեց, որ վերջին 3 տարվա ընթացքում Չինաստանից եկողների թիվն ավելացել է։ Զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում Հայաստանի և Չինաստանի շարքային քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին համաձայնագրի ստորագրման ֆոնին։

© Sputnik / Aram NersesyanՉինացի զբոսաշրջիկ
Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով - Sputnik Արմենիա
Չինացի զբոսաշրջիկ

 

Հիմնականում չինացիները «այս կողմ» են գալիս` տեսնելու համար միանգամից բոլոր երեք երկրները` Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը։ Միակ բացասական կողմն այն է, որ Հայաստանի համար նրանց շատ քիչ ժամանակ է մնում։ Օրինակ` ուզում են Տաթևի վանք այցելել, տեսնել ամենաերկար ճոպանուղին, բայց չեն հասցնում։

«Նրանց տուրը տարբերվում է, քանի որ խմբում, որպես կանոն, մեծահասակներ են, իսկ նրանք ընտրում են դասական փաթեթը», – ասաց Հովհաննիսյանը։

© Sputnik / Aram NersesyanՌոզա Հովհաննիսյան
Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով - Sputnik Արմենիա
Ռոզա Հովհաննիսյան

Սովորաբար նրանք Վրաստանից են Հայաստան գալիս` ճանապարհին կանգառ կատարելով Դիլիջանում, Սևանում, Երևանում, բացի այդ հասցնում են տեսնել Գառնին, Գեղարդն ու Խոր Վիրապը։

© Sputnik / Aram NersesyanՉինացի զբոսաշրջիկները
Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով - Sputnik Արմենիա
Չինացի զբոսաշրջիկները
Լրահոս
0