Խորհրդակցություն Շիրակում

Գյումրին պատրաստվում է շատ զբոսաշրջիկներ ընդունել.սեզոնին ընդառաջ Շիրակն անվտանգ է լինելու

82
Զբոսաշրջային սեզոնից առաջ Շիրակում ոլորտային խնդիրների լուծման համար կստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմում կլինեն ոստիկանության, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

ԵՐԵՎԱՆ, 2 Մայիս — Sputnik, Արմենուհի Մխոյան. Զբոսաշրջային սեզոնից առաջ մեր քաղաքը որքան հնարավոր է շուտ պետք է ներկայանալի դառնա։ Այս մասին այսօր ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ոստիկանության և մարզպետարանի պատասխանատուները, քննարկվել են զբոսաշրջային սեզոնին ընդառաջ մարզի, մասնավորապես, Գյումրու անվտանգությանն առնչվող հարցեր:

«Երբ ուսումնասիրում ենք 2018-ի տուրիստական հոսքերն ու 2019-ի ազդակներին ենք հետևում, հասկանալի է դառնում, որ այս տարի մեզ մոտ բավական լուրջ զբոսաշրջային հոսքեր են լինելու, ինչը նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տեսանկյուններից: Մեր քաղաքը որքան հնարավոր է շուտ պետք է ներկայանալի դառնա, խոսքս փողոցաշինական աշխատանքներին է վերաբերում, ինչպես նաև պետք է լինի հնարավորինս անվտանգ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

Շիրակի մարզպետն այս առումով կարևորել է մարզային ոստիկանության հետ համագործակցությունը՝ նշելով, որ մարզային իշխանությունները կարևորում են ոստիկանության աչալուրջ և զգոն աշխատանքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ճանապարհային ոստիկանության աշխատանքին, անվտանգ երթևեկությանը, ճանապարհային գծանշումներին, տեսանկարահանող սարքեր տեղադրելուն:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել ոլորտային խնդիրների լուծման համար ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կլինեն ոստիկանության, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

82
թեգերը:
Հայաստան, Գյումրի
Ըստ թեմայի
«Չերքեզի ձոր» ու 102–րդ ռազմակայան. ինչի՞ համար էր Կոպիրկինը Գյումրի այցելել
Ամբողջ աշխարհում մեկ օր, Գյումրիում` չորս. համեցե՛ք Գյումրի՝ ջազ լսելու
Փաշինյանը Քյոլնի քաղաքապետին առաջարկել է համագործակցություն հաստատել Գյումրիի հետ