00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Լեո Նիկոլյան
Չեմ դադարեցնի հացադուլը, քանի դեռ չեմ մտել Հայաստան․Նիկոլյան
13:08
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մոսկվայում նման բան չէին անի». ինչու են ռուսաստանցիները Հայաստան գալիս

© Sputnik / Laura SarkisyanТуристы из России Александр Епременко и Ксения Карабрина
Туристы из России Александр Епременко и Ксения Карабрина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցիներն իսկապես մայիսյան տոներն անցկացնելու համար ընտրում են Հայաստանը։ Դրանում համոզվել է Sputnik Արմենիայի թղթակիցը, որին նրանք պատմել են, թե ինչու են հանգստի համար ընտրել մեր երկիրը։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի –Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանի կենտրոնում այս օրերին կարելի է բազմաթիվ ռուսաստանցի զբոսաշրջիկների տեսնել։ Հանրապետության հրապարակում, Երևանի գլխավոր շատրվանի մոտ կարելի է հանդիպել ռուսաստանցիների, որոնք վայելում են ջերմ ու արևոտ եղանակը։ Նրանք ժամանել են դաշնության տարբեր քաղաքներից, սակայն նրանցից յուրաքանչյուրը կարճ մի քանի օրերի կամ նույնիսկ ժամերի ընթացքում արդեն հասցրել է հիացած մնալ հայերի հյուրընկալությամբ և գեղեցկությամբ։

© Sputnik / Laura SarkisianՄարգարիտա Լատիշևա. Հայաստան եկած ռուսաստանցի զբոսաշրջիկ
«Մոսկվայում նման բան չէին անի». ինչու են ռուսաստանցիները Հայաստան գալիս - Sputnik Արմենիա
Մարգարիտա Լատիշևա. Հայաստան եկած ռուսաստանցի զբոսաշրջիկ

Մարգարիտա Լատիշևայի հետ մենք ծանոթացանք հենց Հանրապետության հրապարակում։ Աղջիկը քայլում էր իր խմբի հետևից, որը Վրաստանով և Հայաստանով էքսկուրսիոն տուրի շրջանակում երեք օրով է եկել մեր երկիր։ Մարգարիտան Տոլյատիից է։

«Շատ արևոտ Հայաստանը մեզ դիմավորեց երևանյան ջերմությամբ ու գեղեցկությամբ։ Մեզ մոտ՝ Ռուսաստանում այսքան հուշարձաններ չկան, որքան ձեզ մոտ», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա։

Նա հաճելիորեն զարմացած է նախ հայերի՝ ավագներին հարգելու սովորույթից, հետո՝ համեղ խոհանոցից։ Որպես հուշ նա Հայաստանից իր հետ կտանի հայկական կոնյակ։

Մենք հրաժեշտ տվեցինք Մարգարիտային և ծանոթացանք Վյատկայից (Ռուսաստանի Կիրովի մարզ) ժամանած զբոսաշրջիկներ Նատալյա Նեբովայի և Եկատերինա Անդրեևայի հետ։ Աղջիկները քաղաքի կենտրոնում նստարանին նստած արևի ջերմությունն էին վայելում։

© Sputnik / Laura SarkisianՆատալյա Նեբովան և Եկատերինա Անդրեևան
«Մոսկվայում նման բան չէին անի». ինչու են ռուսաստանցիները Հայաստան գալիս - Sputnik Արմենիա
Նատալյա Նեբովան և Եկատերինա Անդրեևան

«Մեզ մոտ Վյատկայում դեռ ձյուն է, ցուրտ է, ցերեկը` +5, +7 աստիճան։ Հայաստանում եմ արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ Ամանորին էինք եկել երկիրը տեսնելու, պատմությանը հաղորդակից լինելու, ծանոթանալու ժողովրդի հետ։ Ինձ դուր եկավ», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Նատալյան։

Աղջիկը խոստովանեց, որ Հայաստանը նրան պարզապես ստիպել է սիրահարվել։ Առաջին անգամ բազմաթիվ վայրեր էին մնացել, ուր չէր հասցրել այցելել, այդ պատճառով նա որոշել էր երկրորդ անգամ գալ և ցույց տալ մեր երկիրն ընկերուհուն` Եկատերինային։

Նրանք տպավորված են հայերի հյուրընկալությամբ և հիասքանչ հուշարձաններով, որոնք պարզապես պատմությամբ են բուրում։

«Այստեղ մեզ հոգեպես հարստացած ենք զգում։ Բազմաթիվ տեսարժան վայրերում եղանք, գեղեցիկ տեղեր, որոնցով կարող ենք պարծենալ։ Ի դեպ, ձեր երկիրը Վրաստանից ավելի մատչելի է», – ասաց Նատալյան։

Նրա խոսքով` գները մատչելի են նույնիսկ ամենաթանկ հաստատություններում։ Նատալյան նշեց, որ նա նույնիսկ փոքր–ինչ զղջում է, որ Վրաստանն ավելի գովազդված է զբոսաշրջության առումով, իսկ Հայաստանն անտեսված, թեև ոչ մի բանով չի զիջում։

Աղջիկներն իրենց հետ կտանեն չրեր, հայկական ըմպելիքներ և երևանյան արևի մի մասնիկը։

© Sputnik / Laura SarkisianԱնաստասիա Գոլնևան և Մարիա Մոսովան
«Մոսկվայում նման բան չէին անի». ինչու են ռուսաստանցիները Հայաստան գալիս - Sputnik Արմենիա
Անաստասիա Գոլնևան և Մարիա Մոսովան

Իսկ այ պետերբուրգցի Անաստասիա Գոլնևան և մոսկվացի Մարիա Մոսովան Հայաստանում առաջին անգամ են։ Աղջիկները նշում են, որ Երևանը թեև փոքր է, բայց շատ կոլորիտային է։ Այն իրենց հիշեցնում է մանկությունը։

Մոսկվաբնակ Ալեքսանդր Եփրեմենկոն և Քսենիա Կարաբրինան աղջիկների հետ համակարծիք են։ Նրանք խոստովանեցին, Մոսկվայում նման բան այլևս չես տեսնի։

Город Ереван. Туристы из Ирана - Sputnik Արմենիա
«Ձեզ մոտ հրաշք է». ինչո՞ւ են եգիպտացիները Հայաստան գալիս, իսկ իրանցիներն էլ՝ սիրում այն

«Քայլում ես փողոցներով և հանկարծ ավերակներ տեսնում,  շրջվում շենքի անկյունն ու տեսնում հրապարակ և պալատ», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսանդրը։

Նրանք շոյված են այն ուշադրությունից, որ իրենց արժանացրել են Հայաստանում։ Նրանք ժամանել էին առավոտյան 5-ին և պետք է սպասեին համարին մինչև 14:00։ Սակայն ընկերությունը, որին նրանք դիմել էին, որոշել էր նրանց հաճելի մի բան անել  և ժամանակավոր նրանց համար էր հատկացրել այլ հյուրանոցում։

«Անսպասելի էր և հաճելի։ Կարծում եմ, որ Մոսկվայի ընկերասիրությունը կավարտվեր նրանով, որ մեզ կասեին, որ համարներ չկան, սպասեք մինչև 14:00–ն։ Մեզ ընդունեցին և մենք 8 ժամ փողոցներում չէինք թափառում», – ասաց Ալեքսանդրը։

Զույգը Հայաստանում ևս 3 օր կանցկացնի և մտադիր է տեսնել Սևանա լիճը։

Լրահոս
0