Իրանից ժամանած զբոսաշրջիկներ Հանրապետության հրապարակում

Միջազգային ցուցադրություն Երևանում. Հայաստանը կարող է զբոսաշրջության կենտրոն դառնալ

97
(Թարմացված է 20:30 23.04.2019)
Հայաստանը պատրաստվում է աշխարհի տարբեր երկրների մոտ ութսուն զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին հյուրընկալել։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Միջազգային ցուցադրությունների ու միջոցառումների անցկացումը կարող է զբոսաշրջային ոլորտը Հայաստանում լրիվ այլ մակարդակի բարձրացնել։ Սրանում վստահ է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Հարթակներից մեկը «In TourExpo-2019» վեցերորդ միջազգային զբոսաշրջային ցուցադրությունն է, որը կանցկացվի Երևանում ապրիլի 26–ից 28։

«Նման ծավալուն միջոցառումները շատ կարևոր են մեր երկրի համար։ Մենք պատվիրակների ենք սպասում աշխարհի տասնյակ երկրներից, որոնց կներկայացնենք մեր երկիրը», – ասաց Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն զբոսաշրջության ոլորտի տարբեր ուղղությունները։ Դա հնարավորություն կտա Հայաստանի բնակիչներին ծանոթանալ միջոցառման մասնակից երկրների զբոսաշրջային հնարավորությունների հետ։

Էքսպոյին կմասնակցեն զբոսաշրջության ոլորտի մոտ 80 ներկայացուցիչ, դրանց շարքում են պետական ու մասնավոր կազմակերպությունները Ռուսաստանից, Իրանից և այլ երկրներից։

«Էքսպոն հիանալի հարթակ է ինչպես տուրօպերատորների, այնպես էլ սպառողների համար։ Տուրօպերատորները կներկայացնեն իրենց ծառայությունները, ներքին ու արտաքին զբոսաշրության ծրագրերը»,  – նշեց Ապրեսյանը։ 

Նա ընդգծեց, որ հարթակը թույլ կտա նաև զբոսաշրջության ոլորտում նոր համատեղ նախագծեր մշակել։

Ապրեսյանը կարծում է, որ միջազգային մակարդակի միջոցառումները լավ ռեսուրս են երկրում զբոսաշրջության  զարգացման ու աշխարհում Հայաստանը հանրահռչակելու համար։

Հիշեցնենք` 2018 թվականի տվյալներով, ամենաշատը Հայաստան այցելել են Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ–ի և Ուկրաինայի քաղաքացիները։

97
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախցուն կարելի է 1 հարցով նեղացնել. գուդումը՞ս ժենգյալով հացին պատմության առավելությունը
Այս ուտեստները հիացնում են բոլորին. գառան մսից պատրաստվող 6 լավագույն կերակրատեսակ
«Երգող» բաժակն ի՞նչ մեղեդի կհուշի արաբ դիվանագետին. ԱՄԷ նոր դեսպանը Գյումրիում էր
«Գեղեցկությո՜ւն». Վադիմ Տակմենևը ոգեշնչված է Խոր վիրապից բացվող Արարատի տեսարանով
Կանադահայ գործարարն ուզում է Հայաստանն աշխարհահռչակ բրենդ դարձնել
Բրիտանացիները հայկական ելակով թեյ են խմում․ Բյուրականի «Քաղցր տնակը»` զբոսաշրջային կենտրոն
Երևան–Փարիզ ճակատագրական չվերթը կամ ինչպես Ազնավուրն ինքնագիր խնդրեց հայ երգչուհուց