Լիլիթ Խաչատուրյան

Կյանքը Հայաստանի սահմանամերձ գյուղերում, կամ նոր իրականություն` Բերքաբեր այցից հետո

573
(Թարմացված է 23:40 31.03.2019)
Թրեվել բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը սկսել է կյանքին այլ կերպ նայել Հայաստանի սահմանամերձ գյուղեր այցելելուց հետո։ Աղջիկը Sputnik Արմենիայի թղթակցին մանրամասն պատմել է իր տպավորությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի– Sputnik. Հայաստանով շատ ճանապարհորդելը ստիպեց հասկանալ, որ մենք ունենք հետաքրքրիր կերպարներ, նախաձեռնություններ, պատմություններ, որոնց մասին կարելի է անդադար խոսել, բայց սա գիտակցում ես միայն, երբ մի լավ ճանապարհորդում ես երկրում ու տեսնում ես այն, ինչը սովորաբար չես նկատում այս կամ այն տարածաշրջանի հետ մակերեսային ծանոթության ժամանակ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց թրեվել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը։

Беркабер
provided by Lilit Khachatryan
Բերքաբեր գյուղը

Աղջիկը բավականին հաճախ է ճանապարհորդում մարզերում, մարդկանց քիչ հայտնի փաստեր է ներկայացնում ու գրում է Հայաստանի հետաքրքիր զբոսաշրջային անկյունների մասին։ Վերջերս նա նոր նախագիծ է սկսել, որի շրջանակում ընթերցողներին ծանոթացնում է սահմանամերձ գյուղերի պատմությանն ու կենցաղին։

«Վաղուց էի մտածում գրել սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց մասին։  Ինձ հետաքրքիր է նրանց իրականությունն ու առօրյան։  Առաջին գյուղը, որ այցելեցի, Տավուշի մարզի Բերքաբերն էր, որտեղ սահման ասվածը  Ջողազի ջրամբարն է։ Ու այդ գյուղից հետո իմ մոտեցումը փոխվեց։ Այլևս չեմ կարողանում ասել սահմանամերձ գյուղ, քանի որ իրականում  նման գյուղերը սահմանապահ են, սահմանն էլ իրենք են», - ասում է բլոգերը։

Блогер Лилит Хачатурян
© Photo : provided by Lilit Khachatyan
Լիլիթ Խաչատուրյան

Աղջիկն արդեն հասցրել է լինել Բերքաբերում և Սարիգյուղում։ Լիլիթն ասում է, որ տեղացիները սկզբում ուսումնասիրում են, փորձում են հասկանալ ինչն է նրան բերել գյուղ, բայց շփվելուց հետո հրավիրում են տուն և հյուրասիրում։ Բերքաբերում նա մի քանի օր ապրել է գյուղացիների տանը, բայց ոչ մի րոպե հյուր կամ օտար չի զգացել իրեն։ 

Ավելին,  վերադառնալուց հետո կրկին հրավեր է ստացել սահմանապահ գյուղ գնալու, կարծում է՝ դա լավ նշան է ու գյուղացիներն ինձնից դժգոհ չեն։

Աղջիկը խոստովանում է, որ մինչև Բերքաբեր գալը կարծում էր, որ կգա, կնկարի, կշփվի, ու վերջ։ Սակայն, երբ ապրում ես նրանց հետ, հասկանում ես, որ վտանգ միշտ կա, որովհետև երբեք չգիտես՝ ինչ կարող է լինել հաջորդ րոպեին, պատերազմական իրավիճակ է։ Լիլիթը կարծում է, որ գյուղի բոլոր բնակիչները Հայաստանը պահող սահմանապահներ են։

Беркабер
provided by Lilit Khachatryan
Բերքաբեր գյուղում

«Հիանում ես ամեն մեկով։ Տեղաբնակների մտքով չի անցնում արտագաղթել, եթե այդպես վարվեն, իրենց ոչ ոք չի մեղադրի,  չէ որ խոսքը  սեփական կյանքի մասին է։ Ունեն բազմաթիվ դժվարություններ, կորուստներ, սակայն  կյանքը շարունակվում է, արարում են, ստեղծում նորը, նրանց նախաձեռնություններն էլ հաջողությամբ ներկայացնում  են Հայաստանը միջազգային հարթակներում։ Հանդիպում ես իրենց ու ամաչում քեզնից, երբ փոքր, աննկատ և անկարևոր բանից պատմություն ես սարքում», - խոստովանում է բլոգերը։

Беркабер
provided by Lilit Khachatryan
Բերքաբեր գյուղում

Լիլիթը ոգեշնչված է իր գաղափարից ու սահմանապահ գյուղերի բնակիչներին մի մեծ ընտանիք է համարում։ Նախ բոլորն իրար ճանաչում են, մեկը մյուսի մասին հոգ է տանում, անհագստանում են, ուրախանում։  Նա շատ ուրախ է, որ իրեն ընդունել են այդ ընտանիք, պատմել են իրենց պատմություններն ու գաղտնիքները։ Խոստովանում է նաև, որ այդ այցն ու ծանոթությունը մեկընդմիշտ փոխել են իր հայացքներն ու կյանքի ընկալումը։ Բլոգերը սկսել է գնահատել այն ամենը, ինչ ունի ու այն, ինչ ստեղծում են իր շրջապատի մարդիկ։

«Հասկացա, որ սահմանապահ գյուղերում բնակվող մարդկանցից շատ բան ունեմ սովորելու` համարձակություն, արարելու ձգտում, իրականության զգացողության ընկալում։  Սկսել եմ այլ կերպ նայել իրականությանը և երևույթներին, որոնք կատարվում են ինձ հետ», - ասում է Լիլիթը։

Նա խոստովանում է, որ սահմանապահ գյուղեր այցերը շարունակական են լինելու։  Առաջիկայում պատրաստվում է գնալ Գեղարքունիք մարզի Վահան գյուղ, կլինի Վայոց Ձորի Խաչիկում, Տավուշի մի շարք գյուղերում և Արցախի Մադաղիս և Թալիշ գյուղերում։

573
թեգերը:
սահմանապահ, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ են ուզում իրանցի զբոսաշրջիկները, որ չգիտեն հայերը․ պատմություն ճանապարհի վրայի տնից
Ինչպես է սովետական հին ավտոբուսը դառնում հյուրանոց. հայաստանյան հանգստի նորաձևությունը
Ուզո՞ւմ ես անվճար գիշերել ավտոբուս-հոսթելում, բողոքիր Google-ին. արցախյան նոր տուրիզմը