Նորավանք

CNN Travel–ը ճանապարհորդներին խորհուրդ է տվել մեկնել Հայաստան

231
Ամերիկյան պարբերականը պատմել է Հայաստանի տեսարժան վայրերի մասին, որոնք կարող են հետաքրքրել քայլելու սիրահար զբոսաշրջիկներին։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի –Sputnik. Հայաստանն ընդգրկվել է աշխարհի լավագույն հետիոտնային երթուղիների ցանկում։

CNN Travel–ի ցուցակում ընդհանուր առմամբ 23 երկիր է ընդգրկված, այդ թվում`Հայաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, ԱՄՆ–ն, Ճապոնիան, Արգենտինան, Մարոկկոն, Չինաստանը, Հոնկոնգը, Իռլանդիան, Բութանը, Ավստրիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ուգանդան, Իսլանդիան և Իտալիան։

Պարբերականը նշում է, որ Հայաստանով է անցնում Եվրոպայի լավագույն հետիոտնային երթուղին։

«11 օր է պետք` տեսնելու համար Սանահինի և Հաղպատի վանքերը, որոնք ներառված են ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում», – գրված է հոդվածում։

Հեղինակները նշում են նաև, որ ճանապարհին հիասքանչ տեսարաններ են բացվում, կարելի է քայլել սաղարթախիտ անտառների միջով, Գեղամա լեռներով ու Արագած բարձրանալ։

231
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը կարող է գրավել զբոսաշրջիկներին Ռուսաստանի մարզերից. Կոպիրկին
Հինգ ճաշատեսակ, որոնք Հայաստանում զարմացնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը հետ է հարևաններից. միայն իշխանությու՞նը կարող է օգնել զբոսաշրջության զարգացմանը
Ի՞նչ են ուզում իրանցի զբոսաշրջիկները, որ չգիտեն հայերը․ պատմություն ճանապարհի վրայի տնից