Վիետնամ

Ի՞նչ ուտել, բացի մողեսներից և միջատներից․ խորհուրդներ Վիետնամ այցելողների համար

140
(Թարմացված է 18:09 30.01.2019)
Մարիաննա Փայտյան
Ի՞նչ պետք է իմանալ Վիետնամ այցելելուց առաջ։ Sputnik Արմենիան առանձնացրել է ամենակարևորները։

Վերջին շրջանում հայաստանցիների հետաքրքրությունը դեպի ասիական Վիետնամ աճել է։ Զբոսաշրջային գործակալություններ հաճախ են դիմում Վիետնամ այցելելու համար։ Ինչ պետք է իմանալ այս հետաքրքիր ու հին երկրի այցելելուց առաջ։ Sputnik Արմենիան առանձնացրել է ամենակարևորները։

Ամենակարճ ճանապարհը

Mеждународный аэропорт города Хошимина (бывший Сайгон), Вьетнам
Վիետնամի Հոշիմին քաղաքի Թան Սոն Նհաթ միջազգային օդանավակայանը

Վիետնամ հասնելու ամենահարմար և մատչելի տարբերակը Մոսկվայով է։ Չարտերային թռիչքներ իրականացնող տուրիստական համապատասխան ընկերություններն առաջարկում են շատ հարմար ու մատչելի հանգստի ամբողջական փաթեթներ՝ ներառյալ ավիատոմս, հյուրանոց, տրանսֆեր, ապահովագրություն։

Վիզայի մասին

ՀՀ քաղաքացիներին Վիետնամի վիզան տրվում է տեղում՝ օդանավակայան ժամանելիս, արժեքը 25 դոլար է։ Բայց վիզան տեղում ստանալու համար անհրաժեշտ է, որ ձեզ հետ ունենաք պաշտոնական հրավեր՝ ստացված Վիետնամից։ Դրա համար օնլայն դիմում եք ուղարկում. նվազագույնը 3 աշխատանքային օրվա մեջ ստացվում է անհրաժեշտ հրավերը։ Հրավերը ստանալու գործընթացն արժե է 15 դոլար։

Վիետնամում դրամական միավորը վիետնամական դոնգն է։ Այս պահին 1 դոլարն արժե մոտավորապես 23 ու կես վիետնամական դոնգ։

«Must see» շարքից

Лодки в Нячанг, Вьетнам
Ձկնորսական նավակներ Նյաչանգում

Վիետնամի ամենահայտնի հանգստավայրը Նյաչանգն է, որը նաև անվանում են Վիետնամի լողափային մայրաքաղաք։ Նյաչանգում ամենաակտիվ տուրիստական սեզոնը սկսվում է հունվարին և շարունակվում մինչև օգոստոս։ Օգոստոսից մինչև դեկտեմբեր այստեղ անձրևոտ ու քամոտ է։ Քամիներն իրենց հետ բերում են ուժեղ ալիքներ, հետևաբար` նաև հմայում սերֆինգի սիրահարներին աշխարհի տարբեր կողմերից։ Երբեմն լինում են նաև փոթորիկներ ու մրրիկներ։ Եթե եղանակի կամակորությունները ձեզ չեն անհանգստացնում, քամուց, ալիքներից չեք վախենում և, առհասարակ, կարծում եք, որ դուք հաջողակ եք, ապա կարող եք փորձել հենց այդ ամիսներին այցելել Վիետնամ, որովհետև այդ ընթացքում հանգիստն այստեղ ամենամատչելին է։

Նյաչանգը համարվում է Վիետնամի լավագույն շոփինգ-կենտրոններից մեկը։ Հենց այստեղ կարող եք ասիական կոլորիտ գտնել, նաև համաշխարհային բրենդների հագուստ`  բավականին մատչելի արժեքով։

Վիետնամում բավականին մատչելի արժեքներով վաճառվում են ջայլամի և կոկորդիլոսի կաշվից պատրաստված տարբեր իրեր։ Ինչպես արևելյան շատ երկրներում, այնպես էլ այստեղ, ընդունված է սակարկելը։  Անպայման գնեք նաև տեղական ծաղիկներով անուշաբույր թեյ, 1 կգ–ի արժեքը միջինը 7 դոլար է։

Ի դեպ, Վիետնամում տաքսիով երթևեկելը թանկ հաճույք չէ, 1 կմ-ն արժե մոտ կես դոլար:

Այս երկրում կարող եք էքստրեմալ ձկնորսությամբ զբաղվել՝ որսալով պիրանյաներ։

Ի՞նչ ուտել

Լավ տեղեկություն Վիետնամ այցելողների համար. սնվելն այստեղ բավականին էժան է, ֆուդկորտերում կվճարեք մոտ 3-4 դոլար, սրճարանում՝ 5-6, ռեստորաններում՝ մոտ 10-12 դոլար։

Ամենասիրված և տարածված կերակուրն այս երկրում բրինձն է․տեղացի յուրաքանչյուր բնակիչ օրական ուտում է մոտ կես կգ բրինձ։

Անպայման փորձեք ավանդական ֆո ապուրը, որի մի քանի տեսակ կա՝ Ֆո-բո, ֆո-գա և ֆո-կա, համապատասխանաբար տավարի, հավի մսով և ձկով։ Նաև կուտեք կանաչ պապայայի սոուսով խոզի միս և չմոռանաք բան-բաո կարկանդակների մասին, որոնք եփվում են գոլորշու վրա և պատրաստված են բրնձի ալյուրով և տարբեր միջուկներով՝ օրինակ, խոզի, խեցգետնի մսով։

Вьетнамская кухня: суп Фо
Ֆո ապուրը

Վիետնամից մատչելի գներով կարող եք այցելել  հարևան երկիր՝ Կամբոջա:

5 հետաքրքիր փաստ Վիետնամի մասին

Այս տարի Վիետնամում Նոր տարին նշվում է փետրվարի 5-ին, իսկ 2020-ին այն կնշվի հունվարի 25-ին:

Վիետնամցիները խիստ կվիրավորվեն, եթե սխալվեք և ասեք, որ նրանք տոնում են չինական Նոր տարի, որովհետև վիետնամականը տարբերվում է իր սովորույթներով, երբեմն էլ`տոնը նշելու ամսաթվով։ 1975-ից մինչև 2100 թվականը ասիական այս երկու երկրների նոր տարիները 4 անգամ չեն համընկնելու:

Վիետնամական ամանորին եղևնու դերում բամբուկն է, որի ցողունը փաթաթում են Կարմիր թղթով, կարմիրը բարեկեցության և բարգավաճման խորհրդանիշ է:

Ամանորին վիետնամցիները նույնպես մեկմեկու հյուր են գնում, բայց ոչ այնպես, ինչպես մենք` առավոտյան արթնացանք ու որոշեցինք հյուր գնալ։ Հյուրին նախապես հրավիրում են. վիետնամցիները փորձում են առաջինը հրավիրել հաջողակ և բարեկեցիկ ընկերներին, որովհետև կարևոր է, թե այդ օրն ով է առաջինը շեմքից ներս մտնում, ինչ-որ առումով նրա մուտքը ընտանիքի համար տարվա ընթացքն է կանխորոշելու:

Վիետնամում Նոր տարվա սեղանին, անպայման, պիտի լինի ազգային ամենահայտնի կերակրատեսակներից մեկը` Բանչինգը: Այն մեծ, քառակուսի կարկանդակ է, միջուկը խոզի միս, սոխ, կանաչ ոլոռ և, իհարկե, բրինձ: Միջուկը հատուկ ձևով է պատրաստվում. այն փաթաթում են բամբուկի տերևներով և եփում օրեր շարունակ:

140