00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դինամիկան ոգեշնչում է․ ինչպես կփոխվի Հայաստանի «զբոսաշրջային դեմքը»

© Sputnik / Asatur YesayantsСеван, полотенце
Севан, полотенце - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զբոսաշրջության պետական կոմիտեն կորոշի թիրախային շուկաները և ավելի շատ միջոցներ կներդնի այդ ուղղությունների զարգացման համար։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում զբոսաշրջության զարգացման ավելի հստակ ռազմավարություն կմշակվի։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը։

Трндез в Гарни - Sputnik Արմենիա
Հայաստանն` ամենաանվտանգ երկրների տասնյակում. ի՞նչ է փոխվել զբոսաշրջության ոլորտում

Նրա խոսքով՝ թիրախային շուկաներն ավելի կետային կորոշվեն, ինչը ենթադրում է մեծ միջոցների ներդրում՝ հենց այդ ուղղություններով առաջխաղացման համար։

«Մեզ համար շարունակում են թիրախային մնալ Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Չինաստանի շուկաները։ Մտադիր ենք զարգացնել տարածաշրջանային տուրերը։ Այդ առումով դիտարկվում է Լիբանանը, քանի որ Կանադայի և ԱՄՆ-ի մեր հայրենակիցները հետաքրքրված են նաև այդ երկրով։ Բացի այդ, Երևան-Բեյրութ ուղիղ չվերթ է գործում», - ասաց Գրիգորյանը։

Ընթացիկ տարվա առաջին 10 ամսում զբոսաշրջային այցելություններն ավելացել են 8,8 տոկոսով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ից այցելություններն աճել են 20 տոկոսով, Ռուսաստանից և Գերմանիայից՝ 30 տոկոսով։ Կա զարգացման դրական դինամիկա, որը ոգեշնչում է կոմիտեի աշխատակիցներին և անձամբ իրեն ավելի տքնաջան աշխատել։

«Մեր երկրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Հայաստանը գրավում է իր աուտենտիկությամբ և լիովին բացահայտված չէ զբոսաշրջիկների համար։ Բացի այդ, մի շարք հետազոտությունների արդյունքում Հայաստանը ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը, ինչը, անշուշտ, ոգևորում է զբոսաշրջիկներին», - ասաց կոմիտեի ղեկավարը։

Սպուտնիկ զրույց-Հռիփսիմե Գրիգորյան (17.11.18) - Sputnik Արմենիա
Ինչո՞վ է գրավիչ Հայաստանը զբոսաշրջիկների համար. Sputnik–ի հյուրը Հռիփսիմե Գրիգորյանն է

Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը և կոմիտեն ռազմավարություն են մշակել և մինչև տարեվերջ պետք է ներկայացնեն արդեն պատրաստի զբոսաշրջային պրոդուկտները ինչպես խմբերի, այնպես էլ անհատների համար։

Գերատեսչությունն արդեն մշակել է «Այց առաջին քրիստոնեական երկիր», «Ռուսական հետք» ծրագրերը, շուտով կկազմվի էլեկտրոնային քարտեզ, որի վրա զբոսաշրջիկը կարող է գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն՝ հյուրանոցներ, սրճարաններ, ճանապարհներ և այլն։

Կոմիտեում մտածում են նաև մասնավոր հատվածի համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ, որի դեպքում մրցունակ կլինի ավելի որակյալ պրոդուկտը։ Բացառված չէ, որ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ լինեն նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք Գրիգորյանին չեն վախեցնում։

«Մենք չենք շտապի նախաձեռնությունների հարցում։ Մեզ համար կարևոր է մշակել այնպիսի օրենքներ, որոնք կլուծեն բոլոր խնդիրները», - եզրափակեց նա։

Նշենք, որ 2017թ-ին Հայաստան է այցելել մոտ 1,5 զբոսաշրջիկ, ինչը 18,7 տոկոսով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։

Լրահոս
0