00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական խորովածը ավելի համեղ է, քան վրացականը.Հայաստանը` լիտվացի բլոգերների աչքերով

© Sputnik / Aram NersesyanФестиваль шашлыка в Ахтале
Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մասին հիանալի ճանապարհորդական ֆիլմը անտարբեր չի թողել լիտվացիներին։ Հնագույն կաշվե կոշիկի և հայկական խորովածի մասին պատմել է նաև Լիտվայի խոշորագույն լրատվական պորտալներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հայտնի լիտվացի ճանապարհորդներ և բլոգերներ Ալեքսանդր Ալիմովը, Ստանիսլավ Գորբունովն ու Իվար Ուտինասը իրենց բաժանորդների ուշադրությանն են ներկայացրել մի ֆիլմ, որը նկարահանել են Հայաստանով մեկ շաբաթ շրջագայելուց հետո։

«Հայաստան։ Որքան բան ես ուզում պատմել այս երկիր այցելելուց հետո։ Իսկ ավելի լավ է ցույց տալ։ Այո, ԹրևլԲլոգի թիմը մեծ հաճույքով ձեզ է ներկայացնում մեր նոր ֆիլմը», – գրում է travelblog.lv–ում Ալիմովը։

Ереван. Каскад - Sputnik Արմենիա
Երևանն օտարերկրացու աչքերով․ ի՞նչն է զարմացրել մոսկվացուն ճանապարհորդության ընթացքում

Գրառման հեղինակը խոստովանում է, որ Հայաստանում ճանապարհորդելը շատ հետաքրքիր էր։

«Հուսով ենք, որ այն կհիացնի ձեզ և կստիպի մեկնել այդ երկիր։ Նույնիսկ զարմանալի է` որքան քիչ բան գիտենք այդ երկրի մասին։ Զանգվածային զբոսաշրջությունը դեռ այդ կողմ չի հասել, այդ պատճառով էլ այստեղ ճանապարհորդելն առավել հետաքրքիր էր», – նշում է նա։

Նրա խոսքով` Հայաստանի տեսարժան վայրերն ապշեցնում են, իսկ հայերը զարմանալի հյուրընկալ ժողովուրդ են։

«Գեղեցկագույն լեռնային բնապատկերներ, խորը կիրճեր, զարմանալի վանքեր և պատմություններ, որոնք ավելի քան հազարամյա պատմություն ունեն։ Գլխավորն, իհարկե, մարդիկ են։ Մեզ հանդիպած բոլոր հայերն անկրկնելի էին, աննկարագրելի ֆոտոգենիկ և զարմանալի հյուրասեր։ Քիչ բան չենք տեսել։ Հաղպատ, Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանք` կարծես ժամանակն այստեղ կանգ է առել։ Ամբերդը, Քարահունջի մեգալիթները, Արենի քարանձավը` այս տեսարժան վայրերից գլուխդ պտտվում է», – գրում է Ալիմովը։

Նա ավելացնում է, որ Yell Extreme Park–ի աշխատակիցների հետ թիմին հաջողվել է անհատակ ձորի անկրկնելի կադրեր նկարահանել թռչնի թռիչքի բարձունքից։

Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա
Արարատի գաղտնիքն ու կիսատ–պռատ զբոսավարները. ի՞նչ հարցեր է տալիս Հայաստան եկած զբոսաշրջիկը

«Ընդհանրապես Հայաստանի գեղեցկությունը վերևից առավել տպավորիչ է, և նման կադրեր մեր ֆիլմում շատ կան։ Բացի այդ, մեր բախտը բերեց և մենք տեսանք Հայաստանի մայրաքաղաքն այդ երկրի համար մի հատուկ օրը։ Երևանում մեծ շուքով տոնում էին Հայաստանի 1–ին Հանրապետության օրը։ Այդ իրադարձությունը մեր նկարահանումներին առանձնակի գրավչություն հաղորդեց», – նշում է բլոգերը։

Հետաքրքիր է, որ ֆիլմ–ճանապարհորդության մասին գրել է նաև Լիտվայի լրատվական խոշորագույն պորտալներից մեկը` 15min–ը։

«Լիտվացի բլոգերների թիմը մեկ շաբաթ անցկացրել է Հայաստանում։ Նրանց պատմելով` տարրական դասարանների բոլոր աշակերտները շախմատ խաղալ գիտեն։ Բացի այդ, այնտեղ են գտել աշխարհի ամենահին կոշիկը, որը 5.5 հազար տարվա պատմություն ունի. այն 1000 տարով մեծ է եգիպտական Գիզայի բուրգերից», – գրում է պարբերականը։

Պորտալը նաև նշում է, որ բլոգերներից մեկի կարծիքով, հայկական խորովածը նույնիսկ ավելի համեղ է, քան վրացականը։

Լրահոս
0