00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինչպիսին զբոսավարն է, այնպիսին էլ Հայաստանն է». Փաշինյանը` զբոսավարների խնդիրների մասին

© Sputnik / Asatur YesayantsФестиваль еды Yerevan Food Fest прошел на площади Республики (10 июня 2018). Ереван
Фестиваль еды Yerevan Food Fest прошел на площади Республики (10 июня 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսությունը խթանող հիմնական լծակներից է։ Իսկ ի՞նչ են անում պետությունն ու զբոսավարները երկրի վարկանիշը բարձրացնելու համար։ Այս հարցին փորձել են պատասխանել ոլորտի մասնագետները։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Երկրի վարկանիշն ուղղակիորեն կախված է ճանապարհորդներին Հայաստանը ներկայացնող զբոսավարի կրթվածության ու տեղեկացվածության աստիճանից։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա միջազգայի մամուլի կենտրոնում ասաց «Армения туристическая» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյանը ։

Նա կարծում է, որ խորհրդային տարիներին Հայաստանի վարկանիշը բարձր էր, հիմա պետք է ջանքեր գործադրել երկրում հանգստի մակարդակը բարձրացնելու համար։

«Ճանապարհորդներից շատերն ուզում են, որ իրենց կողքին սրտացավ մարդ լինի, տվյալ դեպքում` զբոսավար, որը ցանկացած պահի ցանկացած հարցով կարող է օգնել։ Դրան պետք է լուրջ վերաբերվել, քանի որ զբոսաշրջիկը կհիշի իրեն ուղեկցող մարդուն, նրա դեմքը։ Ինչպիսին զբոսավարն է, այդպիսին է նաև Հայաստանը», — նշեց փորձագետը։

Նրա խոսքով` զբոսավարը պետք է իմանա իր երկրի պատմությունը, ճանաչի մշակույթն ու ազգագրությունը։

Բացի այդ, զբոսավարը պետք է հոգեբան լինի, քանի որ զբոսաշրջիկները տարբեր են լինում, նրանց պահանջներն էլ են տարբեր լինում։ «Армения туристическая» ամսագրի գլխավոր խմբագիրն ասաց, որ այդ պահանջներին համապատասխանելու համար զբոսավարները պետք է քննություն հանձնեն։

Город Джермук - Sputnik Արմենիա
Զբոսաշրջիկի նոթեր. զբոսավարները ձեզ ցույց չեն տա Ջերմուկի այս անկյունները

«Չէ՞ որ մարդուն թույլ չեն տալիս տրանսպորտային միջոցին մոտենալ, քանի դեռ նա քննություն չի հանձնել ու վարորդական իրավունք չի ստացել։ Խոսքը մեր զբոսավարների լիցենզավորման ու ատեստավորման մասին է։ Բացի այդ, եթե զբոսավարների կարգեր լինեն), դա թույլ կտա մասնագետների համար ճիշտ աշխատավարձ սահմանել», — նշեց Փաշինյանը։

Փորձագետը նշեց` ոլորտում այնքան խնդիրներ կան, որ այստեղ համալիր մոտեցում է հարկավոր։ Նա համոզված է, որ ամենաթողությունը հասկանալի պատճառներ ունի, 90-ականներին ամեն մեկն ինչպես կարողանում, այնպես էլ գոյատևում էր, ու շատերն աշխատում էին ոչ այն մասնագիտությամբ, որը նշված էր դիպլոմում։

Զբոսավարների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Զարուհի Օրբելյանն էլ ավելացրեց, որ զբոսավարը երկրի դեսպանն է։

«Բարեբախտաբար, երբ մեզ մոտ զբոսաշրջիկներ են գալիս, նրանք նախընտրում են զբոսավարի ծառայություններից օգտվել։ Օրինակ` եվրոպական երկրներում ավելի շատ շարգացած է ինքնուրույն զբոսաշրջությունը։ Հիմա մեր երկրում կարելի է զբոսավարի մասնագիտություն ստանալ ինչպես համալսարաններում, այնպես էլ Զբոսավարների հայկական ասոցիացիայում», — նշեց Օրբելյանը։

Մեր երկրում նախարարություն չկա, կա միայն Զբոսաշրջության պետական կոմիտե, որը սահմանափակ լիազորություններ ունի, ինչը բարդացնում է խնդիրների լուծումը։

«Ի՞նչ կարող է անել կոմիտեն մայրուղիների մոտ, մայթերի վրա տոննաներով թափված աղբի հարցում կամ պրոֆեսիոնալ զբոսավարների խումբ պատրաստելու համար։ Ոչինչ։ Լիազորությունները թույլ չեն տալիս», ասաց նա։

Փորձագետի խոսքով` նախ պետք է ընդլայնել կոմիտեի լիազորությունները, իսկ հետո արդեն արդյունք պահանջել։

Ինչ վերավերում է լիցենզավորված զբոսավարներին, ապա ըստ Օրբելյանի` պետք է լուծել գլխավոր խնդիրը և հասկանալ` ինչի համար մարդ պետք է քննություն հանձնի, գումար ծախսի ու արտոնագիր ստանա, եթե մեկ ուրիշն առանց արտոնագրի է աշխատում։

Նշենք, որ 2016 թվականին Հայաստան են այցելել մեկ միլիոն զբոսաշրջիկ, 2017 թվականին նրանց թիվն աճել է 21%-ով, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` Հայաստան են այցելել 346,5 հազար արտասահմանցի զբոսաշրջիկ, ինչը 16%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Լրահոս
0