Կասկադ

Երևանն օտարերկրացու աչքերով․ ի՞նչն է զարմացրել մոսկվացուն ճանապարհորդության ընթացքում

787
(Թարմացված է 12:59 08.07.2018)
Ռուսաստանցի Կրիստինա Դոկուչաևան մայիսյան տոների ժամանակ էր Երևան այցելել։ Հայաստանյան ճանապարհորդությունից հետո աղջիկը Վրաստան է մեկնել։ Կրիստինան որոշել է համեմատել երկու երկրները։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik, Անի Լիպարիտյան․ Հայաստանյան ու վրաստանյան ճանապարհորդությունները մոսկվացի Կրիստինա Դոկուչաևայի վրա էժան են նստել։ Աղջիկը տոմսեր է գնել ու մեկնել Մոսկվա-Երևան-Թբիլիսի ուղղությամբ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Կրիստինան ասաց, որ նրան շատ են հարցնում Հայաստանում ու Վրաստանում գների մասին։

 

«Քանի որ ճանապարհորդություններն իմ կյանքի հիմնական նպատակներից եմ համարում, իհարկե, սոցիալական ցանցերում հետևում են խմբերին, որտեղ տուրեր ու շահավետ առաջարկեր են լինում։ Հենց այնտեղ տեսա, որ շուտով զեղչով տոմսեր են վաճառվելու։ Արդյունքում ես ու ընկերս Մոսկվա-Երևան-Մոսկվա տոմսը գնեցինք յուրաքանչյուրս 9000 ռուբլով», — նշեց Կրիստինան։

Ապրելու տեղը

Ռուսաստանցի ճանապարհորները ապրելու տեղ են փնտրել ինչպես Երևանում, այնպես էլ Թբիլիսիում։

«Մենք առցանց-հարթակներից մեկում էինք սենյակներ փնտրում ու գտանք Երևանի կենտրոնում գտնվող մի հիանալի բնակարան՝ հյուրասենյակով, ննջասենյակով, խոհանոցով ու նոր վերանորոգումով ընդամենը մեկ գիշերվա համար 1700 ռուբլով։ Գրեթե նույն բնակարանը Թբիլիսիի կենտրոնում 1300 ռուբլի արժեր։ Արդյունքում՝ առաջին ամրագրման համար 2000 ռուբլի զեղչ ստացանք»,  —ասաց Կրիստինան։

Երևանում հինգ գիշերվա ու Թբիլիսիում երեք գիշերվա համար ռուսաստանցիները յուրաքանչյուրը 2000 ռուբլի (80 դոլար) են վճարել։

Կապն ու սնունդը

Մշտապես համացանցից օգտվելու և կապի մեջ լինելու համար մոսկվացիները հեռախոսի քարտ էին գնել։ Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում կապի գները մոտավորապես նույնն են․ ամեն երկրում մոտ 300 ռուբլի (5  դոլար) նստեց։

Կրիստնան հավելեց, որ ինչպես Երևանում, այնպես էլ Թբիլիսիում սնունդի գները մատչելի էին, իսկ չափաբաժինները՝ մեծ։ Հատկապես նրան զարմացրել է հայտնի «Կեսար» աղցանի գինը։ Այն կարելի էր պատվիրել 1200 դրամով։

 

Էքսկուրսիաներ Հայաստանում

Երևանից Թբիլիսի ուղևորությունը մեքենայով արժեցել է 500 ռուբլի։ Հայաստանով էքսկուրսիան (առավոտվանից մինչև 22:00) մեկ մարդու համար 2000 ռուբլի արժեր (մոտ 8000 դրամ)։

«Մենք եղանք Սևանավանքում, ծննդյանս օրը տեսանք Սևանա լիճը, Նորավանքը, զբոսնեցինք Տաթևում, Երևանում։ Ցավոք, մռայլ եղանակը թույլ չտվեց տեսնել Արարատ լեռան ողջ գեղեցկությունը», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Տաթևը Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից է, այդ պատճառով որոշեցինք անպայման լինել այնտեղ։

«Ճանապարհը Երևանից մոտ չորս ժամ է կազմում, սակայն այլ վայրերում կանգառներ անելով ավելի հեշտ է։ Վանքը սեփական աչքերով տեսնելու համար մենք առավոտյան 5-ին արթնացանք», — պատմեց Կրիստինան։

Մոսկվացին համոզված է, որ Հայաստան այցելած  բոլոր զբոսաշրջիկները պետք է անպայման զբոսնեն Հանրապետության հրապարակով, Կասկադի վերևի հարթակից նայեն քաղաքին, Տաթևի վանք գնան, տեսնեն Նորավանքը, իսկական տոլմա համտեսեն ու նաև Սևանա լիճ մեկնեն։

 

787
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Զբոսաշրջիկները սիրում են Հայաստանը (86)
Ըստ թեմայի
Օտարերկրացու աչքերով․ ինչ չհասցրեց Հայաստանում անել ռուս զբոսաշրջիկը
Օտարերկրացու աչքերով․ ինչպես է գուշակը հայ ամուսին կանխատեսել Մոսկվայի բնակչուհու համար
Օտարերկրացու աչքերով. Սոչիի հայերն այլ են, կամ ինչու է հայաստանյան այցն անմոռանալի
Օտարերկրացու աչքերով. ինչպես Ռոստովի բնակիչը որոշեց Արարատն իր հետ Ռուսաստան տանել
Զբոսաշրջիկ

Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար այցելելու երկրների թոփ տասնյակում է

547
(Թարմացված է 16:28 07.02.2021)
Չնայած կորոնավիրուսին ու պատերազմին և դրանց հետևանքներին՝ Հայաստանը շարունակում է հետաքրքիր մնալ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար այցելելու երկրների թոփ տասնյակում է։  Համաձայն OneTwoTrip-ի՝ ռուս զբոսաշրջիկներն այս գարնանը՝ մարտի 1-ից մայիսի 31-ն այցելելու համար ամենաշատը դիտարկում են Թուրքիան։

Երկրորդ ամենապահանջված ուղղությունն Արաբական Միացյալ Էմիրություններն են, երրորդը՝ Եգիպտոսը: Տասնյակում են ներառվել նաև Մալդիվներ, Ուզբեկստան, ԱՄՆ, Ղազախստան, Կիպրոս, Հայաստան և Սերբիա երկրները։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի ներսում ռուսաստանցիները ամենաշատը սիրում են Մոսկվան այցելել։ Երկրորդ տեղում Սոչին է, որտեղ կցանկանար գնալ յուրաքանչյուր տասներորդ հարցվող ռուսաստանցին:

Երրորդ տեղը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգը: Ցուցակում ներառված են նաև Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, Կալինինգրադը, Միներալնիե Վոդին, Եկատերինբուրգը և Նովոսիբիրսկը:

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

547
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, ռուս, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»
Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են «պատային իրավիճակի» մասին
Արխիվային լուսանկար

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

279
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կատալիզատորներից մեկն է և առանց այդ ոլորտի` խնդիրներն ընդհանուր առմամբ լուծելն անհնար է։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանն աշխարհին ու զբոսաշրջիկներին պետք է ներկայացվի նոր կողմից, բոլորովին այլ լույսի ներքո։ Նախկին մոտեցումները, հատկապես կորոնավիրուսի համավարակից ու արցախյան պատերազմից հետո, այլևս ակտուալ չեն։ Դրանում համոզված են զբոսաշրջային ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահին փոխելու` այսօրվա որոշումը որոշ մասնագետներ կապում են ոլորտում սպասվող ռեբրենդինգի հետ։ Նրանք կարծում են, որ այստեղ խնդիրը ոլորտին նոր հայացք ու նոր շունչ հաղորդելն է, այլ ոչ թե այն, թե ինչ է արվել կամ ինչ չի արվել վերջին տարիներին։

Председатель Армянской федерации туризма Мехак Апресян на 50-летии основания Российской Междунанодной Академии Туризма (20 июня 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մեխակ Ապրեսյան

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել զբոսաշրջային ոլորտը` հարմարեցնելով այն ընթացիկ իրողություններին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի իմիջը համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա պետք է ամբողջությամբ փոխվի։

«Մենք պետք է ցանկացած հնարավորություն, իրավիճակ օգտագործենք ի շահ մեր երկրի։ Հայաստանը պետք է ցույց տա աշխարհին, որ չի պարտվել պատերազմում, այլ կռվել է անհավասար մարտում։ Դա արդեն փոխում է իրողությունը», – ասաց Ապրեսյանը։

Բացի այդ, նա կարծում է, որ Երևանը պետք է օգտվի տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակումից, այդ թվում` ի շահ զբոսաշրջային ոլորտի։

Ապրեսյանը հիշեցրեց, որ զբոսաշրջային ոլորտը Հայաստանի տնտեսության կատալիզատորն է։ Միայն 2019 թվականին 1 մլն 894 հազար զբոսաշրջային այցելությունից համախառն եկամուտը 1.5 մլրդ դոլար է կազմել, որից բյուջե մոտ 300 մլն դոլար մաքուր եկամուտ է մտել։

Ի՞նչ է պետք փոխել

Ապրեսյանը նշեց, որ ոլորտում շատ բան փոխելու կարիք կա։ Նախևառաջ պետք է սկսել պետբյուջեից ոլորտի, նրա մարքեթինգի ու խթանման համար հատկացվող միջոցների ավելացումից։ Այսօր անհրաժեշտ է ակտիվորեն օգտագործել դիվանագիտական լծակները և համախմբել սփյուռքի ներուժը հատկապես Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններում։

Այս համատեքստում նա կարծում է, որ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պետք է սկսեն բանակցել հատկապես հարևան Վրաստանի և Իրանի հետ ցամաքային սահմանները բացելու մասին։ Բանն այն է, որ փակ ճանապարհները խանգարում են, այդ թվում` նաև տարածաշրջանային զբոսաշրջության մշակմանն ու զարգացմանը։ Նա համոզված է, որ Երևանը պետք է բացատրի հարևաններին, որ դրանից ոչ միայն ինքն է կորցնում, այլև նրանք։

«Մենք պետք է սեղմ ժամկետներում դուրս գանք զբոսաշրջային այցելությունների համար անցանկալի երկրների ցանկից, վերականգնենք այցելությունների այն ռեժիմը, որը կար տարբեր երկրների հետ համավարակից առաջ։ Հիշեցնեմ, որ մեզ մոտ այն ժամանակ աշխարհի ավելի քան 60 երկրների հետ առանց վիզայի ռեժիմ էր գործում», – ասաց Ապրեսյանը։

Սրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդլայնել աջակցման ծրագրերը բիզնեսին, որն ամենաշատն է տուժել ընթացիկ իրադարձությունների պատճառով։ Մասնավորապես խոսքը նախնական փուլում 0% տոկոսադրույքով վարկերի տրամադրման, զբոսաշրջային օպերատորների համար դրամային քաղաքականության փոփոխման (տոմսերի սակագին, շրջանառության հարկ և այլն), սպասարկման ոլորտի համար աշխատանքի արտոնյալ պայմանների մասին է։

Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը

Բացի այդ, Ապրեսյանը կարևոր է համարում դուրս բերել հասարակությանը տեղեկատվական վակուումից, որում այն գտնվում է պատերազմից հետո։ Դա խանգարում է զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, քանի որ այդ ոլորտում աշխատողները չեն կարողանում կազմել միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ու ճգնաժամից դուրս գալու ծրագրեր։

Ապրեսյանն առանցքային է համարում նաև ինստիտուցիոնալ փոփոխությունների ներդրումը, օրենսդրական ոլորտի, ինչպես նաև երկրում ներդրումային միջավայրի բարելավումը։

Իսկ գործնականո՞ւմ

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2020 թվականի հունվար–սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 327 735, ինչը 75,5%–ով քիչ է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այնինչ 2020 թվականի համար մասնագետները զբոսաշրջային հոսքի 14-15% աճ էին կանխատեսում։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածք օդային և ցամաքային ճանապարհով մուտք գործելիս պետք է ներկայացվի կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Հակառակ դեպքում երկիր ժամանողներին ինքնամեկուսացման ցուցում է տրվում` մինչև ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ստանալը։

Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով։ Այնտեղ պետք է նշված լինի հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»

279
թեգերը:
Սուսաննա Սաֆարյան, կորոնավիրուս, Հայաստան, Մեխակ Ապրեսյան, զբոսաշրջություն
Ըստ թեմայի
Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է
Զբոսաշրջիկները COVID-19-ի թեստերը կհանձնեն ինքնամեկուսացման վայրերում
Բանկային արձակուրդ և ոչ միայն․ ի՞նչ է պետք հայաստանյան զբոսաշրջությունը փրկելու համար
Արխիվայինհ լուսանկար

Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 16:14 04.03.2021)
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով` տեղումնառատ օրերը դեռ կշարունակվեն։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

0
թեգերը:
ձյուն, Մարզ, Հայաստան, օդի ջերմաստիճան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան