00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցի զբոսաշրջիկներին ծանոթացնում են Հայաստանում ռուսական հետքի հետ

Բաժանորդագրվել
Ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան աճում է։ Եթե 2016 թվականին Հայաստան էր այցելել 454 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ, ապա 2017 թվականին` նրանց թիվը հասնում էր ավելի քան 584 հազարի։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. «Ռուսական հետք» («Русский след») նոր հայկական զբոսաշրջային փաթեթն ավելի շատ ռուսաստանցի զբոսաշրջիկների է Հայաստան գրավում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը։

«Ռուսական հետքի» երթուղին ներառում է այնպիսի ուղղություններ, որոնք պատմականորեն կապված են ռուս ժողովրդի հետ, ու անցնում է այն մարզերով, որտեղ ամենաշատն են պահպանվել մեր երկրում ռուսական ներկայության հետքերը», — ասաց նա։

Весна в Ереване - Sputnik Արմենիա
Մոսկվացի զբոսաշրջիկը հասկացել է՝ ինչու են հայերը «Նիվա» սիրում

«Ռուսական հետքը» ներկայացնում է` որտեղ ու ինչպես էին նախկինում և հիմա ապրում ռուսները Հայաստանում։ Երթուղին սկսվում է Գյումրուց, ուր կանոնավոր չվերթեր է իրականացնում «Պոբեդա» լոուքոսթերը։ Այստեղ կարելի է տեսնել Պատվո բլուր հուշահամալիրը, որը կառուցվել է XIX դարի կեսին` ի պատիվ ռուս-թուրքական պատերազմներում զոհված զինվորների։ Հետո կարելի է այցելել Սև Բերդ, որի հիմքը դրել է Նիկլոլայ I-ը։ Կարելի է այցելել նաև խորհրդային հայտնի մոնումենտալիստ քանդակագործ Սերգեյ Մերկուրովի թանգարան (նա ծնվել է Գյումրում, ծագումով հույն էր) ու տեսնել նրա հետմահու դիմակները (Մերկուրովը Տոլստոյի, Չկալովի, Էյզենշտեյնի, Բուլգակովի, Լենինի հետմահու դիմակներ է պատրաստել)։

Այնուհետև զբոսաշրջիկները 170 տարի առաջ հիմնադրված մոլոկանների ու կազակների ռուսական գյուղեր են այցելում։ Դրանց շարքում է Ամրակիցը (նախկին Նիկոլաևկա), որը հիմնել են Դոնի կազակները։ Այստեղ եզակի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին է պահպանվել։ Այն կառուցվել է ճարտարապետ Անդրեյ Ապլակսինի «նեոռուսական ոճով»։

Սրանք Հայաստանում «Ռուսական հետքի» ընձեռած երկար ու հագեցած ճանապարհոդության միայն մի քանի հանգրվաններն են։

Կարայանն ընգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի զբոսաշրջության թիրախային ուղղություններից է։ Նախորդ տարի Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 28,8%-ով։ Եթե 2016 թվականին Հայաստան էր այցելել 454 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ, ապա 2017 թվականին` ավելի քան 584 հազար։

Монастырь Хор Вирап - Sputnik Արմենիա
Ռուս զբոսաշրջիկը Հայաստանում իրեն զգում է ինչպես հարազատ տատիկի տանը

«Այդ պատճառով մենք որոշեցինք հատուկ ռուսական շուկայի համար նախատեսված զբոսաշրջային փաթեթ կազմել», —ասաց Կարայանը։

Նախարարն ամփոփեց ասելով, որ «Ռուսական հետքի» որոնողները կարող են ծանոթանալ նաև տեղի տեսարժան վայրերին, և (ինչը պակաս կարևոր չէ)տեղական խոհանոցի ճաշատեսակները, նաև գինի ու կոնյակ համտեսել։ Օգտվելով տեղացիների հյուրընկալությունից` ռուսաստանցիները կկարողանան տեղեկություններ իմանալ նաև Հայաստանում իրենց պատմական ժառանգության մասին։

Զբոսաշրջության երթուղին մշակել են Զբոսաշրջության զարգացման հիմնադրամն ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն։ Իսկ այն մարդկանց համար, ովքեր ուզում են ճանապարհորդել այդ երթուղով, շուտով բջջային հավելվածներ կգործեն։

Լրահոս
0