Զբոսաշրջիկ

Ռուս զբոսաշրջիկները կարող են գալ մատչելի Հայաստան. երկիրն էժան ուղղությունների ցանկում է

65
(Թարմացված է 17:17 09.04.2018)
Ինչպես հանգստանալ մայիսյան տոներին և չսնանկանալ։ Ճանապարհորդական ծառայությունը Հայաստանն ընդգրկել է այն երկրների ցանկում, ուր ռուսաստանցիները կարող են մեկնել մատչելի գնով։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի մայիսյան արձակուրդների շրջանում Հայաստանի ուղղությամբ ավիատոմսերն ընդգրկվել են առավել էժան ուղղությունների շարքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տուտու.ռու ճանապարհորդությունների ծառայության մասնագետները վերլուծել են ավիաընկերությունների առաջարկները մայիսյան տոների շրջանում և պարզել, թե որ ուղղություններով կարելի է էժան ավիատոմսեր գնել։

«Մայիսյան տոներին ճանապարհորդների համար ավելի էժան կլինեն Մոսկվա-Մինսկ տոմսերը։ Երկու ուղղությամբ թռիչքի տոմս դեռ կարելի է գտնել 6 հազար ռուբլով։ Երկրորդ տեղում Մոսկվայից Լայպցիգ թռիչքներն են։ Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերից կարելի է գնել տոմսեր 7,6 հազար ռուբլով։ Եռյակը եզրափակում են Հելսինկիի ուղղությամբ չվերթերը։ Ֆինլանդիայի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ թռիչք կատարելու համար ճանապարհորդները պետք է վճարեն 9,1 հազար ռուբլի», — ասվում է հրապարակման մեջ։

Ամենաէժան թռիչքների ցուցակում մտել են նաև Երևանը (9,2 հազար ռուբլի), Բրատիսլավան (9,2 հազար ռուբլի), Ուրալսկը (Ղազախստան, 9,5 հազար ռուբլի), Գյումրին (9,6 հազար ռուբլի), Քիշնևը (10,2 հազար ռուբլի) և Բաքուն (10,2 հազար ռուբլի)։

Անցած տարվա աշնանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է 2018թ-ին հանգստյան օրերը տեղափոխելու ծրագիրը, որի համաձայն` 2018թ-ին ապրիլի 29-ից մայիսի 2-ը քառօրյա հանգիստ կլինի։ Հանգստյան օր է նաև մայիսի 9-ը` Հաղթանակի օրը։

65
Ըստ թեմայի
Օտարերկրացու աչքերով․ ինչ չհասցրեց Հայաստանում անել ռուս զբոսաշրջիկը
Օտարերկրացու աչքերով․ ինչպես է գուշակը հայ ամուսին կանխատեսել Մոսկվայի բնակչուհու համար
Օտարերկրացու աչքերով. Մոսկվա վերադառնալով` ճանապարհորդուհին Հայաստանի լեռներն էր փնտրում
Օտարերկրացու աչքերով. Սոչիի հայերն այլ են, կամ ինչու է հայաստանյան այցն անմոռանալի
Օտարերկրացու աչքերով. ինչպես Ռոստովի բնակիչը որոշեց Արարատն իր հետ Ռուսաստան տանել