Երևանի մրզկիթը

Աղոթեք ու ամուսնացեք Հայաստանում, կամ ինչու են լիբանանցիները մեր երկիր ժամանում

295
(Թարմացված է 11:17 12.11.2017)
Մի քանի ամսից Լիբանանից Հայաստան զբոսաշրջային բում կգրանցվի։ Հայաստանը հետաքրքրում է տեղի արաբ քրիստոնյաներին, ամուսնացող զույգերին ու անվտանգություն փնտրող լիբանանցիներին։ Երկու երկրների զբոսաշրջության պատասխանատուները հանդիպման արդյունքներն են ամփոփում։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի–Sputnik, Գոհար Սարգսյան. Լիբանանի զբոսաշրջության նախարարն ազգությամբ հայ է։ Բայց դա չէ, որ նրան ստիպում է Հայաստանի հետ զբոսաշրջային կապերն ակտիվացնել։ Նա Հայաստանում տեսնում է այն պոտենցիալը, որը կգրավի բոլոր, իսկ մասնավորապես՝ լիբանանցի զբոսաշրջիկներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը պատմեց` տեղի հայ համայնքը վայելում է  լիբանանցիների հարգանքը։ Ամեն անգամ Հայաստան են այցելում, իսկ վերադարձին պատմում այդ հրաշք երկրի մասին ու այն տեսնելու ցանկություն առաջացնում լիբանանցիների մեջ։

«Բացի այդ, Հայաստանը, որպես քրիստոնյա, կրոնական վայրերով հարուստ երկիր, լիբանանցի քրիստոնյաների մեջ մեծ հետաքրքրություն է առաջացնում, մինչդեռ այստեղ քրիստոնյա լիբանանցիները ծայրահեղ են իրենց հավատքի առումով»,– ասաց Կիտանյանը։

Լիբանանցիների համար առաջնային են նաև ավիատոմսերի գները։ Այժմ զգալի մատչելի գներով կարող են ճամփորդել Լիբանան–Հայաստան ուղղությամբ։

«Մինչև անցյալ տարի Լիբանանից Հայաստան թռիչքներն իրականացվում էին մեկ ընկերության օգնությամբ, տոմսերի գները բավականին թանկ էին, այսինքն` ճամփորդելու համար միայն մեկ անձը պետք է վճարեր 600–650 դոլար։ Այսօրվա դրությամբ երկրորդ ավիաընկերությունը սկսեց թռիչքները, մրցակցության հետևանքով գները նվազեցին։ Արդեն ամռանը 400–450 դոլար դարձավ դեպի Հայաստան թռիչքի գինը»,– ասաց Կիտանյանը։

Аветис Китанян
© Sputnik / Aram Nersesyan
Ավետիս Կիտանյան

Նախարարը խոստացավ` այնպես են անելու, որ զբոսաշրջությունն էական նշանակություն ունենա Հայաստանի տնտեսության ցուցանիշների վրա։ Օրեր առաջ նա հանդիպում է ունեցել իր հայաստանյան գործընկերոջ` Զարմինե Զեյթունցյանի հետ ու խոստացել` հաջորդ տարվա գարնանը լիբանանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ կգան Հայաստան ու կնկարահանեն զբոսաշրջային գրավչությունը։

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց. լիբանանահայերը հեշտացնում են իրենց գործը` այդ երկրում մեծ հեղինակություն վայելելով։ Նրանց մնում է  Հայաստանի մասին ճշգրիտ ու թիրախավորված տեղեկություն տարածելը։

Зармине Зейтунцян
© Sputnik / Asatur Yesayants
Զարինե Զեյթունցյան

«Այնտեղ մարոնիտների և ուղղափառների շատ լուրջ կրոնական համայնք կա, մոտավորապես՝ 1,5 միլիոնանոց շուկա։ Հանդիպել ենք նրանց խորհրդի նախագահների հետ։ Նրանք ոչ միայն Հայաստանը սիրում և հարգում են, այլև պատրաստ են այդ հավատացյալների զբոսաշրջությունն ուղղորդել Հայաստան»,–ասաց Զեյթունցյանը։

Տուրօպերատորների հետ հանդիպումն էլ այլ տեղեկություն հաղորդեց` լիբանանցիներին հետաքրքրում է պատմամշակութային Հայաստանը, բայց այստեղ կարող են գալ նաև ամուսնանալու համար։

«Քանի որ Լիբանանում չկա պսակադրության արարողություն, շատ հաճախ նրանք մեկնում են Վրաստան և Կիպրոս։ Մենք հիմա փորձում ենք հասկանալ և գտնել` արդյո՞ք հնարավոր է Հայաստանում ոչ հայազգի զույգերի պսակադրությունը»,– ասաց Զեյթունցյանը։

Այսօր գեոպոլիտիկ և քաղաքական իրադարձությունների պատճառով Սիրիայի, Լիբանանի, Իրաքի բնակչությունը շատ ավելի դժվար է ճամփորդում դեպի եվրոպական երկրներ ու Միացյալ Նահանգներ։ Հետևաբար, նրանց թիվը Հայաստանի ուղղությամբ այս տեսանկյունից էլ կարող է մեծանալ։

Հայկական պատվիրակությունն օրեր առաջ մեկնեց Լիբանան դաշտն ուսումնասիրելու համար, կատարեց լայնածավալ մարքեթինգային արշավ։ Հայաստանի մասին 14 հոդված տպագրվեց արաբական մամուլում, իսկ մոտ 35 միլիոնանոց լսարան ունեցող արաբական հեռուստաալիքներով ցուցադրվեց մեր զբոսաշրջային տեսահոլովակը։

295
Զբոսաշրջիկ

Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար այցելելու երկրների թոփ տասնյակում է

545
(Թարմացված է 16:28 07.02.2021)
Չնայած կորոնավիրուսին ու պատերազմին և դրանց հետևանքներին՝ Հայաստանը շարունակում է հետաքրքիր մնալ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար այցելելու երկրների թոփ տասնյակում է։  Համաձայն OneTwoTrip-ի՝ ռուս զբոսաշրջիկներն այս գարնանը՝ մարտի 1-ից մայիսի 31-ն այցելելու համար ամենաշատը դիտարկում են Թուրքիան։

Երկրորդ ամենապահանջված ուղղությունն Արաբական Միացյալ Էմիրություններն են, երրորդը՝ Եգիպտոսը: Տասնյակում են ներառվել նաև Մալդիվներ, Ուզբեկստան, ԱՄՆ, Ղազախստան, Կիպրոս, Հայաստան և Սերբիա երկրները։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի ներսում ռուսաստանցիները ամենաշատը սիրում են Մոսկվան այցելել։ Երկրորդ տեղում Սոչին է, որտեղ կցանկանար գնալ յուրաքանչյուր տասներորդ հարցվող ռուսաստանցին:

Երրորդ տեղը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգը: Ցուցակում ներառված են նաև Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, Կալինինգրադը, Միներալնիե Վոդին, Եկատերինբուրգը և Նովոսիբիրսկը:

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

545
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, ռուս, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»
Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են «պատային իրավիճակի» մասին
Արխիվային լուսանկար

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

279
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կատալիզատորներից մեկն է և առանց այդ ոլորտի` խնդիրներն ընդհանուր առմամբ լուծելն անհնար է։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանն աշխարհին ու զբոսաշրջիկներին պետք է ներկայացվի նոր կողմից, բոլորովին այլ լույսի ներքո։ Նախկին մոտեցումները, հատկապես կորոնավիրուսի համավարակից ու արցախյան պատերազմից հետո, այլևս ակտուալ չեն։ Դրանում համոզված են զբոսաշրջային ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահին փոխելու` այսօրվա որոշումը որոշ մասնագետներ կապում են ոլորտում սպասվող ռեբրենդինգի հետ։ Նրանք կարծում են, որ այստեղ խնդիրը ոլորտին նոր հայացք ու նոր շունչ հաղորդելն է, այլ ոչ թե այն, թե ինչ է արվել կամ ինչ չի արվել վերջին տարիներին։

Председатель Армянской федерации туризма Мехак Апресян на 50-летии основания Российской Междунанодной Академии Туризма (20 июня 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մեխակ Ապրեսյան

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել զբոսաշրջային ոլորտը` հարմարեցնելով այն ընթացիկ իրողություններին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի իմիջը համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա պետք է ամբողջությամբ փոխվի։

«Մենք պետք է ցանկացած հնարավորություն, իրավիճակ օգտագործենք ի շահ մեր երկրի։ Հայաստանը պետք է ցույց տա աշխարհին, որ չի պարտվել պատերազմում, այլ կռվել է անհավասար մարտում։ Դա արդեն փոխում է իրողությունը», – ասաց Ապրեսյանը։

Բացի այդ, նա կարծում է, որ Երևանը պետք է օգտվի տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակումից, այդ թվում` ի շահ զբոսաշրջային ոլորտի։

Ապրեսյանը հիշեցրեց, որ զբոսաշրջային ոլորտը Հայաստանի տնտեսության կատալիզատորն է։ Միայն 2019 թվականին 1 մլն 894 հազար զբոսաշրջային այցելությունից համախառն եկամուտը 1.5 մլրդ դոլար է կազմել, որից բյուջե մոտ 300 մլն դոլար մաքուր եկամուտ է մտել։

Ի՞նչ է պետք փոխել

Ապրեսյանը նշեց, որ ոլորտում շատ բան փոխելու կարիք կա։ Նախևառաջ պետք է սկսել պետբյուջեից ոլորտի, նրա մարքեթինգի ու խթանման համար հատկացվող միջոցների ավելացումից։ Այսօր անհրաժեշտ է ակտիվորեն օգտագործել դիվանագիտական լծակները և համախմբել սփյուռքի ներուժը հատկապես Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններում։

Այս համատեքստում նա կարծում է, որ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պետք է սկսեն բանակցել հատկապես հարևան Վրաստանի և Իրանի հետ ցամաքային սահմանները բացելու մասին։ Բանն այն է, որ փակ ճանապարհները խանգարում են, այդ թվում` նաև տարածաշրջանային զբոսաշրջության մշակմանն ու զարգացմանը։ Նա համոզված է, որ Երևանը պետք է բացատրի հարևաններին, որ դրանից ոչ միայն ինքն է կորցնում, այլև նրանք։

«Մենք պետք է սեղմ ժամկետներում դուրս գանք զբոսաշրջային այցելությունների համար անցանկալի երկրների ցանկից, վերականգնենք այցելությունների այն ռեժիմը, որը կար տարբեր երկրների հետ համավարակից առաջ։ Հիշեցնեմ, որ մեզ մոտ այն ժամանակ աշխարհի ավելի քան 60 երկրների հետ առանց վիզայի ռեժիմ էր գործում», – ասաց Ապրեսյանը։

Սրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդլայնել աջակցման ծրագրերը բիզնեսին, որն ամենաշատն է տուժել ընթացիկ իրադարձությունների պատճառով։ Մասնավորապես խոսքը նախնական փուլում 0% տոկոսադրույքով վարկերի տրամադրման, զբոսաշրջային օպերատորների համար դրամային քաղաքականության փոփոխման (տոմսերի սակագին, շրջանառության հարկ և այլն), սպասարկման ոլորտի համար աշխատանքի արտոնյալ պայմանների մասին է։

Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը

Բացի այդ, Ապրեսյանը կարևոր է համարում դուրս բերել հասարակությանը տեղեկատվական վակուումից, որում այն գտնվում է պատերազմից հետո։ Դա խանգարում է զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, քանի որ այդ ոլորտում աշխատողները չեն կարողանում կազմել միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ու ճգնաժամից դուրս գալու ծրագրեր։

Ապրեսյանն առանցքային է համարում նաև ինստիտուցիոնալ փոփոխությունների ներդրումը, օրենսդրական ոլորտի, ինչպես նաև երկրում ներդրումային միջավայրի բարելավումը։

Իսկ գործնականո՞ւմ

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2020 թվականի հունվար–սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 327 735, ինչը 75,5%–ով քիչ է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այնինչ 2020 թվականի համար մասնագետները զբոսաշրջային հոսքի 14-15% աճ էին կանխատեսում։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածք օդային և ցամաքային ճանապարհով մուտք գործելիս պետք է ներկայացվի կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Հակառակ դեպքում երկիր ժամանողներին ինքնամեկուսացման ցուցում է տրվում` մինչև ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ստանալը։

Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով։ Այնտեղ պետք է նշված լինի հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»

279
թեգերը:
Սուսաննա Սաֆարյան, կորոնավիրուս, Հայաստան, Մեխակ Ապրեսյան, զբոսաշրջություն
Ըստ թեմայի
Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է
Զբոսաշրջիկները COVID-19-ի թեստերը կհանձնեն ինքնամեկուսացման վայրերում
Բանկային արձակուրդ և ոչ միայն․ ի՞նչ է պետք հայաստանյան զբոսաշրջությունը փրկելու համար
Գլխավոր դատախազություն

Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին լուրերը

0
(Թարմացված է 15:20 03.03.2021)
Գլխավոր դատախազությունից վստահեցնում են` Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

0
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
ՀՀ վարչապետն ու նախագահը Օնիկ Գասպարյանի մասով համաձայնության են եկել․ Ղազինյան
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը, բայց նա կհեռանա՞
Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»