Զբոսաշրջիկներ Երևանում

Կոտրել կարծրատիպերը. ռուս զբոսաշրջիկների «առասպելները» Հայաստանի մասին

511
(Թարմացված է 20:28 07.11.2017)
Հայաստանի ծանր ճակատագիրը, ինչպես նաև այն բոլոր դժվարությունները, որոնցով հայ ժողովուրդը սպիպված եղավ անցնել քսաներորդ դարի վերջում,ռուսների ընկալման մեջ հետաքրքիր տպավորություններ ստեղծեցին:

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Sputnik Արմենիան հավաքել է այն «առասպելների» ընտրանին, որոնք արդեն վաղուց ժամանակակից Հայաստանում ակտուալ չեն, սակայն դեռևս գոյություն ունեն զբոսաշրջիկների պատկերացումների մեջ:

Հայաստանը համարվում էր ԽՍՀՄ ամենաբարգավաճ պետություններից մեկը, սակայն հետվերակառուցման ժամանակաշրջանը, որը ճգնաժամային դարձավ բոլոր արդեն նախկին խորհրդային հանրապետությունների համար, Հայաստանը հատկապես ծանր տարավ ղարաբաղյան հակամարտության և Սպիտակի ավերիչ երկրաշարժի պատճառով:

Չնայած այդ ամենին, անկախության 26 տարիների ընթացքում պետությունը կարողացավ դուրս գալ ճգնաժամից և որոշակիորեն վերականգնվել: Թեև դեռ կան չլուծված շատ խնդիրներ, սակայն սա արդեն այնպիսի երկիրը չէ, ինչպիսին անկախության առաջին տարիներին էր: Այնուամենայնիվ, օտարերկրացիները, մասնավորապես, ռուսները, շարունակում են հանրապետությունը ընկալել այն երեւույթներով, որոնք վերջին տարիներին ամբողջությամբ կամ մասամբ վերացել են:

Հինգ առասեպել Հայաստանի մասին

Հայաստանը մնացել է 90-ականներում

Օտարերկրացիների մեջ գոյություն ունեցող կարծրատիպերից մեկն այն է, որ երբ Երևան ժամանելով կընկնեք ծանր 90-ականներ, որոնց հայերը կոչում են «մութ ու ցուրտ տարիներ»:

Շատ զբոսաշրջիկներ, ովքեր արդեն այցելել են այստեղ, զարմանքով նշում են, որ Երևանը հիանալի եվրոպական քաղաք է՝ հրաշալի շատրվաններով, հարմարավետ սրճարաններով, բարձրակարգ ռեստորաններով, հետաքրքիր թանգարաններով և շատ հյուրընկալ բնակիչներով:

Ռուս բլոգեր Սեմյոն Միխայլովը «Հայաստան, որը մենք չենք ճանաչում. ճամփորդություն այնտեղ, որտեղ ռուսներին սիրում են» հոդվածում գրում է. «Ինքնաթիռն ուշ գիշերով վայրէջք կատարեց Երևանում: Եվ երբ մենք գնում էինք քաղաքի կենտրոն՝ մութ ու դատարկ փողոցներով, ես սկսեցի վախենալ, թե, արդյո՞ք այստեղ ապրում են ինչպես 1990-ականների ճգնաժամի ամենավատ տարիներին: Հաջորդ օրը, արթնանալուն պես, շատ արագ հասկացա՝ Երևանում մարդիկ չեն ապրում «մութ 90-ականներում»: Երևանում ապրում են իմ մասնկության հիշողությունների լուսավոր և երջանիկ 70-80-ականներում»:

Նա նաև նշում է, որ Երևանի գունագեղության հիմքը տուֆը չէ, այլ «ինչ որ բան, որը դժվար բացատրելի և դժվար փոխանցելի է»:

«Դա մի բան է, որի ամենամոտն համարժեք հասկացությունը «մթնոլորտն» է: Ուշ երեկոյան մենք դուրս եկանք հյուրանոցից զբոսանքի, և շուտով հայտնվեցինք Օպերայի հրապարակում: Հայտնվեցինք և չուզացինք այնտեղից հեռանալ: Վառ լուսավորված հսկայական հրապարակը լի էր բացօթյա սրճարաններով և երեխաների համար բազմաթիվ զվարճանքներով: Ինձ թվում էր, որ մեզ հետ հրապարակ զբոսանքի է դուրս եկել ողջ Երևանը: Ես սովորաբար չեմ սիրում լինել մարդաշատ վայրերում: Ինչպես և շատ այլ մեգապոլիսնների բնակիչների համար, ամբոխ բառը ինձ համար վտանգ բառի ոչ պաշտոնական հոմանիշն է: Բայց Երևանի Օպերային թատրոնի հրապարակի օդը ասես խաղաղության և լիովին անվտանգության զգացմունքով էր լցված: Եվ ինչպես ավելի ուշ պարզվեց, այդ զգանցմունքը սուբյեկտիվ չէր», — պատմում է նա:

Հայտնի ճանապարհորդ և բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստան հերթական այցելությունից հետո Երևանի մասին գրեց հետևյալը.

«Անսովոր քաղաք՝ անսովոր ճարտարապետությամբ, հատկապես հիացնում են շագանակագույն և կարմիր տուֆից շենքերը: Ինձ շատ են դուր է գալիս հին Երևանի փողոցները, օրինակ, Աբովյան և Արամի փողոցների անկյունը, Բեյրութի փողոցը, այնտեղ նաև հին տներ կան: Այս անգամ անգամ նույնիսկ այցելեցի հին Կոնդ թաղամասը: Հանրապետության հրապարակը, սիրահարների պուրակը, մանկական երկաթուղին. ես սիրում եմ այս քաղաքը… Եթե գործերս չլինեին, ես ավելի երկար կմնայի հանգստավետ Երևանում: Չգիտեմ, թե երբ, բայց ես հաստատ կվերադառնամ»:

Ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշված Հայաստանում անվտանգ չէ

Նախ, պետք է հիշել, որ 1991-1994 թթ. հակամարտությունը տեղի է ունեցել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև՝ Արցախի տարածքում: Երկրորդ՝ Հայաստանը պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը:

Ըստ Numbeo հեղինակավոր ընկերության կողմից պատրաստված 2016 թ. Միջազգային վարկանիշի՝ Հայաստանը 25-րդն է՝ աշխարհի ամենավտանգ երկրների ցանկում: Հանրապետությունում հանցագործության ցուցանիշը գնահատվում է 31,11%, իսկ անվտանգության ցուցանիշը` 68,89%:

Այստեղ այցելած զբոսաշրջիկները նշում են, որ ժամանակակից աշխարհում այդքան էլ հեշտ չէ գտնել պետություն, որտեղ դուք կարող եք ապահով զբոսնել մինչև ուշ գիշեր:

Նույն Սեմյոն Միխայլովը գրում է. «Հայաստանում կենցաղային հանցագործությունների առումով ամեն ինչ շատ բարեհաջող է (կամ անբարեհաջող է՝ հանցագործների համար): Բացարձակ անվտանգություն, ինչպես հայտնի է, չի լինում երբեք և ոչ մի տեղ: Սակայն, ինչպես մեզ վստահեցրին տեղացիները, երեխաները և բնակչության այլ պոտենցիալ խոցելի մասը, կարող են ապահով և առանց վախենալու Երևանով քայլել ցերեկվա կամ գիշերվա ցանկացած ժամի: Արժե արդյո՞ք զարմանալ, որ ինձ շատ դուր եկավ Հայաստանի մայրաքաղաքի մթնոլորտը»:

Նույնը նշում է նաև Եկատերինբուրգից խոհարարական բլոգեր Աննա Դյուբան. «Ինձ դուր է գալիս, որ ձեր քաղաքում կարելի է գիշեր ու ցերեկ զբոսնել: Այստեղ անվտանգ է»:

Շատ ճանապարհորդներ ուշադրություն են դարձնում այն փաստին, որ Հայաստանում փողոցներում գրեթե անհնար է հանդիպել հարբած և ագրեսիվ մարդկանց:

Հայ տղամարդիկ «փախցնում» են ռուս աղջիկներին

Սլավոնական արտաքինով աղջիկները միշտ էլ գրավել են Հայաստանի, ինչպես նաև այլ կովկասյան երկրների տղամարդկանց: Երբեմն տղամարդկանց ուշադրության նշանները կարող են անցնել սահմանները, բայց ծայրահեղության այն դժվար թե հասնի: Հյուրասիրելը, ցույց տալը, պատմելը հայ տղամարդու համար գրեթե պատվի հարց է, ինչպես նաև «չնեղացնելը»:

Իհարկե, հայերի մեջ, ինչպես նաև առանց բացառության բոլոր ազգությունների, կան նաև այնպիսիններ, ում բախտը դասիարակության առումով չի բերել, բայց նրանք հատուկենտ են, որոնք ընդհանուր ընկալմանը չեն խանգարում:

Ճանապարհորդը և բլոգերը՝ Լյուբովմարկով անվան տակ, Հայաստանի մասին գրում է, որ նախքան ճանապարհորդությունն ընկերները և ծանոթները կես կատակ-կես լուրջ նախազգուշացնում էին, որ տղամարդկանցից թաքնվելու ես, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, ամեն ինչ այլ էր:

«Որոշ մարդիկ չարախնդում էին, թե ես փողոցում տղամարդկանց դեմ եմ պայքարելու, բայց գրեթե բոլորը հյուրասիրում էին իրական կոնյակ (հատկապես ավագ սերնդի մարդիկ, որոնց համար «Արարատ»,«Տոնական» և « Նաիրի» անունները ոչ միայն խոսքեր են, այլ խորհրդային ռեստորանների և իրենց երիտասարդության մասին վառ հիշողություններ): Անմիջապես ասեմ՝ վտանգավոր չէր, չենք պայքարել, հայրենիք կոնյակ ենք բերել ավելի, քանլ օրենքով թույլատրված էր», — գրել է աղջիկը:

Հայերը շատ են սիրում սպիտակ Նիվա

Իրոք, կար ժամանակ, երբ մգեցված ապակիներով սպիտակ Lada 4x4-ը հատուկ կարգավիճակ և նշանակություն ուներ՝ հանդիսանալով այսպես կոչված «լավ տղեքի» իմիջի մի մասը: Նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունն էր համարում դա ունենալ:

Սակայն այդ ժամանակներն անցել են, ինչպես 90-ականները: Չնայած երկրում «Նիվան» հազվադեպ չէ, սակայն վաղուց կորցրել է իր նախկին փառքը: Իրականում, սակայն, այս մեքենաների ժողովրդականությունը անմիջականորեն կապված էր ճանապարհային թերությունների հաղթահարման ունակության հետ: Իսկ հաշվի առնելով երկրի լեռնային տեղանքը՝ Lada 4x4- ը երբեմն անփոխարինելի է: Այժմ դրանք փոխարինվել են արևմտյան արտադրության շատ ավելի զարգացած տրանսպորտային միջոցներով:

Խեղաթյուրված տեսակետ՝ հայոց հավատքի մասին

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունը ընդունել է որպես պաշտոնական կրոն, շատ օտարերկրացիներ, այդ թվում նաև ռուսները, հայերին մուսուլման են համարում: Դա պայմանավորված է նրանով, որ պետությունը գրեթե ամբողջությամբ շրջապատված է իսլամական երկրներով:

Այնուամենայնիվ, այդ հանգամանքը ոչ մի ազդեցություն չունեցավ Հայաստանի վրա, քանի որ գրեթե երկու հազար տարի շարունակ հայերը հաստատուն էին իրենց հավատքի համար, և թշնամիների բոլոր իսլամացման փորձերը ուղղակի անհաջող էին:

Քրիստոնեությունը Հայաստանում սկսեց տարածվել մ.թ.ա. 1-ին դարում: Լեգենդի համաձայն՝ երկրում քարոզում էին Հիսուսի առաքյալները, Թադևոսը և Բարդուղիմեոսը: Նրանք են համարվում Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրները: Տրդատ III թագավորը 301 թ.-ին հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն:

Այսօր, եթե հավատանք վիճակագրությանը, երկրի բնակչության 95% —ը քրիստոնեություն է դավանում:

 

511
 Երևանից Բաթում մեկնեց առաջին գնացքը

Մեկուկես տարվա դադարից հետո Երևանից Բաթում մեկնեց առաջին գնացքը

48
(Թարմացված է 20:20 15.06.2021)
Գնացքներն ամեն օր Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղով կաշխատեն մինչև հոկտեմբերի 1-ը: Երևանից մեկնելու ժամը 15: 30–ն է, Բաթումից՝ 15:40-ը:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Մեկուկես տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ արագընթաց գնացքը Երևանից Բաթում մեկնեց։ Ուղևորները 61–ն էին։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը հայտնեց, որ ուղևորները 16 ժամում Բաթում կհասնեն: Գնացքի միջին արագությունը 53 կմ/ժ է: Սակայն Երևանից Գյումրի տանող ճանապարհի հատվածում գնացքը կարող է մինչև 100 կմ/ժ արագություն բացել։

«Հունիսի 10-ին նոր վագոններ ստացանք, ևս 12-ը ճանապարհին են։ Բոլորը ժամանակակից են, ամեն վագոնում 2 բիոզուգարաններով ու ցնցուղով։ Պլացկարտն օդի մաքրման համակարգ ունի», - ասաց Մովսեսյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականին ամառային շրջանում ընթացքում փոխադրվել է 59 հազար ուղևոր, ինչը 6 անգամ ավելի շատ է, քան 2018 թվականի ցուցանիշը, երբ այդ ուղղությամբ ուղևորահոսքը կազմել էր 9 հազար մարդ:

Գնացք
© Photo : Facebook / Հարավկովկասյան երկաթուղի - Южно-Кавказская железная дорога

Նա հույս է հայտնել, որ այս տարի ուղևորափոխադրումներն ամառային սեզոնի ընթացքում կկազմի 2019 թվականի ցուցանիշի 40 տոկոսը կամ 30 հազար մարդ: Հունիսի 10-ից (երբ տոմսերը վաճառվում էին) մինչև հունիսի 15-ը 350 տոմս է վաճառվել։ Նրանցից 18-ը մեկնում են Թբիլիսի, իսկ 43-ը՝ Բաթում։

Մովսեսյանը նշեց, որ տոմսերը թանկացել են։ Գլխավոր պատճառը շվեյցարական ֆրանկի արժեզրկումն է, հենց ֆրանկով է ամբողջ աշխարհում սահմանվում երկաթուղային հաղորդակցության գինը։

«2019-ին 1 ֆրանկը 473 դրամ արժեր, 2021-ին՝ 579 դրամ։ Արդյունքում տոմսերը 4-5 հազար դրամով թանկացել են», - ասաց Մովսեսյանը։

Նա տեղեկացրեց, որ ներկայում պլացկարտի արժեքը կազմում է 15 հազար դրամ, կուպեի արժեքը՝ 22 հազար դրամ, լյուքս դասի կուպեի արժեքը՝ 24 հազար դրամ: երկտեղանոց կուպեն մինչև Բաթումի 36 հազար դրամ արժե:

Աշնան սկզբին հայկական գնացքները Փոթի և Բաթումի չեն մեկնի

Առաջին գնացքով Թբիլիսի է ուղևորվում նաև ՀԿԵ-ի ղեկավարությունը։ Նրանք պատրաստվում են վրացական կողմի հետ պայմանավորվել Սադախլո-Թբիլիսի հատվածում արագության ավելացման մասին, դա թույլ կտա նոր վագոններին գծի ողջ երկարությամբ արագություն զարգացնել մինչև այն ցուցանիշը, որը համապատասխանում է արագընթաց գնացքի հնարավորություններին:

Գնացքներն ամեն օր Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով կշարժվեն մինչև հոկտեմբերի 1-ը: Երևանից գնացքը Վրաստան կմեկնի15: 30-ին, Բաթումից՝ 15:40-ին:

Մեզ հաջողվեց զրուցել նաև մի քանի ուղևորների հետ։ Նրանց թվում են ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք ռուսական կողմից Վրաստանի հետ փակ ցամաքային սահմանների պատճառով որոշել են Հայաստանի տարածքով Բաթում մեկնել։ Մյուս ուղևորներից ոմանք գնում էին գործուղման, ոմանք՝ տուն։

Ավելի ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 11 կուպե, 6 պլացկարտ և 3 ՍՎ վագոններն արդեն բերվում են Հայաստան: Եվս 7 վագոն կմատակարարվեն մինչև հունիսի վերջ:

Արտասովոր գնացք` հայկական վագոնով. Մոսկվան ինքնատիպ նվեր է մատուցել ԵԱՏՄ–ի 5-ամյակի առթիվ

Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի  ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր է սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: Վագոններում կիրառվել է հատուկ գունային գամմա:

Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն («Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը) կոնցենսիոն կառավարում է Հայաստանի երկաթուղիները 2008 թվականից: Հայաստանում իշխանափոխությունից հետո իրավապահները ստուգել են երկաթուղու գործունեությունը հարկերը չվճարելու կասկածանքով, սակայն փաստերը չեն հաստատվել, և գործը կասեցվել է:

48
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Երևան, Բաթում, Գնացք
Ըստ թեմայի
90-ամյակը ծովափնյա հանգստից հրաժարվելու պատճառ չէ. Ռոզա տատիկը գնացքով մեկնեց Բաթում
Ես սիրում եմ գնացքով ճամփորդել. Երևան-Բաթում-Երևան «Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ
Բեռները Փոթիից ու Բաթումից Հայաստան են տեղափոխվում սահմանված կարգով. ՀԿԵ
Գեղարդ

Լավագույն գովազդը Հայաստանի համար, որ մեր երկիրն անվտանգ է. ի՞նչ կտա Աթենքի հաղթանակը

175
(Թարմացված է 21:43 04.06.2021)
Հայաստանը պետք է ակտիվ գովազդ անի այն երկրներում, որտեղից կարող է մեծ թվով զբոսաշրջիկներ գան։ Ոլորտի զարգացման գլխավոր պայմանը անվտանգությունն ու կայունությունն է։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրի ընդգրկումը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդում: Մասնագետները դա դրական ազդանշան են համարում զբոսաշրջության ոլորտի կայացման գործում։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասաց` In TourExpo-2021 միջոցառման շրջանակում դա հերթական մեսիջն է աշխարհին, որ մեր երկիրն անվտանգ է և բաց այցելուների համար:

Ապրեսյանը նշեց, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության անդամ դառնալը նշանակում է միջազգային մակարդակով ավելի շատ ինտեգրվել զբոսաշրջության ոլորտի գործընթացներին, ավելի ակտիվորեն մասնակցել կառավարմանն ու զարգացնել սեփական զբոսաշրջությունը: Բացի այդ, ոչ պակաս կարևոր է 2022 թվականին ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության  եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստի անցկացումը։

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ և կրկնում եմ՝ նման մակարդակով միջազգային միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է մեր երկրի համար, հատկապես՝ պատերազմի և համավարակի ֆոնին։ Երկիր կգան բարձր պատվիրակություններ, որոնց ներկայացուցիչները կա՛մ մեկ անգամ ևս Հայաստան կայցելեն, կա՛մ կծանոթանան երկրին և կհասկանան, որ մեզ մոտ գալն անվտանգ է», - ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս ֆեդերացիան մտադիր է իշխանությանն առաջարկել նիստ անցկացնել ոչ միայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների պաշտոնյաների մասնակցությամբ, այլև հանդիպման հրավիրել դրա հետ փոխկապակցված բոլոր գործընկերներին: Դա թույլ կտա զարգացնել շփումները նաև բիզնեսի մակարդակով, ինչը հիանալի գովազդ կդառնա երկրի համար։

Որքա՞ն վնաս է կրել Թուրքիան ռուս զբոսաշրջիկներին կորցնելու պատճառով

In TourExpo-2021 ցուցահանդեսի կազմակերպիչ, Expo-Group ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես կարևորեց Աթենքում ձեռք բերված հաջողությունները:

Նա մտադիր է Զբոսաշրջության կոմիտեի հետ քննարկել 2022 թվականին միջոցառումներ կազմակերպվելու հնարավորությունը։ Ենթադրվում է, որ դրանց կմասնակցեն ինչպես տեղացիները, այնպես էլ ոլորտի օտարերկրյա ներկայացուցիչներ։

Ինչ վերաբերում է In TourExpo-2021-ին՝ Միրիջանյանը նշեց, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 6-ը: Այս տարի ներկայացված է 50 ընկերություն, այդ թվում՝ ընկերություններ Արցախից։ Միրիջանյանը նշեց, որ այս տարի էլ էր դժվար էքսպո կազմակերպել։ Սովորաբար այն անցկացվում է ապրիլ-մայիս ամիսներին՝ ակտիվ սեզոնից առաջ և ուղղված է հասարակությանը ոլորտի առաջարկներին ծանոթացնելուն։

Ի՞նչ են կարծում Հնդկաստանի դեսպանն ու հյուրը Բելառուսից

Հայաստանը հայտնի ուղղություն է Հնդկաստանի և Բելառուսի զբոսաշրջիկների համար։ Սակայն երկիրն ավելի գրավիչ կդառնա քաղաքական կայունության և բացարձակ անվտանգության ապահովման դեպքում։ Սրանում համոզված է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ թեև Հայաստանը հայտնի է հնդիկների շրջանում, սակայն գովազդային արշավ իրականացնելու խնդիր կա։

«Հայաստանը պետք է Հնդկաստանում ավելի ակտիվ գովազդի իր զբոսաշրջային ուղղությունները, քանի որ մեր երկրում շատ քիչ տեղեկություններ կան ձեր հանրապետության բնական գեղեցկությունների ու տեսարժան վայրերի մասին», - ասաց Դևալը:

Նրա խոսքով՝ երկրների միջև բիզնես ոլորտի ներկայացուցիչների մակարդակով կապ է հաստատվել, սակայն տուրօպերատորների միջև համագործակցություն չկա: Դեսպանը վստահ է, որ Հայաստանը կարող է զբոսաշրջային կարևոր ուղղություն դառնալ հնդիկների համար։

Հայաստանում հնդիկներին առաջին հերթին գրավում են բազմաթիվ հնագույն հուշարձաններն ու եկեղեցիները, երկրի բազմադարյա պատմությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ Հայաստանում Հնդկաստանից շուրջ 3 հազար ուսանող կա։ Մինչև համավարակը` 2019 թվականին, երկիր է ժամանել 15 հազար զբոսաշրջիկ:

Էքսպոյին մասնակցող «Բելառուսի Հանրապետության նախագահի գործերի կառավարման հյուրանոցային հոլդինգ» կազմակերպության գլխավոր տնօրեն Նիկոլայ Պոդրեզենկոն նշեց, որ Հայաստանը կարող է իսկապես հետաքրքիր լինել իրենց քաղաքացիների համար:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Բելառուսի քաղաքացիներին կգրավեն հայկական վանքերը, լավ եղանակը, ինչպես նաև հարմար լոգիստիկան: Երեք ժամում ինքնաթիռով կարելի է Մինսկից Երևան հասնել։

«Հաճույքով կգանք ձեզ մոտ», - ասաց Պոդրեզենկոն` ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է ու հույս ունի տեսնել Սևանա լիճը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 մարդ, ինչը 72 տոկոսով պակաս է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում (307 հազար 590)։

Շատ տուրիստներ արդեն «հարազատ հաճախորդներ» են. Գյումրիում զբոսաշրջային ակտիվություն է

Այս տարի ամենաշատ զբոսաշրջիկները ժամանել են օդային ճանապարհով՝ 65 հազար 505 մարդ։ Ցամաքային ճանապարհով Հայաստան է հասել 21 հազար 19 մարդ, այդ թվում՝ «Բագրատաշեն» անցակետով՝ 8 հազար 773, Մեղրիով՝ 6 հազար 939, Բավրայով՝ 4 հազար 376, Գոգավանով՝ 931, Էրեբունիով՝ 968։

Միայն  ապրիլին 42 հազար մարդ Հայաստան է այցելել։

175
թեգերը:
Բելառուս, Հնդկաստան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), զբոսաշրջություն, Հայաստան, Աթենք
Ըստ թեմայի
Զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կրճատվել է 72%-ով. ինչո՞ւ են փորձագետները գոհ
Ինչ ուղերձ է զբոսաշրջիկներին հղում «Երևանի գինու օրեր» փառատոնը. երբ և որտեղ կկայանա այն
Շատ տուրիստներ արդեն «հարազատ հաճախորդներ» են. Գյումրիում զբոսաշրջային ակտիվություն է
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

41
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

41
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան