Пещера в Арени

Հայաստանը զբոսաշրջային նոր թրենդ է առաջարկելու

170
(Թարմացված է 15:59 27.10.2017)
Հայաստանն ուզում է զարգացնել քարանձավային զբոսաշրջությունը`այսպիսով տուրիստական ավելի մեծ հոսքեր ներգրավելով Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի–Sputnik, Գոհար Սարգսյան. Եթե ուզում եք այցելել առաջին քրիստոնյա երկիր, գինեգործության օրրան, վայելել աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին, ապա ուղղությունը մեկն է` Հայաստան։ Հիմա մեր երկիրը պատրաստվում է  աշխարհին ներկայանալ զբոսաշրջային նոր գրավչությամբ` քարանձավներով։ Մենք բազմաթիվ, շատ հետաքրքիր ու յուրահատուկ քարանձավներ ունենք, որոնք կարող ենք և պարտավոր ենք օգտագործել զբոսաշրջության նպատակներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսեց զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

«Քարանձավները զբոսաշրջիկներին ներկայացնելով` կմեծացնենք տնտեսական եկամուտները, կստեղծվեն նոր աշխատատեղեր, բացի այդ, զբոսաշրջային այս արդյունքը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային դիվերսիֆիկացմանը»,–ասաց Ապրեսյանը։

Ներկայում աշխարհում ավելի քան 1000 քարանձավ կա, որոնք հարմարեցված են զբոսաշրջիկներին ցուցադրելու համար։ Տարեկան քարանձավներ այցելող զբոսաշրջիկների թիվն անցնում է 170 միլիոնը։ Մեր տարածաշրջանում միայն Հայաստանն ու Ադրբեջանն են հետ մնացել քարանձավային զբոսաշրջության զարգացումից։ Սակայն եթե Ադրբեջանն առանձնապես ցուցադրելու բան չունի, Հայաստանը հարուստ է արժեքավոր քարանձավներով։

Հիմա ՀՀ մշակույթի և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունները գլուխ գլխի են տվել` հասկանալու` ինչպես բացահայտել պատմական արժեքներն ու դրանք ներկայացնել զբոսաշրջիկներին։

«Առավել հետաքրքիր է «Արենի 1» կամ «Թռչնի քարայրը», որտեղ հայտնաբերված է աշխարհի ամենահին` 5500 տարվա պատմություն ունեցող կոշիկը, 6100 տարվա հնության գինու հնձանը»,–ասաց Ապրեսյանը։

Самая древняя кожаная обувь, найденная в Армении
© AFP 2020 / DAVIT HAKOBYAN
Հայաստանում հայտնաբերված աշխարհի հնագույն կոշիկը

Հայաստանում հետաքրքիր են նաև քարե դռներով քարանձավները։ Դրանք իրենցից ներկայացնում են թունելներ` գաղտնի մուտքով ու վերջում քարե դռնով։ Սրանք ծառայել են որպես փոքր խմբերի սննդի գաղտնարաններ։ Հազվադեպ մարդիկ են իմացել այդ գաղտնի քարանձավներ մտնելու տեղը։ Դրանք հիմնականում գտնվում են Արագածոտնի մարզում։

Ուշագրավ է Մագելի քարանձավը։ Այստեղ կան Կարմիր գրքում գրանցված չղջիկների տեսակներ։

Հիմա Հայաստանի 4 քարանձավ տրվելու է վարձակալության, այդ թվում` «Մագելանի քարանձավը», «Թռչնի քարայրը», «Մոզրովի քարանձավը» և «Քարե դարպասներ» քարանձավը։ Արդեն իսկ պատրաստում են պայմանագրային փատաթղթերը։ Նպատակ կա, որ այդ քարանձավներում իրականացնեն վերականգնողական աշխատանքներ, պահպանեն հինն ու կատարեն գիտական ուսումնասիրություններ։ Դրանից բացի, մտածելու են զբոսաշրջիկներին ներգրավելու մասին։ Բայց այստեղ հարկ է  նկատել, որ զբոսաշրջային հոսքերը պետք է խիստ կառավարելի դարձնել։ Հակառակ դեպքում քարանձավներից ոչինչ չի մնա։

170
Զբոսաշրջիկ

Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար այցելելու երկրների թոփ տասնյակում է

545
(Թարմացված է 16:28 07.02.2021)
Չնայած կորոնավիրուսին ու պատերազմին և դրանց հետևանքներին՝ Հայաստանը շարունակում է հետաքրքիր մնալ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար այցելելու երկրների թոփ տասնյակում է։  Համաձայն OneTwoTrip-ի՝ ռուս զբոսաշրջիկներն այս գարնանը՝ մարտի 1-ից մայիսի 31-ն այցելելու համար ամենաշատը դիտարկում են Թուրքիան։

Երկրորդ ամենապահանջված ուղղությունն Արաբական Միացյալ Էմիրություններն են, երրորդը՝ Եգիպտոսը: Տասնյակում են ներառվել նաև Մալդիվներ, Ուզբեկստան, ԱՄՆ, Ղազախստան, Կիպրոս, Հայաստան և Սերբիա երկրները։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի ներսում ռուսաստանցիները ամենաշատը սիրում են Մոսկվան այցելել։ Երկրորդ տեղում Սոչին է, որտեղ կցանկանար գնալ յուրաքանչյուր տասներորդ հարցվող ռուսաստանցին:

Երրորդ տեղը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգը: Ցուցակում ներառված են նաև Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, Կալինինգրադը, Միներալնիե Վոդին, Եկատերինբուրգը և Նովոսիբիրսկը:

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

545
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, ռուս, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»
Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են «պատային իրավիճակի» մասին
Արխիվային լուսանկար

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

279
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կատալիզատորներից մեկն է և առանց այդ ոլորտի` խնդիրներն ընդհանուր առմամբ լուծելն անհնար է։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանն աշխարհին ու զբոսաշրջիկներին պետք է ներկայացվի նոր կողմից, բոլորովին այլ լույսի ներքո։ Նախկին մոտեցումները, հատկապես կորոնավիրուսի համավարակից ու արցախյան պատերազմից հետո, այլևս ակտուալ չեն։ Դրանում համոզված են զբոսաշրջային ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահին փոխելու` այսօրվա որոշումը որոշ մասնագետներ կապում են ոլորտում սպասվող ռեբրենդինգի հետ։ Նրանք կարծում են, որ այստեղ խնդիրը ոլորտին նոր հայացք ու նոր շունչ հաղորդելն է, այլ ոչ թե այն, թե ինչ է արվել կամ ինչ չի արվել վերջին տարիներին։

Председатель Армянской федерации туризма Мехак Апресян на 50-летии основания Российской Междунанодной Академии Туризма (20 июня 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մեխակ Ապրեսյան

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել զբոսաշրջային ոլորտը` հարմարեցնելով այն ընթացիկ իրողություններին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի իմիջը համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա պետք է ամբողջությամբ փոխվի։

«Մենք պետք է ցանկացած հնարավորություն, իրավիճակ օգտագործենք ի շահ մեր երկրի։ Հայաստանը պետք է ցույց տա աշխարհին, որ չի պարտվել պատերազմում, այլ կռվել է անհավասար մարտում։ Դա արդեն փոխում է իրողությունը», – ասաց Ապրեսյանը։

Բացի այդ, նա կարծում է, որ Երևանը պետք է օգտվի տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակումից, այդ թվում` ի շահ զբոսաշրջային ոլորտի։

Ապրեսյանը հիշեցրեց, որ զբոսաշրջային ոլորտը Հայաստանի տնտեսության կատալիզատորն է։ Միայն 2019 թվականին 1 մլն 894 հազար զբոսաշրջային այցելությունից համախառն եկամուտը 1.5 մլրդ դոլար է կազմել, որից բյուջե մոտ 300 մլն դոլար մաքուր եկամուտ է մտել։

Ի՞նչ է պետք փոխել

Ապրեսյանը նշեց, որ ոլորտում շատ բան փոխելու կարիք կա։ Նախևառաջ պետք է սկսել պետբյուջեից ոլորտի, նրա մարքեթինգի ու խթանման համար հատկացվող միջոցների ավելացումից։ Այսօր անհրաժեշտ է ակտիվորեն օգտագործել դիվանագիտական լծակները և համախմբել սփյուռքի ներուժը հատկապես Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններում։

Այս համատեքստում նա կարծում է, որ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պետք է սկսեն բանակցել հատկապես հարևան Վրաստանի և Իրանի հետ ցամաքային սահմանները բացելու մասին։ Բանն այն է, որ փակ ճանապարհները խանգարում են, այդ թվում` նաև տարածաշրջանային զբոսաշրջության մշակմանն ու զարգացմանը։ Նա համոզված է, որ Երևանը պետք է բացատրի հարևաններին, որ դրանից ոչ միայն ինքն է կորցնում, այլև նրանք։

«Մենք պետք է սեղմ ժամկետներում դուրս գանք զբոսաշրջային այցելությունների համար անցանկալի երկրների ցանկից, վերականգնենք այցելությունների այն ռեժիմը, որը կար տարբեր երկրների հետ համավարակից առաջ։ Հիշեցնեմ, որ մեզ մոտ այն ժամանակ աշխարհի ավելի քան 60 երկրների հետ առանց վիզայի ռեժիմ էր գործում», – ասաց Ապրեսյանը։

Սրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդլայնել աջակցման ծրագրերը բիզնեսին, որն ամենաշատն է տուժել ընթացիկ իրադարձությունների պատճառով։ Մասնավորապես խոսքը նախնական փուլում 0% տոկոսադրույքով վարկերի տրամադրման, զբոսաշրջային օպերատորների համար դրամային քաղաքականության փոփոխման (տոմսերի սակագին, շրջանառության հարկ և այլն), սպասարկման ոլորտի համար աշխատանքի արտոնյալ պայմանների մասին է։

Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը

Բացի այդ, Ապրեսյանը կարևոր է համարում դուրս բերել հասարակությանը տեղեկատվական վակուումից, որում այն գտնվում է պատերազմից հետո։ Դա խանգարում է զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, քանի որ այդ ոլորտում աշխատողները չեն կարողանում կազմել միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ու ճգնաժամից դուրս գալու ծրագրեր։

Ապրեսյանն առանցքային է համարում նաև ինստիտուցիոնալ փոփոխությունների ներդրումը, օրենսդրական ոլորտի, ինչպես նաև երկրում ներդրումային միջավայրի բարելավումը։

Իսկ գործնականո՞ւմ

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2020 թվականի հունվար–սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 327 735, ինչը 75,5%–ով քիչ է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այնինչ 2020 թվականի համար մասնագետները զբոսաշրջային հոսքի 14-15% աճ էին կանխատեսում։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածք օդային և ցամաքային ճանապարհով մուտք գործելիս պետք է ներկայացվի կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Հակառակ դեպքում երկիր ժամանողներին ինքնամեկուսացման ցուցում է տրվում` մինչև ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ստանալը։

Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով։ Այնտեղ պետք է նշված լինի հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»

279
թեգերը:
Սուսաննա Սաֆարյան, կորոնավիրուս, Հայաստան, Մեխակ Ապրեսյան, զբոսաշրջություն
Ըստ թեմայի
Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է
Զբոսաշրջիկները COVID-19-ի թեստերը կհանձնեն ինքնամեկուսացման վայրերում
Բանկային արձակուրդ և ոչ միայն․ ի՞նչ է պետք հայաստանյան զբոսաշրջությունը փրկելու համար
Սեյսմոգրաֆ

Հունաստանում քիչ առաջ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

0
(Թարմացված է 15:39 03.03.2021)
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։

Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։

0