Համով Հայաստան. ֆրանսիական «Նիսուազ» աղցանը` հայկական մատուցմամբ

293
(Թարմացված է 14:00 25.08.2019)
Ֆրանսիական խոհանոցի ավանդական կերակրատեսակներից մեկը՝ «Նիսուազ» աղցանը, այսօր տարածված է նաև Հայաստանում։ Sputnik Արմենիայի թղթակիցներն իմացան, թե ինչպես է պետք ճիշտ պատրաստել այն։

Այս հայտնի ֆրանսիական ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ է «Այսբերգ» աղցան, հազար, ռուկոլա, չերի լոլիկ, ձիթապտուղ, կարտոֆիլ, լորի ձու, աղ, սև պղպեղ (հատիկ), կարմիր պղպեղ (հատիկ), կիտրոնի հյութ, ձիթապտղի ձեթ, թյունոս։

«Մենք օգտագործել ենք թյունոս, բայց կարելի է նաև այն փոխարինել իշխանով», - ասաց մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ խոհարար Գոռ Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Որոշ համադամասերների կարծիքով՝ Հայաստանում այդ աղցանը նույնքան լավ են պատրաստում, որքան Ֆրանսիայում։

Սկզբից մանրացնում ենք կանաչին (պարտադիր ձեռքերով)։ Ինչպես նշեց շեֆ խոհարարը, այդպես այն ավելի լավ է պահպանում միկրոէլեմենտները։

Այնուհետև խորանարդներով կտրատում ենք թյունոսը, մանրացնում սև ու կարմիր պղպեղները։ Ձկան վրա ցանում ենք աղ, պղպեղ, ավելացնում կիտրոնի հյութը և ձիթապտղի ձեթը։

Առանձին համեմում ենք մանրացված կանաչին։ Ավելացնում ենք խաշած կարտոֆիլը, ձիթապտուղները, լոլիկները, կիտրոնի հյութը և ձիթապտղի ձեթը։

Ձկան փափկամիսը շարում ենք փայտիկների վրա և պատրաստում հատուկ սարքի մեջ։ Հավաքում ենք ճաշատեսակը, մատուցում։

Բարի ախորժակ։

 

293
թեգերը:
խոհանոց, խոհարար, Հայաստան
թեմա:
Աշխարհի խոհանոցները. Հայաստան (52)
Ըստ թեմայի
Համով Հայաստան․ Վարդավառի աղանդերը նվաճել է Եվրոպան
Համով Հայաստան․ հայկական սթեյքն` ընդդեմ ամերիկյանի. ԱՄՆ-ից եկած հյուրերը հիացած են
Համով Հայաստան. ուտելի «ռումբ», որի համար օտարերկրացիները խենթանում են

sys_stories