Համով Հայաստան․ հեշտ պատրաստվում է, հեշտ` մարսվում. թեթև, ամառային և համեղ աղցան

380
(Թարմացված է 15:03 09.06.2019)
Դրսում շոգ է, և օրգանիզմը թեթև սննդի կարիք ունի։ Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» խոհարարական ծրագրի շրջանակում պատրաստել են թեթև կալորիականությամբ աղցան։

Շեֆ խոհարար Արսեն Ճշմարիտյանը Sputnik Արմենիայի թղթակիցներին ներկայացրել է սմբուկով և չորացրած լոլիկով աղցան։

«Այն ոչ միայն հեշտ է պատրաստվում, այլ նաև արագ և հեշտ է մարսվում, հատկապես շոգին», - ասաց Ճշմարիտյանը։

Առաջին հերթին կտրատում ենք մոցարելան և սմբուկները։ Ի դեպ, եթե ձեռքի տակ մոցարելա չկա, ապա կարող ենք կիրառել ցանկացած պանիր։ Համեմում ենք սմբուկը և տապակում ջեռոցում։ Բայց կարելի է նաև սովորական թավայի մեջ։ Նախօրոք եփում ենք սպանախը։

Հետո շերտերով դասավորում ենք սմբուկը, պանիրը, սպանախը, ընկույզը։

Բարի ախորժակ։

380
թեգերը:
Հայաստան
թեմա:
Աշխարհի խոհանոցները. Հայաստան (52)
Ըստ թեմայի
Տարիներ անցան. ինչպես է «համով» Զառան համբուրվել Բրեժնևի հետ. պատվաբեր էր, բայց տհաճ
Համով Հայաստան. խոհարարական շոկ կապրեք. «Գառան վզի» պատրաստման գաղտնիքը
Համով Հայաստան․ այս ապուրն անպայման պետք է պատրաստել «Ջանգյուլումի» տոնին

sys_stories