Համով Հայաստան. հայկական աղանդերի հրաշալի բաղադրատոմսը գերում է նաև օտարներին

292
(Թարմացված է 13:44 28.04.2019)
Սերկևիլից պատրաստվող հայկական ավանդական աղանդերն այնքան մեծ պահանջարկ է վայելում, որ ընդգրկվել է ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների հաստատությունների մենյուի մեջ։

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» խոհարարական նախագծի շրջանակում Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի խոհարար Աննա Մաթևոսյանի հետ «Լցոնած սերկևիլ» են պատրաստել։

Այս ուտեստի պատրաստումը քիչ ժամանակ է պահանջում. անհրաժեշտ է սերկևիլ, դարչին, ընկույզ, չրեր, մեղր և անանուխ։

Նախևառաջ մաքրում ենք սերկևիլի կորիզները, կտրատում սալորաչիրն ու ընկույզը։ Սերկևիլի մեջ մեղր ենք լցնում և դնում ջեռոցի մեջ 20 րոպեով։ Ընկույզին և սալորաչրին ավելացնում դարչին։

Սերկևիլի մեջ լցնում ենք ընկույզով սալորաչիրը։ Թողնում ջեռոցի մեջ ևս 10 րոպե։ Հանում ջեռոցից, վրան մեղր լցնում, զարդարում և մատուցում։

Բարի ախորժակ։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 

292
թեգերը:
Հայաստան
թեմա:
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (64)
Ըստ թեմայի
Համով Հայաստան․ ինչպես պատրաստել իշթար քյաբաբ` հայկական մատուցմամբ
Համով Հայաստան․ Մեծ պահքը խոչընդոտ չէ. ինչու է հայկական արիշտան այդքան հայտնի
Համով Հայաստան․ Երևանում յուրահատուկ աղանդեր են հորինել, քաղցրակերները հիացած են

sys_stories