Համով Հայաստան. սիրում են թե՛ զբոսաշրջիկները, թե՛ տեղացիները. ամենաթրենդային ուտեստը

440
«Գառան սրունքը» կարող եք համտեսել Հայաստանի տարբեր ռեստորաններում։ Սակայն ամեն անգամ դրա համը բացառիկ կլինի։ «Համով Հայաստան» նախագծի շրջանակում Sputnik Արմենիայի թղթակիցները ներկայացում են այս ուտեստի պատրաստման ճիշտ և հեշտ եղանակը։

Այդ հարցում օգնում է Երևանի ռեստորաններից մեկի խոհարար Աշոտ Թումասյանը։ Նա խոստովանում է, որ ուտեստը զբոսաշրջիկներին գերում է իր նուրբ բույրով և համով։ Ի դեպ, այս ճաշատեսակը Հայաստանում թրենդային է համարվում։

Ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է գառան երկու սրունք, աղ, պղպեղ, բուրավետ պղպեղ, սխտոր, չերի լոլիկ, չիլի պղպեղ, քաղցր պղպեղ, գազար, սոխ, արևածաղկի ձեթ, ջուր, բրոկոլի, մարինացված եգիտպացորեն, հատուկ սոուս։

Նախևառաջ պետք է ջուրը դնել կրակին, աղ ու պղպեղ անել և այնտեղ իջեցնել գառան սրունքները։ Մինչև նրանք կեփեն, կտրտում ենք բանջարեղենը և տապակում ուժեղ կրակի վրա։ Այնուհետև պատրաստում հատուկ սոուսը և անցնում մսի հետագա պատրաստմանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 

440
թեգերը:
Հայաստան
թեմա:
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (64)
Ըստ թեմայի
Համով Հայաստան. Ինչպես պատրաստել ուտեստ առանց տապակելու, եփելու և շոգեխաշելու
Համով Հայաստան․ այդ պայթյունավտանգ կոկտեյլն ինչո՞ւ կդառնա Խոզի տարվա խորհրդանիշը
Համով Հայաստան. թխվածքի բացառիկ բաղադրատոմս, որից ոչ ոք չի գիրանում

Համով Հայաստան. ֆրանսիական «Նիսուազ» աղցանը` հայկական մատուցմամբ

1301
(Թարմացված է 14:00 25.08.2019)
Ֆրանսիական խոհանոցի ավանդական կերակրատեսակներից մեկը՝ «Նիսուազ» աղցանը, այսօր տարածված է նաև Հայաստանում։ Sputnik Արմենիայի թղթակիցներն իմացան, թե ինչպես է պետք ճիշտ պատրաստել այն։

Այս հայտնի ֆրանսիական ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ է «Այսբերգ» աղցան, հազար, ռուկոլա, չերի լոլիկ, ձիթապտուղ, կարտոֆիլ, լորի ձու, աղ, սև պղպեղ (հատիկ), կարմիր պղպեղ (հատիկ), կիտրոնի հյութ, ձիթապտղի ձեթ, թյունոս։

«Մենք օգտագործել ենք թյունոս, բայց կարելի է նաև այն փոխարինել իշխանով», - ասաց մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ խոհարար Գոռ Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Որոշ համադամասերների կարծիքով՝ Հայաստանում այդ աղցանը նույնքան լավ են պատրաստում, որքան Ֆրանսիայում։

Սկզբից մանրացնում ենք կանաչին (պարտադիր ձեռքերով)։ Ինչպես նշեց շեֆ խոհարարը, այդպես այն ավելի լավ է պահպանում միկրոէլեմենտները։

Այնուհետև խորանարդներով կտրատում ենք թյունոսը, մանրացնում սև ու կարմիր պղպեղները։ Ձկան վրա ցանում ենք աղ, պղպեղ, ավելացնում կիտրոնի հյութը և ձիթապտղի ձեթը։

Առանձին համեմում ենք մանրացված կանաչին։ Ավելացնում ենք խաշած կարտոֆիլը, ձիթապտուղները, լոլիկները, կիտրոնի հյութը և ձիթապտղի ձեթը։

Ձկան փափկամիսը շարում ենք փայտիկների վրա և պատրաստում հատուկ սարքի մեջ։ Հավաքում ենք ճաշատեսակը, մատուցում։

Բարի ախորժակ։

 

1301
թեգերը:
խոհանոց, խոհարար, Հայաստան
թեմա:
Աշխարհի խոհանոցները. Հայաստան
Ըստ թեմայի
Համով Հայաստան․ Վարդավառի աղանդերը նվաճել է Եվրոպան
Համով Հայաստան․ հայկական սթեյքն` ընդդեմ ամերիկյանի. ԱՄՆ-ից եկած հյուրերը հիացած են
Համով Հայաստան. ուտելի «ռումբ», որի համար օտարերկրացիները խենթանում են

Համով Հայաստան․ ինչպես է մեկ լոլիկը մի ամբողջ գունդ կերակրում

1561
(Թարմացված է 16:02 18.08.2019)
Sputnik Արմենիայի թղթակիցը «Համով Հայաստան» խորագրի շրջանակում այցելել է Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի խոհարար Աննա Մաթևոսյանին։ Այս անգամ ներկայացնում ենք «լցոնած լոլիկ» հայկական ճաշատեսակը։

Լցոնած լոլիկը հիանալի տարբերակ է տնային տնտեսուհիների համար հատկապես տարվա շոգ եղանակին։

«Ճաշատեսակն հեշտ է մարսվում, արագ պատրաստվում։ Խորհուրդ ենք տալիս անպայման պատրաստել  այս բաղադրատոմսը», - ասում է Մաթևոսյանը։

Պատրաստման համար անհրաժեշտ է մեծ լոլիկ, բաստուրմա, քամած մածուն, ծիրանաչիր, ջուր։

Լոլիկը 4-5 րոպե դնում ենք ջեռոցը` 200 աստիճանի ջերմաստիճանի տակ։ Այնուհետև հանում ենք և կճպում այն։ Հետո` կտրատում ենք բաստուրման, չրերը և խառնում քամած մածունի հետ։ Խառնուրդը լցոնում ենք լոլիկի մեջ և պատրաստում հատուկ սոուսը։

Ախթալայում արդեն տարածվել է խորովածի բույրը. փառատոնի մեկնարկը տրված է

Քամած մածունին ավելացնում ենք ջուր, կարմիր պղպեղ և մեղր։ Լոլիկի վրա լցնում ենք սոուսը և մատուցում։

Բարի ախորժակ։

 

1561
թեգերը:
հայեր, հայ, Համով Հայաստան, խոհանոց, խոհարար, ճաշատեսակ, Հայաստան
Ըստ թեմայի
«Խմում ես, հետո էլի ես խմում». Միշա Գալուստյանը Սևանում լողալու իր մեթոդն ունի
Խուրջին և ոչ միայն. հայերը Պորտուգալիայում ազգային նոր ուտեստներ են ստեղծել
Ինչ անակնկալներ է խոստանում Ախթալայում սպասվող Խորովածի փառատոնը
Հայ խոհարարը ձեռնոց է նետել «պեստոյին». «Հայկական թավիշը» կհայտնվի վաճառասեղանին
Համով Հայաստան․ հայկական սթեյքն` ընդդեմ ամերիկյանի. ԱՄՆ-ից եկած հյուրերը հիացած են
Ֆիրդուսի

Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասը

64
(Թարմացված է 00:12 11.08.2020)
Իշխանությունը կարծում է, որ աշխատանքներն ավարտելուց հետո Երևանում ևս մեկ զբոսաշրջային գոտի կբացվի։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik․ Մշակույթի ու արվեստի անվանի գործիչների թանգարան, հուշանվերների խանութներ և փայտե պատշգամբներով քարե շենքեր․ ահա այն հիմնական կետերը, որոնք նախատեսված են Երևանի Ֆիրդուսի թաղամասի վերականգնման ու կառուցապատման նախագծով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ գրասենյակի Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը ցույց էր տվել՝ ինչ տեսք է ունենալու Ֆիրդուսին վերականգնումից ու կառուցապատումից հետո, նա քաղաքի այդ հատվածի 3D մոդելը հրապարակել էր Facebook-ում։

Կառուցապատման ընդհանուր մակերեսը 58 հազար քառակուսի մետր է, աշխատանքներն իրականացվել են 49 հազար քառակուսի մետրում, իսկ մնացած 9 հազարը դեռ իրականացման փուլում են։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիք (60 միլիոն դոլարի չափով), ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը։

«Ֆիրդուսում այժմ ընթանում են քանդման աշխատանքներ։ Շինարարության մեկնարկը ծրագրվում է 2020 թվականի վերջին, ավարտը՝ 2024 թվականի սկզբին», - նշված է գերատեսչության պատասխանում։

Այս պահին 70 միլիոն դոլար է ներդրվել նախագծում։ Ծրագրված է ևս 200 միլիոն դոլար ներդնել։ Ենթադրվում է, որ 6-ից 8 հազար աշխատատեղ է բացվելու։

Կառուցապատման հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը – խմբ․), գլխավոր ճարտարագետը՝ Հովհաննես Մութաֆյանը։ Տարածքը բաժանվել է 18 լոտերի, յուրաքանչյուր լոտ ունենալու է իր ճարտարապետը։

Նշվում է, որ հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում, և վերարժևորվելու են շենքի բակային ճակատները։ Այս հուշարձանային շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքերը՝ փայտե պատշգամբով։

«Արդյունքում տվյալ տարածքում կստեղծվի նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր։ Այս տարածքը կեզրագծվի 250 մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքեր», - նշված է պատասխանի մեջ։

1–ին և 2–րդ հարկերում նախատեսվում է սրճարաններ ու հուշանվերների խանութներ բացել։ Քննարկվում է նաև պատմական միջավայրի տարածքում 2–րդ և 3–րդ հարկերում ստեղծել մշակույթի հայտնի գործիչների թանգարաններ։

Ֆիրդուսին, որտեղ ժամանակին բավականին մեծ շուկա կար և մի քանի տասնյակ բնակելի տներ, Երևանում վերջին «հյուղակների թաղամասերից» էր։ Շուկան բազում դարերի պատմություն ունի, սկզբում այստեղ մեծ մասամբ իրանցիներն էին առևտուր անում։ Հենց այդ պատճառով էլ այդ հատվածը պահպանել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսիի անունը։

Հայաստանի նախկին իշխանությունը նախատեսում էր քանդել թաղամասի բոլոր հին շենքերը և մոտ հինգ հեկտար տարածքում նոր թաղամաս կառուցել, որում կլինեին բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ։

Նոր Ֆիրդուսիի նախագիծը բուռն քննարկումների թեմա դարձավ, հատկապես երբ 2020 թվականի հունիսի 10-ին քանդեցին «կարմիր շենքը»։ Հունիսի 13-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց։ Քաղաքապետարանի առջև Ֆիրդուսիի պաշտպանությանն ուղղված ակցիա անցկացվեց։

Ավելի ուշ ակտիվիստները բաց նամակ հղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները Ֆիրդուսիում, չեղարկել Նարեկ Սարգսյանի  նախագիծը, մայրաքաղաքի կենտրոնում նախատեսվող ցանկացած նոր շինարարության համար հանրային քննարկումներ անցկացնել ու այդ հին թաղամասի համար պատմամշակութային տեսքի պահպանությամբ նախագիծ մշակել։

Նամակը ստորագրել էին մի շարք հայտնի մարդիկ` գրողներ Նարինե Աբգարյանն ու Արամ Պաչյանը, օպերային երգիչներ Հասմիկ Պապյանն ու Աննա Մայիլյանը, ռեժիսորներ Աշոտ Ադամյանը, Լևոն Աթայանը, Սեդա Գրիգորյանն ու Դավիթ Մաթևոսյանը, նկարիչներ Զարուհի Մուրադյան ու Մարինա Դիլանյանը, ճարտարապետներ Արմեն Աբրոյանն ու Աշոտ Սիմոնյանը, լրագրողներ Արտավազդ Եղիազարյանն ու Լուսինե Հովհաննիսյանը, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը և ուրիշներ։

64
թեգերը:
Ֆիրդուսի, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան
Սթրիթ արտ սահմանամերձ գոտում. ինչպես Բալայանի «բլոճիկները» զվարճացրին Բերդի տղաներին
Սահմանամերձ Բերդավանի և Այգեպարի փողոցները հիմնանորոգվում են
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Լոռիում. Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել