Համով Հայաստան. թխվածքի բացառիկ բաղադրատոմս, որից ոչ ոք չի գիրանում

456
Այսօր հայերը տոնում են Սուրբ ծնունդը, ու թեև սուրբծննդյան ավանդական սեղանին սովորաբար ձուկ ու չամիչով փլավ են մատուցում, մենք առաջարկում ենք թխվածքի բաղադրատոմս, որը կարող է համալրել տոնական սեղանը։

«Համով Հայաստան» նախագծի շրջանակում Sputnik Արմենիայի թղթակիցներն առաջարկում են սուրբծննդյան թխվածքի հիանալի բաղադրատոմս, որի պատրաստման համար շաքարավազ հարկավոր չէ։ Այս բաղադրատոմսի (որից ի դեպ չեն գիրանում) հեղինակը Երևանի ռեստորաններից մեկի շեֆ հրուշակագործ Ռենատա Յամբաևան է։

«Սուրբծննդյան թխվածք» պատրաստելու բաղադրիչներն են` ձու, ցորենի ալյուր, աղ, սոդա, գետնախնձորի օշարակ, կարագ, դարչին, խուրմա, ընկույզ, սերուցք։

«Որպես կանոն` սուրբծննդյան բոլոր թխվածքները շատ բուրավետ են, սուր, վառ արտահայտիչ համ ունեն։ Մեր այսօրվա թխվածքն էլ շատ համեղ է և դուր կգա ցանկացած տանտիկնոջ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռենատան։

Նախևառաջ հարում ենք 4 ձուն, ավելացնում օշարակը, զուգահեռաբար կրակին դնում կարագը։

Ավելացնում ենք դարչինը, մի փոքր աղ, ձվի հետ խառնում 1.5 թեյի գդալ սոդան, այնուհետև հալեցրած կարագն ու դնում ջեռոցի մեջ։ Քանի որ թխվածքը յուրահատուկ է, սուրբծննդյան, այն պատում ենք սերուցքով։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

456

Համով Հայաստան. ֆրանսիական «Նիսուազ» աղցանը` հայկական մատուցմամբ

1557
(Թարմացված է 14:00 25.08.2019)
Ֆրանսիական խոհանոցի ավանդական կերակրատեսակներից մեկը՝ «Նիսուազ» աղցանը, այսօր տարածված է նաև Հայաստանում։ Sputnik Արմենիայի թղթակիցներն իմացան, թե ինչպես է պետք ճիշտ պատրաստել այն։

Այս հայտնի ֆրանսիական ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ է «Այսբերգ» աղցան, հազար, ռուկոլա, չերի լոլիկ, ձիթապտուղ, կարտոֆիլ, լորի ձու, աղ, սև պղպեղ (հատիկ), կարմիր պղպեղ (հատիկ), կիտրոնի հյութ, ձիթապտղի ձեթ, թյունոս։

«Մենք օգտագործել ենք թյունոս, բայց կարելի է նաև այն փոխարինել իշխանով», - ասաց մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ խոհարար Գոռ Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Որոշ համադամասերների կարծիքով՝ Հայաստանում այդ աղցանը նույնքան լավ են պատրաստում, որքան Ֆրանսիայում։

Սկզբից մանրացնում ենք կանաչին (պարտադիր ձեռքերով)։ Ինչպես նշեց շեֆ խոհարարը, այդպես այն ավելի լավ է պահպանում միկրոէլեմենտները։

Այնուհետև խորանարդներով կտրատում ենք թյունոսը, մանրացնում սև ու կարմիր պղպեղները։ Ձկան վրա ցանում ենք աղ, պղպեղ, ավելացնում կիտրոնի հյութը և ձիթապտղի ձեթը։

Առանձին համեմում ենք մանրացված կանաչին։ Ավելացնում ենք խաշած կարտոֆիլը, ձիթապտուղները, լոլիկները, կիտրոնի հյութը և ձիթապտղի ձեթը։

Ձկան փափկամիսը շարում ենք փայտիկների վրա և պատրաստում հատուկ սարքի մեջ։ Հավաքում ենք ճաշատեսակը, մատուցում։

Բարի ախորժակ։

 

1557
թեգերը:
խոհանոց, խոհարար, Հայաստան
թեմա:
Աշխարհի խոհանոցները. Հայաստան
Ըստ թեմայի
Համով Հայաստան․ Վարդավառի աղանդերը նվաճել է Եվրոպան
Համով Հայաստան․ հայկական սթեյքն` ընդդեմ ամերիկյանի. ԱՄՆ-ից եկած հյուրերը հիացած են
Համով Հայաստան. ուտելի «ռումբ», որի համար օտարերկրացիները խենթանում են

Համով Հայաստան․ ինչպես է մեկ լոլիկը մի ամբողջ գունդ կերակրում

1877
(Թարմացված է 16:02 18.08.2019)
Sputnik Արմենիայի թղթակիցը «Համով Հայաստան» խորագրի շրջանակում այցելել է Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի խոհարար Աննա Մաթևոսյանին։ Այս անգամ ներկայացնում ենք «լցոնած լոլիկ» հայկական ճաշատեսակը։

Լցոնած լոլիկը հիանալի տարբերակ է տնային տնտեսուհիների համար հատկապես տարվա շոգ եղանակին։

«Ճաշատեսակն հեշտ է մարսվում, արագ պատրաստվում։ Խորհուրդ ենք տալիս անպայման պատրաստել  այս բաղադրատոմսը», - ասում է Մաթևոսյանը։

Պատրաստման համար անհրաժեշտ է մեծ լոլիկ, բաստուրմա, քամած մածուն, ծիրանաչիր, ջուր։

Լոլիկը 4-5 րոպե դնում ենք ջեռոցը` 200 աստիճանի ջերմաստիճանի տակ։ Այնուհետև հանում ենք և կճպում այն։ Հետո` կտրատում ենք բաստուրման, չրերը և խառնում քամած մածունի հետ։ Խառնուրդը լցոնում ենք լոլիկի մեջ և պատրաստում հատուկ սոուսը։

Ախթալայում արդեն տարածվել է խորովածի բույրը. փառատոնի մեկնարկը տրված է

Քամած մածունին ավելացնում ենք ջուր, կարմիր պղպեղ և մեղր։ Լոլիկի վրա լցնում ենք սոուսը և մատուցում։

Բարի ախորժակ։

 

1877
թեգերը:
հայեր, հայ, Համով Հայաստան, խոհանոց, խոհարար, ճաշատեսակ, Հայաստան
Ըստ թեմայի
«Խմում ես, հետո էլի ես խմում». Միշա Գալուստյանը Սևանում լողալու իր մեթոդն ունի
Խուրջին և ոչ միայն. հայերը Պորտուգալիայում ազգային նոր ուտեստներ են ստեղծել
Ինչ անակնկալներ է խոստանում Ախթալայում սպասվող Խորովածի փառատոնը
Հայ խոհարարը ձեռնոց է նետել «պեստոյին». «Հայկական թավիշը» կհայտնվի վաճառասեղանին
Համով Հայաստան․ հայկական սթեյքն` ընդդեմ ամերիկյանի. ԱՄՆ-ից եկած հյուրերը հիացած են
ԵԱՀԿ Մինսկի խումբ

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել. ի՞նչ են պայմանավորվել Ժնևում

1062
(Թարմացված է 01:38 31.10.2020)
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին և մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում կողմերը պայմանավորվել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան միտումնավոր հարձակումներ չգործել քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։ Պայմանավորվածության մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահներն առանձին և միացյալ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները` ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը։

Առանց վնաս հասցնելու կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարման շուրջ ձեռք բերված համաձայնությանը՝ կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել։

«Կողմերը միտումնավոր հարձակումներ չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին՝ աջակցության համար անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ ապահովելով ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։  Կողմերը պետք է նաև մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը` նրանց տեսակցելու և հետագայում փոխանակելու համար։ 

Կողմերը պետք է նաև հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների հետ կապված գրավոր մեկնաբանություններ ներկայացնեն։

Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ փորձելով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

1062
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին». Փաշինյանը` փոխզիջումների մասին
Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան
Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին